041.0184.310399
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 1999 թվականի թիվ 184
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Դ. ԶԱԴՈՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի երկրորդ բաժնի 75-րդ կետով, և 1999 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի գործուղման կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար Դ. Զադոյանի վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին առնչվող հարցերի Հայաստանի Հանրապետության Նախագահի նշված հրամանագրի երկրորդ բաժնի 73ճրդ կետի երրորդ պարբերության «ա» «զ» «է» «ժա» ենթակետերի, ինչպես նաև հինգերորդ պարբերության «դ» ենթակետով նախատեսված կազմակերպական միջոցառումների մասով: