Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲԱՑԱՌՈՒԹՅ ...

 

 

040.1000.100812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 1000-Ն

 

i

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ գիշերային ժամանակ հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավառություն կարող է կազմակերպվել`

1) Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն.

2) «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն` Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2012
N 1000-Ն
Որոշում