041.0203.090499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 1999 թվականի թիվ 203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով 1999 թվականի ապրիլի 12-16-ը Սոֆիա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների Բուլղարիայի հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Բուլղարիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 9-ի N 203 որոշման
ԿԱԶՄ
1999 թվականի ապրիլի 12-16-ը Բուլղարիայի Հանրապետություն
մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
(պատվիրակության ղեկավար)
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Մ. Ստակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Հ. Արամյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
տնտեսական կապերի և համագործակցության գլխավոր
վարչության պետ
Տ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական
բյուջեի ներքին եկամուտների քաղաքականության գլխավոր
վարչության պետ
Ս. Խաչատրյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարության արտաքին կապերի և սփյուռքի հետ
մշակութային հարցերի վարչության պետ
Լ. Հովսեփյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Կ. Սիմոնյան - ՀՀ տրանսպորտի նախարարության արտաքին կապերի
վարչության պետի տեղակալ