Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 168-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

16 օգոստոսի 2012 թվականի թիվ N 2

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 168-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ» 83-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» (այսուհետ` Կարգ) 83-րդ կետի համաձայն` մասնակիցների` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հրավերով` պահանջելով, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը պետք է հայտով ներկայացնի վարկային գծի տրամադրման մասին բանկի հետ կնքված պայմանագիր կամ բանկային երաշխիք: Ընդ որում, վարկային գծի կամ բանկային երաշխիքի չափը չպետք է պակաս լինի մասնակցի գնային առաջարկի տասը տոկոսից, իսկ վարկային գծի տրամադրման պայմանագրի կամ բանկային երաշխիքի գործողության ժամկետը չպետք է պակաս լինի պայմանագրի ամբողջ ծավալով` բացառությամբ երաշխիքային ժամկետը, կատարման վերջնաժամկետից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 383-րդ հոդվածի համաձայն` երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:

Այսինքն` Օրենսգրքի վերոնշյալ դրույթով սահմանվել է, որ որպես երաշխիք տվող անձինք կարող են հանդես գալ ինչպես բանկը, այնպես էլ այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը` պաշտոնապես պարզաբանում ենք`

Կարգի 83-րդ կետով նախատեսված բանկային երաշխիքի փոխարեն ներկայացված վարկային հաստատության կամ ապահովագրական կազմակերպության կողմից տրամադրված երաշխիքը ևս կարող է դիտվել որպես հիմք մասնակցի «Ֆինանսական չափանիշների» գնահատման համար:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
16.08.2012
N 2
Պաշտոնական պարզաբանում