Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19 ՄԱՅԻՍԻ 1992 Թ. «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19 ՄԱՅԻՍԻ 1992 Թ. «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) Ձ ...

 

 

310.0018.170399

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 մարտի 1999 թվականի թիվ 01/18

 

i

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19 ՄԱՅԻՍԻ 1992 Թ. «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 300 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով պարզաբանել ՀՀ կառավարության 19 մայիսի 19992 թ. «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» թիվ 300 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի կիրառումը և 15.01.96թ. «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի մասին» թիվ 13 որոշմամբ հաստատված կարգի համաձայն

 

Հրամայում եմ`

 

Հաստատել պաշտոնական օգտագործման համար «ՀՀ կառավարության 19 մայիսի 1992թ. «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» թիվ 300 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի կիրառման առանձին հարցերի մասին» հրահանգչական նամակը:

 

   ՀԱՍՏԱՏՎԱԾ  Է`                             ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ  Է`

   ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ         ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

   «17». «03» 1999 Թ.                    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԹԻՎ 01/18 ՀՐԱՄԱՆՈՎ

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ

 

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19 ՄԱՅԻՍԻ 1992 Թ. «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԸՆՏԱՆԵԿԱՆ) ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 300 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19 մայիսի 1992թ. «Անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների պետական գրանցման կարգի մասին» թիվ 300 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը և ՀՀ կառավարության 9 մարտի 1998թ. «ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 154 որոշումը, ՀՀ հարկային տեսչությունը հայտնում է.

1. Մինչև 1998թ. հունվարի 1-ը որպես անհատ ձեռներեց պետական գրանցում ստացած և ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անձանցից հաշվարկված և չվճարված արտոնավճարների գումարները տարածքային հարկային տեսչության եզրակացության հիման վրա գանձման ենթակա չեն, եթե այդ անձինք ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու պատճառների մասին գրավոր հայտարարություն են տվել տարածքային հարկային տեսչության մարմիններին:

2. Տարածքային հարկային տեսչության եզրակացության համար հիմք են ընդունվում.

- 1-ին կետում նշված անձանց հայտարարությունների գծով կատարված ուսումնասիրությունների (ստուգումների) արդյունքները

- 1-ին կետում նշված անձանց մասին «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկային գործակալների կողմից տրված տեղեկությունների առկայությունը:

3. Յուրաքանչյուր ամսվա ընթացքում 2-րդ կետում նշված եզրակացությունները տալու դեպքում ՏՀՏ մարմինները պարտավոր են մինչև հաջորդ ամսվա 10-ը տեղյակ պահել ՀՀ հարկային տեսչությանը ստորև բերված ձևով:

 

.________________________________________________________________________.

|  Անհատ   | Վկայա- |Գործու- | եզրա-  | Հայտա-  | Ուսումնա- | Տեղեկու-   |

|ձեռներեցի | կանի N | նեութ- | կացու- | րարու-  | սիրության | թյունների  |

|ԱԱՀ,հասցեն| ստաց-  |յան տե- | թյունը,| թյան ամ-| արդյունք- | առկայու-   |

|          | ման ամ | սակը   | ամիսը  | սաթիվը  |   ները    | թյունը     |

|          | սաթիվը |        |        |         |           |            |

|__________|________|________|________|_________|___________|____________|

|    1     |   2    |   3    |   4    |    5    |     6     |     7      |

.________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                          «31»   03    1999 Թ.

                       ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43990044

 

 

pin
Հարկային տեսչություն
17.03.1999
N 01/18
Հրաման