Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ, ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎ ...

 

 

103.0602.310712

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        07            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10312302

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 հուլիսի 2012 թվականի N 602-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ, ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

200 Ի՞նչ տեսքով են վերադարձվում տարրալուծման համար վերցրած նմուշի մնացորդները:

 

* Մի մասը` 999,9 հարգի մետաղահատիկների, իսկ մյուս մասը` համաձուլվածքի տեսքով:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

201 Ինչո՞վ է չափվում թթուների խտությունը:

 

* Աերոմետրով (խտաչափով):

 

«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.

 

202 Ոսկյա համաձուլվածքի հալման ջերմաստիճանը իջեցնելու համար ի՞նչ մետաղ են օգտագործում:

 

* Կադմիում:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

203 958 և ավելի բարձր հարգի ոսկյա իրերը ինչպիսի՞ հակազդուկով են հարգորոշում:

 

* Թթվային հակազդուկով:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

204 Ինչո՞ւ արծաթի նիտրատ հակազդուկը նպատակահարմար չէ արծաթ պարունակող իրերի հարգորոշելու համար:

 

* Արծաթի նիտրատը անկայուն է բնական լույսի նկատմամբ և արագ քայքայվում է:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

205 Ոսկի - պղինձ համաձուլվածքում ոսկին որոշելու համար օգտագործված ազոտական թթվի մնացորդը քայքայելու և առաջացած ազոտի օքսիդները հեռացնելու համար ո՞ր անօրգանական թթվով են մշակում լուծույթը:

 

* Լուծույթը կրկնակի կամ եռակի անգամ մշակում են աղաթթվով:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

206 Կալիումի յոդիդի թթվային լուծույթով ո՞ր մետաղներն են որոշում:

 

* Պլատին և պալադիում մետաղները:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

207 Արծաթ պարունակող թափոնները տարրալուծելու համար ի՞նչ թթուների խառնուրդով են մշակում լուծույթը և ինչ հարաբերությամբ:

 

* Ազոտական և ծծմբական թթուների խառնուրդով 1:5 հարաբերությամբ:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

208 Ինչու՞ չի կարելի արծաթ պարունակող համաձուլվածքը միանգամից լուծել արքայաջրի մեջ:

 

* Որովհետև արծաթի քլորիդը անմիջապես պատում է համաձուլվածքի արտաքին մակերեսը և խոչընդոտում ազոտական թթվի մուտքը համաձուլվածքի մեջ:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

209 Ոսկի - արծաթ համաձուլվածքի մեջ արծաթը որոշելու համար ո՞ր թթվի մեջ են լուծում համաձուլվածքը և ինչպես են որոշում արծաթը:

 

* Լուծում են ազոտական թթվի մեջ, որից հետո արծաթը որոշում են տիտրման մեթոդով:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

210 Ի՞նչպիսի նստվածք է առաջացնում արծաթի իոնները քլորի իոնների հետ:

 

* Սպիտակ լոռանման նստվածք:

 

«Հարգափորձի տեղեկատու» Գոսֆինիզդատ, Մոսկվա, 1953թ.

 

211 Ոսկեջուր արվող լուծույթից ինչ՞ եղանակով են ետ ստանում ոսկին:

 

* Կոագուլացման եղանակով:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

212 Ինչպես՞ է կատարվում կոագուլացիան:

 

* Կոագուլացիան կատարվում է ազոտական և ծծմբական թթուների խառնուրդով 1:5 հարաբերությամբ:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

213 Ոսկու տարալուծման ժամանակ փաթեթում արծաթի շատ քանակության դեպքում ինչ տեղի կունենա:

 

* Այդ դեպքում ոսկին կմանրանա, տեղի կունենա ոսկու կորուստ և անալիզի արդյունքը կլինի սխալ:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

214 Քանի՞ գրամ 999, 9 հարգի ոսկի է օգտագործվում մեկ լիտր քլորային հակազդուկ պատրաստելուն սպիտակ ոսկին ստուգելու համար:

 

* 27.0 գ/լ ոսկի:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

215 Ինչ՞ դեր է կատարում արծաթը կուպիլացիայի ժամանակ:

 

* Թուլացնում է ոսկի-պղինձ -արծաթ միջմոլեկուլային կապը և թույլ է տալիս լրիվ մաքրվելու ոսկին:

 

«Պռոբոոտբիռանիե ի անալիզ բլագոռոդնիխ մետալով» Սպռավոչնոե ռուկովոդստվո դլյա լաբոռատորի Ի. Ֆ. Բառիշնիկովա

 

216 Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգի իմաստով լիազոր մարմին է համարվում:

 

* Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

217 Իրի վրա ինչ հերթականությամբ են դրվում դրոշմները:

 

* Անվանանիշից աջ տարբերանիշ, հարգադրոշմ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

218 Եթե զարդը պատրաստված է տարբեր հարգի ոսկուց ինչ հերթականությամբ է դրվում դրոշմները:

 

* Անվանանիշ, տարբերանիշ ցածր հարգ, բարձր հարգ, իրար մոտ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

219 Եթե թանկարժեք մետաղը զուգակցվում է ոչ թանկարժեք մետաղով, ինչպես պետք է հարգադրոշմվի իրը:

 

* Իրը ներկայացվում է հարգադրոշմման միայն «Մետաղ» դրոշմը այդ մասի վրա դրոշմվելուց հետո:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

220 Ինչպես են հարգադրոշմվում թանկարժեք մետաղից պատրաստված բայց այլ թանկարժեք մետաղով պատված իրերը:

 

* Հարգադրոշմվում են իրի հիմնական մետաղի հարգով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

221 Ո՞վ է պատվիրում և/կամ պատրաստում հարգադրոշմը:

 

* Հարգադրոշմը պատվիրում և/կամ պատրաստում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անձինք:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

222 Ո՞վ է պատվիրում և/կամ պատրաստում անվանանիշը:

 

* Անվանանիշը պատվիրում և/կամ պատրաստում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր արտադրողը ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված թույլտվություն ստանալուց հետո:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

223 Ո՞վ է պատվիրում և/կամ պատրաստում տարբերանիշը:

 

* Տարբերանիշը պատվիրում և/կամ պատրաստում է լիազոր մարմինը:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

224 Ո՞րտեղ է գրանցվում տարբերանիշը:

 

* Տարբերանիշը ենթակա է պարտադիր գրանցման լիազորված մարմնում:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

225 Ի՞նչ է նշվում տարբերանիշի վրա:

 

* Տարբերանիշի վրա նշվում է լիցենզիայի համարը:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

226 Ի՞նչ կարող է ունենալ տարբերանիշը:

 

* Տարբերանիշը կարող է ունենալ գաղտնագիր:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

227 Ի՞նչպիսին կարող են լինել հարգադրոշմները, անվանանիշները և տարբերանիշները:

 

* Հարգադրոշմները, անվանանիշները և տարբերանիշները կարող են լինել` մեխանիկական, էլեկտրակայծային և լազերային:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

228 Ի՞նչ է ներկայացնում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն անվանանիշ պատրաստելու և/կամ պատվիրելու թույլտվություն ստանալու համար:

 

* Հայտ:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

229 Անվանանիշ պատվիրելու և/կամ պատրաստելու թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձի կողմից լիազորված մարմին ներկայացված հայտում նշվում է.

 

* Իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը, հայտատուի ներկայացուցչի տվյալները (անունը, ազգանունը, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսահամարը):

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

230 Անվանանիշ պատվիրելու և/կամ պատրաստելու թույլտվություն ստանալու համար անհատ ձեռնարկատերի կողմից լիազորված մարմին ներկայացված հայտում նշվում է.

 

* Անունը, ազգանունը, բնակության վայրը, պետական հաշվառման համարը, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման վայրը, հայտատուի ներկայացուցչի տվյալները (անձնագրի համարը, հեռախոսահամարը):

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

231 Անվանանիշ պատվիրելու և/կամ պատրաստելու թույլտվություն ստանալու համար իրավաբանական անձի կողմից լիազորված մարմին ներկայացված հայտին կից ներկայացվում է.

 

* Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

232 Անվանանիշ պատվիրելու և/կամ պատրաստելու թույլտվություն ստանալու համար անհատ ձեռնարկատերի կողմից լիազորված մարմին ներկայացված հայտին կից ներկայացվում է.

 

* Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի արտադրական գործունեության իրականացման տարածքի նկատմամբ անշարժ գույքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման վկայականի պատճենը և անվանանիշի ուրվագիծը` մեկ օրինակից:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

233 Անվանանիշը պատվիրող անձը պատվերի թույլտվություն ստանալու համար լիազորված մարմին է ներկայանում

 

* անձնագրով:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

234 Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է

 

* անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

235 Անվանանիշեր պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է

 

* 3 ամիս ժամկետով:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

236 Անվանանիշ պատվիրելու թույլտվությունը համարվում է անվավեր

 

* անվանանիշ պատվիրելու թույլտվությունը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում լիազոր մարմնում չգրանցելու դեպքում:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

237 Անվանանիշ պատվիրելու թույլտվությունը անվավեր համարելուց հետո նոր թույլտվությունը տրվում է

 

* ընդհանուր հիմունքներով:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

238 Լիազորված մարմնի կողմից 7 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին չպատասխանելու դեպքում հայտը համարվում է

 

* բավարարված:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

239 ՈՒ՞մ կողմից է տրվում կամ մերժվում անվանանիշ պատվիրելու թույլտվությունը:

 

* Լիազորված մարմնի ղեկավարի կողմից:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

240 Ո՞ր դեպքում է անվանանիշ պատվիրելու թույլտվություն տալը գրավոր մերժվում:

 

* Դիմողի ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգով» և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

241 ՈՒ՞մ կողմից է իրականացվում տարբերանիշի պատվիրելու և/կամ պատրաստելու ծախսերը:

 

* Տարբերանիշի պատվիրելու և/կամ պատրաստելու ծախսերը իրականացնում է լիցենզավորված անձը:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

242 Ո՞վ է իրականացնում տարբերանիշերի և անվանանիշերի հաշվառումը:

 

* Անվանանիշերի և տարբերանիշերի հաշվառումը իրականացնում է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը»:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

243 Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկելու, բանկային ոսկի և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների մակերեսին պետք է դրոշմված լինի

 

* արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը` արտահայտված գրամներով, կիլոգրամներով կամ տրոյական ունցիաներով, մետաղի լատինատառ խորհրդանշանը, հարգը և սերիական համարը:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

244 Հին տարբերանիշի կամ անվանանիշի մաշվածության, վնասվելու կամ որևէ պատճառով դրանց փոխարինման դեպքերում նոր տարբերանիշը կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը տրվում է

 

* հին տարբերանիշը կամ անվանանիշը լիազորված մարմին հանձնելուց հետո:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

245 Տարբերանիշը կամ անվանանիշը կորցնելու դեպքում, նոր տարբերանիշ կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվություն ստանալու համար լիազորված մարմին է ներկայացվում

 

* ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված փաստաթղթերը և տարբերանիշի կամ անվանանիշի կորստյան մասին առնվազն 3000 տպաքանակ ունեցող որևէ մամուլում տպագրված հայտարարության մեկ օրինակը:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

246 Տարբերանիշի կամ անվանանիշի կորստյան մասին հայտարարությունը տրվում է

 

* առնվազն 3000 տպաքանակ ունեցող որևէ մամուլում:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

247 Տարբերանիշը կամ անվանանիշը կորցնելու դեպքում, նոր տարբերանիշ կամ նոր անվանանիշ պատվիրելու թույլտվությունը ե՞րբ է տրամադրվում:

 

* Համապատասխան հայտարարությունը հրապարակվելուց 15 օր հետո ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված ժամկետներում:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

248 Կորած տարբերանիշի և անվանանիշի փոխարեն նոր տարբերանիշը և նոր անվանանիշ պատրաստելու պատվերի թույլտվությունը տրվում է

 

* ընդհանուր հիմունքներով:

 

(ՀՀ կառավարության 2006 թ. դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված «Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը և դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգ»)

 

249 Ո՞վ ունի Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում և դրանց հետ կապված գործողություններ կատարելու իրավունք:

 

* Օրենքով սահմանված կարգով հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

250 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եղանակներից է.

 

* մուֆելային եղանակով` կուպիլացիա, ինչպես նաև հարգորոշում թերթավոր սիլիկատային քարի վրա` հարգորոշման ասեղների և հակազդուկների միջոցով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

251 Թերթավոր սիլիկատային (բնական և արհեստական) քարերի վրա հարգորոշման ասեղների և հակազդուկների միջոցով հարգորոշման հարգափորձման համար նախատեսված քարը պետք է լինի

 

* սև գույնի, հարթ, մանրահատիկ կառուցվածք, առանց շերտերի, բավականաչափ կարծրություն, որը կապահովի թանկարժեք մետաղի քսվածքի անհրաժեշտ խտությունը, կայուն թթուների (ազոտական, աղաթթվի, ծծմբական) և նրանց խառնուրդների նկատմամբ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

252 Նախքան իրերը հարգափորձելը հարգորոշման քարը պետք է.

 

* յուղվի ընկույզի, գերչակի կամ վազելինի յուղով և չորացվի ֆիլտրի թղթով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

253 Հարգորոշման ասեղների բռնիչների վրա պետք է դաջված լինի.

 

* հարգը և լիգատուրային քաշը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

254 Նոր բաղադրության համաձուլվածքից պատրաստված իրերի հարգորոշման ժամանակ թույլատրվում է օգտագործել.

 

* պատվիրատուի կողմից տրամադրված, նշված համաձուլվածքի հարգին համապատասխան ոչ ստանդարտ հարգորոշման ասեղներ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

255 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք բաղկացած են մի քանի երկրորդական և հավելյալ մասերից, հարգորոշման քարի վրա հարգորոշվում են.

 

* յուրաքանչյուր իրի հիմնական մասը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

256 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք բաղկացած են մի քանի երկրորդական և հավելյալ մասերից, հարգորոշման քարի վրա հարգորոշվում են

 

* երկրորդական և հավելյալ մասերը հարգորոշվում են հերթականությամբ, հաջորդաբար կամ ընտրովի:

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

257 Հարգորոշման ներկայացված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի այն մասերը, որոնք հնարավոր չէ հարգորոշել, հարգի համապատասխանությունը մնում է

 

* այդ իրը արտադրողի պատասխանատվության տակ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

258 Հարգորոշումից առաջ պետք է

 

* ուշադիր զննել իրերի արտաքին տեսքը և ընտրել քարի վրա հարգորոշվող անհրաժեշտ մասը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

259 Հարգորոշումը կատարվում է

 

* իրի հիմնական մասերում, որտեղ զոդանյութ չկա:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

260 Քիմիական տարրալուծման ենթարկվում են.

 

* Այն իրերը, որոնք հարգորոշման քարի վրա ստուգման ժամանակ կասկածի տեղիք են տվել:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

261 Ոսկուց պատրաստված իրերի հարգորոշման քիմիական տարրալուծման եղանակներից է

 

* ոսկյա իրերի և ձուլակտորների տարրալուծման մուֆելային մեթոդ` կուպելացիա:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

262 Արծաթից պատրաստված իրերի հարգորոշման քիմիական տարրալուծման եղանակներից է

 

* արծաթյա իրերի և ձուլակտորների տարրալուծման տիտրման և կշռման մեթոդը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

263 Պլատին և պալադիից պատրաստված իրերի հարգորոշման քիմիական տարրալուծման եղանակներից է

 

* պլատին և պալադիում պարունակող իրերի և համաձուլվածքների տարրալուծման լուծման մեթոդը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

264 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի թափոնների հարգորոշման քիմիական տարրալուծման եղանակներից է

 

* ոսկի և արծաթ պարունակող թափոնի (շլիֆ) տարրալուծման լուծման մեթոդը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

265 Թանկարժեք մետաղի հարգորոշումը չպետք է հանգեցնի

 

* հետազոտվող իրի կամ դետալի էական վնասմանը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

266 Երբ հարգորոշումը հնարավոր չէ անցկացնել առանց իրի կամ նյութի ամբողջությունը վնասելու, ապա

 

* ներկայացված իրի քիմիական տարրալուծումը կատարվում է միայն պատվիրատուի գրավոր համաձայնությամբ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

267 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերից քիմիական տարրալուծման համար նմուշները վերցվում են ոչ պակաս

 

* 0.5 գ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

268 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերից քիմիական տարրալուծման համար նմուշների վերցման մեթոդներից է.

 

* մեծածավալ իրերից (ոչ սնամեջ) քերելով կամ իրի տարբեր մասերից վերցնելով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

269 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերից քիմիական տարրալուծման համար նմուշների վերցման մեթոդներից է.

 

* սնամեջ, ֆիլիգրանով և փոքր մասերից զոդված իրերից լուծմամբ, առանձին օղակների կամ ամբողջ իրի հալմամբ: Միջին հարգի որոշման համար (հիմնական համաձուլվածքը զոդանյութի հետ) իրի առանձին օղակները կամ անհրաժեշտության դեպքում ամբողջ իրի տարբեր մասերը ենթարկում են տարրալուծման կամ հալման:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

270 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերից քիմիական տարրալուծման համար նմուշների վերցման մեթոդներից է

 

* Լարերից վերցնում են 2 նմուշ` կտրելով լարի երկու ծայրերից: Կոճերի վրա փաթաթված լարերից տարրալուծում կատարելու դեպքում թույլատրվում է լարի մի ծայրից վերցնել 2 նմուշ: Ընդ որում, նմուշների միջև եղած հեռավորությունը 1 մետրից պակաս չպետք է լինի:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

271 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերից քիմիական տարրալուծման համար նմուշների վերցման մեթոդներից է.

 

* ոսկյա, արծաթյա, պլատինե և պալադիումե ձուլակտորներից տաշեղների տեսքով` շաղափելու միջոցով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

272 1000 գ-ից ավելի քաշով ձուլակտորներից քիմիական տարրալուծման համար նմուշների վերցման մեթոդն է.

 

* 1000 գ-ից ավելի քաշով ձուլակտորներից վերևից և ներքևից մինչև նրա հաստության կեսը: Կշռուկները վերցվում են ձուլակտորի չորս անկյուններից սկսած անկյունագծի 1/4 հեռավորության վրա:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

273 50-1000 գ քաշով ձուլակտորներից քիմիական տարրալուծման համար նմուշների վերցման մեթոդն է.

 

* 50-1000 գ քաշով ձուլակտորներից` մինչև նրա հաստության կեսը: Այս դեպքում միայն 2 տեղից` կողմերից սկսած անկյունագծի մեկ քառորդ հեռավորության վրա:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

274 Մինչև 50 գ քաշով ձուլակտորներից քիմիական տարրալուծման համար նմուշների վերցման մեթոդն է.

 

* մինչև 50 գ քաշով ձուլակտորներից նմուշ վերցվում է ձուլակտորների կենտրոնից` նրա ամբողջ հաստությամբ միջանցիկ շաղափումով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

275 Եթե նմուշների վերցնելը անկյունագծով կամ կենտրոնից անհնար է` ձուլակտորի փոքր չափերի և ոչ ճիշտ կոնֆիգուրացիայի պատճառով, ապա քիմիական տարրալուծման համար նմուշ վերցվում է.

 

* այն տեղերից, որոնք ապահովում են թանկարժեք մետաղի պարունակության հնարավորին չափ ճշգրիտ որոշելը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

276 Թանկարժեք մետաղներ պարունակող թափոնները, որոնք առաջանում են տարրալուծումներ և այլ հարգափորձական աշխատանքներ կատարելիս.

 

* յուրաքանչյուր հաշվետու տարվա վերջում պետք է հավաքվեն, ենթարկվեն առաջնային մշակման, տարրալուծվեն և մուտքագրվեն հարգորոշող և հարգադրոշմող կազմակերպության հաշվեկշռում:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

277 Փոշենման թանկարժեք մետաղներ պարունակող թափոնից նմուշառումը կատարման ձևերից է.

 

* ընդհանուր քանակությունը դարձնում են բուրգի տեսքի և նրա տարբեր մասերից վերցնում որոշակի քանակության նմուշ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

278 Փոշենման թանկարժեք մետաղներ պարունակող թափոնից նմուշառումը կատարման ձևերից է`

 

* վերցված նմուշը խառնվում է, մանրացվում, հավասարաչափ հաստությամբ փռվում սեղանին և շախմատաձև բաժանելուց հետո, ըստ սահմանված սխեմայի կատարվում նմուշառում, որից հետո կատարվում է համապատասխան տարրալուծում:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

279 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմումը կատարվում է

 

* ելնելով հարգորոշման քարի վրա ստացված հիմնական համաձուլվածքի և քիմիական տարրալուծման (եթե դա կատարվում է) վերջնական արդյունքներից:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

280 Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված հարգերից ցածր հարգ, պետք է հարգադրոշմվեն

 

* տվյալ հարգին ամենամոտ ցածր հարգով` պատվիրատուի համաձայնությամբ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

281 Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ

 

* ենթակա չեն հարգադրոշմման:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

282 Հարգադրոշմ և տարբերանիշ դնելու համար նախատեսված հարթակը, ինչպես իրերի հիմնական, այնպես էլ երկրորդական և լրացուցիչ մասերի վրա պետք է լինի

 

* արտադրողի կողմից նախապատրաստված:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

283 Արտադրողները վերջնական մշակման ժամանակ պարտավոր են պահպանել

 

* թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմների և տարբերանիշների դրոշմվածքները դեֆորմացվելուց և վնասվելուց:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

284 Այն արտադրողները, որոնք ներկայացնում են թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր զուգակցված ոչ թանկարժեք մետաղյա մասերով, պարտավոր են

 

* այդ մասերի վրա դնել «մետաղ» դրոշմը, բացառությամբ երկաթյա զսպանակների, ներդիրների և շտիֆների, «մետաղ» դրոշմի բացակայության դեպքում ներկայացված իրերը չեն հարգադրոշմվում:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

285 Եթե թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը անհնար է հարգադրոշմել հավաքած տեսքով, ապա

 

* արտադրողին թույլատրվում է լիցենզավորված մարմնի հետ համաձայնեցնելով, իրերը հարգադրոշմման բերել քանդված վիճակով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

286 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ո՞ր մասում է դրոշմվում հարգադրոշմը և տարբերանիշը:

 

* Հիմնական:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

287 Երկու նույնատիպ մասերից բաղկացած թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի (ծխախոտի տուփեր, ականջօղեր, զույգ ճարմանդներ և այլն) ո՞ր մասում է դրոշմվում հարգադրոշմը և տարբերանիշը:

 

* Երկու մասերին էլ դրոշմվում են հարգադրոշմը և տարբերանիշը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

288 Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնց լրացուցիչ և երկրորդական մասերը հեշտ առանձնացվող են և ամրացված չեն հիմնական մասին,

 

* դրոշմվում են հարգադրոշմով և տարբերանիշով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

289 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ամրացված և չառանձնացվող լրացուցիչ մասերը

 

* միայն հարգադրոշմվում են, իսկ հիմնական մասը դրոշմվում է հարգադրոշմով և տարբերանիշով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

290 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք բաղկացած են տարբեր հարգի թանկարժեք մետաղներից,

 

* հիմնական մասի վրա դրոշմվում է հարգադրոշմը և տարբերանիշը, իսկ լրացուցիչ մասի վրա դրոշմվում է համապատասխան հարգի հարգադրոշմը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

291 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք բաղկացած են տարբեր հարգի թանկարժեք մետաղներից և երբ հնարավոր չէ լրացուցիչ մասում դրոշմել հարգադրոշմ,

 

* հարգադրոշմը դրվում է հիմնական մասում տարբերանիշի կողքին:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

292 Վերականգնված և քաղաքացիների կողմից ներկայացված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգին չհամապատասխանելու դեպքում, քաղաքացու համաձայնության առկայության պայմաններում

 

* հարգադրոշմվում են մոտակա ցածր հարգով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

293 Վերականգնված և քաղաքացիների կողմից ներկայացված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգին չհամապատասխանելու դեպքում, քաղաքացու համաձայնության բացակայության դեպքում

 

* իրերը վերադարձվում են առանց հարգադրոշմման:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

294 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա առկա հարգադրոշմը և տարբերանիշը պետք է լինի

 

* ընթեռնելի և համապատասխանի «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջներին:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

295 Թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մեջ թանկարժեք մետաղի պարունակության մասին լիցենզավորված անձը տալիս է

 

* դիմում անդորրագիր` N 6 Ձևի, որտեղ նշվում է քիմիական տարրալուծման արդյունքում հետազոտվող իրերի և նյութերի անվանումը, հարգը և քաշը քանակը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

296 Այն դեպքում, երբ հետազոտման ընթացքում իրերի վրա հայտնաբերվում են Հայաստանի Հանրապետությունում չօգտագործվող կամ ներզոդված դրոշմանիշերի դրոշմահետքեր,

 

* այդ փաստը անհրաժեշտ է նշել լիցենզավորված անձի կողմից տրված տեղեկանքում:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

297 Քանի՞ օրինակից են կազմվում թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերը հարգորոշման և հարգադրոշմման համար լիցենզավորված անձին ներկայացման դիմում-անդորրագրերի ձևերը:

 

* Երկու:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

298 Թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերը հարգորոշման և հարգադրոշմման հանձնման համար հանձնողի կողմից պետք է

 

* տեսակավորված լինեն խմբաքանակներով, որոնք պետք է համապատասխանեն հանձնման-ընդունման փաստաթղթերին:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

299 Թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերի խմբաքանակ համարվում են

 

* նույնանուն, միատեսակ, միանման այն իրերը, որոնք ներկայացվել են արժեքների ընդունման անդորրագրի առաջին օրինակով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

300 Հարգորոշման և հարգադրոշմման ներկայացվող իրերը պետք է

 

* ընդունվեն հանձնողի ներկայությամբ կշռով, քանակով, ծավալով կամ այլ չափումներով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

301 Ընդունելիս և հանձնելիս թանկարժեք մետաղների կշռումը կատարվում է

 

* առաջին, երկրորդ կարգի տեխնիկական, ինչպես նաև էլեկտրոնային կշեռքներով, համապատասխան կշռաքարերով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

302 Կշեռքները ենթակա են պարտադիր կշռաչափման

 

* առնվազն տարին մեկ անգամ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

303 Ներկայացված իրերի քաշի կամ քանակի դիմում-անդորրագրի տվյալներին անհամապատասխանության դեպքում

 

* իրերը ընդունվում են փաստացի քաշով և քանակով, որը նշում է ընդունողը անդորրագրի ծանոթագրության մեջ, ինչը հաստատվում է ընդունողի և հանձնողի ստորագրություններով:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

304 Ոչ ճիշտ ձևակերպված դիմում-անդորրագրերը

 

* չեղյալ են համարվում լիցենզավորված անձի կողմից և կարվում են ըստ հերթականության մյուս բոլոր անդորրագրերի հետ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

305 Հարգորոշման և հարգադրոշմման աշխատանքները կատարելուց հետո թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական և այլ կենցաղային իրերը

 

* Ձև N 5 անդորրագրի առաջին օրինակի հետ վերադարձվում են պատվիրատուին` դիմում-անդորրագրի երկրորդ օրինակի վրա լիցենզավորած անձի գրավոր թույլտվության առկայության դեպքում` «հանձնել արժեքները»:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

306 Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը ստացողին հանձնելիս անդորրագրի առաջին և երկրորդ օրինակների հակառակ կողմում դրվում է դրոշմ (կամ մակագրվում է)

 

* «Արժեքները հանձնված են»:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

307 Լիցենզավորված անձը իր գործունեության համար պետք է ունենա մինիմալ տեխնիկական հագեցվածություն` դրանք են.

 

* հարգորոշման սեղանը և էտալոնային ասեղները, հարգադրոշմման սարքավորումները, մուֆելային վառարանը (1000-1100 օC տաքացնող), ջրի թորման սարքը, միկրոանալիտիկ կշեռքները, քիմիական լաբորատոր ամաններ, անհրաժեշտ քիմիկատներ և հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

308 Հարգորոշման և հարգադրոշմման մարմնում եղած պահոցները, չհրկիզվող պահարանները, որտեղ պահվում են արժեքները (հարգադրոշմները, հարգափորձական ասեղները և այլն, իսկ առանձին դեպքերում նաև ընդունած արժեքները)

 

* աշխատանքային օրվա վերջում կողպվում են և կնքվում այն աշխատողի անձնական կնիքով, որը պատասխանատու է արժեքների պահպանման համար:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

309 Հարգորոշման և հարգադրոշմման աշխատանքների և նրանց վճարի հաշվառման և տարրալուծումների հաշվառման գրքերը պետք է լինեն

 

* համարակալված, կարված և կնքված (գիրք Ձև N 7 և Ձև N 8):

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

310 Հարգորոշողները և հարգադրոշմողները պարտավոր են կատարել կատարված աշխատանքների

 

* օրական գրանցում` աշխատանքային գրքում Ձև N 7:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

311 Հարգափորձական աշխատանքների հաշվառումը կատարվում է

 

* յուրաքանչյուր պատվիրատուի համար առանձին:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշմամբ հաստատված «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջների կիրառման կարգ»)

 

312 Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության որ՞ լիազոր մարմին են ներկայացնում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, հարգի, քանակի և քաշի վերաբերյալ ամսական հաշվետվությունը համաձայն Ձև N1-ի

 

* Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձանց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին իրենց գործունեության մասին տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգ»)

 

313 Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն են ներկայացնում

 

* թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, քանակի և քաշի վերաբերյալ ըստ պատվիրատուների ամսական հաշվետվությունը համաձայն Ձև N 4-ի:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձանց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին իրենց գործունեության մասին տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգ»)

 

314 Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ սահմանված հաշվետվությունները լիազոր մարմին են ներկայացվում

 

* ուղեկցող նամակով, մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձանց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին իրենց գործունեության մասին տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգ»)

 

315 Հաշվետվությունը լիազոր մարմին ներկայացված է համարվում

 

* լիազոր մարմնի փաստաթղթերի մուտքագրման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից մուտքագրման օրվանից, իսկ այդ հաշվետվությունը լիազոր մարմին փոստով ուղարկվելու դեպքում` փոստային համապատասխան ծառայության կողմից մուտքագրման օրը:

 

(ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1903-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձանց և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմին իրենց գործունեության մասին տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգ»)

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
19.07.2012
N 602-Ն
Հրաման