115.0066.310712
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 07 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11512303
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 հուլիսի 2012 թվականի N 66-Ն
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 1 ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 2 ՑՈՒՑԱԿԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 153-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(7-րդ մաս)
27. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՈՒՄ (ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ XXVII)
690. Սույն բաժնում նշված են այն բանվորները, ղեկավարները և մասնագետները, որոնք կենդանիների դիակները հավաքում, վերամշակում և օգտահանում են մասնագիտացված գործարաններում (արտադրամասերում):
691. Թիվ 2 ցուցակի XXVII բաժնի 1-ին ենթաբաժնում նշված են տեխնիկական արտադրանքի արտադրության ապարատավարները: Նրանց հավասարեցված են մի շարք մասնագիտությունների բանվորներ, օրինակ` տեխնիկական հումք մշակող ապարատավարները, ոսկրային ալյուրի արտադրության ապարատավարները:
692. Ղեկավարներից և մասնագետներից թիվ 2 ցուցակի XXVII բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն միայն վարպետները (արտադրական), եթե աշխատում են այնպիսի տեղամասերում, որտեղ նրանց ղեկավարած բանվորների 50%-ից ավելին օգտվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:
693. Թիվ 2 ցուցակի XXVII բաժնի 2-րդ ենթաբաժնում նշված են միայն թունաքիմիկատների մատակարարման պահեստային բազաների բանվորները:
694. Այն բանվորները, որոնց մասնագիտությունները նշված են թիվ 2 ցուցակի XXVII բաժնի 2-րդ ենթաբաժնում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե անմիջականորեն կատարում են թունաքիմիկատ բեռնելու, բեռնաթափելու և պահեստավորելու գործառնություններ: Դա վերաբերում է նաև պահեստապետներին: Բացի պահեստապետներից, այդ ենթաբաժնում նշված են նաև բեռնակիրները, ամբարձիչի վարորդները, ինքնագնաց ամբարձիչի մեքենավարները և բեռնիչ մեքենայի մեքենավարները:
28. ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՀԻՄՆԱՎՈՐԵԼԸ
695. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը կարելի է հիմնավորել միայն փաստաթղթերով: Աշխատողների մասնագիտությունների և պաշտոնների մասին տեղեկություններն արտացոլվում են աշխատանքային գրքույկում: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժի հիմնավորման խնդիրներ են առաջանում միայն այն դեպքում, երբ մասնագիտության կամ պաշտոնի անվանումը ճիշտ չի նշվել:
696. Բավականին բարդ է լրացուցիչ գործոնները (ցուցանիշները) փաստաթղթերով հիմնավորելը, (ստորգետնյա կամ տաք պայմաններում աշխատելը, աշխատանքի ընթացքում վնասակար նյութեր օգտագործելը և այլն):
697. Լրացուցիչ գործոնների բովանդակությունը բավականին բազմազան է, այդ պատճառով` կենսաթոշակային արտոնություն տվող աշխատանքներ կատարելու մասին տեղեկություններ կան տարբեր փաստաթղթերում: Այդ փաստաթղթերը կազմակերպությունում միշտ էլ կան, բայց պետք է իմանալ (թեկուզ մոտավորապես), թե որ փաստաթղթերի մեջ դրանք պետք է որոնել: Ստորգետնյա պայմաններում աշխատելու մասին տեղեկությունները կարող են գտնվել մի խումբ փաստաթղթերում, իսկ վնասակար նյութերով աշխատելու մասին տեղեկությունները` մի այլ խումբ փաստաթղթերում: Այդ փաստաթղթերը կարելի է խմբավորվել 7 գործոններով (ցուցանիշներով), որոնք ներառում են հատուկ աշխատանքային պայմաններում աշխատելուն վերաբերող հիմնական դեպքերը.
1) աշխատանք ստորգետնյա պայմաններում.
2) աշխատանք վնասակար և ծանր պայմաններում.
3) որոշակի տեսակի աշխատանքներ.
4) աշխատանք որոշակի աշխատատեղում և որոշակի կառուցվածքային ստորաբաժանումում.
5) որոշակի աշխատանքի անմիջական կատարում.
6) աշխատանք որոշակի սարքավորումով.
7) այլ գործոններ (ցուցանիշներ):
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 1. Աշխատանք ստորգետնյա պայմաններում
._____________________________________________________________________.
| Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը |
|_____________________________________________________________________|
|Փաստաթղթի անվանումը |Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել |
| |ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
|_________________________|___________________________________________|
|Հրաման (կարգադրություն) |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|աշխատանքի ընդունելու |պաշտոնը, կառուցվածքային ստորաբաժանումը |
|(տեղափոխելու) կամ |(հանքահոր, ստորգետնյա հանքարան և այլն) |
|աշխատանքից ազատելու մասին| |
| | |
|Մատյան (հաշվետախտակ) |Աշխատողի ազգանունը կամ նրա հաշվետախտակային |
|հանքահոր իջնելու և |համարը, հանքահոր իջնելու և բարձրանալու |
|բարձրանալու մասին |ամիս-ամսաթիվը |
| | |
|Հաստիքային ցուցակները |Բաժնի, տեղամասի, արտադրամասի աշխատողների |
|(հաստիքային տեղաբաշխում) |մասնագիտությունները և պաշտոնները |
| | |
|Աշխատողներին կցված |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը և |
|ուժակուտակիչների |պաշտոնը, ուժակուտակչին (ակումուլյատորին) |
|(ակումուլյատորների) |կցելու ամիս ամսաթիվը |
|համարի մատյանը | |
| | |
|Մարկշեյդերական փաստաթղթեր|Հանքային աշխատանքների կատարման ձևը |
| |(ստորգետնյա, բաց հանքային, խառը) |
| | |
|Ստորգետնյա պայմաններում |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը և |
|աշխատած ժամանակաշրջանի |պաշտոնը, աշխատանքի վայրը, աշխատանքի |
|մասին մատյան (քարտեր, |տևողությունը |
|գրքեր) | |
._____________________________________________________________________.
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 2. Աշխատանք վնասակար և ծանր պայմաններում
._____________________________________________________________________.
| ՑՈՒՑԱՆԻՇ Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը |
|_____________________________________________________________________|
|Փաստաթղթի անվանումը |Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել |
| |ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
|_________________________|___________________________________________|
|Արտադրության |Բոլոր տեխնոլոգիական գործընթացների և |
|տեխնոլոգիական աշխատակարգ |գործառնությունների ջերմային ռեժիմները, |
|(ռեգլամենտ), քարտեր, |օգտագործվող սարքավորումների տեսակը, |
|ժամակարգ (ռեժիմ) և այլն |նյութերի, լուծիչների անվանումը և այլն |
| | |
|Արտադրամասի տեխնոլոգիական|Աշխատանքների տաք տեղամասերում |
|պլանավորումը |սարքավորումների տեղաբաշխումը |
| | |
|Հիմնական միջոցների |Տաք եղանակով արտադրություն ունեցող |
|(սարքավորումների) |արտադրամասերի (բաժինների) սարքավորումների |
|գույքացուցակ |տեսակը և անվանումը |
| | |
|Պլանային նախազգուշական |Վերանորոգման տեսակներն ըստ սարքավորումների |
|վերանորոգում անցկացնելու |և աշխատանքների պայմանների (տաք, սառը) |
|ժամանակացույց | |
| | |
|Արտադրամասի, բաժնի |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը կամ |
|լաբորատորիայի անձնակազմի |պաշտոնը, աշխատանքի տեղամասը կամ |
|հաշվառման մատյան |սարքավորումը, որով նա աշխատում է |
| | |
|Աշխատանքների որոշակի |Աշխատողների ազգանուններն ըստ կառուցվածքային|
|տեղամասերին և |ստորաբաժանման, մասնագիտությունները, |
|սարքավորումներին կցելու |կատարվող աշխատանքների բնույթը |
|մասին հրաման | |
|(կարգադրություն) | |
| | |
|Աշխատաժամանակի հաշվառման |Վերանորոգող բանվորներին որոշակի սարքավորման|
|հաշվետախտակ (տաբել) |կցելը` ըստ արտադրամասի յուրաքանչյուր |
| |ստորաբաժանման |
| | |
|Աշխատանքների կատարման |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը կամ |
|կարգագրեր (նարյադներ), |պաշտոնը, կատարվող աշխատանքի տեղը կամ |
|նորմավորված |բնույթը |
|հանձնարարականներ | |
| | |
|Աշխատանքի պաշտպանության |Տվյալ մասնագիտության, պաշտոնի աշխատանքների |
|հրահանգի գրանցման մատյան |բնույթը |
|(հրահանգի անձնական քարտ) | |
| | |
|Պաշտոնային (աշխատանքային)|Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|հրահանգ |պաշտոնի անվանումը, օգտագործվող նյութերը և |
| |հումքը, աշխատանքի պայմանները |
|_____________________________________________________________________|
|Օրինակներ` |
|1. աշխատանք տաք աշխատատեղերում, տաք նյութերով, վնասակար պայմաններ |
|ունեցող տեղամասերում և այլն. |
|2. ձուլման արտադրամասի կռունկավարի` տաք տեղամասերում աշխատելը կարող է|
|հիմնավորվել հետևյալ փաստաթղթերով` |
|1) որոշակի տեղամասում բանվորներին կռունկին կցելու մասին պետի հրամանը |
|(ձուլելու, լցնելու տեղամասեր), |
|2) արտադրամասի տեխնոլոգիական պլանավորումն ըստ սարքավորումների |
|տեղաբաշխման, |
|3) լաբորատոր տարրալուծումների (անալիզների) մատյան, որում արտացոլված |
|են աշխատատեղի ջերմության չափումների արդյունքները: |
._____________________________________________________________________.
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 3. Որոշակի տեսակի աշխատանքներ
._____________________________________________________________________.
| Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը |
|_____________________________________________________________________|
|Փաստաթղթի անվանումը |Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել |
| |ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
|_________________________|___________________________________________|
|Հրաման (կարգադրություն) |Աշխատողի ազգանունը, աշխատանքի բնույթը, |
|աշխատանքի ընդունելու, |մասնագիտությունը |
|տեղափոխելու կամ ազատելու | |
|մասին | |
| | |
|Հրաման որոշակի |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|աշխատանքային տեղամասի և |աշխատանքի տեղամասը կամ սարքավորումը, որով |
|սարքավորման կցելու մասին |նա աշխատում է, աշխատանքի տեսակը |
| | |
|Հրաման (կարգադրություն) |Բրիգադի բանվորների ազգանունները, |
|բրիգադ ստեղծելու մասին |մասնագիտությունները |
| | |
|Պաշտոնային (աշխատանքային)|Տվյալ մասնագիտության կամ պաշտոնի աշխատանքի |
|հրահանգ |բնույթը |
| | |
|Աշխատանքի կատարման |Աշխատողի կամ բրիգադիրի ազգանունը, |
|կարգագրեր (նարյադներ), |աշխատանքների ցանկը, դրանց կատարման |
|նորմավորման |ամիս-ամսաթիվը |
|հանձնարարականներ | |
| | |
|Հիմնական միջոցների |Սարքավորման անվանումը և տեսակն ըստ |
|(սարքավորումների) |կառուցվածքային ստորաբաժանումների |
|գույքագրման ցուցակ | |
| | |
|Հանձնարարականների մատյան,|Բանվորի ազգանունը, աշխատանքի տեսակը և |
|բրիգադավարի աշխատանքային |կատարման վայրը |
|գիրք | |
|_____________________________________________________________________|
|Օրինակ` կենսաթոշակի համար դիմողի աշխատանքային գրքույկում նշված է, որ |
|նա աշխատել է 5-րդ արտադրամասում` որպես հղկող բանվոր: Այդ արտադրամասի |
|տեխնոլոգիական քարտով հիմնավորվել է, որ մետաղյա իրերը հղկվում են |
|ինչպես չոր եղանակով, այնպես էլ էմուլսիայով: Աշխատողներին |
|սարքավորումներին կցելու մասին հրամանով կարելի է պարզել, թե ինչ |
|հաստոցով է աշխատել բանվորը, իսկ հաստոցի անձնագրի հիման վրա` սառեցնող |
|սարքի առկայությունը կամ բացակայությունը: |
._____________________________________________________________________.
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 4. Աշխատանք որոշակի աշխատատեղերում և որոշակի
կառուցվածքային ստորաբաժանումներում
._____________________________________________________________________.
| Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը |
|_____________________________________________________________________|
|Փաստաթղթի անվանումը |Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել |
| |ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
|_________________________|___________________________________________|
|Հրաման (կարգադրություն) |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|որոշակի աշխատատեղերի և |արտադրամասը, մեքենան, որը նա սպասարկում է |
|սարքավորումների կցելու | |
|մասին | |
| | |
|Հրաման (կարգադրություն) |Բրիգադի բանվորների ազգանունները, |
|բրիգադ ստեղծելու մասին |մասնագիտությունները |
| | |
|Աշխատանքի կատարման |Բանվորի կամ բրիգադավարի ազգանունը, |
|կարգագրեր (նարյադներ), |արտադրամասը, կատարվող աշխատանքի տեսակը |
|նորմավորման | |
|հանձնարարականներ | |
| | |
|Սարքավորման տեխնիկական |Սարքավորման տեխնիկական տվյալները, |
|անձնագիր |շահագործման հանձնելու ամիս-ամսաթիվը և տեղը|
| | |
|Արտադրամասի, տեղամասի և |Տեղեկություններ որոշակի տարածքներում |
|կառուցվածքային այլ |սարքավորումներ տեղադրելու մասին |
|ստորաբաժանումների | |
|պլանավորում | |
| | |
|Հանքային աշխատանքների |Հանքային որոշակի աշխատանքների կատարման տեղը|
|պլան | |
| | |
|Աշխատաժամանակի հաշվառման |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը կամ |
|հաշվետախտակ (տաբել) |պաշտոնը և աշխատատեղը կամ սարքավորումը, |
| |որով նա աշխատում է |
|_____________________________________________________________________|
|Օրինակ. |
|1. աշխատանք թունելներում, ձուլող վառարաններով, գալվանական գուռերով, |
|ձուլող տեղամասերում, պոչային տնտեսությունում, արտադրամասերում, |
|տեղամասերում, քիմիական ստորաբաժանումներում և այլն, |
|2. որոշակի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատելու հանգամանքը |
|հաստատելու համար բավական է երկու փաստաթուղթ` աշխատանքային գրքույկը և |
|հաստիքային ցուցակը: |
|Այսպես, եթե աշխատանքային գրքույկում կա գրառում մանվածքային |
|արտադրամասում լաբորանտ աշխատելու մասին, իսկ հաստիքային ցուցակով այդ |
|արտադրությունում նախատեսված է մեկ քիմիական լաբորատորիա, ապա տվյալ |
|աշխատողին պետք է կենսաթոշակ նշանակվի թիվ 1 ցուցակի XVI բաժնով` որպես |
|արտադրամասի քիմիական լաբորատորիայի լաբորանտի: |
._____________________________________________________________________.
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 5. Որոշակի աշխատանքների անմիջական կատարում
._____________________________________________________________________.
| Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը |
|_____________________________________________________________________|
|Փաստաթղթի անվանումը |Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել |
| |ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
|_________________________|___________________________________________|
|Հրաման (կարգադրություն) |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|աշխատանքի ընդունելու, |պաշտոնը, կառուցվածքային ստորաբաժանման |
|փոխադրելու, աշխատանքից |անվանումը |
|ազատելու մասին | |
| | |
|Աշխատավարձի հաշվարկման |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|մատյան (քարտ) |աշխատանքի վայրը և տեսակը |
| | |
|Հաստիքային ցուցակ |Կառուցվածքային ստորաբաժանումների, |
|(հաստիքային տեղաբաշխում) |մասնագիտությունների և պաշտոնների |
| |անվանումներն ըստ յուրաքանչյուր |
| |ստորաբաժանման |
| | |
|Աշխատանքի |Աշխատողի ազգանունը, աշխատանքի տեղը և |
|(հերթապահության) |հերթապահության ամիս ամսաթիվը |
|ժամանակացույց | |
| | |
|Անհատական բաժնաչափական |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը կամ |
|հսկողության մատյան |պաշտոնը, աշխատանքի տեղը, ճառագայթման |
|(ճառագայթային |բաժնաչափը |
|ծանրաբեռնվածության | |
|հաշվառման մատյան) | |
| | |
|Ճառագայթաակտիվ |Աշխատողի ազգանունը, ճառագայթաակտիվ |
|աղբյուրների հանձնում |աղբյուրներով աշխատելու ժամանակաշրջանը |
| | |
|Աշխատավարձի վճարման |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|հաշվեցուցակներ |պաշտոնը, կառուցվածքային ստորաբաժանման |
| |անվանումը |
| | |
|Պաշտոնային (աշխատանքային)|Տվյալ մասնագիտությունով, պաշտոնում կատարվող|
|հրահանգ |աշխատանքի բնույթը |
|_____________________________________________________________________|
|Օրինակ` առողջապահության հիմնարկների աշխատողներ, ովքեր անմիջականորեն |
|աշխատում են ճառագայթաակտիվ նյութերով. աշխատողներ, ովքեր անմիջականորեն|
|սպասարկում են հիվանդներին: |
._____________________________________________________________________.
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 6. Աշխատանք որոշակի սարքավորումներով
._____________________________________________________________________.
| Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը |
|_____________________________________________________________________|
|Փաստաթղթի անվանումը |Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել |
| |ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
|_________________________|___________________________________________|
|Հրաման (կարգադրություն) |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|աշխատանքի ընդունելու, |պաշտոնը, արտադրամասը (բաժինը), սպասարկվող |
|փոխադրելու, աշխատանքից |սարքավորման տեսակը |
|ազատելու մասին | |
| | |
|Հիմնական միջոցների |Սարքավորման անվանումը և տեսակն ըստ |
|(սարքավորումների) |կազմակերպության ստորաբաժանումների |
|գույքագրման ցուցակներ | |
| | |
|Հրաման (կարգադրություն) |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|որոշակի աշխատատեղի կամ |արտադրամասը, սպասարկվող սարքը կամ մեքենան |
|սարքավորման կցելու մասին | |
| | |
|Հրաման (կարգադրություն) |Բրիգադի անդամների ազգանունները և |
|բրիգադ ստեղծելու մասին |մասնագիտությունները |
| | |
|Աշխատանքներ կատարելուն |Բանվորի կամ բրիգադիրի ազգանունը, |
|վերաբերող |արտադրամասի անվանումը, կատարվող աշխատանքի |
|կարգադրություններ |տեսակը |
| | |
|Աշխատաժամանակի հաշվառման |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|մատյան |կատարվող աշխատանքի տեսակը |
| | |
|Սարքավորումների |Սարքավորման տեխնիկական տվյալները, |
|տեխնիկական անձնագիր |շահագործման հանձնելու տեղը և ամիս ամսաթիվը|
| | |
|Պաշտոնային (աշխատանքային)|Աշխատանքների բնույթը և սպասարկվող |
|հրահանգ |սարքավորման տեսակն ըստ տվյալ մասնագիտության|
| |կամ պաշտոնի |
|_____________________________________________________________________|
|Օրինակ` աշխատանք ձուլման մեքենաներով, փորձարարական սարքերով, ավտոմատ |
|և կիսաավտոմատ մեքենաներով, ռենտգեն սարքերով և այլն: |
._____________________________________________________________________.
ՑՈՒՑԱՆԻՇ (ԳՈՐԾՈՆ) 7. Այլ գործոններ
._____________________________________________________________________.
| Անհրաժեշտ տվյալներ պարունակող փաստաթղթերի մոտավոր ցանկը |
|_____________________________________________________________________|
|Փաստաթղթի անվանումը |Տվյալներ, որոնք կարող են օգտագործվել |
| |ցուցանիշը (գործոնը) հաստատելու համար |
|_________________________|___________________________________________|
|Հրաման (կարգադրություն) |Աշխատողի ազգանունը, մասնագիտությունը, |
|աշխատանքի ընդունելու, |պաշտոնը, ստորաբաժանումը, սպասարկվող |
|փոխադրելու, աշխատանքից |սարքավորման տեսակը |
|ազատելու մասին | |
| | |
|Հաստիքային ցուցակ |Մասնագիտությունների և պաշտոնների |
|(հաստիքային տեղաբաշխում) |տեղաբաշխումն ըստ կազմակերպության |
| |կառուցվածքային ստորաբաժանումների |
| | |
|Հիմնական միջոցների |Սարքավորումների անվանումը և տեսակն ըստ |
|(սարքավորումների) |ստորաբաժանումների |
|գույքագրման ցուցակ | |
| | |
|Ըստ աշխատանքի պայմանների |Մասնագիտությունները, պաշտոնները, կատարվող |
|աշխատատեղերի ատեստացիայի |աշխատանքների բնույթը, հատուկ պայմաններում |
|քարտ |աշխատելու համար տրվող արտոնությունները |
| | |
|Պաշտոնային հրահանգ |Կատարվող աշխատանքի բնույթը |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2012 թ. հուլիսի 20-ի
N 66-Ն հրամանի
Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ
արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի
մասին
Տրվում է ________________________________________________________-ին,
(անուն, հայրանուն, ազգանուն)
որ նա____________ ___________ -ից մինչև ____________ ____________ -ն
(օրը, ամիսը, տարեթիվը) (օրը, ամիսը, տարեթիվը)
աշխատել է ________________________________________________________ -ի
(կազմակերպության անվանումը)
__________________ ______________________________________________-ում
(արտադրամասը, արտադրությունը)
որպես ______________________________________________________________,
(մասնագիտությունը կամ պաշտոնը)
որը նախատեսված է ՀՀ կառավարության 12.01.2012 թ. թիվ 12- Ն որոշմամբ հաստատված` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող թիվ __________ ցուցակի ____________ բաժնի ____________ ենթաբաժնի ____ կետի ____________ ծածկագրով:
Տրվում է ներակայացնելու կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
Կազմակերպության ղեկավար __________________ ___________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Կադրերի բաժնի պետ __________________ ___________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
Կ.Տ.
____ ___________20__թ.