Սեղմել Esc փակելու համար:
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ...

 

 

041.0852.030912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2012 թվականի N 852-Ա

 

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին գործուղել`

1) 2012 թվականի սեպտեմբերի 3-4-ը` Բուլղարիայի Հանրապետություն` Հայ մշակույթի օրերի ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը և Սոֆիայի Սբ. Կիրիլի և Մեֆոդիի ազգային գրադարանում կայանալիք Հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացմանը մասնակցելու համար.

2) 2012 թվականի սեպտեմբերի 5-7-ը` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հումբոլդտի համալսարանի ղեկավարության հետ համատեղ իրականացվող` Կոմիտասին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

2. Հ. Պողոսյանի` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի` Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.09.2012
N 852-Ա
Որոշում