040.1045.200812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2012 թվականի N 1045-Ա
«ՀԱՅ ԱՐՏ ՍԻՆԵՄԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04940) և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 271.210.02511) մասնակցելու «Հայ արտ սինեմա» հիմնադրամի հիմնադրմանը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ