Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ընդունելով երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ ուղղություններով`

1) իրավաբանական գիտության և պրակտիկայի տարբեր խնդիրներով երկկողմ համաժողովների, խորհրդաժողովների և սեմինարների կազմակերպում,

2) օրենսդրության և իրավական կառույցների մասին տեղեկատվության փոխանակում,

3) միմյանց արդարադատության մարմինների և հիմնարկների կազմակերպման և գործունեության հետ ծանոթանալու համար Կողմերի պատվիրակությունների փոխանակում,

4) իրավաբանական կադրերի պատրաստման, մասնագետների փոխադարձաբար փոխանակման գործում աջակցություն,

5) Կողմերի արդարադատության մարմինների և հիմնարկների միջև գործընկերային կապերի հաստատում,

6) օրինագծերի իրավական փորձաքննության համար հավասարության սկզբունքով մասնագետների խմբերի ստեղծում,

7) արդարադատության ազգային համակարգերի իրազեկման բնագավառի մասնագետների փոխանակման իրականացում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը համատեղ ծրագրերի մշակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների ոլորտում կարող են ստեղծել օրենսդրության կատարելագործման հանձնաժողովներ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրությամբ:

Այդ արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի դրույթների իրագործման ընթացքում Կողմերի միջև առաջացող վեճերը և տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստացվելու օրվանից և գործում է անորոշ ժամանակով:

Սույն Համաձայնագիրը գործողությունը դադարեցնում է Կողմերից մեկի կողմից Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմի գրավոր ծանուցումը ստացվելու օրվանից վեց ամիս անցնելուց հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 23-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը նախապատվություն են տալիս ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:

 

 

pin
''
23.05.2001
Միջազգային պայմանագիր