Սեղմել Esc փակելու համար:
Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0807.230812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 օգոստոսի 2012 թվականի N 807-Ա

 

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ա. Հարությունյանին 2012 թվականի սեպտեմբերի 10-14-ը գործուղել Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն)` «Աղքատություն և շրջակա միջավայր» խորագրով Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային աշխատանքային ժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Գևորգյանի և Ա. Հարությունյանի` Բրատիսլավա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրատիսլավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.08.2012
N 807-Ա
Որոշում