Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԱԴԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ Դ. ՔՈԼԼԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԱԴԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ Դ. ՔՈԼԼԵՆԵՏԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0191.060499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 ապրիլի 1999 թվականի թիվ 191

 

ԿԱՆԱԴԱՅԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ Դ. ՔՈԼԼԵՆԵՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Կանադայի տրանսպորտի նախարար Դ. Քոլլենետի և նրան ուղեկցող անձանց (7 մարդ) 1999 թվականի ապրիլի 5-9-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել «Չայկա» մակնիշի երկու ավտոմեքենա:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության անդամների և հատուկ ինքնաթիռի անձնակազմի դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Կանադայի տրանսպորտի նախարարության պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, մեկ պաշտոնական և երեք աշխատանքային ճաշերի հետ կապված ծախսերը` 6355,0 (վեց միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.04.1999
N 191
Որոշում