Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

ընդունելով երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը,

հաշվի առնելով երկու երկրների միջև գիտական, տեխնիկական, մշակութային և իրավական համագործակցության դրական փորձը,

երկու պետությունների արդարադատության մարմինների և հիմնարկների միջև գործընկերային կապեր հաստատելու համար,

հայ և բելառուս իրավաբանների միջև փոխըմբռնման և բարեկամական համագործակցության հետագա ամրապնդման նպատակներով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կազմակերպում են երկկողմ գիտաժողովներ, համաժողովներ և սեմինարներ իրավաբանական գիտության և պրակտիկայի տարբեր խնդիրներով: Կողմերը կանոնավոր կերպով բանակցություններ և խորհրդատվություններ կանցկացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցերով: Սույն Համաձայնագրով նախատեսված` Կողմերի համագործակցության շրջանակներում հանդիպումները կարող են անցկացվել Կողմերի արդարադատության նախարարների, նախարարների տեղակալների կամ վարչության պետերի, ինչպես նաև մասնագետների միջև: Կողմերը փոխադարձության հիմունքներով կսահմանեն հանդիպումների օրակարգը, ժամկետները և վայրը, բանակցությունների և խորհրդատվությունների մակարդակը:

Կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում փոխադարձության հիմունքներով միմյանց կաջակցեն կադրերի պատրաստման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ազգային օրենսդրությունը միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով Կողմերն իրականացնում են ՄԱԿ-ի շրջանակներում կնքված միջազգային կոնվենցիաների, իրավական օգնության մասին և իրավական բնագավառի այլ միջազգային պայմանագրերի /որոնց մասնակից են հանդիսանում Կողմերի պետությունները/ իրագործման աշխատանքի փորձի փոխանակում` կառավարման այն պետական մարմինների, դատական մարմինների, ինչպես նաև արդարադատության հիմնարկների և վերը նշված միջազգային պայմանագրերի իրագործման հետ կապված հարցերին մասնակցող այլ մարմինների գործունեությանը ծանոթանալու համար իրենց մասնագետներին փոխադարձաբար ուղարկելու միջոցով:

Ընթացիկ հարցերը Կողմերը լուծում են փոխադարձ խորհրդատվությունների կամ այլ` հատուկ պայմանավորված միջոցներով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Դատական համակարգի, դատարանների գործունեության կազմակերպման հարցերի, ինչպես նաև դատական պրակտիկայի և վիճակագրության ուսումնասիրման նպատակով Կողմերն իրենց մասնագետների և դատական մարմինների աշխատողների մասնակցությամբ և իրենց իրավասությունների սահմաններում կազմակերպում և անցկացնում են համատեղ միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացնում են փորձի փոխանակում, միջոցներ են մշակում դատավարության բնագավառում ազգային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, որոշում են Կողմերի պետությունների դատական համակարգերի փոխգործակցության ոլորտում համագործակցության զարգացման ուղղությունները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը կարող են ամեն տարի ստեղծել համատեղ ծրագրերի մշակման և քրեական, քրեադատավարական, տնտեսական, քաղաքացիական, վարչական իրավունքների բնագավառում օրենսդրության կատարելագործման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ համաձայնեցված թեմատիկայով հանձնաժողովներ: Այդ նպատակների համար Կողմերը կարող են հավասարության հիմունքներով ստեղծել օրինագծերի իրավական փորձաքննության մասնագետների խմբեր:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը սույն Համաձայնագրի և «Օտարերկրյա իրավունքի մասին տեղեկատվության վերաբերյալ» Կոնվենցիայի դրույթների հիման վրա իրականացնում են իրենց պետությունների օրենսդրության և իրավական կառույցների մասին տեղեկատվության փոխանակում, ազգային իրավական համակարգերի իրազեկման բնագավառի մասնագետների փոխանակում, ինչպես նաև այդպիսի տեղեկություն պարունակող տեղեկատվական համակարգերի ստեղծում և էլեկտրոնային կապի հանրային կամ հատուկ ուղիներով դրանց մատչելիության կազմակերպում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Համագործակցության գծով համատեղ միջոցառումները ֆինանսավորելիս Կողմերը եթե այլ կերպ չպայմանավորվեն, կհետևեն այն սկզբունքին, որի համաձայն իրականացվող միջոցառումների շրջանակներում կազմակերպական, իր տարածքում գտնվելու և տեղաշարժվելու ծախսերը կրում է ընդունող Կողմը, իսկ անցկացման վայր մեկնելու և վերադառնալու տրանսպորտային ծախսերը` ուղարկող Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագիրը կարող է գրավոր փոփոխվել և լրացվել: Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:

Սույն Համաձայնագրի գործողության ոլորտին առնչվող հարցերով Կողմերի միջև վեճերն ու տարաձայնությունները կլուծվեն երկկողմ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է անորոշ ժամանակով:

Այն կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի կողմից և իր գործողությունը դադարեցնում է դադարեցման մասին ծանուցումը մյուս Կողմի ստանալուց վեց ամիս անցնելուց հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանման հարցերում Կողմերն օգտագործելու են ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի մայիսի 26-ից:

 

 

pin
''
26.05.2001
Միջազգային պայմանագիր