Սեղմել Esc փակելու համար:
Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0787.170812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2012 թվականի N 787-Ա

 

Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի «Ստավրոպոլի սերմեր» (Սեմենա Ստավրօպօլյա) կազմակերպությունից 640 տոննա աշնանացան ցորենի բարձր վերարտադրության էլիտային սերմացուի Հայաստանի Հանրապետություն ներկրման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Պ. Լուկյանենկոյի անվան գյուղատնտեսական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարության հետ բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանի 2012 թվականի օգոստոսի 5-9-ը Ռուսաստանի Դաշնության (Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասեր) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռօրյա ժամկետում ապահովել Ս. Գալստյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվության Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.08.2012
N 787-Ա
Որոշում