041.0757.070812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2012 թվականի N 757-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 20-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն N 1 հավելվածի, և 2012 թվականի սեպտեմբերի 18-22-ը փորձագետների խումբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին:
3. Պատվիրակության և փորձագետների խմբի անդամների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Կ. Հակոբյանինը, Մ. Թոռչյանինը, Կ. Կրիտյանինը և Ա. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը և Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
(որոշումը փոփ. 14.09.12 թիվ 892-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2012 թվականի օգոստոսի 7-ի
N 757-Ա որոշման
ԿԱԶՄ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-22-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
օրենսդրության վերլուծության և կատարելագործման
վարչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
աշխատակազմի քաղաքացիական պաշտպանության և
զորահավաքային նախապատրաստության վարչության պետ
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2012 թվականի օգոստոսի 7-ի
N 757-Ա որոշման
ԿԱԶՄ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-22-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՄԲԻ
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական
քաղաքականության վարչության միջազգային
պայմանագրաիրավական ապահովման բաժնի
պետ-վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի
հայկական մասի քարտուղար)
Ս. Աբրահամյան - ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական
ապահովման դեպարտամենտի նյութատեխնիկական
ապահովման վարչության պետ
Դ. Վիրաբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի առաջին քարտուղար
Կ. Կրիտյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային գործընթացի կառավարման վարչության
հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Մ. Թոռչյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի
վարչության պետ