Սեղմել Esc փակելու համար:
Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ռ. Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԴՈՒԲՐՈՎՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0811.240812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2012 թվականի N 811-Ա

 

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԴՈՒԲՐՈՎՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդատու Ա. Ասատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Ռ. Վարդանյանին 2012 թվականի հոկտեմբերի 3-8-ը գործուղել Դուբրովնիկ (Խորվաթիայի Հանրապետություն)` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2-րդ եվրոպական օգնության և աջակցման հանդիպմանը մասնակցելու համար:

2. Տ. Գևորգյանի, Ա. Ասատրյանի և Ռ. Վարդանյանի` Դուբրովնիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբրովնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.08.2012
N 811-Ա
Որոշում