040.0988.100812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2012 թվականի N 988-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքի ղեկավարի առաջարկությանը` ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Գողթի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 3,65993 հա հողամասը` համաձայն N 1 հավելվածի, կադաստրային արժեքով «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ:
2. Հաստատել ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղապետին սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխության իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասը 2 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 9-ի
N 988-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
_____________________________
ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 9-ի
N 988-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՆՔՎՈՂ ԳՈՐԾԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Վաճառող |Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնք |
|______________________________|______________________________________|
| | |
|______________________________|______________________________________|
|Գնորդ |«Էկոտոմատո» փակ բաժնետիրական |
| |ընկերություն |
|______________________________|______________________________________|
|Առարկան |ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատան |
| |կառուցման համար հողատարածքի ուղղակի |
| |վաճառք գնորդին |
|______________________________|______________________________________|
|Պայմանագրի կնքման ժամկետը |վաճառողի կողմից հողատարածքի օտարման |
| |վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո |
| |հինգ օրվա ընթացքում |
|______________________________|______________________________________|
|Պայմանագրի գինը |հողատարածքը գնորդին կօտարվի |
| |կադաստրային արժեքով |
|______________________________|______________________________________|
|Պայմանագրով հողի սեփականության|հողատարածքի նկատմամբ իրավունքը գնորդին|
|իրավունքի փոխանցումը |կփոխանցվի իրավունքների պետական |
| |գրանցման պահից |
|______________________________|______________________________________|
|Պայմանագրի կնքման ծախսերը |գնորդի հաշվին |
|(հատակագծի, հասցեի տրամադրում,| |
|պայմանագրի նոտարական | |
|վավերացում և այլն) | |
|______________________________|______________________________________|
|Կողմերի պարտավորությունները |1. Վաճառողը պարտավորվում է` |
| |1) գնորդին տրամադրել երրորդ անձանց |
| |իրավունքներից և փաստացի տիրապետումից |
| |ազատ հողատարածք. |
| |2) իր լիազորությունների սահմաններում` |
| |Հայաստանի Հանրապետության |
| |օրենսդրությամբ սահմանված կարգով |
| |գնորդին տրամադրել ջերմատան և դրա |
| |շահագործման ու սպասարկման օժանդակ |
| |տնտեսության կառուցման համար անհրաժեշտ |
| |բոլոր թույլտվությունները: |
|______________________________|______________________________________|
| |2. Գնորդը պարտավորվում է` |
| |1) պայմանագրի պայմաններին համապատասխան|
| |վճարել պայմանագրի գինը. |
| |2) ջերմատան կառուցումն իրականացնել |
| |սույն պայմանագրի կնքման օրվանից երկու |
| |տարվա ընթացքում. |
| |3) հողատարածքն օգտագործել բացառապես |
| |ժամանակակից տեխնոլոգիաներով ապակեպատ |
| |կամ պոլիկարբոնատապատ, առնվազն 4 մետր |
| |բարձրությամբ ջեռուցվող ջերմատան և դրա|
| |շահագործման ու սպասարկման օժանդակ |
| |տնտեսությունների (սառնարանային, |
| |տեսակավորման, փաթեթավորման և այլն) |
| |կառուցման ու շահագործման նպատակով. |
| |4) իր կողմից ձեռք բերվող հողատարածքը, |
| |մինչև պայմանագրով ստանձնած |
| |պարտավորությունների ամբողջական |
| |կատարումը, օտարել միայն վաճառողի |
| |համաձայնությամբ: Հողատարածքը նոր |
| |գնորդին կարող է օտարվել միայն գնորդի |
| |հետ կնքված պայմանագրերով սահմանված |
| |պարտավորությունները նոր գնորդի կողմից |
| |ստանձնելու դեպքում: |
|______________________________|______________________________________|
|Կողմերի պատասխանատվությունը |Կողմերը Հայաստանի Հանրապետության |
| |օրենսդրության համաձայն |
| |պատասխանատվություն են կրում պայմանագրի|
| |պայմանների խախտման համար: |
| |Գնորդը պատասխանատվություն է կրում` |
| |1) պայմանագրի գնի վճարման ժամկետի |
| |խախտման համար, որի դեպքում վճարման |
| |ենթակա, սակայն չվճարված գումարի |
| |նկատմամբ կհաշվարկվի տույժ` կետանցի |
| |օրվանից մինչև պարտավորության կատարման|
| |օրը` համապատասխան ժամանակահատվածի |
| |համար Հայաստանի Հանրապետության |
| |կենտրոնական բանկի սահմանած բանկային |
| |տոկոսի հաշվարկային դրույքների |
| |կրկնապատիկի չափով: Վճարման ժամկետն |
| |ավելի քան 180 օր ուշացնելու դեպքում |
| |վաճառողին իրավունք է վերապահվում |
| |լուծելու պայմանագիրը: Մինչև |
| |պայմանագրի լուծման պահը գնորդի կողմից |
| |վճարված գումարները չեն վերադարձվում. |
| |2) կառուցապատման ժամկետների խախտման |
| |համար, որի դեպքում չկառուցապատված |
| |հողատարածքի միավորի պայմանագրի գնի |
| |նկատմամբ պետք է հաշվարկվի տույժ` |
| |կետանցի օրվանից մինչև պարտավորության |
| |կատարման օրը` համապատասխան |
| |ժամանակահատվածների համար Հայաստանի |
| |Հանրապետության կենտրոնական բանկի |
| |սահմանած բանկային տոկոսի հաշվարկային |
| |դրույքների կրկնապատիկի չափով: |
| |Կառուցապատման ժամկետներն ավելի քան 180|
| |օր ուշացնելու դեպքում վաճառողին |
| |իրավունք է վերապահվում լուծելու |
| |պայմանագիրը` չկառուցապատված |
| |հողատարածքի մասով: Մինչև պայմանագրի |
| |լուծման պահը գնորդի կողմից վճարված |
| |գումարները չեն վերադարձվում: |
| |Պայմանագրի այլ պայմանների խախտման |
| |համար պատասխանատվությունը կսահմանվի |
| |պայմանագրով: |
._____________________________________________________________________.