040.1035.180812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2012 թվականի N 1035-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Խնկոյանի համայնքի ղեկավարի` 2012 թվականի օգոստոսի 26-ի նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2012 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 614.779 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2012 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 874 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 16-ի
N 1035-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ N 29 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
._________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը|
|ը/կ| |(դրամ) |
|___|_____________________________________________|_______|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 195000|
|___|_____________________________________________|_______|
| |այդ թվում` | |
|___|_____________________________________________|_______|
| |1) հանձնաժողովի նախագահի | 65000|
|___|_____________________________________________|_______|
| |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի | 65000|
|___|_____________________________________________|_______|
| |3) հանձնաժողովի քարտուղարի | 65000|
|___|_____________________________________________|_______|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 41250|
|___|_____________________________________________|_______|
| |Ընդամենը | 236250|
._________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 16-ի
N 1035-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
._________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը|
|ը/կ| |(դրամ) |
|___|_____________________________________________|_______|
|1. |Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ | 292500|
|___|_____________________________________________|_______|
| |այդ թվում` | |
|___|_____________________________________________|_______|
| |1) հանձնաժողովի նախագահի | 65000|
|___|_____________________________________________|_______|
| |2) հանձնաժողովի քարտուղարի | 32500|
|___|_____________________________________________|_______|
| |3) հանձնաժողովի անդամների | 195000|
| |(6 անդամ x 32500 դրամ) | |
|___|_____________________________________________|_______|
|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ | 75875|
|___|_____________________________________________|_______|
|3. |Կապի ծառայություններ | 1000|
|___|_____________________________________________|_______|
|4. |Գրասենյակային նյութեր և հագուստ | 3000|
|___|_____________________________________________|_______|
|5. |Տրանսպորտային նյութեր | 5000|
|___|_____________________________________________|_______|
|6. |Այլ ծախսեր (քվեաթերթիկների տպագրություն | 1154|
| |(224 ընտրող + 224 x 0,03 x 5 դրամ) | |
|___|_____________________________________________|_______|
| |Ընդամենը | 378529|
._________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 16-ի
N 1035-Ն որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԽՆԿՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
._________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը|
|ը/կ| |(դրամ) |
|___|_____________________________________________|_______|
|1. |Գրասենյակային նյութեր և հագուստ | 874|
| |(ընտրողների ցուցակներ, 224 ընտրող x 3,9 դրամ)| |
|___|_____________________________________________|_______|
| |Ընդամենը | 874|
._________________________________________________________.