Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ N 36 ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ N 36 ՀԱՍՑԵՈՒՄ «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԼ ...

 

 

040.1052.220812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2012 թվականի N 1052-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ N 36 ՀԱՍՑԵՈՒՄ «ԳՐՔԻ ԱՇԽԱՐՀ» ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 238-րդ, 249-րդ, 589-րդ և 738-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն, որ «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և պատրաստ է իր միջոցների հաշվին Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` դպրոց) համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցել նոր կաթսայատուն և գույքի ձեռքբերման պայմանագրին համապատասխան, դպրոցի համար ձեռք բերել երաժշտական գործիքներ:

(1-ին կետը փոփ. 26.06.14 թիվ 682-Ա, 10.06.15 թիվ 625-Ա որոշումներ)

2. Սահմանել, որ`

1) դպրոցին ամրացված գույքի կազմից հետ է վերցվում` Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից` 300 քառ. մետր մակերեսով հողամասը, 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատան կառուցման աշխատանքների և երաժշտական գործիքների ձեռքբերման համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվում է «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատան կառուցման աշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 19.523.000 դրամ, իսկ ձեռք բերվող երաժշտական գործիքների արժեքը` 82.477.000 դրամ, ընդհանուրը` 102 մլն դրամ: Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացվող 300 քառ. մետր մակերեսով հողամասի և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական գնահատումը 2012 թվականի հուլիսի 23-ի դրությամբ ընդամենը կազմում է 100 մլն դրամ.

3) սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատան կառուցման աշխատանքների և երաժշտական գործիքների ձեռքբերման պատվիրատուն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն է:

(2-րդ կետը փոփ. 10.06.15 թիվ 625-Ա որոշում)

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի ու կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատան կառուցման աշխատանքների իրականացման և երաժշտական գործիքների ձեռքբերման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող` 300 քառ. մետր մակերեսով հողամասը և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը` մինչև սույն որոշման 1-ին կետով նախատեսված շինմոնտաժային աշխատանքների ավարտն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման և երաժշտական գործիքների ձեռքբերման ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հանձնելը.

2) գրավի պայմանագրում նախատեսել, որ գրավառուն իր պահանջի բավարարման համար իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու.

3) սույն որոշման 1-ին կետում նշված կաթսայատան կառուցման, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, շինմոնտաժային աշխատանքների իրականացման և երաժշտական գործիքների ձեռքբերման նպատակով «Սոխոսենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել գլխավոր կապալի և գույքի ձեռքբերման պայմանագրեր: Գլխավոր կապալի պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով 2,5 տարի` պայմանագրի կնքման օրվանից, իսկ գույքի ձեռքբերման պայմանագրի գործողության ժամկետը սահմանելով 6 ամիս` պայմանագրի կնքման օրվանից.

4) իրականացնել հսկողություն պայմանագրով նախատեսված շինարարական աշխատանքների և ձեռքբերվող երաժշտական գործիքների որակի նկատմամբ:

(3-րդ կետը փոփ. 10.06.15 թիվ 625-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.07.2012
N 1052-Ա
Որոշում