041.0214.130499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 ապրիլի 1999 թվականի թիվ 214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱ-ԱԼԱՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Թադևոսյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի առաջին տեղակալ Պողոս Մանուկյանին 1999 թվականի ապրիլի 15-18-ը գործուղել Վլադիկավկազ` Հյուսիսային Կովկասի հանրապետությունների սոցիալ-տնտեսական համագործակցության ասոցիացիայի խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
Ընդունել ի գիտություն, որ նշված խորհրդի նիստի աշխատանքներին կմասնակցի նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Շահբազյանը:
2. Է. Թադևոսյանի` և Պ. Մանուկյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Է. Թադևոսյանի և Պ. Մանուկյանի Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: