Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1055.230812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 1055-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(11-րդ մաս)

 

|_____________________________________________________________________|

|                  ՀՀ սփյուռքի նախարարություն                         |

|_____________________________________________________________________|

| 32.|    ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային         |

|    |խնդիրների լուծմանն օժանդակության ծրագրի իրականացում             |

|    |                                                                |

|    |    1. Անհրաժեշտությունը (նպատակը)                              |

|    |    Ծրագրով ապահովվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի     |

|    |նախընտրական ծրագրով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007     |

|    |թվականի փետրվարի 7-ի N ՆՀ-37-Ն հրամանագրով, Հայաստանի           |

|    |Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի N 380-Ա   |

|    |որոշման 4.4.7-րդ կետով սահմանված դրույթների իրականացումը, ինչպես|

|    |նաև  ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքներում առկա կրթամշակութային |

|    |խնդիրների լուծմանն աջակցությունը:                               |

|    |                                                                |

|    |    1.1. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                         |

|    |    Այսօր աշխարհի շատ երկրների հայ համայնքներում խիստ կարևոր    |

|    |նշանակություն ունեն հայապահպանության խնդիրները: Համայնքները     |

|    |կանգնած են ամբողջական ուծացման, լեզվի և  ինքնության կորստի      |

|    |եզրին: ԱՊՀ երկրների հայկական համայնքներում ազգային-մշակութային  |

|    |ինքնության թուլացումը դարձել է սպառնալիք տարածաշրջանում հայ     |

|    |համայնքների համար, ուստի, հայության համար արդիական և  հրատապ է  |

|    |մտավոր և  հոգևոր  արժեքների և  ներուժի պահպանմանը, հայության    |

|    |համար վճռորոշ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը գործուն  |

|    |մասնակցությունը:                                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Ծրագրի նպատակն է հայրենիք-սփյուռք հուսալի և  արդյունավետ    |

|    |կամուրջների ամրապնդումը, հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը  |

|    |խրախուսելը, կրթական, մշակութային և  հայագիտական օջախների        |

|    |գործունեությունը խթանելը, համայնքներում առկա ներուժի հաշվառումը,|

|    |համախմբումը և  համահայկական ծրագրերում դրանց ներգրավմանն        |

|    |աջակցելը:                                                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Ծրագրով հնարավոր կլինի օժանդակել ԱՊՀ տարածաշրջանային հայ    |

|    |համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանը:                 |

|    |    3. Ակնկալվող արդյունքները                                   |

|    |    Ծրագրի իրականացման դեպքում ակնկալվում է Հայաստան-սփյուռք    |

|    |գործակցության խորացում, հայկական ներուժի հաշվառում, հայագիտական |

|    |գիտելիքների տարածում և  զարգացում, հայկական աշխարհի ձևավորման,  |

|    |համաշխարհայնացման մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետության |

|    |բարձրացում:                                                     |

|____|________________________________________________________________|

| 33.|    «Մեր մեծերը» ծրագրի իրականացում                             |

|    |                                                                |

|    |    1. Անհրաժեշտությունը (նպատակը)                              |

|    |    Ծրագրի անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության  |

|    |պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումների     |

|    |իրականացումից, ինչպես նաև  հայազգի հայտնի անձանց կյանքի և       |

|    |գործունեության վերաբերյալ իրազեկումից:                          |

|    |    1.1. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                         |

|    |    Ներկայումս հասարակությունը բավականաչափ տեղեկացված չէ հայազգի|

|    |հռչակավոր անձանց, նրանց գործունեության, ունեցած ավանդի մասին,   |

|    |որն ի վերջո կհանգեցնի ազգային արմատների և  ինքնության           |

|    |ճանաչողության կորստի:                                           |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Յուրաքանչյուր տարի ՀՀ սփյուռքի նախարարության կողմից         |

|    |իրականացվում է հայազգի մի շարք անհատների գործունեության         |

|    |լուսաբանում, իսկ 2012 թվականին նախատեսվում է Հովհաննես          |

|    |Բաղրամյանի, Հովսեփ Օրբելու, Գառզուի (Գառնիկ Զուլումյան),        |

|    |Սայաթ-Նովայի, Գարեգին Հովսեփյանի կյանքի ու գործունեության       |

|    |ուսումնասիրում և  ներկայացում, ՀՀ - ում և  սփյուռքում           |

|    |միջոցառումների կազմակերպում:                                    |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Ծրագրով հնարավոր կլինի նպաստել հայազգի անվանի անձանց        |

|    |գործունեությունը ներկայացնելը և  նրանց մեծարելը:                |

|    |    3. Ակնկալվող արդյունքները                                   |

|    |    Ազգային արմատների և  ինքնության ճանաչողություն, սերնդի մեջ  |

|    |հայրենասիրության, ազգային իրական արժեքների հանդեպ հարգանքի      |

|    |ձևավորում,  հայապահպանության և  հայազորացման գործընթացների      |

|    |խթանում                                                         |

|____|________________________________________________________________|

| 34.|    «Հայաստան-սփյուռք» թեմատիկ տեսաժողովների կազմակերպում       |

|    |                                                                |

|    |    1. Անհրաժեշտությունը (նպատակը)                              |

|    |    Անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2009 թ. Օգոստոսի |

|    |20-ի նիստի N 34 արձանագրության 29-րդ կետով հավանության արժանացած|

|    |«Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին          |

|    |հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի 49-րդ  |

|    |կետի «զ» ենթակետից:                                             |

|    |    1.1. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                         |

|    |    Սփյուռքի կենսունակության գրավականը հայրենիքի հետ նրա մշտական|

|    |և  բազմաբնույթ հարաբերություններն են, սփյուռքի                  |

|    |կազմակերպությունների, համայնքային կառույցների և  անհատների      |

|    |ներգրավումը համահայկական խնդիրներին:                            |

|    |                                                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    «Հայաստան-սփյուռք» թեմատիկ տեսաժողովների կազմակերպման       |

|    |միջոցով հնարավոր կլինի աջակցել սփյուռքի հայկական                |

|    |կազմակերպությունների, համայնքային կառույցների հետ գործակցության |

|    |զարգացմանը, համայնքներում առկա խնդիրների վերհանմանը,            |

|    |հայապահպանությանը, սփյուռքի ներուժի համախմբմանն ուղղված ՀՀ      |

|    |սփյուռքի նախարարության ծրագրերի և  միջոցառումների մշակմանը, այդ |

|    |ծրագրերին սփյուռքի կազմակերպությունների, համայնքային կառույցների|

|    |և  անհատների ներգրավմանը, համահայկական հիմնախնդիրների լուծմանը: |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    «Հայաստան-սփյուռք» թեմատիկ տեսաժողովների կազմակերպման       |

|    |միջոցով հնարավոր կլինի ավելի արդյունավետ ապահովել խնդիրների,    |

|    |հարցերի մասին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:          |

|    |    3. Ակնկալվող արդյունքները                                   |

|    |    Հայաստան-սփյուռք գործակցության խորացում և  զարգացում        |

|____|________________________________________________________________|

| 35.|    Սփյուռքում հայկական մասնագիտական ներուժի համախմբում և  նրա  |

|    |ներգրավում Հայաստանի զարգացման գործընթացում                     |

|    |                                                                |

|    |    1. Անհրաժեշտությունը (նպատակը)                              |

|    |    Անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության          |

|    |կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի              |

|    |Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների միջոցառումների|

|    |ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման, Հայաստանի            |

|    |Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի         |

|    |«Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին          |

|    |հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման և  Հայաստանի|

|    |Հանրապետության Նախագահի 2007 թ. Փետրվարի 7-ի «Հայաստանի         |

|    |Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու|

|    |մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի դրույթներից:                          |

|    |    1.1. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                         |

|    |    Հայաստանի Հանրապետությունում օրեցօր ավելի զգալի է դառնում   |

|    |համաշխարհայնացման ազդեցությունը, 21-րդ դարում գիտելիքը և        |

|    |նորարարությունը դառնում են գերիշխող գործոններ մարդկային         |

|    |հասարակության զարգացման գործընթացներում: Հայաստանի              |

|    |Հանրապետության ռեսուրսները երբեմն կարող են բավարար չլինել այդ   |

|    |փոփոխություններին ամբողջությամբ հետևելու  և  պետության ու ազգի  |

|    |առջև  ծառացած բոլոր խնդիրները լուծելու համար:                   |

|    |    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության              |

|    |ռազմավարությունը և  Հայաստանի Հանրապետության կառավարության      |

|    |ծրագիրը, սփյուռքը համարելով համաշխարհային ինտեգրման հուսալի և   |

|    |արդյունավետ կամուրջ, միաժամանակ կարևորում  են սփյուռքի ներուժի  |

|    |հայտնաբերման և  համախմբման կառուցակարգերի մշակումը, սփյուռքի    |

|    |կարող ուժերին երկրի ներքին կյանքին ներգրավելը` հայկական         |

|    |պետականության ամրապնդման և  մրցունակ պետության ձևավորման,       |

|    |ազգային հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև  սփյուռքահայերի      |

|    |աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների  |

|    |աշխատանքի բարելավման նպատակով:                                  |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Հայաստանի Հանրապետության և  սփյուռքի համար նշանակություն    |

|    |ունեցող հիմնախնդիրների լուծմանը սփյուռքի համակարգված            |

|    |մասնակցության ապահովումը` մասնագիտական համաժողովների            |

|    |կազմակերպման միջոցով                                            |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Հայ գրականության օրերի, Լրատվամիջոցների և  լրագրողների      |

|    |համահայկական VI համաժողովի ու Բանկիրների և  ֆինանսիստների       |

|    |համահայկական 2-րդ մասնագիտական համաժողովների, Փարիզում`         |

|    |ֆրանսիական փորձի ուսումնասիրության նպատակով օտարերկրյա          |

|    |պետություններում գործող հայկական առևտրաարդյունաբերական          |

|    |պալատների և  գործարարների միությունների ներկայացուցիչների       |

|    |համաժողովի կազմակերպման միջոցով այդ ոլորտների մասնագետների      |

|    |ներուժի համախմբումը                                             |

|    |    3. Ակնկալվող արդյունքները                                   |

|    |    Հայաստան-սփյուռք գործակցության խորացում, հայկական ներուժի   |

|    |    ներգրավում                                                  |

|____|________________________________________________________________|

| 36.|    Ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպում                    |

|    |                                                                |

|    |    1. Անհրաժեշտությունը (նպատակը)                              |

|    |    Անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության          |

|    |կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի              |

|    |Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների միջոցառումների|

|    |ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման, Հայաստանի            |

|    |Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի         |

|    |«Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին          |

|    |հավանություն տալու մասին» N 34 արձանագրային որոշման և  Հայաստանի|

|    |Հանրապետության Նախագահի 2007 թ. Փետրվարի 7-ի «Հայաստանի         |

|    |Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու|

|    |մասին» ՆՀ-37-Ն հրամանագրի դրույթներից:                          |

|    |    1.1. Ներկա վիճակը և  առկա խնդիրները                         |

|    |    Սփյուռքահայության ազգային, լեզվամշակութային ինքնությունը    |

|    |գնալով թուլանում է, հայ նոր սերունդը կանգնած է ազգային նկարագրի,|

|    |մայրենի լեզվի մոռացության, ազգային արմատներից, ավանդույթներից,  |

|    |սովորություններից հեռանալու, հայկական մշակութային արժեքները     |

|    |կորցնելու վտանգի առջև,  ուստի, անհրաժեշտ է մշակել և  իրականացնել|

|    |այնպիսի միջոցառումներ, որոնցով հնարավոր լինի խրախուսել          |

|    |սփյուռքում հայ ազգային ինքնության, մայրենի լեզվի պահպանման,     |

|    |զարգացման և  տարածման, հայ սերնդի հայեցի կրթության ու           |

|    |դաստիարակության գործում նշանակալի ավանդ ունեցող ուսուցիչներին,  |

|    |ներկայացնել և  տարածել նրանց մանկավարժական ու մասնագիտական      |

|    |առաջավոր փորձը սփյուռքում, վերհանել հայ երիտասարդի              |

|    |մտահոգությունները, հայրենիքի ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված  |

|    |քայլերի կանխատեսումը, ոգևորել  և  խրախուսել սփյուռքի            |

|    |լրատվամիջոցներին` կարևորելով  նրանց դերակատարությունը:          |

|    |                                                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար     |

|    |կառույցների և  անհատների ունեցած ներդրման գնահատման և           |

|    |խրախուսման նպատակով մրցույթների անցկացում                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    «Լավագույն լրատվամիջոց», «Լավագույն հայագիտական կենտրոն»,   |

|    |«Մայրենիի պաշտպան» անվանակարգերով մրցույթների անցկացում         |

|    |    3. Ակնկալվող արդյունքները                                   |

|    |    Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար     |

|    |կառույցների և  անհատների խրախուսում                             |

|_____________________________________________________________________|

|               ՀՀ առողջապահության նախարարություն                     |

|_____________________________________________________________________|

| 37.|    «Բժշկական էթիկայի օրինակելի կանոնները և  բժշկական էթիկայի   |

|    |հանձնաժողովների ձևավորման,  գործունեության օրինակելի կարգը և    |

|    |գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման       |

|    |նախագծի ընդունման                                               |

|    |                                                                |

|    |    1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների|

|    |մասնագիտական գործելակերպի, ծառայողական պարտականությունների      |

|    |իրականացման օրինակելի կանոնները հաստատելու, ինչպես նաև  բժշկական|

|    |և  դեղագործական անձնակազմի, պացիենտների, կլինիկական             |

|    |հետազոտություններ անցնող անձանց իրավունքների ու շահերի          |

|    |արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ սահմանելու                |

|    |անհրաժեշտությամբ:                                               |

|    |                                                                |

|    |    Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա         |

|    |խնդիրները                                                       |

|    |    Բժշկական ծառայությունների որակի ապահովման կարևորագույն      |

|    |բաղադրիչներից մեկը բուժաշխատող-պացիենտ փոխադարձ հարգանքի և      |

|    |վստահության վրա հիմնված հարաբերությունների առկայությունն է:     |

|    |Բժշկական էթիկայի կանոններն ուղղված են բուժաշխատողների համար     |

|    |գործունեության բարոյական և  մասնագիտական որոշակի ուղենիշներ     |

|    |սահմանելու, պացիենտների հետ նրանց վարվելակերպին հստակ պահանջներ |

|    |ներկայացնելու անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետությունում    |

|    |ներկայումս նման կանոններ սահմանված չեն, ինչը հաճախ բժիշկ-պացիենտ|

|    |նորմալ հարաբերությունների ձևավորման  վրա բացասաբար է ազդում, չի |

|    |խթանում հարգանքի, վստահության մթնոլորտի ձևավորումը,  իսկ առանձին|

|    |բուժաշխատողների մղում է ոչ բարեխիղճ, անտարբեր գործելակերպի:     |

|    |    Ներկայումս բժշկական էթիկայի հանձնաժողովներ չեն գործում,     |

|    |մինչդեռ նման անկախ հանձնաժողովները կարևորագույն  դեր են խաղում  |

|    |այլ պետությունների առողջապահական համակարգերի զարգացման գործում: |

|    |Լինելով անկախ մարմիններ` դրանք ունեն բազմապրոֆիլ գործառույթներ` |

|    |սկսած նեղ մասնագիտական ոլորտներում բժշկական էթիկայի կանոնների,  |

|    |բժշկական օգնության և  սպասարկման որակի, բժշկատնտեսագիտական      |

|    |չափորոշիչների, բուժման սխեմաների և  ստանդարտների մշակման,       |

|    |բուժաշխատողների գործունեության էթիկայի կանոնների խախտման գործեր |

|    |քննելու և  մի շարք այլ լիազորություններ:                        |

|    |                                                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Նախագծով նախատեսվում է սահմանել բուժաշխատողների էթիկայի     |

|    |նորմեր, որոնք համընդհանուր կլինեն ինչպես ավագ, այնպես էլ` միջին |

|    |և  կրտսեր բուժանձնակազմի համար: Մասնավորապես, նախագծով          |

|    |կսահմանվեն մասնագիտական գործունեությանը, պացիենտի շահերով       |

|    |առաջնորդվելուն, բժշկական գաղտնիքի պահպանմանը, ազնվության,       |

|    |հարգանքի ապահովմանն ուղղված, ինչպես նաև  ինքնագովազդի, առանց    |

|    |բժշկական անհրաժեշտ հիմնավորման պացիենտներին                     |

|    |գործընկերներ-բուժաշխատողներին ուղեգրելն արգելող նորմեր, ինչպես  |

|    |նաև  Հայաստանի Հանրապետությունում ստեղծել բժշկական էթիկայի      |

|    |հանձնաժողովներ, որոնք կգործեն տարբեր մակարդակներում` միաժամանակ |

|    |սահմանելով դրանց ձևավորման,  գործունեության կարգը և             |

|    |գործառույթների շրջանակը:                                        |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Բուժաշխատողների գործունեության բժշկական էթիկայի նորմեր,     |

|    |ինչպես նաև  բժշկական էթիկայի հանձնաժողովներ ստեղծելու և  դրանց  |

|    |գործառույթները սահմանելու իրավասություններ                      |

|    |    3.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը        |

|    |    Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է             |

|    |բուժաշխատողների կողմից մատուցվող ծառայողական պարտականությունների|

|    |կատարման արդյունավետության, որակի, բուժաշխատող-պացիենտ          |

|    |հարաբերություններում վստահության, հարգանքի մակարդակի բարձրացում:|

|    |    Բժշկական էթիկայի հանձնաժողովների ստեղծում, արդյունքում      |

|    |բուժաշխատողների և  պացինետների իրավունքների պաշտպանության նոր   |

|    |գործիքների ստեղծում, բժշկական մասնագիտական գործունեության       |

|    |ստանդարտները մշակող մարմինների ձևավորում                        |

|____|________________________________________________________________|

| 38.|    «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և  |

|    |սպասարկման ֆինանսավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ       |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման                         |

|    |                                                                |

|    |    1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական պատվերի|

|    |ֆինանսավորման մոտեցումների, սկզբունքների և  մեխանիզմների`       |

|    |առողջապահական գործընթացների հետ համապատասխանեցմամբ:             |

|    |                                                                |

|    |    2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                    |

|    |    Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության        |

|    |որոշմամբ սահմանել առողջապահական պետական նպատակային ծրագրերի     |

|    |շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների|

|    |հաշվին անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական                 |

|    |ծառայությունների, դեղերի և  (կամ) բժշկական պարագաների           |

|    |փոխհատուցման նոր եղանակի կիրառման հետ կապված հարաբերությունները`|

|    |արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների տրամադրումն      |

|    |իրականացնելով համաֆինանսավորման սկզբունքի կիրառմամբ: Նոր        |

|    |հայեցակարգն արտացոլելու է ինչպես առողջապահության ոլորտի տարբեր  |

|    |բնագավառների ֆինանսավորման նոր մոտեցումները, այնպես էլ`         |

|    |բուժօգնության տարբեր ծառայությունների գծով բուժհաստատությունների|

|    |բյուջեների հաշվարկման նոր սկզբունքները:                         |

|    |                                                                |

|    |    2. Միջոցառման կատարման արդյունքում ակնկալվող արդյունքը      |

|    |    Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ընդլայնել      |

|    |բնակչության սահմանված խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիներին    |

|    |մատուցվող բուժսպասարկման և  ծառայությունների ծավալը, բարելավել  |

|    |առողջությունը և  բարձրացնել կյանքի որակը: Հնարավոր կլինի        |

|    |բժշկական օգնության և  սպասարկման ծառայությունների դիմաց կիրառել |

|    |նաև  համաֆինանսավորման սկզբունքը, ինչպես նաև  կարտացոլվեն       |

|    |բուժհաստատությունների բյուջեների հաշվարկման նոր սկզբունքները:   |

|____|________________________________________________________________|

| 39.|    «Բնակչության` սահմանված սոցիալական խմբերին անվճար կամ       |

|    |արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթացի պարզեցման և   |

|    |բարելավման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության       |

|    |որոշման նախագծի ընդունման                                       |

|    |    1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    Միջոցառման անհրաժեշտությունը բխում է սոցիալական խմբերին     |

|    |անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթացի    |

|    |պարզեցման և  բարելավման անհրաժեշտությունից:                     |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը            |

|    |    Արտոնյալ խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի     |

|    |տրամադրման գործընթացում առկա են մի շարք խոչընդոտներ:            |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Նախատեսվելու են փոխհատուցման տարբերակներ` սոցիալական խմբերին|

|    |անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթացի    |

|    |պարզեցման և  բարելավման նպատակով:                               |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Բնակչության` սահմանված սոցիալական խմբերին անվճար կամ        |

|    |արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման գործընթաց                |

|    |    3. Ակնկալվող արդյունքը                                      |

|    |    Հայեցակարգի ընդունման արդյունքում ակնկալվում է պետության    |

|    |կողմից սոցիալական խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի|

|    |տրամադրման գործընթացի պարզեցում և  բարելավում:                  |

|____|________________________________________________________________|

| 40.|    «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահական    |

|    |հաստատությունների օպտիմալացման ծրագիրը և  ժամանակացույցը        |

|    |հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման    |

|    |                                                                |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |

|    |    Միջոցառումների նպատակը ՀՀ Վայոց ձորի մարզում առողջապահական  |

|    |ծառայությունների, բժշկական օգնության ու սպասարկման              |

|    |արդյունավետության, մատչելիության ու որակի բարձրացումն է:        |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը            |

|    |    Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում ներկայումս      |

|    |գործում են հիվանդանոցային ծառայություն մատուցող 3 փակ           |

|    |բաժնետիրական ընկերություն`                                      |

|    |    . Եղեգնաձորի ԲԿ                                             |

|    |    . Վայքի ԲՄ                                                  |

|    |    . Ջերմուկի ԱԿ                                               |

|    |    Ամբուլատոր համակարգում մեկ բնակչին ընկնող տարեկան միջին     |

|    |հաճախումների թիվը ցածր է: Հիվանդանոցային ծառայություններում ցածր|

|    |է մահճակալների ծանրաբեռնվածությունը: Ընդհանուր առմամբ համակարգը |

|    |կարիք ունի առողջապահական ծառայությունների, բժշկական օգնության ու|

|    |սպասարկման արդյունավետության, մատչելիության ու որակի բարձրացման,|

|    |հիվանդանոցային ծառայություն մատուցող բուժհաստատությունների      |

|    |օպտիմալ կառուցվածքի ձևավորման:                                  |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Վայոց ձորի մարզի առողջապահական համակարգի կողմից իրականացվող |

|    |ծառայությունների արդյունավետության և  որակի բարձրացման առումով  |

|    |առաջարկվում է վերակազմակերպել գործող համակարգը` ելնելով հետևյալ |

|    |չափանիշներից ու սկզբունքներից`                                  |

|    |    . կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և              |

|    |թերծանրաբեռնվածությամբ աշխատող ծառայությունների միավորում,      |

|    |    . լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների միավորում,           |

|    |    . չօգտագործվող կամ անարդյունավետ օգտագործվող տարածքների     |

|    |օտարում:                                                        |

|    |    Մարզի առողջապահական համակարգում` ըստ առանձին տարածաշրջանների|

|    |կկատարվեն կառուցվածքային փոփոխություններ` կազմակերպությունների  |

|    |վերակազմավորման և  լուծարման աշխատանքներն իրականացնելով         |

|    |Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և  «Բաժնետիրական|

|    |ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի         |

|    |պահանջներին համապատասխան:                                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Վայոց ձորի մարզի առողջապահական համակարգի կողմից իրականացվող |

|    |ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացման նպատակով |

|    |գործող համակարգի վերակազմակերպումը` ելնելով համապատասխան        |

|    |չափանիշներից և  սկզբունքներից:                                  |

|    |    3. Ակնկալվող արդյունքը                                      |

|    |    Հայեցակարգի և  միջոցառումների ծրագրի ընդունման արդյունքում  |

|    |ակնկալվում է Վայոց ձորի մարզում պետական ֆինանսական միջոցների    |

|    |ծախսարդյունավետության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազում և  |

|    |ծառայությունների, բժշկական օգնության ու սպասարկման              |

|    |արդյունավետության, մատչելիության ու որակի ցուցանիշների          |

|    |բարելավում:                                                     |

|____|________________________________________________________________|

| 41.|    «Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական|

|    |էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագիրը և          |

|    |միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության|

|    |որոշման նախագծի ընդունման                                       |

|    |                                                                |

|    |    1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    Առողջապահական ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական  |

|    |համակարգի, ներառյալ բժշկական քարտերի համակարգը, ներդրման նպատակը|

|    |Հայաստանի Հանրապետությունում առողջապահության համար անհրաժեշտ    |

|    |ենթակառուցվածքի ստեղծումն է, որն ապահովելու է Հայաստանի         |

|    |Հանրապետության յուրաքանչյուր բնակչի մասին լիարժեք բժշկական      |

|    |տեղեկատվություն` միասնական և  ամբողջական ձևաչափով:              |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը            |

|    |    Ներկայումս ՀՀ առողջապահության համակարգում գործում են        |

|    |տեղեկատվական ավտոմատացված համակարգեր, որոնք հնարավորություն են  |

|    |տալիս ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար             |

|    |հիվանդանոցային և  արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական,|

|    |ստոմատոլոգիական) բուժօգնություն ստացած անձանց մատուցված         |

|    |ծառայությունների, օգտագործված դեղերի և  բժշկական նշանակության   |

|    |պարագաների, իրականացված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ          |

|    |հետազոտությունների մասին տեղեկատվություն` անհատական հաշվառման   |

|    |ձևերի  միջոցով: Գործում է նաև  առողջության առաջնային պահպանման  |

|    |ծառայություններ իրականացնող բժշկի մոտ գրանցված բնակչության      |

|    |տվյալների շտեմարանը: Այս համակարգերը, սակայն, այսօր գործում են  |

|    |առանձին մոդուլների միջոցով, չնայած օգտագործում են նույնականացված|

|    |որոշակի շտեմարաններ (բուժհիմնարկներ, դեղորայք և  այլն): Անձի    |

|    |նույնականացման հնարավորության բացակայությունը հնարավորություն չի|

|    |տալիս միավորելու համակարգի տարբեր մոդուլների միջոցով հավաքագրվող|

|    |տվյալները, թույլ են զարգացած տվյալների փոխանակման               |

|    |ենթակառուցվածքները, բացակայում է ցանցային ենթակառուցվածքը:      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    ՀՀ առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու|

|    |նպատակով անհրաժեշտ է նախ և  առաջ, օգտագործելով արդեն իսկ գործող |

|    |ավտոմատացված տեղեկատվական համակարգերի հնարավորությունները,      |

|    |ձևավորել  միօրինականացված տվյալների փոխանակման և  դինամիկ       |

|    |թարմացման ծրագրային միջոց, հաստատել համակարգի պատասխանատու      |

|    |ստորաբաժանումը, որը կստանձնի Հայաստանի Հանրապետությունում       |

|    |առողջապահական միասնական շտեմարանի ստեղծման նախագծի ղեկավարումը: |

|    |Անհրաժեշտ է նաև  իրականացնել համակարգի գործարկման համար         |

|    |անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների մշակումը և  տեխնիկայի        |

|    |ներդրումը, մասնավորապես, ցանցային ենթակառուցվածքի,              |

|    |համակարգիչների, քարտային տերմինալների, այլ սարքավորումների,     |

|    |ինչպես նաև  ծրագրային ապահովման ներդրումը, տեխնիկական միջոցների |

|    |ձեռքբերումը, համակարգի ներդրման համար օրենսդրական               |

|    |փոփոխությունների իրականացումը և  համակարգի փորձարկումը:         |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Խնդրի կարգավորման առարկան հասարակությանն առավել որակյալ և   |

|    |արդյունավետ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովումը,|

|    |բուժօգնություն ստանալու կարիք առաջանալու պահին անհրաժեշտ և      |

|    |կարևոր  տեղեկատվությունը բուժօգնություն իրականացնողին           |

|    |տրամադրելը, առողջապահության ոլորտի թափանցիկության և             |

|    |հրապարակայնության բարձրացումն է:                                |

|    |    3. Միջոցառման կատարման արդյունքում ակնկալվող արդյունքը      |

|    |    Խնդրի կատարման արդյունքում հնարավորություն է ստեղծվելու ճիշտ|

|    |ժամանակին ապահովել անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը    |

|    |մասնագետների համար:  Համակարգի շրջանակներում տեղեկատվության     |

|    |հոսքերը կազմակերպված են լինելու այնպես, որպեսզի անձի մասին      |

|    |բժշկական անհրաժեշտ տվյալները նվազագույն ժամանակում հասանելի     |

|    |լինեն համապատասխան մասնագետին: Բժշկական քարտերի միջոցով անձի    |

|    |բժշկական անհրաժեշտ տվյալները կտեղադրվեն նույնականացման          |

|    |քարտերում` հնարավորություն ստեղծելով անհրաժեշտության դեպքում    |

|    |ամենակարճ ժամանակահատվածում միշտ և  ամենուր ստանալու            |

|    |տեղեկատվություն մարդու առողջական վիճակի մասին: Համակարգը        |

|    |հնարավորություն կտա բարձրացնելու ընդհանուր վերահսկողությունը    |

|    |մատուցվող բուժօգնության որակի վրա, կբարձրացնի ծառայություններից |

|    |օգտվելու մատչելիությունը, կնվազեցնի տարբեր տեսակի թղթային       |

|    |տվյալների պահպանման կամ տեղափոխման անհրաժեշտությունը:           |

|____|________________________________________________________________|

| 42.|    «Մարդկանց և  կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների  |

|    |հսկողության ծրագիրը և  միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ|

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման                         |

|    |                                                                |

|    |    1.Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)                    |

|    |    Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է մարդկանց և     |

|    |կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հսկողության       |

|    |համակարգ ստեղծելու անհրաժեշտությամբ:                            |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |

|    |խնդիրները                                                       |

|    |    Աշխարհում վերջին տարիներին արձանագրվում են բազմաթիվ նոր     |

|    |վարակիչ հիվանդություններ: Արձանագրվում են նաև  այնպիսի          |

|    |հիվանդություններ, որոնք վերջին տասնամյակների ընթացքում          |

|    |ընդհանրապես չեն արձանագրվել:  Համաճարակաբանական                 |

|    |հետազոտությունների և  իրականացված վերլուծությունների արդյունքում|

|    |պարզվել է, որ դրանց մեծամասնությունն ունեն կենդանական ծագում:   |

|    |Ավելին` այսօր արձանագրվում են նաև  այնպիսի հիվանդություններ,    |

|    |որոնք բնորոշ են կենդանական պոպուլյացիային, սակայն վերջիններիս   |

|    |հարուցիչները, հաղթահարելով տեսակային պատնեշը, արձանագրվում են   |

|    |նաև  մարդկանց շրջանում:  Հանրապետությունում համաճարակաբանության |

|    |ոլորտի աշխատանքն զգալիորեն լարված ընթացք է ստանում այս          |

|    |հիվանդությունների դիմակայման ուղղությամբ գործադրվող կանխարգելիչ |

|    |միջոցառումների կազմակերպման և  իրականացման համար: Խնդիր է       |

|    |առաջանում նաև  ոլորտի պատասխանատուների` ՀՀ առողջապահության և  ՀՀ|

|    |գյուղատնտեսության նախարարությունների համագործակցված աշխատանքի   |

|    |կազմակերպման ու փոխտեղեկատվական համակարգի ձևավորման  և          |

|    |գործադրման ուղղությամբ:                                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Մարդու և  կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների     |

|    |կանխարգելման և  անհրաժեշտության դեպքում տեղայնացման համար       |

|    |«Մարդկանց և  կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների      |

|    |հսկողության ծրագիրը և  միջոցառումների ցանկը հաստատելու մասին»   |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի          |

|    |ընդունումը հնարավորություն կընձեռի նշված հիվանդությունների դեմ  |

|    |լիարժեք միջոցառումներ կազմակերպելու և  իրականացնելու համար:     |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    «Մարդկանց և  կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների  |

|    |հսկողության ծրագիրը և  միջոցառումների ցանկը հաստատելու մասին»   |

|    |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի          |

|    |ընդունումը, հատկապես, կարևորվում  է նաև  մարդու և  կենդանիների  |

|    |ընդհանուր հիվանդությունների հարուցիչների (միկրոօրգանիզմների)    |

|    |ախտածնության օրինաչափությունների վերաբերյալ իրազեկվածության,    |

|    |տարբեր շահագրգիռ մարմինների միջև  փոխտեղեկատվության,            |

|    |կենսաբանական գործոնով պայմանավորված միջազգային նշանակության     |

|    |արտակարգ իրավիճակների և  հանրային առողջության ռիսկերի արագ      |

|    |բացահայտման, չկրկնվող և  նպատակային իրականացված միջոցառումների, |

|    |արագ արձագանքման համակարգի զգայունության կատարելագործման,       |

|    |հիմնական կարողությունների ձևավորման  արդիականացման գործընթացում:|

|    |Վերջինս նաև  հիմնավորվում է Միջազգային առողջապահական            |

|    |(բժշկասանիտարական) կանոնների պահանջներով:                       |

|    |    3. Ակնկալվող արդյունքը                                      |

|    |    Նախագծի ընդունման դեպքում կապահովվի մարդկանց և  կենդանիների |

|    |համար ընդհանուր հիվանդությունների կանխարգելման, վերահսկման      |

|    |միջոցառումների, կարողությունների ձևավորման  արդիականացման       |

|    |օրենսդրական հիմքը:                                              |

|____|________________________________________________________________|

| 43.|    «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը,     |

|    |մեթոդների տարատեսակները և  բժշկական գործելակերպը սահմանելու     |

|    |մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման               |

|    |                                                                |

|    |    1. Միջոցառման անհրաժեշտությունը (նպատակը)                   |

|    |    Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Մարդու            |

|    |վերարտադրողական առողջության և  վերարտադրողական իրավունքների     |

|    |մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով ամրագրված |

|    |և  առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի                 |

|    |իրավասությունների շրջանակից դուրս գտնվող հարցերի կանոնակարգման  |

|    |անհրաժեշտությամբ:                                               |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |

|    |խնդիրները                                                       |

|    |    Գործող օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ      |

|    |վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը,    |

|    |մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանում է ՀՀ |

|    |առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը:    |

|    |Գործնականում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների       |

|    |կիրառման ոլորտը լայն է և  վերաբերում է ոչ միայն առողջապահության |

|    |ոլորտին, այլ նաև`  օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում  |

|    |ծնված երեխաների գրանցման խնդիրներին, փոխնակ և  կենսաբանական     |

|    |մայրերի անաշխատունակության ժամկետների, նրանց անաշխատունակության |

|    |նպաստներ տրամադրելու, երեխայի խնամքի կապակցությամբ ծնողի        |

|    |արձակուրդի հետ կապված խնդիրներին` հարցեր, որոնց կարգավորումը    |

|    |դուրս է առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնի            |

|    |իրավասությունների շրջանակից և  կարող է կանոնակարգվել ՀՀ         |

|    |կառավարության որոշմամբ:                                         |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ոլորտը|

|    |կանոնակարգելու և  տարբեր գերատեսչությունների իրավասություններին |

|    |վերաբերող հարցերը կանոնակարգելու դեպքում կհստակեցվեն            |

|    |վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների ոլորտում ինչպես    |

|    |բժշկական գործելակարգերը, այնպես էլ` միջգերատեսչական այնպիսի     |

|    |խնդիրներ, որոնք առնչվում են այդ մեթոդների կիրառմամբ ծնունդների  |

|    |գրանցման գործընթացին, անաշխատունակության թերթիկների տրամադրման, |

|    |երեխայի խնամքի արձակուրդին և  (կամ) նպաստին վերաբերող հարցերին: |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգի,|

|    |մեթոդների տարատեսակների ու բժշկական գործելակերպի սահմանումը և   |

|    |խնդրին առնչվող միջգերատեսչական հարցերի հստակեցումն է:           |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |

|    |    Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման       |

|    |կարգին, մեթոդների տարատեսակներին ու բժշկական գործելակերպին      |

|    |ներկայացվող պահանջների հստակեցում և  սահմանում                  |

|____|________________________________________________________________|

| 44.|    «Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագիրը |

|    |և  միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության      |

|    |որոշման նախագծի ընդունման                                       |

|    |                                                                |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |

|    |խնդիրները                                                       |

|    |    Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների      |

|    |ախտորոշման, ինչպես նաև  շրջակա միջավայրում վարակիչ ազդակների    |

|    |բացահայտման լաբորատոր կարողությունները չափավոր են: Սակայն       |

|    |հետազոտությունները ցույց են տվել որ ներկայիս լաբորատոր          |

|    |կարողությունները բավարար չեն շրջանառող և  նոր ի հայտ եկող       |

|    |ախտածիններին բացահայտելու համար: Կանոնակարգված չէ բժշկական      |

|    |լաբորատորիաներում կիրառվող մեթոդների մեծ մասի կիրառման կարգը:   |

|    |Առողջապահական մասնավոր լաբորատորիաները կիրառում են բոլոր գործող |

|    |մեթոդները, սակայն ստանդարտ ընթացակարգերը բացակայում են: Վարակիչ |

|    |հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաները գերատեսչությունների|

|    |մակարդակով բավարար ժամանակակից հագեցվածություն չունեն,          |

|    |մասնավորապես, վիրուսաբանական լաբորատորիաները:  Գերատեսչական     |

|    |լաբորատորիաներում առկա սարքերի մի մասը, որոնք իրականացնում են   |

|    |հետազոտություններ վարակիչ հիվանդությունների և  ճառագայթային     |

|    |ազդակների նկատմամբ, հնամաշ են և  արդիականացման խիստ կարիք ունեն:|

|    |Հատկապես առկա է շարժական լաբորատորիաների ձևավորման              |

|    |անհրաժեշտությունը: Հանրապետությունում բացակայում է              |

|    |լաբորատորիաների, կլինիկաների միջև  հորիզոնական տեղեկատվության   |

|    |փոխանակումը: Հանրապետությունում բացակայում է լաբորատորիաների    |

|    |գնահատման համակարգը` գնահատելու լաբորատորիաների պատրաստության   |

|    |աստիճանը` հավատարմագրվելու, ատեստավորվելու և  այլնի համար:      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    «Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագիրը |

|    |և  միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության      |

|    |որոշման նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի      |

|    |Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների          |

|    |ախտորոշման, ինչպես նաև  շրջակա միջավայրում վարակիչ ազդակների    |

|    |բացահայտման ուղղությամբ ձևավորելու  լաբորատոր կարողություններ:  |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    «Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագիրը |

|    |և  միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության      |

|    |որոշման նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվեն                |

|    |լաբորատորիաներում կիրառվող մեթոդները, կմշակվի                   |

|    |մեթոդաբանությունների կիրառման կարգ: Կմշակվեն և  կներդրվեն       |

|    |ստանդարտ ընթացակարգեր` բոլոր լաբորատորիաների համար, անկախ       |

|    |վերջիններիս պատկանելությունից` մասնավոր և  պետական:             |

|    |Լաբորատորիաների միջև  կմշակվեն և  կներդրվեն փոխտեղեկատվական     |

|    |համակարգեր, կմշակվեն սահմանող դրույթներ, որոնցով հնարավոր կլինի |

|    |իրականացնել լաբորատորիաների գնահատում, որի միջոցով              |

|    |հնարավորություն կընձեռվի գնահատելու լաբորատորիաների             |

|    |պատրաստության աստիճանը, այնուհետև,  անհրաժեշտության դեպքում,    |

|    |դրանք հավատարմագրման կամ ատեստավորման ներկայացնելու:            |

|    |    3. Ակնկալվող արդյունքը                                      |

|    |    Նախագծի ընդունման դեպքում կստեղծվի համընդհանուր լաբորատոր   |

|    |ցանցի արդիականացման համար օրինական դաշտ:                        |

|_____________________________________________________________________|

|             ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարություն                    |

|_____________________________________________________________________|

| 45.|    «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի           |

|    |զարգացման, ցանցային պատրաստվածության և  տեխնիկական              |

|    |հագեցվածության ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ             |

|    |կառավարության որոշման նախագծի ընդունման                         |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                          |

|    |    Որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում      |

|    |զարգացնել էլեկտրոնային եղանակով իրականացվող առևտրային  և  այլ   |

|    |ծառայություններն ու գործարքները, սահմանել պատվիրատուի և         |

|    |մատակարարի միջև  հարաբերությունները, տեղեկատվության փոխանակման  |

|    |և  անվտանգության ապահովման մեխանիզմները, ինչպես նաև  ցանցային   |

|    |պատրաստվածության և  տեխնիկական հագեցվածության նվազագույն        |

|    |պահանջները:                                                     |

|    |    1.1. Ընթացիկ իրավիճակը և  խնդիրները                         |

|    |    Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի            |

|    |ծառայությունները զարգացած չեն, ինչպես նաև  կանոնակարգված չեն    |

|    |ցանցային պատրաստվածության և  տեխնիկական հագեցվածության հետ      |

|    |կապված խնդիրները:                                               |

|    |    Էլեկտրոնային առևտրի  զարգացումը պահանջում է եվրոպական       |

|    |լավագույն փորձի հիման վրա նորագույն տեխնոլոգիաների ներդրում`    |

|    |միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելու |

|    |համար:                                                          |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի           |

|    |զարգացման, ցանցային պատրաստվածության և  տեխնիկական              |

|    |հագեցվածության ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի      |

|    |Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է`         |

|    |    1) ապահովել հանրությանը հասանելի էլեկտրոնային եղանակով      |

|    |իրականացվող առևտրային  ծառայությունների լայն տեսականի.          |

|    |    2) սահմանել էլեկտրոնային առևտրի  զարգացման մեխանիզմները.    |

|    |    3) սահմանել պատվիրատուի և  մատակարարի միջև                  |

|    |հարաբերությունները.                                             |

|    |    4) սահմանել տեղեկատվության փոխանակման և  անվտանգության      |

|    |ապահովման մեխանիզմները.                                         |

|    |    5) սահմանել ցանցային պատրաստվածության և  տեխնիկական         |

|    |հագեցվածության նվազագույն պահանջները:                           |

|    |    3. Ակնկալվող արդյունքը                                      |

|    |    Որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն        |

|    |Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային եղանակով իրականացվող  |

|    |առևտրային  ծառայությունների և  գործարքների բնագավառում          |

|    |պատվիրատուի ու մատակարարի միջև  հարաբերությունները, ինչի        |

|    |արդյունքում կզարգանան էլեկտրոնային եղանակով իրականացվող         |

|    |առևտրային  և  այլ ծառայությունները, ինչպես նաև  կբարձրանա       |

|    |ծառայություն մատուցողների կողմից տեղեկատվության անվտանգության   |

|    |ապահովման, ցանցային պատրաստվածության և  տեխնիկական              |

|    |հագեցվածության աստիճանը:                                        |

|____|________________________________________________________________|

| 46.|    «Տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների համալիր|

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի      |

|    |ընդունման                                                       |

|    |                                                                |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)                |

|    |    «Տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցառումների համալիր|

|    |ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը     |

|    |մշակվել է` հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2009 թ. Հունիսի 26-ի     |

|    |«Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը|

|    |հաստատելու մասին» ՆԿ-97-Ն կարգադրությունը և  ՀՀ-ում ներկայումս  |

|    |իրականացվող կիբեռանվտանգության գործընթացները:                   |

|    |    Որոշման նախագծի նպատակը ցանցերի հուսալիության բարձրացման,   |

|    |հակավիրուսային միջոցառումների նույնականացման, ցանցային գրոհների |

|    |դեմ միջոցառումների ցանկի մշակման, անվտանգության ընդհանուր       |

|    |մակարդակի բարձրացման միջոցառումները սահմանելն է:                |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |

|    |խնդիրները                                                       |

|    |    Ներկայումս իրականացվում են մի շարք միջոցառումներ`           |

|    |տեղեկատվական անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Քանի որ|

|    |տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացման և  ցանցային     |

|    |գրոհների դեմ պայքարը շարունակական բնույթ է կրում, ուստի,        |

|    |տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց` անհրաժեշտ է ձեռնարկել նոր  |

|    |քայլեր` ՀՀ-ում տեղեկատվական անվտանգության մակարդակի բարձրացման  |

|    |համար:                                                          |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Ներկայացված նախագծի ընդունմամբ կհաստատվի ցանցերի            |

|    |հուսալիության բարձրացման, հակավիրուսային միջոցառումների         |

|    |նույնականացման, ցանցային գրոհների դեմ միջոցառումների ցանկի      |

|    |մշակման, անվտանգության ընդհանուր մակարդակի բարձրացման           |

|    |միջոցառումների համալիր ծրագիր, որի արդյունքում ՀՀ-ում կբարձրանա |

|    |տեղեկատվական անվտանգության մակարդակը:                           |

|    |                                                                |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Ներկայացված նախագծի ընդունմամբ ՀՀ-ում կբարձրանա տեղեկատվական|

|    |անվտանգության մակարդակը:                                        |

|    |                                                                |

|    |    3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը       |

|    |    Որոշման ընդունմամբ նախատեսվում է հաստատել ցանցերի           |

|    |հուսալիության բարձրացման, հակավիրուսային միջոցառումների         |

|    |նույնականացման, ցանցային գրոհների դեմ միջոցառումների ցանկի      |

|    |մշակման, անվտանգության ընդհանուր մակարդակի բարձրացման           |

|    |միջոցառումների համալիր ծրագիր, որի արդյունքում ՀՀ-ում կբարձրանա |

|    |տեղեկատվական անվտանգության մակարդակը:                           |

|____|________________________________________________________________|

| 47.|    «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում տեխնիկական           |

|    |վերահսկողության հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ       |

|    |կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման            |

|    |                                                                |

|    |    1. Իրավական ակտի անհրաժեշտությունը                          |

|    |    Սույն հայեցակարգի ընդունումը նպատակ ունի կանոնակարգելու     |

|    |Հայաստանի Հանրապետության տարածքում գործող էլեկտրոնային          |

|    |հաղորդակցության համակարգերի և  ենթակառուցվածքների, ինչպես նաև   |

|    |ռադիո- և  հեռուստատեսային հեռարձակման համակարգերի կառուցմանը,   |

|    |պահպանմանը և  շահագործմանն առնչվող խնդիրները:                   |

|    |    1.1. Ընթացիկ իրավիճակը և  խնդիրները                         |

|    |    Ներկայումս էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը հիմնականում  |

|    |կարգավորվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի   |

|    |դրույթներով, գերատեսչական և  այլ իրավական ակտերով:              |

|    |    Նշված իրավական ակտերում սահմանված չեն գործող էլեկտրոնային   |

|    |հաղորդակցության համակարգերի և  ենթակառուցվածքների շահագործման,  |

|    |պահպանության և  անվտանգության նորմերի ապահովման վերաբերյալ      |

|    |դրույթներ:                                                      |

|    |    1.2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը        |

|    |    Սույն հիմնավորման 1-ին կետում նշված խնդիրների լուծման       |

|    |նպատակով առաջարկվում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում    |

|    |կենտրոնացված վերահսկողության իրավասու մարմնի գործառույթների     |

|    |կանոնակարգում:                                                  |

|    |    2. Կարգավորման նպատակը և  բնույթը                           |

|    |    Հայաստանի Հանրապետության տարածքում գործող էլեկտրոնային      |

|    |հաղորդակցության համակարգերի և  ենթակառուցվածքների, ինչպես նաև   |

|    |ռադիո- և  հեռուստատեսային հեռարձակման համակարգերի կառուցմանը,   |

|    |պահպանմանը և  շահագործմանն առնչվող խնդիրների կանոնակարգում      |

|    |    3. Ակնկալվող արդյունքը                                      |

|    |    Սույն հայեցակարգի ընդունումը կնպաստի Հայաստանի              |

|    |Հանրապետության տարածքում գործող էլեկտրոնային հաղորդակցության    |

|    |համակարգերի և  ենթակառուցվածքների շահագործման, պահպանության և   |

|    |անվտանգության նորմերի ապահովման օրենսդրական դաշտի ձևավորմանը:   |

|____|________________________________________________________________|

| 48.|   «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում      |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի|

|    |ընդունման                                                       |

|    |                                                                |

|    |    1. Անհրաժեշտությունը                                        |

|    |    «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում     |

|    |փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի        |

|    |Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը       |

|    |պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի|

|    |բնագավառում գործունեության իրավական հիմքերի կատարելագործմամբ`   |

|    |հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից        |

|    |միտումները, փոստային կապի ծառայությունների մատուցման շուկայի    |

|    |զարգացումը, ինչպես նաև  փոստային կապի բնագավառի իրավական        |

|    |կարգավորման միջազգային փորձը, մասնավորապես, ԵՄ-ի երկրների փորձը:|

|    |                                                                |

|    |    1.1. Ընթացիկ իրավիճակը և  խնդիրները                         |

|    |    Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության |

|    |տարածքում փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտը                |

|    |համապատասխանեցնել եվրոպական երկրներում գործող փոստային կապի     |

|    |ոլորտի օրենսդրական դաշտին, ինչպես նաև  բացառել գործող օրենքում  |

|    |առկա ոչ հստակ ձևակերպումները:                                   |

|    |                                                                |

|    |    2. Կարգավորման նպատակը և  բնույթը                           |

|    |    Փոստային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների     |

|    |պաշտպանությունը, շուկայական հարաբերությունների ներկա փուլի      |

|    |կարգավորումը, ինչպես մատուցվող ծառայությունների ցանկի           |

|    |ընդլայնումը, այնպես էլ` դրանց որակի բարձրացումը                 |

|    |    3. Ակնկալվող արդյունքը                                      |

|    |    Սույն օրենքի ընդունման արդյունքում փոստային կապի ոլորտի     |

|    |օրենսդրական դաշտը կհամապատասխանեցվի եվրոպական երկրներում գործող |

|    |փոստային կապի ոլորտի օրենսդրական դաշտին, մասնավորապես, կսահմանվի|

|    |փոստային կապի ունիվերսալ ծառայությունների ցանկը:                |

|_____________________________________________________________________|

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2012
N 1055-Ն
Որոշում