Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0185.310399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 1999 թվականի թիվ 185

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԺԱՄԿԵՏ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ պետական ծախսային ծրագրի մշակման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության 2000-2002 թվականների միջին ժամկետ պետական ծախսային ծրագրի մշակմանը.

բ) մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը կրթության և առողջապահության բնագավառներում միջին ժամկետ ռազմավարությունն ու ծրագրային բյուջեները մշակելու նպատակով ստեղծել ծրագրային բյուջեների և ճյուղային ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբեր ու հաստատել նշված բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ պետական ծախսային ծրագրի մշակման աշխատանքների կատարման ժամանակացույցերը.

գ) նշված միջգերատեսչական աշխատանքային խմբերի գործունեության արդյունքներով միջին ժամկետ ռազմավարության և ծրագրային բյուջեների մշակման ուղղությամբ ձևավորված ընդհանուր բնույթի առաջարկությունները դնել 2000 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին ներկայացվելիք` 2000-2002 թվականների միջին ժամկետ ծրագրերի և ծրագրային բյուջեների, սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով, մշակված մեթոդական ցուցումների հիմքում.

դ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ համատեղ մինչև 1999 թվականի մայիսի 30-ը մշակել պետական գույքի (անավարտ շինարարության օբյեկտների) սեփականաշնորհումից ստացված միջոցներն օգտագործելու 2000-2002 թվականների միջին ռազմավարությունը` նկատի ունենալով, որ սեփականաշնորհումից միջոցների գոյացման և օգտագործման կանխատեսումներում այդ միջոցների օգտագործումը պետք է նախատեսվի բյուջետային միջոցների սղության պատճառով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով չնախատեսված հատուկ ներդրումային նախագծերի իրականացման ծախսերի կատարման, ինչպես նաև արտաքին պարտքի մարման և վերջինիս սպասարկման գծով:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մինչև 1999 թվականի ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել պետական գույքի (անավարտ շինարարության օբյեկտների) սեփականաշնորհումից ստացվող միջոցների ծավալների վերաբերյալ 2000-2002 թվականների կանխատեսումները:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

մարտի 31-ի N 185 որոշմամբ

 

ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ

պետական ծախսային ծրագրի մշակման

 

1 Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ պետական ծախսային ծրագրի մշակման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ պետական ծախսային ծրագրի մշակման նպատակով`

2.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը`

ա) Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ պետական ծախսային ծրագրի մշակման տարվա համար կատարված մակրոտնտեսական կանխատեսումներին համապատասխան կազմում է առաջիկա 3 տարվա մակրոտնտեսական շրջանակ` ընդգրկելով նաև նշված ժամանակաշրջանի համար եկամուտների և ծախսերի ծավալների կանխատեսումները: Առաջիկա 3 տարվա մակրոտնտեսական շրջանակի ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունից և այլ աղբյուրներից ստացված տվյալները: Առաջիկա 3 տարվա համար արդեն իսկ ձևավորված մակրոտնտեսական շրջանակը, անհրաժեշտության դեպքում, ժամանակ առ ժամանակ ենթակա է արդիականացման և պահպանման,

բ) միջին ժամկետ ծրագրերում ընդգրկման համար սոցիալ-տնտեսական բնագավառի ճյուղեր ընտրելու, ըստ այդ ճյուղերի միջին ժամկետ ռազմավարության և ծրագրային բյուջեների մշակմանն աջակցելու նպատակով ստեղծում է ծրագրային բյուջեների ու ճյուղային ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբեր և հաստատում է համապատասխան բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ պետական ծախսային ծրագրի մշակման ուղղությամբ այդ խմբերի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ժամանակացույցերը,

գ) իր կողմից նախապես սահմանված գործընթացով մշակում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցներն օգտագործելու միջին ժամկետ ռազմավարություն,

դ) մշակում և Հայաստանի Հանրապետության նախարարություններին ու գերատեսչություններին ներկայացնում է ճյուղային ռազմավարության, ծրագրային բյուջեների և դրանց իրականացման միջոցների նախապատրաստման համար անհրաժեշտ մեթոդական ուղեցույցները,

ե) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նախարարության և գերատեսչության կողմից սույն կարգի 2.3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ներկայացված ռազմավարությունը: Հիմնվելով այս ուսումնասիրման վրա և կիրառելով մակրոտնտեսական շրջանակի սահմանափակումները` մշակում է ծախսային ծրագրի նախագիծ` նշելով հաջորդ 3 տարվա համար յուրաքանչյուր առանձին ճյուղի քաղաքականության հիմնական նպատակները և խնդիրները` նշագրելով ճյուղի ծախսերի վերին սահմանը: Նշված փաստաթուղթը պետք է պարունակի նաև մանրամասներ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները սույն կարգի 2.1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան օգտագործելու միջին ժամկետ ռազմավարության, ինչպես նաև հանձնարարականներ ճյուղերի միջև միջոցների տեղաբաշխման ռազմավարական տեղաշարժերի վերաբերյալ: Խորհրդակցում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ` ստացված հաշվետվությունների բովանդակությունը պարզաբանելու և զարգացնելու համար,

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ծախսային ծրագրի նախագիծը, որը հիմք կհանդիսանա ծրագրի մշակմանը հաջորդող տարվա` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմման համար,

է) կատարելագործում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի հաշվապահական համակարգը` այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ ծախսային պետական ծրագրի մշակման համար անհրաժեշտ հաշվապահական պահանջներին,

ը) սահմանում է Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ ծախսային պետական ծրագրի իրականացման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում նշված ծրագրի իրագործման ընթացքը բնութագրող այլ ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների ձևերը, ինչպես նաև դրանց նախապատրաստման և ներկայացման պարբերականությունը.

2.2. Ծրագրային բյուջեների և ճյուղային ռազմավարության մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբերը`

ա) խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ` առաջիկա 3 տարվա գործունեության համար ընտրում են միջին ժամկետ ծրագրում ներգրավվող տնտեսության ճյուղերը,

բ) մշակում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում են ընտրված ճյուղերի Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների ճյուղային ռազմավարության, ծրագրային բյուջեների և դրանց իրականացման միջոցների նախապատրաստման համար անհրաժեշտ մեթոդական ուղեցույցների կազմման վերաբերյալ առաջարկություններ (ներառյալ ճյուղային ծրագրերի առաջնահերթության վերաբերյալ),

գ) մշակվող ռազմավարությունների, ծրագրային բյուջեների նախապատրաստման նպատակով ընտրված ճյուղերի Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին տրամադրում են տեխնիկական օժանդակություն,

դ) միջին ժամկետ ռազմավարություն և ծրագրային բյուջեներ ունեցող ճյուղերի շրջանակի ընդլայնման գործընթացն ապահովելու նպատակով միջին ժամկետ ծախսային ծրագրերում յուրաքանչյուր տարի ճյուղերի ներգրավումը պետք է իրականացնեն այնպես, որ բոլոր ճյուղերի համար աստիճանաբար մշակվեն համապարփակ միջին ժամկետ ռազմավարությունը, ծրագրային բյուջեները և դրանց իրագործման միջոցները.

2.3. Ծրագրում ընդգրկված նախարարությունները և գերատեսչությունները`

ա) ղեկավարվելով սույն կարգի 2.1-ին կետի «դ» ենթակետում նշված ուղեցույցով, մշակում են ճյուղային ռազմավարությունը, ծրագրային բյուջեները և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,

բ) Հայաստանի Հանրապետության միջին ժամկետ պետական ծախսային ծրագրի, պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների օգտագործման միջին ժամկետ ռազմավարության մշակման աշխատանքներին օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում այդ ծրագրի կատարման արդյունքների վերաբերյալ ներկայացվող հաշվետվությանն աջակցող տեղեկատվության ապահովման նպատակով համագործակցում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.03.1999
N 185
Որոշում