i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ 2001-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և ՈՒկրաինան, այսուհետ` Բարձր պայմանավորվող կողմեր,
ղեկավարվելով 1996 թվականի ապրիլի 14-ի` Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև բարեկամության և համագործակցության մասին Պայմանագրով,
ելնելով իրավահավասար ու փոխշահավետ առևտրատնտեսական և արտադրական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման, դրանց երկարաժամկետ և կայուն բնույթ հաղորդելու, երկու պետությունների տնտեսական ու գիտատեխնիկական ներուժի արդյունավետ օգտագործման և իրենց ժողովուրդների բարեկեցության բարձրացման անհրաժեշտությունից,
կարևոր նշանակություն տալով տնտեսական բարեփոխումների իրականացման ներդաշնակեցմանը, ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատուժի ազատ տեղաշարժի փուլային անցման համար պայմանների ստեղծմանը,
հաշվի առնելով Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում պայմանավորվածությունների հիման վրա փոխգործակցությունը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Բարձր պայմանավորվող կողմերը իրականացնում են Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև Երկարաժամկետ տնտեսական համագործակցության 2001-2010 թվականների միջպետական ծրագիր (այսուհետ` Ծրագիր), որը հանդիսանում է սույն Պայմանագրի անբաժանելի մասը:
ՀՈԴՎԱԾ 2
Բարձր պայմանավորվող կողմերի տնտեսական համագործակցությունն իրականացվում է տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից և ենթակայությունից) միջև փոխգործակցության միջոցով` պահպանելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը և ազգային օրենսդրությունը:
Բարձր պայմանավորվող կողմերը, նշելով ընդհանուր տնտեսական տարածքի փուլային ձևավորման և զարգացման անհրաժեշտությունը, բարենպաստ պայմաններ կստեղծեն սոցիալ-տնտեսական վերափոխումների, կառուցվածքային վերակառուցման հիմնական ուղղությունների համաձայնեցման, արտաքին տնտեսական գործունեության, մաքսասակագնային և հարկային քաղաքականության, հակամենաշնորհային կարգավորման ոլորտում նորմատիվ-իրավական բազայի մերձեցման, առանձին նախագծերի ու ծրագրերի ձևավորման, կոոպերացիայի զարգացմանն աջակցելու, համատեղ արտադրական կառուցվածքների ստեղծման, մասնավորեցման, ներդրումային ծրագրերում փոխադարձ մասնակցության համար ազգային օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 3
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՈՒկրաինայի նախարարների կաբինետը համակարգում են Ծրագրի կատարումը, փուլային վերահսկողություն են իրականացնում դրա իրագործման նկատմամբ և, անհրաժեշտության դեպքում, ճշգրտումներ են կատարում դրանում:
ՀՈԴՎԱԾ 4
Ծրագրի կատարման ընթացքը առնվազն տարին մեկ անգամ կքննարկվի բարձր մակարդակով:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և կիրառման կապակցությամբ վեճերը և տարաձայնությունները ենթակա են կարգավորման խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Պայմանագրի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Պայմանագրի դրույթների կատարումը չի շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի` միջազգային այլ պայմանագրերից բխող իրավունքները և պարտականությունները:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Բարձր պայմանավորվող կողմերի կողմից Պայմանագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող վերջին գրավոր ծանուցումը ստանալու պահից և գործում է մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը:
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Բարձր պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում Պայմանագրի գործողությունը դադարեցվում է նման ծանուցում ստանալու պահից 6 (վեց) ամիս հետո:
Սույն Պայմանագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Ծրագրին համապատասխան իրագործվող նախագծերի իրականացմանը:
Կատարված է Կիև քաղաքում 2001 թվականի մարտի 1-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս կգերակայի ռուսերեն տեքստը:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի մարտի 14-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ 2001-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետությունը և ՈՒկրաինան համարվում են խոշոր տնտեսական գործընկերներ: Երկու պետությունների փոխադարձ տնտեսական շահերը պայմանավորված են առաջին հերթին գործնականում տնտեսության բոլոր ճյուղերում պատմականորեն ձևավորված արտադրական, կոոպերացիոն ու տեխնոլոգիական կապերով, դրանց պահպանման և փոխշահավետ ու իրավահավասար հիմունքներով հետագա զարգացման օբյեկտիվ անհրաժեշտությամբ:
Սակայն վերջին տարիներին մի շարք պատճառներով Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի տնտեսական կապերը զգալիորեն թուլացել են, և դրանց վիճակը չի համապատասխանում երկու պետությունների պահանջներին, որը պայմանավորում է երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման միասնական ուղու մշակում:
1996 թվականի մայիսի 14-ին Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև կնքված բարեկամության և համագործակցության պայմանագիրը հիմք է հանդիսանում այս աշխատանքների համատեղ շարունակման համար: Պայմանագրի դրույթների հիման վրա էլ մշակված է ՈՒկրաինայի և Հայաստանի Հանրապետության միջև 2001-2010 թվականների երկարաժամկետ տնտեսական համագործակցության միջպետական Ծրագիրը:
I. Հայաստան-ՈՒկրաինական տնտեսական համագործակցության վիճակը և
զարգացման հիմնախնդիրները
Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև ավանդականորեն ձևավորված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային սերտ կապերը հայ և ուկրաինական ժողովուրդների կողմից պահվում են բավական բարձր մակարդակի վրա և մշտապես զարգանում են:
Դրանցից կարևորագույններն են`
- Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը,
- Ազատ առևտրի համաձայնագիրը,
- Արտադրական կոոպերացիայի համաձայնագիրը,
- Խրախուսման և ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը,
- Կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը և այլն:
Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև կնքվել են ավելի քան 25 երկկողմ փաստաթղթեր:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև ստեղծվել է սկզբունքորեն նոր հիմունքներով, համընդհանուր ճանաչում գտած իրավական մեխանիզմների վրա հիմնված երկկողմ իրավապայմանագրային բազա: Դա արդյունավետ իրավական, տնտեսական նախադրյալներ կստեղծի շուկայական տնտեսության սկզբունքներով երկու երկրների տնտեսական գործունեության սուբյեկտների առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հետագա զարգացման համար: Երկու երկրների համար հատկապես հեռանկարային է համագործակցությունը այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են սննդի, մետալուրգիական, քիմիական, մեքենաշինական արդյունաբերությունը և այլն:
Դրա հետ մեկտեղ երկու երկրների անկախության հռչակումից հետո Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի տնտեսություններում իրականացված արմատական փոփոխությունները, շուկայական մեխանիզմների կայացումն ուղեկցվում էին տնտեսական և կոոպերացիոն կապերի թուլացմամբ, արտադրության ծավալների զգալի անկմամբ և փոխադարձ ապրանքաշրջանառության էլ ավելի կրճատմամբ:
Նախկինում ձևավորված կոոպերացիոն կապերի խախտման, ազգային դրամական համակարգերի անկայունության և ձեռնարկությունների ֆինանսական դրության վատթարացման, փոխհաշվանցման համակարգի անկատարության, հարկման համակարգերի աններդաշնակության պայմաններում վատթարացավ ապրանքաշրջանառության կառուցվածքը:
Նախորդ տարիներին տնտեսական ոլորտում թույլ է զարգացել Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի համագործակցության կարևոր ուղղություններից մեկը` համատեղ արտադրական այն կառուցվածքների ստեղծումը, որոնք նպաստում են ձեռնարկությունների և ճյուղերի միջև կոոպերացիոն և տեխնոլոգիական կապերի վերականգնմանը և զարգացմանը, մեքենաշինության, քիմիայի, վառելիքաէներգետիկ և ռազմաարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների` նախկինում ձևավորված մասնագիտացման պահպանմանը և առավել արդյունավետ օգտագործմանը, ֆինանսաարդյունաբերական խմբերի և առևտրի տների ստեղծման միջոցով ֆինանսական և ներդրումային միջոցների մոբիլիզացմանը:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել տարբեր տեսակի, այդ թվում` տեխնիկապես բարդ և գիտատար արտադրանքի թողարկման, հիմնարար հետազոտությունների իրականացման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկարաժամկետ միջպետական նպատակային համալիր ծրագրերի մշակման գործում:
Հայկական և ուկրաինական տնտեսավարող սուբյեկտների կողմից երկու պետությունների տարածքներում տեղաբաշխված և առաջին հերթին էներգետիկայի, սև և գունավոր մետալուրգիայի, ԱԱՀ վերամշակող ճյուղի ձեռնարկությունների բաժնետիրական դարձնելուն մասնակցելու նկատմամբ փոխադարձ հետաքրքրություն դրսևորելու դեպքում նորմատիվ իրավական բազայի տարբերությունների պատճառով նրանց մասնակցությունն այդ գործընթացում զարգացում չի ունենում:
Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև լրիվ չեն կարգավորվում տարանցիկ ռեժիմների, տեղական հարկերի հավաքագրման համակարգերի հետ կապված հիմնախնդիրները, անբավարար են օգտագործվում Իլիչևսկ-Փոթի լաստանավային փոխադրումների հնարավորությունները:
Հայկական և ուկրաինական կողմերը շահագրգռված են եվրասիական տրանսպորտային միջանցքի զարգացման գործում, որը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա ակտիվացնելու ապրանքաշրջանառությունը եվրոպական երկրների հետ, իսկ ՈՒկրաինային (Վրաստանի և Հայաստանի տարածքով)` կապ ունենալ Իրանի հետ:
Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև գոյություն ունեցող հիմնախնդիրները պահանջում են համապատասխան լուծում, սույն Ծրագրի հիման վրա փոխշահավետ տնտեսական համագործակցության երկարաժամկետ ռազմավարության մշակում:
II. Ծրագրի նպատակները և խնդիրը
Ծրագիրը մշակված է` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի կողմից երկարաժամկետ հիմքերով իրականացնել փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում` նորմատիվ-իրավական, երկու երկրների միջև տնտեսական, գիտատեխնիկական և այլ կապերի զարգացմանը, ազգային տնտեսությունների առաջատար ճյուղերի արտադրական համագործակցության շրջանակներում զգալի արդյունքների ստացմանը և այդ հիմքերի վրա փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացմանը պետական աջակցություն ցույց տալու ուղղությամբ:
Այդ նպատակների իրականացման համար Ծրագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի պետական մարմինների փոխհամագործակցությունը հետևյալ հիմնական ուղղություններով.
- բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից ելնելով` երկու երկրների տնտեսությունների վերելքին ուղղված տնտեսական համագործակցության զարգացումն ապահովող ուղիների համատեղ որոնում,
- փոխհամագործակցություն պետությունների շուկայական տնտեսության ձևավորման ինստիտուցիոնալ ձևափոխությունների իրականացման բնագավառում, առաջին հերթին` սեփականաշնորհման իրականացման, բարեխիղճ մրցակցության պայմանների ստեղծման, բնական մենաշնորհային գործունեության կարգավորման շրջանակներում,
- երկու պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերափոխման հայեցակարգային մոտեցումների համապատասխանեցում, տնտեսավարող սուբյեկտների արտադրության ծավալների խթանիչների ստեղծում, ներդրումների մեծացում և զարգացում, գիտության և առաջավոր տեխնոլոգիաների նոր ձեռքբերումների ներդրում, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացում:
Ծրագրի իրականացման գործընթացում հարկավոր է լուծել հետևյալ խնդիրները.
- իրավանորմատիվային բազաների մերձեցում արտաքին տնտեսական գործունեության կարգավորման և հարկային համակարգերի բնագավառներում, ազգային ապրանքարտադրողների փոխադարձ պաշտպանության, միջտարածաշրջանային համագործակցության զարգացման միջոցառումների իրականացում,
- առանձին միջպետական նախագծերի և տնտեսական համագործակցության ծրագրերի ձևավորում, անդրազգային կորպորացիաների ստեղծում, տարբեր ձևերի և տիպերի համատեղ ձեռնարկությունների ստեղծում, արտադրական կոոպերացիաների զարգացում, երկու պետությունների տարածքներում ազգային և արտասահմանյան ներդրողների փոխգործունեության աշխուժացում,
- տրանսպորտային հանգույցների և կապի արդյունավետ օգտագործում և զարգացում,
- վճարահաշվարկային և վարկաֆինանսական հարաբերությունների կատարելագործում,
- փոխգործունեություն ֆոնդային շուկաների զարգացման բնագավառում:
III. Տնտեսության բնագավառում Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի
համագործակցությունը
Սույն Ծրագրով նախատեսվում է տնտեսական գործունեության պայմանների ներդաշնակեցման նպատակով խորացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ և դնել տնտեսության մեջ ինտեգրացման գործընթացների հետագա զարգացման հիմքերը:
Կողմերը կներդաշնակեցնեն նորմատիվ-իրավական բազան` նկատի ունենալով ստեղծել հավասարապես շահավետ պայմաններ երկու պետությունների տնտեսավարող սուբյեկտների համար, առաջին հերթին`
- փոխադարձ առևտրում ներմուծման-արտահանման գործառնություններն իրականացնելիս անուղղակի հարկերի գանձման սկզբունքներին վերաբերող,
- արտադրանքի կոոպերացված մատակարարումն իրականացնելու միասնական կարգի ձևավորմանը վերաբերող,
- միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբերի և այլ համատեղ կառույցների ստեղծման բնագավառում պետությունների օրենսդրական-նորմատիվային բազաների ներդաշնակությանը վերաբերող,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և ՈՒկրաինայի ազգային բանկի միջև թղթակցական հարաբերությունների, ինչպես նաև միջպետական հաշվարկների և բանկային համակարգերի համագործակցության կազմակերպման բնագավառներում:
Անհրաժեշտ է այնուհետև զարգացնել «Տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և ռազմական բնագավառներում 2 տարով և մոտ ապագայում անդրկովկասյան պետությունների հետ ՈՒկրաինայի համագործակցության ծրագրով» սահմանված երկարաժամկետ համագործակցության նկատվող միտումները:
Կողմերը Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև համագործակցության որպես կարևոր ուղղություն են համարում Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքի ստեղծումը և գործառույթը:
Տնտեսական բարեփոխումների անցկացման ուղղությամբ Կողմերի գործողությունների համակարգման առաջարկվող հիմնական ուղղություններից են.
- մրցակցային քաղաքականության և ձեռնարկատիրության աջակցության իրականացման գծով միջկառավարական համաձայնագրերի մշակումը և ստորագրումը,
- ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության գծով երկու պետությունների օրենսդրությունների հնարավոր կատարելագործման առաջարկությունների նախապատրաստումը` օրենսդրական մարմիններ ներկայացնելու նպատակով,
- երկու երկրների տնտեսությունների առաջատար ճյուղերի կառուցվածքային փոփոխությունների համակարգման շրջանակներում նախատեսվում է քննարկել պետություններում մշակվող տնտեսության կառուցվածքային վերակառուցման երկարաժամկետ ծրագրերի հայեցակարգային մոտեցումները:
Հիմնական ռազմավարական ուղենիշներն են`
- արտադրության կայունացման և տնտեսական աճի ձեռքբերում,
- արտադրանքի մրցունակության բարձրացում, Կողմերի արտահանման ներուժի զարգացում:
Համաձայնեցված կառուցվածքային քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում և ՈՒկրաինայում առաջիկայում իրականացվելիք վերափոխումները կապված են առկա արտադրական ներուժի խորը որակական վերակառուցման հետ և շոշափում են երկու պետությունների շահերը:
Այս կապակցությամբ իրականացվելու է ճյուղային արտադրությունների համատեղ ստեղծման և զարգացման, այդ արտադրությունները անհրաժեշտ միջոցներով ապահովելու գործում բաժնեմասային մասնակցության ձևերի, Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի տնտեսությունների համար հանգուցային նշանակություն ունեցող և առաջին հերթին մետալուրգիական, քիմիական, էներգետիկ, ագրոարդյունաբերական համալիրի, մեքենաշինության, սննդի արդյունաբերության, տրանսպորտային հանգույցների զարգացման, ձեռնարկությունների արտադրական պրոֆիլի պահպանության վերաբերյալ առաջարկությունների քննարկումը:
Այդ ճյուղերի ձեռնարկությունների արտադրած արտադրանքի մրցունակության բարձրացման նպատակով նախատեսվում է քննարկել կուտակված գիտատեխնիկական ներուժի առավել արժեքավոր տարրերի պահպանման և զարգացման հնարավորությունը և դրա ծառայեցումը երկու պետությունների տնտեսությունների զարգացման շահերին, սեփական ապրանք արտադրողների համար Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի շուկաներում արտադրանքի արտադրության և իրացման առավելագույն պայմանների ստեղծման հնարավորությունը, երկու պետությունների ձեռնարկությունների արտադրանքների վճարունակ պահանջարկի աճին նպաստման, անբարեխիղճ մրցակցությունից ընդհանուր շուկայական տարածքի պաշտպանության հնարավոր ձևերը:
Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի տնտեսությունների համաձայնեցված կառուցվածքային վերակառուցման անցկացման գործուն մեխանիզմը լինելու է հայ-ուկրաինական համատեղ անդրազգային կառույցների ստեղծումը: Այդ կառույցների ձևավորումը, առաջին հերթին` առաջնակարգ ճյուղերում և արտադրական համալիրներում, նախադրյալներ է ստեղծում կապիտալի արդյունավետ ներդրման և միջճյուղային տեղաշարժման, արդյունավետ կոոպերատիվ կապերի ստեղծման և զարգացման, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, արտահանման ներուժի գերաճման, տնտեսությունում առաջնակարգ կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար:
Տնտեսությունների առաջնահերթ կառուցվածքային փոփոխությունների համաձայնեցման գործում կարևոր ուղղություն է լինելու գիտական, նախագծային և կոնստրուկտորատեխնոլոգիական կազմակերպությունների գործունեության համակարգման իրականացումը Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի` գոյություն ունեցող գիտական ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով:
Ինովացիոն ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները լինելու են տեխնոլոգիաների զարգացումը`
- ինքնաթիռաշինության, ռադիոէլեկտրոնիկայի մեջ,
- ավտոմոբիլաշինության արդիականացման մեջ, ԱՐՄՆԻԻՍ-ի ընդլայնում էկոլոգիապես մաքուր ավտոմոբիլային արտադրանքի ստեղծման համար,
- բիոտեխնոլոգիայի մեջ` գյուղատնտեսության և բժշկական պատրաստուկների արտադրության նպատակով,
- մեքենաշինության, արտադրության այլ ճյուղերում արտադրանքի թարմացման համար բարձր արդյունավետության տեխնիկայի արտադրության կազմակերպման, հատուկ տեխնիկայի, գյուղատնտեսական մեքենաշինության, տրանսպորտային միջոցների, էներգետիկ սարքավորումների, այդ թվում` հիդրոէլեկտրակայանների արտադրության մեջ,
- սեյսմոլոգիայի բնագավառում` սեյսմիկ ռիսկի նվազեցման առնչությամբ համալիր ծրագրերի և մեթոդների մշակում,
- էլեկտրոնային տեխնիկայի, ռադիոտեխնիկայի և ապարատածրագրային կառավարման համակարգերի բնագավառում,
- մետալուրգիական արդյունաբերության մեջ` նավթագազային տիպի խողովակների, գլանվածքի առաջնակարգ տեսակի, ֆերրոձուլվածքի և հատուկ պողպատի արտադրություն,
- քիմիական արդյունաբերության` բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի, սինթետիկ կաուչուկի, կատալիզատորների, փոքրատոննաժ և անիլինոներկանյութերի քիմիական արտադրության մեջ,
- վառելիքաէներգետիկ համալիրում` էներգակիրների փոխադրման, գազամատակարարման համակարգի վերակառուցման, արդիականացման հիմնախնդիրների համատեղ լուծում,
- տրանսպորտի բնագավառում` միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացում,
- շինարարության բնագավառում` բնական հումքի, ոչ հանքային շինանյութերի արտադրության կազմակերպում, սեյսմիկ կոնստրուկցիաների և կառույցների նախագծման մեթոդների զարգացում,
- վիճակագրության բնագավառում` արտաքին առևտրի վիճակագրության հարցերով տեղեկության փոխանակում:
Ծրագրով նախատեսվում է ապահովել առավել բարենպաստ պայմաններ խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման բնագավառում համագործակցության զարգացման համար:
Համաձայնեցված կառուցվածքային քաղաքականության գործնական իրականացման հիմքը հանդիսանում է երկու պետությունների կողմից ինչպես ազգային, այնպես էլ համատեղ նպատակային համալիր ծրագրերի և նախագծերի, այդ թվում` ներդրումային գործունեության մեջ, խոշոր փոփոխություններ նախաձեռնող ծրագրերի և նախագծերի իրականացվելը:
Միջպետական նպատակային համալիր ծրագրերը, երկու պետությունների արտադրության կառուցվածքային վերակառուցման ծրագրերին համապատասխան, նախատեսելու են համալիր միջոցառումների անցկացում` ուղղված կապիտալի տնտեսության առավել հեռանկարային ոլորտների փոխադրմանը, ինչպես նաև ոչ արդյունավետ, մրցակցությանը ոչ ի վիճակի ճյուղերի և արտադրությունների կրճատմանը` նպատակային կառուցվածքային քաղաքականության աշխուժացմանը նպաստելու, տնտեսության կենսական կարևոր համակարգերի ապահովման, արտադրանքի մրցակցության դիմակայունությունը բարձրացնելու, գիտատեխնիկական, արտադրական և կադրային ներուժը պահպանելու համար:
Սույն Ծրագրի իրականացման գործընթացում կձեռնարկվեն իրական միջոցներ ազատ առևտրի ռեժիմի առավել լրիվ իրականացման հաշվին երկկողմ առևտրի ազատականացման գործընթացի հետագա զարգացման, փոխադարձ արտադրական կոոպերացիայի և ՈՒկրաինայի ու Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների միջև ուղղակի կապերի ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Դրանք ուղղված կլինեն արտադրանքի առաջադիմական տեսակների թողարկման ավելացմանը, հումքային պաշարների արդյունավետ համալիր օգտագործմանը, ներմուծմանը փոխարինող արտադրությունների զարգացմանը, միջպետական ծրագրերի իրականացմանը:
IV. Համատեղ սոցիալական ծրագրերի և հումանիտար ոլորտի հիմնախնդիրների
լուծման միջոցառումների համակարգումը
Հայաստանի Հանրապետությունում և ՈՒկրաինայում անցկացվող տնտեսական բարեփոխումները առաջ բերեցին նոր հիմնախնդիրներ սոցիալական ոլորտում, որոնց լուծումը պահանջում է երկու պետությունների փոխհամաձայնեցված գործողություններ:
Սույն Ծրագրի «Միջոցառումներ» մասում տեղեկատվության բնագավառում, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ոլորտում նախատեսվում է համատեղ ուկրաինա-հայկական ձեռնարկությունների ստեղծման և դրանց հիման վրա կոնսիգնացիոն (լիզինգային) պահեստների բացման, պաշտպանության բնագավառի ձեռնարկությունների կոոպերացիայի, Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանը Հայաստանի Հանրապետության մասնակցության բնագավառների կարևոր հիմնահարցերի համատեղ լուծման իրավական բազայի հետագա կատարելագործում: Այդ նպատակով 2001-2010 թվականներին նախատեսվում է պատրաստել և կնքել մի շարք երկկողմ համաձայնագրեր:
Ծրագրի իրականացման ընթացքում կիրականացվի փոխշահավետ համագործակցության զարգացման աշխատանքների համակարգում դեղագործական արդյունաբերությունում` գիտատեխնիկական համագործակցության ընդլայնումով, գիտության, տեխնիկայի և արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների առաջնակարգ նվաճումների ներդրումով, դեղագործության, առողջապահության բնագավառներին տեխնիկական օգնություն ցույց տալով և սանիտարահամաճարակաբանական վիճակի բարելավումով, դեղորայքների և բժշկական տեխնիկայի արտադրությամբ:
Պետությունների միջև առևտրական հարաբերությունների կազմակերպումը և իրականացումը ենթադրում է վիճակագրական տեղեկության և, առաջին հերթին, արտաքին առևտրի տվյալների ակտիվ փոխանակում: Նախատեսվում է վիճակագրական հրատարակությունների տպագրությունների, մեթոդաբանական նյութերի և հետազոտությունների, ծրագրերի, ինչպես նաև վիճակագրական դիտարկումների անցկացման թղթակցության, հետազոտությունների փոխանակում, արտաքին առևտրի վիճակագրության ձևավորման սկզբունքների համաձայնեցում` այս բնագավառում երկու երկրների եղած օրենսդրությունը հաշվի առնելով:
Սոցիալ-աշխատանքային ոլորտում խնդիրների լուծումն արագացնելու, ՈՒկրաինայի և Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածության և սոցիալական պաշտպանության ապահովման նպատակով Կողմերը իրենց իրավասության շրջանակներում կհամագործակցեն ՈՒկրաինայի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և զբաղվածության քաղաքականության իրականացման, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության մշակման բնագավառներում:
Ծրագրի իրականացման ընթացքում կիրականացվի փոխշահավետ համագործակցության զարգացման համակարգում դեղագործական արդյունաբերությունում` դեղագործության, առողջապահության բնագավառներին տեխնիկական աջակցությամբ և սանիտարահամաճարակաբանական վիճակի բարելավման, դեղորայքի և բժշկական տեխնիկայի արտադրության ուղիով:
Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կփոխգործակցեն բնակչության առողջության պահպանման բնագավառում, ներառյալ`
- շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության կազմակերպման, իրացման և սպառողներին դրանք մատակարարելու, սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության,
- դեղագործական հիմքի զարգացման,
- դեղամիջոցների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության այլ արտադրանքի առաքման հնարավորությունների մասին տեղեկության փոխադարձաբար տրամադրման հարցերը:
Ընդունելով բժշկական գիտության և բժշկական հաստատությունների նյութատեխնիկական հիմքի զարգացման, բնակչությանը դեղամիջոցներով ապահովելու համատեղ գործողությունների անհրաժեշտությունը, Կողմերը կնպաստեն համատեղ վեհաժողովների և առողջապահության խնդիրներով մասնագետների հանդիպումների անցկացմանը:
Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կնպաստեն բնապահպանական համատեղ ծրագրերի և նախագծերի մշակմանն ու իրականացմանը` առաջնային նշանակություն տալով բնապահպանական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև փոխադարձ օգնություն կցուցաբերեն բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներ ծագելու դեպքերում:
Կողմերը կձեռնարկեն համաձայնեցված միջոցներ զբոսաշրջության և սպորտի բնագավառում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, կխրախուսեն զբոսաշրջային և մարզական պատվիրակությունների փոխանակումը, կնպաստեն այդ ոլորտներում համատեղ գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև գործնական կապերի հաստատմանը:
Կողմերը աջակցություն կցուցաբերեն մշակույթի օրերի, գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպմանը, կոլեկտիվների և մենակատարների հյուրախաղերի անցկացմանը, մյուս Կողմի հեղինակների երաժշտական և դրամատիկական ստեղծագործությունների բեմականացմանը, թեմատիկ գիտաժողովների անցկացմանը:
Կողմերը, փոխադարձ հիմունքներով, կնպաստեն տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում տեղեկության փոխանակմանը, կպատգամեն մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության ներկայացուցիչներին` ծավալվող իրադարձությունները օբյեկտիվ և ժամանակին լուսաբանելու և բոլոր ուղղություններով ՈՒկրաինայի ու Հայաստանի Հանրապետության համագործակցության պոտենցիալ հնարավորությունները ներկայացնելու նպատակով:
V. Առևտրական հարաբերությունների զարգացումը
Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի միջև առևտրական համագործակցության զարգացումը և խորացումը կիրականացվեն ազատ առևտրի ռեժիմի, կարճ ժամկետներում փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձման միասնական սկզբունքի անցման, առևտրա-տեխնիկական արգելքների և անուղղակի ոչ սակագնային սահմանափակումների աստիճանաբար վերացման, մաքսային տարիֆների մերձեցման հիման վրա:
Համաձայնեցված մաքսային քաղաքականության անցկացման, տրանսպորտային միջոցների, ապրանքների և ուղևորների ազատ տեղաշարժման համար բարենպաստ պայմանների ստեղծման, մաքսային հսկողության բարելավման բնագավառում նախատեսվում է սահմանապահ, մաքսային, իրավապահ և այլ մարմինների փոխհամագործակցության աստիճանական և հետևողական զարգացում երկկողմանի փաստաթղթերի հիման վրա` հետևյալ ուղղություններով.
- ապրանքների տարանցման ազատ և ոչ խտրական պայմանների ապահովում,
- տարանցիկ փոխադրումների ժամանակ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում,
- մաքսային օրենսդրության խախտումների, հատկապես արվեստի ստեղծագործությունների, հնությունների, թմրանյութերի, զենքի և զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, բնակչության և շրջակա միջավայրի համար վտանգավոր այլ նյութերի ապօրինի փոխադրումները կանխելու բնագավառում համատեղ աշխատանքային մարմինների և հատուկ ծրագրերի ստեղծում,
- մաքսային գործի ծրագրային ապահովման կատարելագործում,
- ենթաակցիզային ապրանքների տեղափոխմանը վերաբերող մաքսային հսկողության կազմակերպման միասնական մոտեցման մշակում,
- տնտեսավարող սուբյեկտների արտադրական կոոպերացիաների շրջանակներում արտադրանքների մատակարարման դեպքում մաքսային հսկողության կատարելագործում,
- մտավոր և արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ մաքսային հսկողության կատարելագործում:
Ծրագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի տրանսպորտային համակարգերի փոխներգործության բնագավառում համագործակցության ընդլայնում, նկատի ունենալով դրանց առավել արդյունավետ օգտագործումը բեռների փոխադարձ փոխադրումների ժամանակ, տրանսպորտային ծախսերի նվազեցում` այդ նպատակներից ելնելով` տրանսպորտային համակարգի զարգացման և վերակառուցման համաձայնեցված քաղաքականություն անցկացնելով:
Նախատեսվում է մշակել և իրականացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր տրանսպորտային մայրուղիների վերակառուցման գծով համագործակցության նախագծեր:
Այդ խնդրի համատեղ իրականացումը կատարվելու է հետևյալ ուղղություններով.
- ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և տրանսպորտի այլ տեսակների գծով ներկա և նախապատրաստվող նոր` երկկողմանի համաձայնությունների իրականացման հիման վրա նորմատիվ-իրավական բազայի կատարելագործում,
- երկու պետությունների տարածքներում Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքի շինարարության համատեղ գործողությունների համակարգում, այդ թվում` ուկրաինական և հայկական ներդրողների միջոցների, ինչպես նաև երրորդ երկրների վարկերի և կապիտալի ներդրումով:
Նախապատրաստվելու են ՈՒկրաինայի և Հայաստանի Հանրապետության տեղեկատվական գործակալությունների միջև համագործակցության զարգացման առաջարկություններ, որոնք պետք է ապահովեն երկու երկրների ապրանքների և ծառայությունների շուկայի վիճակի հետազոտություն` ներառյալ ապրանքների և ծառայությունների արտադրության և սպառման ծավալները, ներքին և համաշխարհային շուկայում նրանց համեմատական կոնյունկտուրան:
Հետագա զարգացում պետք է ստանա միջտարածաշրջանային համագործակցությունը, որի կարևոր ուղղությունն է դառնալու այդ տարածաշրջանների սոցիալ-տնտեսական աճի համար բարենպաստ պայմանների ստեղծումը` հաշվի առնելով նախկինում ձևավորված միջտարածաշրջանային տնտեսական կապերը, պահպանելով նրանցում բնակվող բնակիչների սովորույթները և հոգևոր արժեքները:
VI. Ծրագրի իրականացման մեխանիզմը
Ծրագիրը իրականացվելու է ՈՒկրաինայի և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և տնտեսավարող սույբեկտների` Ծրագրով և նրա Հավելվածով սահմանված կոնկրետ գործողությունների կատարման միջոցով:
ՈՒղեցույց
Սույն Ծրագրի կատարման նպատակով ուկրաինա-հայկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի շրջանակներում ստեղծվում են Ծրագրի իրականացման համակարգող խորհուրդ (այսուհետև` ՀԽ) և Ծրագրի հիմնական բաժինների գծով աշխատանքային խմբեր:
Համակարգող խորհուրդը ընդգրկում է ուկրաինական և հայկական կողմերը, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է Կողմերի կառավարությունների կողմից նշանակվող նախագահը:
ՀԽ կազմի մեջ մտնում են ուկրաինական և հայկական կողմերի աշխատանքային խմբերի ղեկավարները:
ՀԽ ազգային մասերի խորհրդակցությունները անց են կացվում անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան կիսամյակում մեկ անգամ` հերթականությամբ ՈՒկրաինայում և Հայաստանի Հանրապետությունում: ՀԽ նիստում նախագահում է ընդունող կողմի նախագահը:
ՀԽ հիմնական գործառույթներն են.
- Ծրագրի իրականացման գործունեության համակարգում ազգային մասերի շրջանակներում,
- Ծրագրի իրականացման միջոցառումների ամենամյա պլանի նախապատրաստման կազմակերպում, որը ներկայացվում է տնտեսական համագործակցության միջկառավարական հայ-ուկրաինական հանձնաժողովի նիստում,
- Ծրագրի իրականացման և համակարգման հետ կապված հարցերով միջկառավարական համաձայնությունների նախագծերի նախապատրաստման կազմակերպում,
- Ծրագրի իրականացման հետ կապված տնտեսական համագործակցության առանձին հիմնախնդիրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերում քննարկման նախապատրաստությունը, ինչպես նաև ՀԽ աշխատակարգով նախատեսվող այլ գործառույթներ:
ՀԽ աշխատակարգը հաստատվում է ՀԽ ազգային մասի ղեկավարի կողմից` սույն Ծրագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2001-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
No Միջոցառումների Կատարման Կատարողները
բովանդակությունը ժամկետը
1 2 3 4 5
1 Տնտեսական Ուկրաինայի Հայաստանի
համագործակցության կողմից Հանրապետության
հիմնական կողմից
ուղղությունները
1.1 Հետևյալ առաջարկների նախապատրաստում
1.1.1 Քննարկել «Հայաստան- 2001 Առևտրաարդյու- Առևտրաարդյու-
Ուկրաինա» առևտրի նաբերական պալատ նաբերական պալատ
տուն ստեղծելու
հնարավորությունը
1.1.2 Համատեղ տնտեսավարող Էկոնոմիկայի Արդյունաբերության
կառույցների ստեղծման 2001 նախարարություն, և առևտրի
բնագավառում Ձեռներեցության նախարարություն
պետությունների պետական կոմիտե
օրենսդրական և այլ
նորմատիվ ակտերի
ներդաշնակեցում
1.1.3 Հայաստանի 2001- Արդյունաբերական Արդյունաբերության
Հանրապետության 2010 քաղաքականության և առևտրի
արդյունաբերության և (տարե նախարարություն, նախարարություն
առևտրի նախարարության կան) Էկոնոմիկայի
և Ուկրաինայի նախարարություն
արդյունաբերական
քաղաքականության
նախարարության միջև
արտադրական
կոոպերացիայի մասին
համաձայնագրերի կատարում
1.1.4 1997 թվականի հուլիսին 2001- Գիտության Գիտության և
ստորագրված 2010 նախարարություն կրթության
գիտատեխնիկական նախարարություն
համագործակցության
մասին երկկողմ
համաձայնագրի
դրույթների կատարում
1.1.5 1997 թվականի հուլիսին 2001- «Ուկրավտոդոր», Տրանսպորտի
ստորագրված 2010 Տրանսպորտի նախարարություն
ավտոմոբիլային նախարարություն
հաղորդակցության մասին
երկկողմ համաձայնագրի
դրույթների կատարում
1.1.6 Հայաստանի 2001- Մարզային պետական Տարածքային
Հանրապետության և 2010 ադմինիստրացիաներ, կառավարման և
Ուկրաինայի միջև տեղական քաղաքաշինության
երկկողմ ինքնակառավարման գործունեությունը
տարածաշրջանային մարմիններ համակարգող
համագործակցության նախարար
հարցի քննարկում
1.1.7 Երևան և Կիև 2001 Կիևի քաղաքային Տարածքային
քաղաքների միջև, և մարզային կառավարման և
ինչպես նաև Շիրակի, ադմինիստրացիաներ քաղաքաշինության
Տավուշի, Լոռու մարզերի գործունեությունը
ՈՒկրաինայի մարզերի համակարգող
միջև ուղղակի կապեր նախարար
ստեղծելու հնարավորության
քննարկում
1.1.8 Քարտեզներ տպագրելու 2001- «Ուկրգեոդեզ ՀՀ կառավարությանն
համար տեխնոլոգիական 2010 կարտոգրաֆիա» առընթեր
սարքավորումների տեղեկատվության և
արտադրություն և գրահրատարակչության
մատակարարում վարչություն
1.1.9 Հայաստանի 2001- Առևտրաարդյու- Առևտրաարդյու-
Հանրապետությունում 2010 նաբերական պալատ, նաբերական պալատ,
ուկրաինական Էկոնոմնախարա- Արդյունաբերության
ապրանքարտադրողների րության ազգային և առևտրի
արտադրանքի ցուցահանդեսային նախարարություն
ցուցահանդես-վաճառքի կենտրոն
և շնորհանդեսի
կազմակերպում
1.1.10 Կազմակերպական 2001- Գյուղատնտեսական Գյուղատնտեսության
աշխատանքների 2010 արտադրանքի նախարարության,
իրականացում` նախարարություն, առողջապահության
Ուկրաինայի Սննդարդյունաբե- նախարարություն
գյուղատնտեսական, րության պետական
սննդի, բժշկական և կոմիտե,
միկրոկենսաբանական Բժշկական
ճյուղերի արդյունաբերության
ձեռնարկությունների պետական կոմիտե
ներկայացուցչություններ
հիմնելու ուղղությամբ
1.2 Միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի
նախագծերի նախապատրաստում
1.2.1 Քննարկել հայ- 2001 Բժշկակենսաբանական Առողջապահության
ուկրաինական համատեղ արդյունաբերության նախարարություն
ձեռնարկություն պետական կոմիտե
ստեղծելու մասին
համաձայնագիր կնքելու
և դրա հիման վրա
կոնսիգնացիոն
(լիզինգային) պահեստ
բացելու
հնարավորությունը`
ուկրաինական
արտադրության պատրաստի
դեղագործական
արտադրանքը Հայաստան
ներմուծելու նպատակով
1.2.2 Ստորագրել համաձայնագիր 2001- Տեղեկատվության ՀՀ կառավարությանն
Հայաստանի 2003 նախարարություն առընթեր
Հանրապետության գրահրատարակչության
համապատասխան և տեղեկատվության
ռադիոկազմակերպության վարչություն
և Ուկրաինայի ազգային
ռադիոընկերության միջև
ռադիոհաղորդումների
ոլորտում
համագործակցության մասին
1.2.3 Ավարտել Հայաստանի 2001 Պետական ՀՀ կառավարությանն
Հանրապետության տեղեկատվական առընթեր
«Արմենպրես» պետական գործակալություն գրահրատարակչության
տեղեկատվական և տեղեկատվության
գործակալության և վարչություն
Ուկրաինայի պետական
տեղեկատվական
գործակալության (ՈՒՊՏԳ)
միջև տեղեկատվական
համագործակցության
մասին համաձայնագրի
նախագծի մշակումը
1.2.4 Ստորագրել համաձայնագիր 2001- Ֆինանսների Ֆինանսների և
Հայաստանի 2002 նախարարություն էկոնոմիկայի
Հանրապետության և նախարարություն
Ուկրաինայի ֆինանսների
նախարարությունների
միջև
համագործակցության մասին
1.2.5 Նախապատրաստել 2001 Արդյունաբերական Արդյունաբերության
միջկառավարական քաղաքականության և առևտրի
համաձայնագրի նախագիծ նախարարություն նախարարություն
մեքենաշինության
բնագավառում
1.2.6 Նախապատրաստել 2001 Արդյունաբերական Արդյունաբերության
միջկառավարական քաղաքականության և առևտրի
համաձայնագրի նախագիծ նախարարության նախարարություն
էլեկտրոնային
արդյունաբերության
բնագավառում
համագործակցության մասին
1.2.7 Ստորագրել համաձայնագիր 2001 Արդյունաբերական Արդյունաբերության
փոխադարձ կոոպերացված քաղաքականության և առևտրի
մատակարարումների նախարարություն նախարարություն
մասին` արտադրանքի
մատակարարումների
ծավալների
հավելվածներով և
համաձայնագրի
կատարմանը ներգրավված
ձեռնարկությունների
ցանկով 1.2.8 Մշակել և համաձայնեցնել 2001 Բժշկակենսաբանական Առողջապահության
դեղագործական արդյունաբերության նախարարություն
արդյունաբերության պետական կոմիտե,
բնագավառում Արտաքին գործերի
համագործակցության նախարարություն
մասին համաձայնագրի
նախագիծ
1.2.9 Ապրանքներ (աշխատանքներ, 2001 Արտաքին գործերի Արտաքին գործերի
ծառայություններ) նախարարություն, նախարարություն
արտահանելիս և Պետական հարկային
ներմուծելիս անուղղակի վարչություն
հարկերի գանձման
սկզբունքների մասին
համաձայնագրի
վավերացում Ուկրաինայի
Գերագույն ռադայի կողմից
և համաձայնագիրը
գործողության մեջ դնելու
համար անհրաժեշտ բոլոր
ներպետական ընթացակարգի
կատարման մասին կողմերի
հայտագրերի փոխանակում
1.2.10 Մշակել և ստորագրել 2001- Պետշին ՀՀ կառավարությանն
սեյսմոլոգիայի և 2006 առընթեր սեյսմիկ
սեյսմիկ ռիսկի պաշտպանության
նվազեցման բնագավառում ազգային
համագործակցության ծառայություն
մասին համաձայնագիր
1.2.11 Մշակել և համաձայնեցնել 2001- Արդարադատության
քաղաքացիական, 2003 նախարարություն,
ընտանեկան և քրեական Արտաքին գործերի
գործերով իրավական նախարարություն
օգնության մասին,
արդարադատության
նախարարությունների միջև
համագործակցության
մասին, իրավական
տեղեկության փոխանակման
բնագավառում
համագործակցության
մասին համաձայնագրերի
նախագծեր
II Համագործակցություն տնտեսության առանձին ճյուղերում
2.1 Ապրանքային շուկաների
զարգացման բնագավառում 2.1.2 Առաջարկների պատրաստում 2001 Բժշկակենսաբանական Արդյունաբերության
համատեղ շուկաներում արդյունաբերության և առևտրի
գործող պետական կոմիտե, նախարարություն
արտադրություններ Էկոնոմիկայի
ստեղծելու նպատակով նախարարություն
2.1.3 Այն առաջնային ճյուղերի 2001 Ագրոարդյունաբե- Արդյունաբերության
և արտադրությունների րության և առևտրի
ցանկի սահմանում, որոնք նախարարություն, նախարարություն,
հնարավոր է ներգրավել Էներգետիկայի Գյուղատնտեսության
հայ-ուկրաինական նախարարություն, նախարարություն
համատեղ զբոսաշրջության
ձեռնարկությունների նախարարություն
ստեղծման գործում`
լեռնարդյունահանող
արդյունաբերություն,
տուրիզմ-ռեկրեացիոն
համալիր
2.2 Մեքենաշինություն
2.2.1 Հայաստանի 2001- Արդյունաբերական Արդյունաբերության
Հանրապետության և 2003 քաղաքականության և առևտրի
Ուկրաինայի նախարարություն, նախարարություն,
ձեռնարկություններում ՎԱՏ Շինարարական
քարի արդյունահանման «Դնեպրոստրոյմա- կոնստրուկցիաների
և վերամշակման շինա», ք. Կիև, գիտահետազոտական
ժամանակակից ՎԱՏ «Բեվերս», ք. ինստիտուտ, ք.
սարքավորումների Բերդիչև Երևան,
/ներառյալ «Շինմեքենա»
բազմասկավառակային գործարան, ք.
սղոցող հաստոցների` Գյումրի
30-60 սկավառակ/
համալիրի ստեղծում
և տեղադրում
2.2.2 Հայաստանի 2001- Արդյունաբերական Արդյունաբերության
Հանրապետության 2003 քաղաքականության և առևտրի
ձեռնարկություններում նախարարություն, նախարարություն,
քարի արդյունահանման և ՎԱՏ Շինարարական
վերամշակման առկա «Դնեպրոմեքենա- կոնստրուկցիաների
սարքավորումների շինություն», գիտահետազոտական
արդիականացում` ք. Կիև ինստիտուտ,
էներգիան և ք. Երևան
նյութատարությունը
նվազեցնելու և
էներգիան տնտեսող
սարքավորումներ
կիրառելու նպատակով
2.2.3 Էլեկտրալամպերի 2001- Արդյունաբերության Արդյունաբերության
արտադրության համատեղ 2003 քաղաքականության և առևտրի
ձեռնարկության նախարարություն, նախարարություն,
ստեղծում` օգտագործելով «Դնեպրոմեքենա- Երևանի
Ուկրաինայի հումքային շինություն» ՎԱՏ, շինարարական
բազան ք. Կիև կոնստրուկցիայի
ԳՀԻ
2.3 Վառելիքաէներգետիկ
համալիր
2.3.1 Գազամատակարարման 2001- Վառելիքի և Էներգետիկայի
համակարգի 2010 էներգետիկայի նախարարություն
վերակառուցման և նախարարություն
արդիականացման
աշխատանքներին
ուկրաինական
կազմակերպությունների
մասնակցության մասին
համատեղ առաջարկների
պատրաստում` այդ
աշխատանքների
ֆինանսավորման
հարցը լուծելու պայմանով
2.3.2 Հայկական հէկերի 2001- Վառելիքի և Էներգետիկայի
էներգետիկ 2010 էներգետիկայի նախարարություն
սարքավորումների նախարարություն
կապիտալ վերանորոգման
և սպասարկման
աշխատանքներին
ուկրաինական
կազմակերպությունների
մասնակցության մասին
համատեղ առաջարկների
պատրաստում
2.3.2ա Գործող աէկների 2001 Վառելիքի և Էներգետիկայի
անվտանգությունը էներգետիկայի նախարարություն
բարձրացնելու գործում նախարարություն,
երկկողմ «Էներգոատոմ»
համագործակցության գիտափորձարարական
ծրագրի մշակում ինստիտուտ
2.4 Տրանսպորտ
2.4.1 Ուկրաինացի 2001- Տրանսպորտի Տրանսպորտի և
մասնագետների 2010 նախարարություն կապի
մասնակցություն նախարարություն
Հայաստանի
Հանրապետության
գլխավոր մայրուղիների
վերականգնման և
նորացման երկարաժամկետ
ծրագրերի մշակման գործում
2.5 Ագրոարդյունաբերական համալիր
2.5.1 Համագործակցություն 2001- Ագրոարդյունա- Գյուղատնտեսության
գիտական 2010 բերության նախարարություն
հիմնարկությունների նախարարություն
միջև սելեկցիայի,
գենետիկայի և
կենսատեխնոլոգիայի
հարցերով
2.5.2 Խաղողագործության, 2001- Ագրոարդյունա- Գյուղատնտեսության
այգեգործության և 2010 բերության նախարարություն
գինեգործության նախարարություն
ճյուղերում
գիտատեխնիկական
տեղեկության և
ժամանակակից առաջնակարգ
տեխնոլոգիաների
կիրառման փորձի
փոխանակում
2.6 Քիմիական, բժշկական և միկրոկենսաբանական արդյունաբերություն
2.6.1 Մշակել միջոցառումների 2001- Բժշկակենսաբանական «Բիոտեխնոլոգիա
համալիր` ուղղված 2006 արդյունաբերության ԳՀԻ» ՓԲԸ,
ուկրաինական պետական կոմիտե «Նաիրիտ» ՓԲԸ,
դեղագործական «Պոլիվինիլացետատ»
մատակարարվող ՓԲԸ
արտադրանքի և հայկական
քիմիական արտադրանքի
/այդ թվում`
քլորոպրենային
կաուչուկի և
լատեքսի/ անվանացանկի
ընդլայնման հաշվին
Հայաստանի
Հանրապետության և
Ուկրաինայի միջև
արտաքին առևտրի
շրջանառությունը
ավելացնելուն
2.6.2 Ընդլայնել 2001- Բժշկակենսաբանական Արդյունաբերության
գիտատեխնիկական 2010 արդյունաբերության և առևտրի
համագործակցությունը պետական կոմիտե նախարարություն,
դեղագործական Առողջապահության
արդյունաբերությունում` նախարարություն
ներգրավելով գիտության,
տեխնիկայի և
ժամանակակից
տեխնոլոգիաների
առաջատար նվաճումները
և տրամադրելով
տեխնիկական օգնություն 2.6.3 Քննարկել մատակարարված 2001 Բժշկակենսաբանական Արդյունաբերության
դեղագործական արդյունաբերության և առևտրի
արտադրանքի համար պետական կոմիտե նախարարություն,
Հայաստանի Առողջապահության
Հանրապետության նախարարություն
կենտրոնական բանկի և
Ուկրաինայի ազգային
բանկի միջև փոխադարձ
հաշվարկների և
վճարումների
կազմակերպման մեխանիզմը
2.7 Շինանյութերի արդյունաբերություն
2.7.1 Շինարարական 2001- «Ուկրստրոյ- Արդյունաբերության
նշանակության 2010 մատերիալ» և առևտրի
արտադրանքի կորպորացիա, նախարարություն
(սանիտարաշինարարական «Ուկրցեմենտ»
արտադրանք, պատուհանի կոնցեռն,
ապակի, մետաղական էկոնոմիկայի
արտադրանք պատուհանների նախարարություն
և դռների համար, ապակե
բլոկներ, բյուրեղապակյա
և ապակյա տարաներ,
ցեմենտ, տանիքածածկի
նյութեր, երեսապատման
քարեր, կաոլին, գրաֆիտ
և այլն) արտահանման
մեծացում
2.7.2 Բնական քարից ոչ 2001 «Ուկրստրոյ- Արդյունաբերության
հանքային շինանյութերի մատերիալ» և առևտրի
արտադրության կորպորացիա, նախարարություն
կազմակերպման նպատակով Ուկրգեոլստրոյ
երկրաբանահետախուզական
աշխատանքների կատարում
2.7.3 Ուկրաինայի Պետշինի 2001 Պետշին Տարածքային
կողմից արված կառավարման և
մշակումները և քաղաքաշինության
հայրենական գործունեությունը
արտադրության իրերը համակարգող նախարար
(կենտրոնական
ջերմամատակարարման
կաթսայատներ, տարբեր
հզորության կաթսաների
տիպաշար, կաթսաների
համար տարբեր հզորության
ջերմաուտիլիզատորներ,
վակուումային
ապաաէրացիոն
սարքավորումների
տիպաշար /ՎԱՍ/)
օգտագործելու առաջարկ
2.7.4 Կոալինիտի` տեխնոգեն 2001- Արդյունաբերության
հումքի ազնվացման 2010 և առևտրի
տեխնոլոգիաների նախարարություն,
ներդրման հետ կապված Քաջարանի ՄՄԿ
տեխնիկական օգնության
ցուցաբերում
2.8 Վիճակագրություն
2.8.1 Մեթոդաբանական 2001- Վիճպետկոմ Վիճակագրության,
նյութերի, վիճակագրական 2010 պետռեգիստրի և
հրատարակությունների և վերլուծության
հրապարակումների վարչություն
փոխանակման իրականացում
2.8.2 Հայաստանի 2001- Վիճպետկոմ Վիճակագրության,
Հանրապետության և 2010 պետռեգիստրի և
Ուկրաինայի միջև վերլուծության
արտաքին առևտրի վարչություն
հարցերով վիճակագրական
տեղեկության փոխանակում
2.9 Գիտատեխնիկական համագործակցություն
2.9.1 Մի շարք հետազոտական 2001- Ուկրաինայի Գիտությունների
և բուժկանխարգելիչ 2010 բժշկական ակադեմիա,
միջոցառումների գիտությունների Առողջապահության
մշակում` բժշկության ակադեմիա նախարարություն
մեջ լազերային
տեխնոլոգիաների
օգտագործումով, ինչպես
նաև գիտական
տեղեկության փոխանակում
2.9.2 Բնակարանային 2001- Պետշին, Կառավարությանն
քաղաքացիական 2010 ԿիևԶՆԻԷՊ առընթեր սեյսմիկ
շինարարության մեջ ՂրիմԳԻԻնախագիծ պաշտպանության
ջերմարդյունավետ ազգային
սեյսմակայուն ծառայություն
ճարտարապետաշինարարական
նոր համակարգերի
մշակման և ներդրման
ուղղությամբ
գիտատեխնիկական
տեղեկության
փոխանակում` երկրների
սեյսմիկ տարածքներում
դրանց հետագա ծավալման
նպատակով
2.9.3 Քաղաքաշինության 2001- Պետշին Տարածքային
ոլորտում օրենսդրական 2010 կառավարման և
ակտերի մշակման գործում քաղաքաշինության
փորձի և տեղեկության, գործունեությունը
նոր մոտեցումների, համակարգող նախարար
նորմատիվ բազայի
բարեփոխման
ուղղությունների,
բնակավայրերի
տարածքների պլանավորման
և կառուցապատման
պետական նոր նորմերի
(շուկայական
տնտեսության և
զարգացած երկրների
միջազգային նորմատիվների
հաշվառումով) մշակման
գործում փորձի և
տեղեկության փոխանակում
2.9.4 Համագործակցություն 2001- Պետշին Տարածքային
բնակարանային 2006 կառավարման և
շինարարության քաղաքաշինության
զարգացման, գործունեությունը
բնակարանային ֆոնդի համակարգող նախարար
շահագործման և
պահպանման պետական
քաղաքականության
ձևավորման հարցերով
2.9.5 Պատուհանի ապակու, այդ 2001- «Ուկրստրոյ- Արդյունաբերության
թվում` ֆոալիտ մեթոդով 2004 մատերիալ» և առևտրի
և ապակյա այլ իրերի կորպորացիա, նախարարություն
արտադրության ՈւկրԳԻՍ
տեխնոլոգիաների
ստեղծման գործում
տեխնիկական օգնության
նախատեսում և
տրամադրում
2.9.6 Երկրաբանահետախուզական 2001- «Ուկրստրոյ- Արդյունաբերության
աշխատանքների կատարում` 2005 մատերիալ» և առևտրի
բնական քարից ոչ կորպորացիա, նախարարություն
հանքային շինարարական Ուկրգեոլստրոյ
և երեսպատման նյութերի
արտադրության համար
օգտակար հանածոների
հետախուզման նպատակով
2.9.7 Սեյսմավտանգ 2001- ՆԳԻՍԿ Կառավարությանն
տարածաշրջաններում 2005 առընթեր սեյսմիկ
սահող գետին ունեցող պաշտպանության
վայրերում շենքերի և ազգային
շինությունների ծառայություն
կառուցման և հուսալի
շահագործման խնդիրների
ուսումնասիրում և
լուծում
2.9.8 Անթույլատրելի 2001- ՆԳԻՍԿ Կառավարությանն
թեքվածքներ և 2005 առընթեր սեյսմիկ
ձևախախտումներ ստացած պաշտպանության
շենքերի և ազգային
շինությունների ծառայություն
շահագործման
հուսալիության
վերականգնում
2.9.9 Շենքերի և 2001- ՆԳԻՍԿ Կառավարությանն
շինությունների 2003 առընթեր սեյսմիկ
կառուցվածքային պաշտպանության
պաշտպանության ազգային
արդյունավետ մեթոդների ծառայություն
ուսումնասիրում և
մշակում` հաշվի առնելով
1988թ. հայկական
երկրաշարժի հետևանքները
2.9.10 Բնակավայրերում 2001 Պետշին Տարածքային
ջերմության պակասի կառավարման և
հիմնախնդրի լուծման քաղաքաշինության
հարցում հայեցակարգային գործունեությունը
մոտեցումների մշակում համակարգող նախարար
2.9.11 Ջերմային էներգիայի 2001 Պետշին Էներգետիկայի
արտադրման ժամանակ նախարարություն
ցածրորակ պինդ վառելիքի
այրման համար
սարքավորումների
մշակում և փորձարկում
2.9.12 Ջերմային ցանցերի համար 2001 Պետշին Արդյունաբերության
նախամեկուսացված և առևտրի
փրփրաուրիտանային նախարարություն
խողովակների
տեխնոլոգիաների և
արտադրության մշակում
և ներդրում
2.9.13 Համագործակցություն 2001- Պետշին, Մշակույթի,
ճարտարապետական 2010 Ուկրռեստավրացիա երիտասարդության
հուշարձանների հարցերի և սպորտի
վերականգնման և նախարարություն
պահպանման բնագավառում
2.9.14 Հեռանկարային 2001- Արդյունաբերական Արդյունաբերության
կիսահաղորդչային 2007 քաղաքականության և առևտրի
նյութերի /այդ թվում` նախարարություն, նախարարություն,
կիսաբյուրեղային և Տիտանի ինստիտուտ, Ֆիզիկայի
միաբյուրեղային Զապորոժիեի ինստիտուտ,
կայծքարի, արեգակնային տիտանամագնեզիումի ք. Երևան
էներգետիկայի համար կոմբինատ, ք.
արեգակնային կայծքարի, Զապորոժիե,
լեգիրացված կայծքարի և Դոնեցկի
այլն/ արտադրության քիմիամետա-
ոլորտում համատեղ լուրգիական
ուսումնասիրությունների կոմբինատ,
կատարում և ԹԸՁ «Մաքուր
գիտատեխնիկական մետաղներ», ք.
մշակումների ներդրում: Սվերդլովսկ,
Հայաստանի Ֆիզիկայի
Հանրապետությունում և ինստիտուտ,
Ուկրաինայում, ինչպես ՈւԳԱԱ
նաև երրորդ երկրներում կիսահաղորդիչների
սպառման հնարավոր ինստիտուտ,
շուկաների «Կրեմեն» ՊՁ, ք.
ուսումնասիրություն Սվերդլովսկ
2.9.15 Կայծքարի 2001- Տիտան ԳՀԻ, Ֆիզիկայի ինստիտուտ
միաբյուրեղների աճեցման 2010 Արդյունաբերական
տեխնոլոգիայի մշակում քաղաքականության
Չոխրալսկու մեթոդով` նախարարություն,
հիմնական խառնուրդների Ուկրաինայի
(III և V խմբերի գիտությունների
տարրեր, թթվածին, ազգային
ածխածին) բաշխման ակադեմիայի
բարելավված ֆիզիկայի
մակրոանմիատարրությամբ ինստիտուտ,
և /ՈւԳԱԱ/
միկրոանմիատարրությամբ
2.9.16 Բարձր 2001- Տիտան ԳՀԻ, Ֆիզիկայի ինստիտուտ
ճառագայթադիմացկու- 2010 Արդյունաբերական
նություն և քաղաքականության
ջերմակայունություն նախարարություն,
ունեցող նյութերի ՈւԳԱԱ ֆիզիկայի
մշակում (գերմանիումով ինստիտուտ,
լեգիրացված կայծքարի ՈւԳԱԱ միջուկային
հիման վրա) հետազոտությունների
միկրոէլեկտրոնկայի, ինստիտուտ
ուժային
էլեկտրատեխնիկայի և
արեգակնային
էներգետիկայի
պահանջների համար
2.9.17 150 մմ-ից ավելի 2001- Տիտան ԳՀԻ, Երևանի ֆիզիկայի
տրամագծով և մետաղական 2003 Արդյունաբերական ինստիտուտ
խառնուրդների քիչ քաղաքականության
պարունակությամբ նախարարություն,
կայծքարի աճեցման ՈւԳԱԱ ֆիզիկայի
մեթոդի մշակում ինստիտուտ
2.9.17 Համատեղ 2001- Էներգետիկայի և Էներգետիկայի
ա առաջարկությունների 2002 ջեռուցման նախարարություն
պատրաստում Իրան- նախարարություն,
Հայաստան գազամուղի «Ուկրաինայի
շինարարության նախագիծը նավթգազ»
իրագործելիս
ուկրաինական
կազմակերպությունների
հնարավոր մասնակցության
վերաբերյալ
2.9.18 Ապրանքների ամենամյա 2001- Արդյունաբերական Առևտրաարդյունաբերա-
ցուցահանդես-վաճառքների 2010 քաղաքականության կան պալատ,
կազմակերպում նախարարություն, «Արմէկսպո» ՊՓԲԸ
(հաջորդաբար Հայաստանի ՊՁ-ԾՃԹԾՁ «Էրիդան»,
Հանրապետությունում և ք. Կիև
Ուկրաինայում):
Ցուցահանդեսների
ժամանակ համատեղ
սեմինարների և
գիտաժողովների
անցկացում
2.9.19 Հետազոտությունների Արդյունաբերության
համատեղ անցկացում նոր և առևտրի
տեխնոլոգիաների մշակման նախարարություն
և տեխնիկայի նոր
օրինակների ստեղծման
ոլորտում