Սեղմել Esc փակելու համար:
1998-99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՀԱՆՐԱԿՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1998-99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿ ...

 

 

110.0115.120499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

2 ապրիլի 1999 թվականի թիվ 115-Մ

 

1998-99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «1998-99 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցների ոսկե և արծաթե մեդալի հավակնորդ շրջանավարտների ներկայացման, նրանց համար ավարտական քննությունների կազմակերպման և պարգևատրման» կարգը (կցվում է):

2. Նախարարության միջնակարգ կրթության վարչությանը (Ա. Ավետիսյան), իրավաբանին (Վ. Սարգսյան)` սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Լ. ՄԿՐՏՉՅԱՆ

 

«02» ԱՊՐԻԼԻ 1999 Թ.

 

i

ԿԱՐԳ 1998-99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ

 

Սույն կարգը մշակվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշման 2-րդ գլխի, 4-րդ կետի «ը» և «է» ենթակետերի համաձայն:

 

1. Միջնակարգ հանրակրթական բոլոր տիպի դպրոցների այն շրջանավարտները, ովքեր 8-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ և 9-րդ ու 10-րդ դասարաններում բոլոր առարկաներից տարեկանում գնահատվել են «5», դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ ներկայացվում են որպես Ոսկե մեդալի հավակնորդ: (աշակերտի համաձայնությամբ)

2. Միջնակարգ հանրակրթական բոլոր տիպի դպրոցների այն շրջանավարտները, ովքեր 8-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ և 9-րդ ու 10-րդ դասարաններում տարեկանում գնահատվել են «5» և ունեն ոչ ավելի քան երկու առարկայից «4» տարեկան գնահատական, դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ ներկայացվում են որպես Արծաթե մեդալի հավակնորդ:

3. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից (բացի «Աշխատանքի ուսուցում, «Ֆիզկուլտուրա» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաները) չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման պատճառներից, մեդալով պարգևատրման չեն ներկայացվում:

4. Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև մայիսի 15-ը դպրոցները ներկայացնում են մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության բաժին: Մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության բաժինը մեդալի հավակնորդների ընդհանրացված ցուցակները մինչև մայիսի 23-ը ներկայացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչություն:

5. Մեդալի հավակնորդ շրջանավարտները «Հայոց լեզու» -- հունիսի 2-ին և «Մաթեմատիկա» -- հունիսի 8-ին առարկաներից պետական քննությունները հանձնում են մարզկենտրոններում, նախօրոք որոշված դպրոցներում, կենտրոնացված կարգով: Քննական առաջադրանքները մեդալի հավակնորդ և հանրակրթական դպրոցների մյուս բոլոր շրջանավարտների համար նույնն են: Մնացած առարկաներից ավարտական քննությունները մեդալի հավակնորդ շրջանավարտները հանձնում են իրենց դպրոցներում նույն կարգով, ինչ կարգով մյուս շրջանավարտները:

6. Մեդալի հավակնորդների պետական քննությունները կենտրոնացված կազմակերպելու նպատակով մարզային /Երևանի քաղաքապետարանի/ կրթության բաժնի որոշմամբ, մարզկենտրոնում առանձնացվում է դպրոց, և ստեղծվում են քննությունները կազմակերպող հանձնաժողովներ:

7. Մայիսի 25-ից 30-ը մարզպետարանի կրթության բաժնի ներկայացուցիչը համապատասխան գրությամբ նախարարության միջնակարգ կրթության վարչությունից ստանում է մեդալի հավակնորդների թվով ծածկագրված և կնքված տետրեր:

8. Մարզկենտրոններում /Երևան քաղաքում/ քննություններին մասնակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը: Նա ապահովում է քննակարգի պահանջների կատարումը: Քննությունը ավարտվելուց անմիջապես հետո նախարարության ներկայացուցիչը քննական աշխատանքները և չօգտագործված տետրերը, մարզպետարանի կրթության բաժնի կողմից կնքված ծրարով և կից համապատասխան արձանագրությամբ, քննության օրը ներկայացնում է առարկայական ստուգող հանձնաժողովին:

9. Քննական աշխատանքները ստուգում են նախարարության կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները, նույն օրը: Ստուգման արդյունքների մասին մարզպետարանների կրթության բաժինները տեղեկացվում են քննության ավարտից երկու օրվա ընթացքում, իսկ Երևանում նույն օրը: Քննության արդյունքները հրապարակելուց անմիջապես հետո, աշակերտը կամ ծնողը կարող է բողոքարկել քննության արդյունքը առարկայական հանձնաժողովում` 10 օրվա ընթացքում:

10. Մինչև հունիսի 17-ը դպրոցները մարզպետարանի /Երևանի քաղաքապետարանի/ կրթության բաժին են ներկայացնում տեղեկանք մեդալի հավակնորդ շրջանավարտների մյուս առարկաներից պետական և ավարտական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացնում է մարզային կրթության բաժինը և մինչև հունիսի 19-ը ներկայացնում նախարարության միջնակարգ կրթության վարչություն:

11. Բոլոր քննություններից ստացված ամփոփ արդյունքների հիման վրա մեդալի հավակնորդ շրջանավարտները Ոսկե կամ Արծաթե մեդալով պարգևատրվում են նախարարության կողմից`

ա) Ոսկե մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր պետական (ավարտական) քննություններից ստացել են 18-20 միավոր /գրավոր/ կամ 5 միավոր /բանավոր/` պարգևատրվում են Ոսկե մեդալով:

բ) Ոսկե մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր պետական (ավարտական) քննություններից ստացել են 18-20 միավոր /գրավոր/ կամ 5 միավոր /բանավոր/ և մեկ կամ երկու առարկայից 14-17 միավոր /գրավոր/ կամ 4 միավոր /բանավոր/` պարգևատրվում են Արծաթե մեդալով:

գ) Արծաթե մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր պետական (ավարտական) քննություններից ստացել են 18-20 միավոր /գրավոր/ կամ 5 միավոր /բանավոր/` պարգևատրվում են Արծաթե մեդալով:

դ) Արծաթե մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր պետական (ավարտական) քննություններից ստացել են 18-20 միավոր /գրավոր/ կամ 5 միավոր /բանավոր/ և մեկ կամ երկու առարկայից 14-17 միավոր /գրավոր/ կամ 4 միավոր /բանավոր/ (տարեկան «4» և քննական 14-17 միավոր գնահատված առարկաների թիվը չպետք է գերազանցի երկուսից, ըստ որում հայոց լեզվից, հայոց պատմությունից, ռուսաց լեզվից, հանրահաշիվ և անալիզի հիմունքներից, երկրաչափությունից տարեկան, հայոց լեզվից, հայոց պատմությունից, ռուսաց լեզվից և մաթեմատիկայից քննական գնահատականները համարվում են մեկական առարկայի գնահատական) պարգևատրվում են Արծաթե մեդալով:

ե) Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

12.04.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12990049

 

 

pin
Կրթության եւ գիտության նախարարություն
02.04.1999
N 115-Մ
Հրաման