041.0803.210812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2012 թվականի N 803-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2012 թվականի հոկտեմբերի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովին ներկայացնել առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2012 թ. օգոստոսի 21-ի
N 803-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի
տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Փարսադանյան - ՀՀ առողջապահության նախարարության բարձր
տեխնոլոգիաների գծով խորհրդական
Ս. Բարսեղյան - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
Վ. Վարդանյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական
համակարգի կայունության և զարգացման
վարչության պետ (համաձայնությամբ)
Ս. Առաքելյան - ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվական և
հեռահաղորդակցման տեխնոլոգիաների
վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Ղուլյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
«Էլեկտրոնային կառավարման
ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»
ՓԲԸ-ի տնօրեն