Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎ ...

 

 

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ (ՍԱՀ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի կառավարությունների միջև ավիաընկերությունների նշանակման վերաբերյալ այսօր ստորագրված երեք օդային հաղորդակցությունների համաձայնագրերի (Համաձայնագրեր) 3-րդ հոդվածները, Պայմանավորվող կողմերը համաձայնում են հետևյալի մասին` կապված, համապատասխանաբար, Դանիայի Թագավորության, Նորվեգիայի Թագավորության և Շվեդիայի Թագավորության կողմից Սկանդինավյան ավիաընկերությունների համակարգի (ՍԱՀ) երեք հիմնադիր ընկերությունների նշանակման հետ.

1. Չնայած Համաձայնագրերի 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթներին` ՍԱՀ-ի երեք հիմնադիր ընկերությունները (SAS Danmark A/S, SAS Norge ASA and SAS Sverige AB), համագործակցելով Սկանդինավյան ավիաընկերությունների համակարգի (ՍԱՀ) ընթացակարգով, կարող են հաղորդակցություններ իրականացնել երեք ավիաընկերություններից որևէ մեկի կամ բոլորի օդանավերի, անձնակազմերի և սարքավորումների հետ` Համաձայնագրերի համաձայն: Քանի դեռ հաղորդակցությունները իրականացվում են ՍԱՀ-ի ընթացակարգով, այդ հաղորդակցությունները չեն կարող իրականացվել SAS Danmark A/S, SAS Norge ASA կամ SAS Sverige AB ընկերությունների կողմից, որպես առանձին ընկերությունների:

2. Քանի դեռ հիմնադիր ընկերություններից որևէ մեկը օգտվում է Սկանդինավյան ավիաընկերությունների համակարգի (ՍԱՀ) մյուս ավիաընկերությունների օդանավերից, անձնակազմերի ծառայությունից և սարքավորումներից, Համաձայնագրերի դրույթները կկիրառվեն այդ օդանավերի, անձնակազմերի և սարքավորումների նկատմամբ այնպես, ինչպես, համապատասխանաբար, SAS Danmark A/S, SAS Norge ASA կամ SAS Sverige AB ընկերությունների օդանավերի, անձնակազմերի և սարքավորումների նկատմամբ: Այդ դեպքում Դանիայի, Նորվեգիայի կամ Շվեդիայի իրավասու մարմինները և համապատասխան հիմնադիր ընկերությունը կկրեն ամբողջ պատասխանատվությունը այդ օդանավի, անձնակազմի և սարքավորումների նկատմամբ Համաձայնագրերի համաձայն:

 

Կատարված է Ստոկհոլմ քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 25-ին, չորս բնօրինակով, անգլերեն:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 4-ից:

 

 

pin
''
25.10.2000
Միջազգային պայմանագիր