Սեղմել Esc փակելու համար:
1998-99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԷՔՍՏԵՌՆ ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1998-99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ Հ ...

 

 

110.0116.120499

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

2 ապրիլի 1999 թվականի թիվ 116-Մ

 

1998-99 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «1998-99 ուսումնական տարում էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին կարգը (կցվում է):

2. Նախարարության միջնակարգ կրթության վարչությանը (Ա. Ավետիսյան), իրավաբանին (Վ. Սարգսյան)` սահմանված կարգով փաստաթուղթը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Թոփուզյանին:

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ Լ. ՄԿՐՏՉՅԱՆ

 

«02» ապրիլի 1999թ.

կոդ 110

 

ԿԱՐԳ

1998-99 ուսումնական տարում էքստեռն ավարտական

քննություններ կազմակերպելու

 

Սույն կարգը մշակվում և հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թ. փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 36 որոշման 2-րդ գլխի, 4-րդ կետի «է» ենթակետին համապատասխան:

 

1. Էքստեռն կարգով հիմնական (ութամյա) կրթության ավարտական վկայական կարող են ստանալ բացառապես տասնհինգից ոչ պակաս, իսկ միջնակարգ կրթության ատեստատ տասնյոթից ոչ պակաս տարիք ունեցող այն անձինք, ովքեր դուրս են մնացել ընդհանուր միջնակարգ կրթության համակարգից:

Սահմանվածից ցածր տարիքի դրսեկներին քննություններին թույլատրելու հարցը քննարկվում է անհատական կարգով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:

Հատուկ կրթության ենթակա երեխաների (բացի օժանդակ դպրոցներից) դիմումների առկայության դեպքում, էքստեռն քննությունները նրանց համար նախարարության թույլտվությամբ կազմակերպվում է համապատասխան դպրոցում, սույն կարգի համաձայն:

2. Էքստեռն ավարտական քննություններն անցկացվում են հիմնական (ութամյա) և միջնակարգ կրթական ծրագրերի համապատասխան:

3. Էքստեռն քննությունները կազմակերպվում են ՀՀ մարզկենտրոններում (Երևան քաղաքում) ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից էքստեռն ավարտական քննություններ ընդունելու իրավունք ստացած դպրոցները:

4. Էքստեռն քննություններ հանձնել ցանկացողները մինչև մայիսի 10-ը ներառյալ դիմում են մարզկենտրոններում էքստեռն քննություններ ընդունելու իրավունք վերապահված դպրոցների տնօրեններին: Դիմումի հետ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

 

- 8-ամյա (հիմնական) կրթության վկայական ստանալու համար.

 

ա) ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը

բ) տեղեկանք կրթության մասին

 

- միջնակարգ կրթության վկայական ստանալու համար.

 

ա) 8-ամյա կրթության վկայական (բնօրինակը)

բ) անձնագրի պատճենը:

 

Դիմորդների ցուցակները և ներկայացված փաստաթղթերը մայիսի 15-ին ներկայացվում են նախարարության միջնակարգ կրթության վարչություն:

5. Էքստեռն քննությունները անց են կացվում մայիսի 20-ից հունիսի 15-ը` ըստ հետևյալ ժամանակացույցերի.

 

- 8-ամյա կրթության վկայական ստանալու համար.

 

հայոց պատմությունից - մայիսի 20-ին, պատմությունից - մայիսի 22-ին, Հայաստանի աշխարհագրությունից - մայիսի 24-ին, աշխարհագրությունից - մայիսի 26-ին, ֆիզիկայից - մայիսի 29-ին, քիմիայից - հունիսի 1-ին, մաթեմատիկայից - հունիսի 3-ին, հայ գրականությունից - հունիսի 4-ին, հայոց լեզվից - հունիսի 7-ին, ռուսաց լեզվից - հունիսի 10-ին, օտար լեզվից - հունիսի 12-ին, կենսաբանությունից - հունիսի 14-ին.

 

- միջնակարգ կրթության վկայական ստանալու համար.

 

ֆիզիկայից - մայիսի 21-ին, քիմիայից - մայիսի 23-ին, կենսաբանությունից - մայիսի 27-ին, օտար լեզվից - մայիսի 30-ին, հայոց լեզվից - հունիսի 2-ին, հայոց պատմությունից - հունիսի 5-ին, պատմությունից - հունիսի 6-ին, մաթեմատիկայից - հունիսի 8-ին, հայ գրականությունից - հունիսի 12-ին, ռուսաց լեզվից - հունիսի 15-ին:

Ժամանակացույցով հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների պետական քննություններն անցկացվում են հանրակրթական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա ավարտական քննությունների միասնական օրերին` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմած քննական առաջադրանքներով և կարգով:

10-րդ դասարանում հայոց պատմություն, ֆիզիկա, հայ գրականություն, ռուսաց կամ օտար լեզուներ քննություններն անցկացվում են նախարարության կողմից հաստատված հարցատոմսերով: Մնացած առարկաների քննական տոմսերը կազմում են դպրոցների առարկայական մեթոդմիավորումները:

6. Քննությունների հանձնաժողովները կազմում են դպրոցների տնօրենները հետևյալ սկզբունքով.

ա) ութերորդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ

բ) տասներորդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երեք անդամ

գ) յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում առնվազն մեկ անդամ ընդգրկվում է մարզի այլ դպրոցներից մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչության ներկայացմամբ:

7. Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացողներին քննությունները կազմակերպող դպրոցը սահմանված կարգով տալիս է 8-ամյա կամ միջնակարգ կրթության ավարտական վկայական` «Էքստեռն» նշումով:

8. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:

9. Էքստեռն կարգով ավարտողներին տրված ավարտական վկայականները գրանցվում են սահմանված ձևի մատյաններում` «Էքստեռն» նշումով:

10. Գրանցման մատյանը, քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող դպրոցում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

12.04.1999թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12990048

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
02.04.1999
N 116-Մ
Հրաման