Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 32

 

41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքում ջերմատան կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. օգոստոսի 9-ի

նիստի N 32

արձանագրային որոշման

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

Նախաբան

 

«Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերությունն իր գործունեությունն սկսել է իրականացնել 2011 թվականից: Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքում ընկերությունը հիմնել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած 2 հա ջերմատնային տնտեսություն: Ընկերությունը ջերմատնային տնտեսությունը կառուցել է համագործակցելով հոլանդական «Դալսեմ Հորթիկուլտուրալ Պրոջեքտ» ՎԲ ընկերության հետ, որն իր փորձն է ներդրել նաև ջերմատան շահագործման ընթացքում:

Տնտեսության աշխարհագրական դիրքը և հոլանդական ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տվել արդյունավետ կազմակերպել ջերմատնային գործունեությունը:

Ջերմատնային տնտեսությունում աճեցվում են Հոլանդիայից բերված տարբեր սորտերի բարձրորակ (A դասի) վարդեր, որոնց հիմնական մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելոռուս և Շվեդիա: Վարդերը մատչելի գներով իրացվում են նաև Հայաստանի Հանրապետության շուկաներում: Բարձր որակը և ցածր գները ընկերության արտադրանքը մրցունակ են դարձնում թե ներքին, և թե արտաքին շուկաներում: 2012 թվականին ընկերությունը նախատեսում է արտահանել 800-900 մլն. դրամ ընդհանուր արժողությամբ վարդեր: Ընկերության ջերմատնային տնտեսության շահագործման արդյունքում ստեղծվել է ավելի քան 40 աշխատատեղ:

 

Ծրագրի նկարագրությունը

 

Գողթ համայնքում կառուցված վարդերի արտադրության ջերմատան շահագործման ընթացքում ձեռք բերված փորձի, առկա և հնարավոր շուկաների վերլուծության արդյունքում «Էկոտոմատո» ընկերությունը մշակել է ջերմատան տարածքի և արտադրության ընդլայնման ներդրումային ծրագիր: Ծրագիրը նախատեսում է գործող ջերմատան հարակից տարածքում մեկ երկու տարիների ընթացքում կառուցել ևս երեք հա ջերմատուն: Նոր ջերմատան շահագործման և արտադրության ընդլայնման արդյունքում 2.5 անգամ կավելանա վարդերի արտադրությունը և արտահանումը, ավելի արդյունավետ կօգտագործվեն էներգետիկ և արտադրական մյուս ռեսուրսները, տեղական և արտահանման շուկաներում ավելի մրցունակ կդառնա արտադրանքի գինը: Արտահանման ծավալների ընդլայնումը կնպաստի արտահանման շուկաներում հայկական վարդի և ընդհանրապես հայկական ծաղիկի դիրքի ամրապնդմանը, կայուն մատակարարման ապահովմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմիզացմանը և արտադրանքի նկատմամբ վստահության ավելացմանը: Վարդերի մեծ ծավալով արտադրությունը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել բարձրորակ վարդերի գինը տեղական շուկայում, ինչպես նաև մեղմել դրանց գների սեզոնային տատանումները:

Ծրագրի իրականացման համար կկատարվեն միլիարդավոր դրամի ներդրումներ:

Նոր ջերմատան կառուցման և շահագործման արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր Կոտայքի մարզի Գողթ և հարակից գյուղական համայնքների բնակչության համար:

 

Ակնկալվող արդյունքները

 

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

. նոր աշխատատեղերի ստեղծում, Գողթ և հարակից գյուղական համայնքների բնակչության սոցիալական վիճակի բարելավում.

. բարձրորակ վարդի արտադրության և արտահանման ծավալների ընդլայնում.

. վարդի ծավալների ավելացմանը զուգընթաց դրանց ներմուծվող քանակների էապես կրճատում.

. տեղական շուկայում վարդի գների սեզոնային տատանումների մեղմում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2012
N 32
Արձանագրային որոշում