Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆ ...

 

 

040.1055.230812

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 1055-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(18-րդ մաս)

 

|_____________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն |

|_____________________________________________________________________|

| 21.|    Մթնոլորտային երևույթների  կառավարման և  ռադիոլոկացիոն       |

|    |դիտարկումների իրականացման նպատակով մթնոլորտի և  մթնոլորտային    |

|    |երևույթների  վրա ակտիվ ներգործության ծրագրի մշակումը և          |

|    |հաստատումը                                                      |

|    |                                                                |

|    |    Մթնոլորտի և  մթնոլորտային երևույթների  վրա ակտիվ            |

|    |ներգործության ծրագրի մշակումը և  հաստատումը պայմանավորված են    |

|    |գյուղացիական տնտեսությունները կարկտահարությունից պաշտպանելու,   |

|    |հնարավոր վնասները նվազեցնելու անհրաժեշտությամբ:                 |

|    |    Ներկայումս օգտագործվում է պրոպան-բութան գազախառնուրդով      |

|    |գազագեներատորային մեթոդը: Դրա կիրառումը հանրապետությունում      |

|    |նպատակահարմար է, քանի որ հնարավոր չէ սահմանամերձ գոտիները       |

|    |գոյություն ունեցող այլ մեթոդներով պաշտպանել:                    |

|    |    2011 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների    |

|    |նախարարության «Մթնոլորտային երևույթների  վրա ակտիվ ներգործության|

|    |ծառայություն» պետական ոչ առևտրային  կազմակերպության («ՄԵՎԱՆԾ»   |

|    |ՊՈԱԿ) համակարգում գործում է 119 գազագեներատորային,              |

|    |ռադիոմոդեմային հեռակառավարվող հակակարկտային կայան, որոնցից`     |

|    |    * ՀՀ Արագածոտնի մարզում` 15 կայան,                          |

|    |    * ՀՀ Արարատի մարզում` 48 կայան,                             |

|    |    * ՀՀ Արմավիրի մարզում` 55 կայան,                            |

|    |    * ՀՀ Լոռու մարզում` 1 շարժական կայան:                       |

|    |    118 կայանը կարկտահարությունից պաշտպանության տակ է վերցրել   |

|    |երեք մարզի 42 գյուղական համայնքի ընդհանուր 33500 հեկտար տարածքից|

|    |9440 հեկտար ինտենսիվ մշակության գյուղատնտեսական մշակաբույսեր:   |

|    |    Աշխարհում հակակարկտային աշխատանքներ իրականացվում են հետևյալ |

|    |մեթոդներով` հրթիռահրետանային, ավիացիոն, գազագեներատորային,      |

|    |ռեագենտով գործող գեներատորային և  այլն: Հանրապետությունում      |

|    |գազագեներատորային մեթոդով պաշտպանվող տարածքներում կարկտի դեմ    |

|    |պայքարի աշխատանքներն իրականացվում են հաջողությամբ և  մեծ        |

|    |արդյունավետությամբ:                                             |

|    |    «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար կատարվում են նաև          |

|    |փորձարարական աշխատանքներ` հորդառատ ու երկարատև  անձրևների  դեմ  |

|    |պայքարի և  բարենպաստ եղանակի ապահովման համար: Կայանների կողմից  |

|    |պաշտպանվող տարածքներում հորդառատ անձրևների  դեպքում կատարվում են|

|    |փորձարարական կրակոցներ` ճշտելու համար ներգործության             |

|    |ազդեցությունը մթնոլորտային երևույթի  վրա: Փորձարկումները ցույց  |

|    |են տալիս, որ ներգործության հետևանքով  որոշ դեպքերում (թույլ և   |

|    |միջին հզորության ամպեր) ազդեցությունը նկատելի է:                |

|    |    Հանրապետությունում կարկտի դեմ պայքարի աշխատանքներն          |

|    |իրականացվում են ՀՀ Արագածոտնի և  ՀՀ Լոռու մարզերում տեղակայված  |

|    |ռադիոլոկացիոն կայանների միջոցով, որոնցով կատարվում են           |

|    |մթնոլորտային վտանգավոր երևույթների  (կարկուտ, հորդառատ          |

|    |անձրևներ,  ամպրոպներ) շուրջօրյա դիտարկումներ: Շուրջ 25 տարի     |

|    |գործող այդ ռադիոլոկացիոն կայանները ֆիզիկապես մաշված են, պահանջ  |

|    |ունեն հաճախակի նորոգման: Դրանց խափանման դեպքում հակակարկտային   |

|    |կայանների նույնիսկ բնականոն աշխատանքի պարագայում հնարավոր չէ    |

|    |առանց ռադիոլոկացիոն կայանի կարկտավտանգավոր գործընթացների վրա    |

|    |կատարել ակտիվ ներգործության աշխատանքներ: Նշված ռադիոլոկացիոն    |

|    |կայանները կարիք ունեն նորերով փոխարինման:                       |

|    |    Ծրագիրը հնարավորություն կտա ավելացնելու հակակարկտային       |

|    |կայանների թիվը, որի արդյունքում կավելանան կարկտից պաշտպանվող    |

|    |տարածքները: Ռադիոլոկացիոն կայանների, սարքերի, սարքավորումների   |

|    |ձեռքբերմամբ կբարձրանա կարկտի դեմ պայքարի արդյունավետությունը:   |

|____|________________________________________________________________|

| 22.|    Ճգնաժամային կառավարման կենտրոնում մարդուն ցույց տրվող հրատապ|

|    |օգնության համապետական համակարգի «911» դիսպետչերական ծառայության |

|    |գործարկումը                                                     |

|    |                                                                |

|    |    Վերջին տարիներին գրանցված արտակարգ իրավիճակների, դեպքերի և  |

|    |պատահարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ                  |

|    |հանրապետությունում տեղի է ունենում դրանց թվի զգալի և  կայուն աճ:|

|    |Արտակարգ իրավիճակների թվի շարունակական աճը բարդացնում է դրանց   |

|    |սպասարկման գործընթացը:                                          |

|    |    Առկա են որոշ խնդիրներ` կապված մի շարք գործառույթների        |

|    |իրականացման հետ, հատկապես` կապի միջոցներով և  տեխնիկական        |

|    |հնարավորություններով պայմանավորված խնդիրները: Մասնավորապես,     |

|    |բջջային հեռախոսով ահազանգման դեպքում ուղղությունների            |

|    |անհամապատասխանություն արտակարգ իրավիճակի առաջացման և  սպասարկման|

|    |տարածքի հետ (հանրապետության տարածքում օպերատիվ հեռախոսահամարները|

|    |բջջային կապի ցանցում բաժանված չեն ըստ սպասարկման տարածքների,    |

|    |ինչը հաճախ դառնում է արձագանքման ուշացման պատճառ), ինչպես նաև   |

|    |առկա սարքավորումների սահմանափակ հնարավորությունը միաժամանակ     |

|    |բազմաթիվ ահազանգեր ընդունելու և  համապատասխան ուղղություններով  |

|    |արձագանքում կազմակերպելու գործում (ԽՍՀՄ ժամանակաշրջանից         |

|    |ժառանգված սարքավորումները թույլ են տալիս ընդունել միաժամանակ    |

|    |5-10 ահազանգ, ինչը մայրաքաղաքի միլիոնից ավելի բնակչության       |

|    |պարագայում բավարար չէ):                                         |

|    |    Այլ ծառայությունների հերթապահ մասերում գրանցված ահազանգերի  |

|    |հետևանքով  (արտակարգ իրավիճակների առաջացման մասին               |

|    |տեղեկատվությունը հաճախ գրանցվում է «1-02», «1-03» և  այլ        |

|    |ծառայությունների կողմից) հաճախ արձագանքման գործընթացում ՀՀ      |

|    |արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան                |

|    |ծառայությունները ժամանակին չեն ներգրավվում կամ ներգրավվում են   |

|    |ուշացմամբ և  ոչ համարժեք ծավալով:                               |

|    |                                                                |

|    |    Ճգնաժամային կառավարման կենտրոնի գործունեության              |

|    |արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել   |

|    |արտակարգ իրավիճակների հարցերով միասնական տեղեկատվական դաշտ      |

|    |(տեղեկատվական բազաներ), ընդունել մոնիթորինգային տվյալները`      |

|    |հնարավոր հետևանքների  կանխատեսման և  մոդելավորման նպատակով:     |

|    |    Այսպիսով, մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի    |

|    |«911» դիսպետչերական ծառայության շահագործումը կնպաստի ահազանգերի |

|    |արդյունավետ սպասարկմանը, կբարձրացնի այդ գործընթացում ներգրավված |

|    |շահագրգիռ ծառայությունների փոխհամագործակցության մակարդակը,      |

|    |կապահովի պետական կառավարման և  տեղական ինքնակառավարման          |

|    |մարմինների իրազեկումը և  բնակչության պաշտպանվածության աստիճանը` |

|    |տարաբնույթ արտակարգ իրավիճակներում:                             |

|_____________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության սպորտի և  երիտասարդության հարցերի    |

|                        նախարարություն                               |

|_____________________________________________________________________|

| 23.|    2012 թվականին Լոնդոնի 30-րդ օլիմպիական խաղերին և  14-րդ     |

|    |պարալիմպիկ խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության            |

|    |մասնակցությունը                                                 |

|    |                                                                |

|    |    1. Գերակա խնդրի նպատակը                                     |

|    |    Հայաստանի Հանրապետության տարբեր մարզաձևերի  հավաքական թիմերի|

|    |մարզիկների` աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական և   |

|    |պարալիմպիկ խաղերին լավագույն ձևով  նախապատրաստվելը և  հաջող     |

|    |մասնակցելը                                                      |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |

|    |խնդիրները                                                       |

|    |    Պետության կողմից աջակցություն, հովանավորների մասնակցություն,|

|    |զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանում                        |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Կազմակերպչական և  նախապատրաստական աշխատանքներին աջակցության |

|    |ցուցաբերում, մեթոդական և  գործնական օգնության տրամադրում        |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համար             |

|    |ուսումնամարզական հավաքների և  մրցաշարերի կազմակերպում,          |

|    |օլիմպիական և  պարալիմպիկ խաղերին լավագույն ձևով                 |

|    |նախապատրաստվելու համար պայմանների ստեղծում                      |

|    |    3. Գերակա խնդրի առաջարկվող լուծումների կիրառման դեպքում     |

|    |ակնկալվող արդյունքը                                             |

|    |    Բարձր արդյունքների ձեռքբերում, մրցանակային տեղերի գրավում,  |

|    |մրցակցական փորձի ձեռքբերում, օլիմպիական և  պարալիմպիկ շարժման   |

|    |գաղափարների տարածում                                            |

|____|________________________________________________________________|

| 24.|    Հայաստանի Հանրապետությունում երիտասարդական                  |

|    |ուսումնասիրությունների ինստիտուտի կայացումը                     |

|    |                                                                |

|    |    1. Գերակա խնդրի նպատակը                                     |

|    |    Համապարփակ ուսումնասիրությունների իրականացման միջոցով       |

|    |երիտասարդության շրջանում առաջնային լուծում պահանջող             |

|    |հիմնախնդիրների բացահայտում, ծրագրային առաջարկների մշակում և     |

|    |դրանց լուծում                                                   |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և  առկա    |

|    |խնդիրները                                                       |

|    |    Երիտասարդական ուսումնասիրություններն իրականացվել են 2006    |

|    |թվականին մշակված Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի     |

|    |շրջանակներում: Այդ տեղեկատվությունը կորցրել է իր                |

|    |արդիականությունը, և  առաջացել է երիտասարդության հիմնախնդիրների  |

|    |վերաբերյալ նոր ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն:|

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Երիտասարդության ոլորտում հիմնավորված և  հետևողական  պետական |

|    |քաղաքականություն իրականացնելու նպատակով երիտասարդության շրջանում|

|    |պարբերաբար ուսումնասիրությունների և  հետազոտությունների         |

|    |իրականացում` դրամաշնորհային ծրագրերի և  աութսորսինգի հնարավոր   |

|    |բոլոր ձևերի  ու գործիքակազմի կիրառմամբ, հասարակական             |

|    |կազմակերպությունների ներգրավմամբ                                |

|    |    Ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է «Հայաստանի        |

|    |Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական             |

|    |կազմակերպությունների գործունեության և  հասարակական կյանքին      |

|    |երիտասարդության մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր» տողով   |

|    |նախատեսված միջոցների առնվազն 50 տոկոսի հաշվին հայտարարել        |

|    |դրամաշնորհային մրցույթ` երիտասարդական ուսումնասիրությունների    |

|    |իրականացման և  համապատասխան ուղեցույց-գրքույկների հրատարակման   |

|    |նպատակով:                                                       |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Համալիր ուսումնասիրությունների հիման վրա երիտասարդության    |

|    |հիմնախնդիրներն արծարծող առաջարկությունների փաթեթները            |

|    |ներկայացնելը` Հայաստանի Հանրապետությունում 2013-2017 թվականների |

|    |երիտասարդական պետական քաղաքականության մշակման համար             |

|    |    3. Գերակա խնդրի առաջարկվող լուծումների կիրառման դեպքում     |

|    |ակնկալվող արդյունքը                                             |

|    |    Երիտասարդության հիմնախնդիրների վերաբերյալ առավել լիարժեք    |

|    |տեղեկատվության ձեռքբերում և  դրա հիման վրա լուծման ուղիների     |

|    |առաջարկում                                                      |

|_____________________________________________________________________|

|       Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն              |

|_____________________________________________________________________|

| 25.|    «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անցկացումը              |

|    |    «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է սփյուռքում հայ|

|    |մշակույթի և  մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը    |

|    |նպաստելը, Հայաստան-Արցախ-սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն |

|    |ու զարգացմանը, համագործակցության նոր ձևաչափերի  ձևավորմանն      |

|    |աջակցելը, Հայաստանի և  սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև |

|    |մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և       |

|    |իրականացմանը սատարելը, ժամանակակից հայ արվեստի զարգացմանն ու    |

|    |գովազդմանն օժանդակելը, մշակույթի ոլորտում համահայկական          |

|    |մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը,     |

|    |սփյուռքի ուծացման և  լեզվամշակութային ինքնության կորստի դեմ     |

|    |պայքարելը, ազգային մշակույթի պահպանության գործում սփյուռքի      |

|    |ստեղծագործող երիտասարդությանը ներգրավելը, համահայկական          |

|    |մշակութային ծրագրերի համատեղ մշակման և  իրականացման մեխանիզմներ |

|    |ստեղծելը, սփյուռքի ստեղծագործական խմբերի և  մշակութային         |

|    |կազմակերպությունների մասին ամբողջական տեղեկատվական տվյալների    |

|    |շտեմարան ստեղծելը` նպաստելով նրանց գործունեության վերաբերյալ    |

|    |Հայաստանում տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:             |

|____|________________________________________________________________|

| 26.|    «Սփյուռք» ամառային դպրոցի հիմնումը                          |

|    |    Աշխարհասփյուռ հայության առջև  այսօր ծառացած է               |

|    |հայապահպանության գերխնդիրը: Հեռու լինելով հայրենիքից` գոյատևման |

|    |պայքարում հայը հաճախ կորցնում է իր ազգային նկարագիրը, իր լեզուն,|

|    |հեռանում է ազգային արմատներից, ավանդույթներից,                  |

|    |սովորություններից, դադարում է կրել դարերով ստեղծված հայկական    |

|    |մշակութային արժեքները: Դրա համար անհրաժեշտ է պայքար ծավալել     |

|    |լեզվամշակութային ուծացման դեմ, նպաստել հայ ազգային ինքնության   |

|    |միասնական բարենպաստ միջավայրի ձևավորմանն  ու զարգացմանը,        |

|    |հայկական համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու         |

|    |արմատավորմանը, հայապահպան գործունեությանը, մշակութային          |

|    |ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանը և  իրականացնել |

|    |դրանց տարածման միջոցառումներ, նպաստել նաև  Հայաստանի հետ        |

|    |սփյուռքահայության, հայկական կառույցների կապերի ամրապնդմանը և    |

|    |զարգացմանը, սփյուռքահայությանը նոր լիցքեր հաղորդելուն` խթանելով |

|    |Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը, սփյուռքի համար և     |

|    |համահայկական ծրագրերի մշակման ու իրականացման գործում անհատների, |

|    |հայկական կազմակերպությունների մասնակցության շրջանակի            |

|    |ընդլայնումը, սփյուռքի համար մասնագետների պատրաստման և           |

|    |վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը:         |

|____|________________________________________________________________|

| 27.|    Սփյուռքի համայնքային ինքնակառավարման մարմինների հզորացմանն  |

|    |աջակցության նպատակով սփյուռքի հայկական համայնքային կառույցի     |

|    |գործունեության կազմակերպման օրինակելի կարգի մշակումը և          |

|    |տրամադրումը համայնքներին                                        |

|    |    «Սփյուռքի հայկական համայնքային կառույցի գործունեության      |

|    |կազմակերպման օրինակելի կարգ» ձեռնարկը նպատակ ունի աջակցելու     |

|    |համայնքին, օգնելու նրա ղեկավարությանն ավելի արդյունավետ դարձնել |

|    |սփյուռքի հայ համայնքի ղեկավարի և  համայնքի գործունեությունը,    |

|    |նպաստելու հայապահպանությանը, հայ համայնքի համախմբմանը,          |

|    |Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդմանը, բնակության երկրի    |

|    |քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական և  հանրային       |

|    |կյանքին սփյուռքահայերի ինտեգրմանը, նրանց ներուժի նպատակամղմանը  |

|    |հայրենիքի հզորացման գործին:                                     |

|____|________________________________________________________________|

| 28.|    Վրաստանում լույս տեսնող հայալեզու լրատվամիջոցներին          |

|    |աջակցությունը                                                   |

|    |    Վրաստանում լույս տեսնող հայալեզու լրատվամիջոցներին աջակցելու|

|    |անհրաժեշտությունը պայմանավորված է Վրաստանի հայկական համայնքի    |

|    |առջև  ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման պահանջով:              |

|    |Տարածաշրջանային աշխարհաքաղաքական (տնտեսական, քաղաքական,         |

|    |դիվանագիտական և  այլն) իրադարձություններն ուղղակիորեն են ազդում |

|    |Վրաստանի հայկական համայնքի հիմնախնդիրների, դրանց բնույթի և      |

|    |գերակա խնդիրների առաջնահերթությունների վրա: Այդ առումով         |

|    |լրատվական դաշտի և  կառուցակարգերի նորոգման և  թարմացման         |

|    |կարևորությունը  դառնում է անհետաձգելի անհրաժեշտություն:         |

|    |    Վրաստանում լույս տեսնող հայալեզու լրատվամիջոցներին          |

|    |աջակցությունը մեծապես կնպաստի Վրաստանի հայկական համայնքի        |

|    |իրազեկվածության բարձրացմանը, համախմբմանը, Հայաստան-սփյուռք      |

|    |գործակցության ամրապնդմանը, ՀՀ սփյուռքի նախարարության            |

|    |համահայկական ծրագրերին առավել ակտիվ մասնակցությանը:             |

|_____________________________________________________________________|

|         Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն     |

|_____________________________________________________________________|

| 29.|    Մարզային առողջապահական համակարգերի զարգացման ծրագրի         |

|    |իրականացումը                                                    |

|    |                                                                |

|    |    1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                 |

|    |    ՀՀ մարզային առողջապահության համակարգերի զարգացման նպատակը   |

|    |բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայությունների որակի և       |

|    |մատչելիության բարձրացումն է:                                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը            |

|    |    Ներկայումս ՀՀ մարզերի առողջապահական համակարգը շարժվում է    |

|    |զարգացման ուղիով. վերանորոգվել են ՀՀ մարզային բազմաթիվ բժշկական |

|    |կենտրոններ (Իջևանում,  Հրազդանում, Ապարանում, Արարատում,        |

|    |Արմավիրում, Գորիսում, Գավառում): Շուրջ 145 առողջության առաջնային|

|    |պահպանման հաստատությունների շենքեր նույնպես վերանորոգվել կամ    |

|    |կառուցվել են: Բժշկական հաստատությունները հագեցվել են արդի       |

|    |բժշկական սարքավորումներով և  անհրաժեշտ կահույքով:               |

|    |Այնուամենայնիվ, դեռ շատ են անմխիթար պայմաններում աշխատող        |

|    |բժշկական հաստատությունները, որոնց թե` շենքային վիճակը և  թե`    |

|    |տեխնիկական հագեցվածությունը չեն բավարարում միջազգային ոչ մի     |

|    |նորմի պահանջ: Նշվածը, անկասկած, անդրադառնում է նաև  մատուցվող   |

|    |բժշկական ծառայությունների որակի վրա:                            |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Ոլորտի հետագա զարգացման և  արդիականացման նպատակով 2012      |

|    |թվականի ընթացքում նախատեսվում է շարունակել իրականացնել մարզային |

|    |բժշկական հաստատությունների վերանորոգման (կառուցման) և  հագեցման |

|    |աշխատանքները:  Մասնավորապես, շահագործման կհանձնվի Գյումրու      |

|    |նորակառույց բժշկական կենտրոնը, կմեկնարկեն Մեղրու բժշկական       |

|    |կենտրոնի նոր շենքի կառուցման, Կապանի, Աբովյանի և  Բերդի բժշկական|

|    |կենտրոնների շենքերի հիմնանորոգման, ինչպես նաև  Գորիսի բժշկական  |

|    |կենտրոնի դիահերձարանի շենքի կառուցման շինարարական աշխատանքները: |

|    |Կսկսվեն նաև  Վանաձորի բժշկական կենտրոնի շենքի կառուցման         |

|    |նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները: Բոլոր     |

|    |բժշկական կենտրոնները կհագեցվեն բժշկական ու ախտորոշիչ            |

|    |սարքավորումներով և  նոր կահույքով: Առողջապահական համակարգի      |

|    |առաջնային օղակը զարգացնելու նպատակով գյուղական համայնքներում    |

|    |կմեկնարկեն նոր ամբուլատորիաների կառուցման, ինչպես նաև  չորս     |

|    |ամբուլատորիաների վերանորոգման շինարարական աշխատանքները:         |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Գերակա խնդրի կարգավորման առարկան է ՀՀ մարզերում որակյալ,    |

|    |մատչելի, արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող           |

|    |առողջապահական համակարգի ստեղծման միջոցով ՀՀ մարզերի համաչափ     |

|    |զարգացումը:                                                     |

|    |    3. Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվող արդյունքը    |

|    |    Գերակա խնդրի կատարման արդյունքում կբարձրանա մատուցվող       |

|    |բժշկական ծառայությունների որակը, մատչելիությունը, ինչպես նաև    |

|    |դիմելիությունը բժշկական հաստատություններ:                       |

|    |    Նշվածի արդյունքում ակնկալվում է, որ կբարելավվեն մարզերում   |

|    |հանրային առողջության հիմնական ցուցանիշները:                     |

|____|________________________________________________________________|

| 30.|    Բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարային         |

|    |մեխանիզմների կիրառման ընդլայնումը, նոր ծրագրերի ընտրությունը և  |

|    |ներդրումը                                                       |

|    |    1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                 |

|    |    Բժշկական ծառայությունների փոխհատուցման գների մոտեցում իրական|

|    |ծախսերին, լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում, բնագավառում|

|    |առկա ստվերային, ոչ պաշտոնական վճարների լեգալացում, բնակչության  |

|    |կողմից կատարվող ծախսերի կանխատեսելիության ավելացում,            |

|    |բուժանձնակազմի վարձատրման կանոնակարգում և  բարձրացում           |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը            |

|    |    Բնակչության բուժօգնության իրականացման ընթացքում պետության   |

|    |կողմից փոխհատուցվող ծառայությունների գների ցածր լինելը          |

|    |հանգեցնում է ստվերային, ոչ պաշտոնական վճարների պահանջի          |

|    |բուժհաստատությունների կողմից, հատկապես, երբ այդ ծառայությունները|

|    |շատ ծախսատար են և  բազմաէտապային, պահանջում են զգալի            |

|    |ներդրումներ: Պետական ֆինանսավորումը նշված ծրագրերում չի         |

|    |բավարարում իրական ծախսերը փոխհատուցելու համար, և  ծախսերի մեծ   |

|    |մասն իրականացվում են ոչ պաշտոնական վճարների տեսքով:             |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Առաջարկվում է քննարկել ծառայությունների փոխհատուցման        |

|    |համավճարային մեխանիզմների կիրառման ընդլայնումը և  ներդրումն     |

|    |այնպիսի ծրագրերում, ինչպիսիք կարող են լինել, օրինակ,            |

|    |ուռուցքաբանական և  արյունաբանական ծառայությունները, հեմոդիալիզը,|

|    |ոչ ծախսատար, բայց համավճարների կիրառման ենթակա` սեռական         |

|    |ճանապարհով փոխանցվող և  մաշկային հիվանդությունները, և  այլ      |

|    |ծրագրերում:  Քննարկման արդյունքում կհստակեցվեն և  առնվազն երկու |

|    |ծրագրում կնախատեսվի համավճարային մեխանիզմների ներդրում:         |

|    |Սահմանված կարգով կհստակեցվեն այդ ծրագրերում ամբողջությամբ       |

|    |անվճար, համավճարի վճարմամբ ու վճարովի բուժօգնության տեսակները և |

|    |հիվանդությունների ցանկերը: Համավճարի ներդրման նպատակով սահմանված|

|    |կարգով կսահմանվեն այդ ծառայությունների իրական գները, իրական     |

|    |գների և  պետական ֆինանսավորման տարբերության ընդունելի           |

|    |սահմաններում կսահմանվեն ըստ մարզերի և  Երևան  քաղաքի, ըստ       |

|    |հիվանդության տեսակների համավճարի դիֆերենցված գները: Ընտրված     |

|    |ծրագրերում կսահմանվի նաև  բուժօգնության այդ տեսակներում         |

|    |ընդգրկված բուժաշխատողների վարձատրման կարգը:  Նախատեսվում է      |

|    |համավճար չկիրառել բնակչության սոցիալապես անապահով խմբերի,       |

|    |վերակենդանացման ծառայությունների, ինչպես նաև  կյանքի համար վտանգ|

|    |սպառնացող առանձին հիվանդությունների դեպքերում:                  |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Բնակչության բուժօգնության իրականացման ընթացքում փոխհատուցման|

|    |համավճարային եղանակի ներդրման նպատակով պետության կողմից         |

|    |փոխհատուցվող առնվազն երկու ծրագրի ընտրություն: Ընտրված          |

|    |ծրագրերում ծառայությունների իրական գների, իրական գների և        |

|    |պետական ֆինանսավորման տարբերության շրջանակներում ընդունելի      |

|    |սահմաններում ըստ մարզերի և  Երևան  քաղաքի, ըստ հիվանդության     |

|    |տեսակների համավճարի դիֆերենցված գների սահմանում                 |

|    |    3. Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվող արդյունքը    |

|    |    Ընտրված ծրագրերի շրջանակներում ակնկալվում է բուժօգնության   |

|    |կազմակերպման բարելավում, մատուցվող ծառայությունների             |

|    |մատչելիության բարձրացում, իրականացվող ծախսերի կանխատեսելիության |

|    |ավելացում, բուժանձնակազմի վարձատրման կանոնակարգում, աշխատավարձի |

|    |բարձրացում, ինչպես նաև  ոչ պաշտոնական վճարումների նվազեցում:    |

|    |Նշված ծրագրերում համավճարի մեխանիզմների ներդրումը կհանգեցնի     |

|    |ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավմանը, գները կմոտեցվեն     |

|    |տվյալ հիվանդությունների բուժման իրական ծախսերին:                |

|____|________________________________________________________________|

| 31.|    Մանկական վերակենդանացման մարզային ծառայությունների          |

|    |հզորացումը                                                      |

|    |    1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                 |

|    |    Մարզային մակարդակում մանկական վերակենդանացման               |

|    |ծառայությունների հզորացման խնդրի գերակայությունը և              |

|    |միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված են   |

|    |մարզերի հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում մանկական |

|    |և  նորածնային վերակենդանացման ծառայությունների առկա             |

|    |ենթակառուցվածքների ոչ բավարար ծավալներով ու հագեցվածությամբ,    |

|    |առանձին մարզերում դրանց իսպառ բացակայությամբ և,  հետևաբար,  այդ |

|    |ոլորտում բուժօգնության մատչելիության և  որակի բարելավման        |

|    |անհրաժեշտությամբ:                                               |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը            |

|    |    Ներկայումս մանկական և  նորածնային վերակենդանացման           |

|    |ծառայությունները գործնականում առկա են Երևան  քաղաքում և  միայն  |

|    |ՀՀ Շիրակի մարզում: Բոլոր մնացած մարզերից վերակենդանացման և      |

|    |ինտենսիվ բուժօգնության կարիք ունեցող նորածինները և  մինչև  18   |

|    |տարեկան երեխաները տեղափոխվում են մայրաքաղաքի համապատասխան       |

|    |կլինիկաներ` «արագ արձագանքման» արտագնա ծառայությունների միջոցով,|

|    |որոնց հզորությունները հաճախ չեն բավարարում առկա կարիքները:      |

|    |Մտահոգում են հատկապես մանկական հիվանդանոցային օգնության         |

|    |մատչելիության ու որակի անկման միտումը, ինչպես նաև  երեխաների    |

|    |հիվանդանոցային մահաբերության ցուցանիշի աճը, հատկապես, մարզային  |

|    |մակարդակում, այդ մակարդակում մանկական վերակենդանացման և         |

|    |ինտենսիվ թերապիայի ծառայությունների` ժամանակակից                |

|    |սարքավորումներով անբավարար հագեցվածությունը,                    |

|    |լաբորատոր-գործիքային հետազոտությունների սահմանափակ              |

|    |հնարավորությունները, նեոնատոլոգների և  մանկաբուժական            |

|    |մասնագիտությունների գծով մարդկային ռեսուրսների անբավարար        |

|    |մակարդակը:                                                      |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Մարզային մակարդակում մանկական վերակենդանացման և  ինտենսիվ   |

|    |թերապիայի ծառայությունների կարողությունների հզորացում,          |

|    |մանկաբուժական կադրերով և  սարքավորումներով պատշաճ հագեցում,     |

|    |միջմարզային նշանակության մանկական և  նորածնային վերակենդանացման |

|    |առանձին ծառայությունների ստեղծում, մասնավորապես`                |

|    |    - մարզային նշանակության մանկական (նորածնային)               |

|    |վերակենդանացման ծառայությունների ստեղծում Կապանում և            |

|    |Վանաձորում.                                                     |

|    |    - մանկական (նորածնային) առկա ծառայության հզորացում Գյումրու |

|    |ավստրիական մանկական հիվանդանոցում.                              |

|    |    - Երևան  քաղաքի մանկական (նորածնային) հիվանդանոցային        |

|    |բուժօգնություն մատուցող բժշկական կազմակերպությունների «արագ     |

|    |արձագանքման» արտագնա ծառայությունների բարելավում.               |

|    |   - մանկական վերակենդանացման մարզային ծառայությունների հետ     |

|    |ֆունկցիոնալ կապի և  մասնագիտական խորհրդատվական ու               |

|    |կազմակերպամեթոդական աշխատանքների ուժեղացում                     |

|    |                                                                |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Երեխաների հիվանդանոցային բուժման մատչելիության և  որակի     |

|    |բարելավում, մանկական վերակենդանացման մարզային ծառայությունների  |

|    |հզորացում                                                       |

|    |    3. Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվող արդյունքը    |

|    |    Գերակա խնդրի շրջանակներում նախատեսված միջոցառումների        |

|    |իրականացման արդյունքում ակնկալվում է բարձրացնել երեխաների       |

|    |հիվանդանոցային անհետաձգելի ծառայությունների որակը և             |

|    |մատչելիությունը (այդ թվում` աշխարհագրական), նվազեցնել մանկական  |

|    |անհետաձգելի արտագնա ծառայության աճի միտում ունեցող կանչերի և    |

|    |մարզ-Երևան  ուղեգրումների թիվը, նվազեցնել երեխաների             |

|    |հիվանդանոցային մահաբերությունը և  վերջնական արդյունքում կրճատել |

|    |հանրապետությունում մանկական մահացության ցուցանիշը:              |

|____|________________________________________________________________|

| 32.|    Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և         |

|    |սպասարկում իրականացնող բուժհաստատությունների ֆինանսական հոսքերի |

|    |կառավարման արդյունավետության բարձրացումը                        |

|    |                                                                |

|    |    1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                 |

|    |    Ներկայացվող գերակա խնդրի անհրաժեշտությունը բխում է ՀՀ       |

|    |կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի նիստի 29.7/87916-11   |

|    |N 35 արձանագրության 1-ին կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև  ՀՀ     |

|    |հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի 21-րդ դրույթի պահանջներից  |

|    |և  նպատակ է հետապնդում նախ և  առաջ ոլորտում ստեղծելու առկա որոշ |

|    |բացասական երևույթների  վերացման կամ կանխարգելման համար անհրաժեշտ|

|    |պայմաններ և,  որպես հետևանք,  ավելացնելու ՀՀ պետական բյուջեի    |

|    |եկամուտները:                                                    |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը            |

|    |    Ներկայումս առողջապահության ոլորտի բուժհաստատություններն     |

|    |իրենց կազմակերպաիրավական կարգավիճակով շահույթ ստանալու նպատակ   |

|    |հետապնդող կազմակերպություններ են, և  ՀՀ առողջապահության         |

|    |նախարարությունը նրանց հետ պետության կողմից երաշխավորված բժշկական|

|    |օգնության և  սպասարկման գծով պայմանագրային հարաբերությունների   |

|    |շրջանակներում կարգավորման մեխանիզմներ է կիրառում, ինչի          |

|    |արդյունքում 2011 թ. վերջում կանխատեսվում է, որ ստվերայնության   |

|    |նվազեցման հաշվին առողջապահության ոլորտի հարկային բազան կավելանա |

|    |3,6 մլրդ դրամով, իսկ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումը  |

|    |կկազմի շուրջ 1,5 մլրդ դրամ, այդ թվում` աշխատավարձից եկամտահարկ` |

|    |շուրջ 720,0 մլն դրամ, սոցիալական վճարներ` շուրջ 520,0 մլն դրամ  |

|    |շահույթով և  պետական մասնակցությամբ ընկերությունների            |

|    |շահաբաժիններ` շուրջ 260,0 մլն դրամ:                             |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Որպես խնդրի լուծում առաջարկվում է մշակել պետական պատվեր     |

|    |իրականացնող և  վճարովի ծառայություններ մատուցող                 |

|    |կազմակերպություններում իրականացվող բուժօգնության և  սպասարկման  |

|    |վճարովի ծառայությունների նվազագույն գների սանդղակ, ինչը         |

|    |հնարավորություն կտա վերահսկելի և  թափանցիկ դարձնելու            |

|    |բուժհաստատությունների եկամտային մասի կամ հարկային բազայի        |

|    |ավելացումները:                                                  |

|    |    Միաժամանակ առաջարկվում է բարձրացնել պետական պատվեր          |

|    |իրականացնող բուժհաստատությունների կողմից կատարվող ծախսերի       |

|    |արդյունավետությունը` առողջապահության ոլորտին հատուկ ծախսային    |

|    |ուղղությունների նորմատիվների սահմանման, աշխատանքի վարձատրության |

|    |կարգերի կատարելագործման միջոցով:                                |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    Խնդրի կարգավորման առարկա են պետական պատվեր իրականացնող և    |

|    |վճարովի ծառայություններ մատուցող բուժհաստատությունների          |

|    |եկամուտների ավելացումը, իրականացվող ծախսերի արդյունավետության   |

|    |բարձրացումը, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումը և,  որպես|

|    |հետևանք,  ստվերային երևույթների  կրճատումը, ինչպես նաև  ՀՀ      |

|    |պետական բյուջեի եկամտային մասի ավելացումը:                      |

|    |    3. Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվող արդյունքը    |

|    |    Խնդրի լուծման արդյունքում ակնկալվում է պետական պատվեր       |

|    |իրականացնող և  վճարովի ծառայություններ մատուցող                 |

|    |բուժհաստատությունների եկամուտների ավելացում` 10-20 տոկոսով:     |

|____|________________________________________________________________|

| 33.|    Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի |

|    |Հանրապետությունում ներդնելու և  դեղերի շրջանառության ոլորտում   |

|    |բարեփոխումների ծրագրի իրականացումը                              |

|    |                                                                |

|    |    1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                 |

|    |    Բարեփոխումների իրականացման նպատակն է ՀՀ-ում դեղերի          |

|    |արտադրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ինչպես|

|    |նաև  այդ չափանիշներով վերապատրաստել դեղարտադրության ոլորտում    |

|    |աշխատող մասնագետներին:                                          |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը            |

|    |    ՀՀ-ում դեղերի արտադրության ոլորտը կանոնակարգելու նպատակով   |

|    |մշակվել և  ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 734-Ն    |

|    |որոշմամբ հաստատվել է Դեղերի պատշաճ արտադրական գործունեության    |

|    |կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և  դեղերի      |

|    |շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու              |

|    |ժամանակացույցը: Հայաստանի Հանրապետությունում դեղերի և           |

|    |դեղանյութերի պատշաճ բաշխման գործունեության կանոնները հաստատելու |

|    |վերաբերյալ ՀՀ կառավարության ներկայումս մշակվող որոշման նախագիծը |

|    |ելնելու է այդ ժամանակացույցի 5-րդ, 6-րդ և  10-րդ կետերի         |

|    |պահանջներից:                                                    |

|    |    Դեղերի փորձագիտական կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ  |

|    |են իրականացվում տեղական դեղարտադրողների համար «Դեղերի գրանցման  |

|    |պահանջների ժամանակակից մոտեցումները» թեմայով սեմինար            |

|    |կազմակերպելու նպատակով:  Բանակցություններ են ընթանում միջազգային|

|    |համապատասխան կառույցներից փորձագետների խումբ հրավիրելու, համատեղ|

|    |ուսումնասիրություններ կատարելու և  դասընթացներ կազմակերպելու    |

|    |շուրջ:                                                          |

|    |                                                                |

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության    |

|    |«Դեղերի և  բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ    |

|    |բաժնետիրական ընկերության, այդ թվում` միջազգային                 |

|    |կազմակերպությունների աջակցությամբ կադրային ներուժի հզորացում,   |

|    |կարողությունների զարգացում, փորձագետների շարունակական           |

|    |վերապատրաստում.                                                 |

|    |    - Պատշաճ արտադրական գործունեության կանոնների համակարգի      |

|    |ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակում և  հաստատում.  |

|    |    - «Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ) հավաստագրի տրամադրման|

|    |ու վերանայման կարգը և  հավաստագրի ձևը  հաստատելու մասին» ՀՀ     |

|    |կառավարության որոշման նախագիծը մշակելը և  ՀՀ կառավարություն     |

|    |ներկայացնելը.                                                   |

|    |    - Պատշաճ արտադրական գործունեության կանոնների և  Պատշաճ      |

|    |բաշխման գործունեություն կանոնների ներդրման նպատակով Դեղագործական|

|    |տեսչությունների համագործակցության (PIC/S) միջազգային կառույցին  |

|    |անդամակցության հայտը ներկայացնելու նախապատրաստական աշխատանքների |

|    |իրականացում                                                     |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    ՀՀ-ում դեղերի արտադրությունը, ինչպես նաև  դեղերի            |

|    |շրջանառության կարգավորումն ամբողջությամբ միջազգային չափանիշներին|

|    |համապատասխանեցնելը                                              |

|    |    3. Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվող արդյունքը    |

|    |    Նշված իրավական ակտերի ընդունման և  դրանց պահանջների կատարման|

|    |արդյունքում ՀՀ-ում դեղերի արտադրությունը կհամապատասխանի         |

|    |միջազգային ստանդարտներին, տեղական արտադրության դեղերի արտահանման|

|    |ծավալները կմեծանան, արտադրության տեխնիկական հագեցվածությունը    |

|    |կհամապատասխանի ժամանակակից միջազգային չափանիշներին, դեղերի      |

|    |որակի, արդյունավետության, անվտանգության վերահսկողության         |

|    |մակարդակը կբարձրանա, դեղարտադրության ոլորտում աշխատող           |

|    |համապատասխան մասնագետները կվերապատրաստվեն:                      |

|____|________________________________________________________________|

| 34.|    ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, ճշգրիտ|

|    |ախտորոշման և  արդյունավետ բուժման ծրագրի իրականացումը           |

|    |    1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը)                 |

|    |    Վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում քաղցկեղով և        |

|    |արյունաբանական հիվանդություններով հիվանդացությունը նկատելիորեն  |

|    |աճել է: 2010 թվականին 2004 թվականի համեմատ արձանագրվել է        |

|    |քաղցկեղով հիվանդացության շուրջ 23 տոկոս աճ (192.1-ից մինչև      |

|    |233.2-ը` 100.000 բնակչի հաշվով):                                |

|    |    Օնկոհեմատոլոգիական հիվանդություններով հիվանդացությունը ևս   |

|    |զգալիորեն աճել է: Մասնավորապես, 2003 թ. գրանցվել է 10.8 հիվանդ` |

|    |100.000 բնակչի հաշվով, 2007 թ.` 15.3, 2009 թ.` 15.5, իսկ        |

|    |2010 թ.` 16.4 հիվանդ:                                           |

|    |    Զգալի վատթարացում է նկատվում նաև  այլ վիճակագրական տվյալների|

|    |առումով` քաղցկեղի տարածվածությունը վերջին տարիներին աճել է` 0.83|

|    |տոկոսից 2004 թ.  հասնելով 0.93 տոկոսի` 2009 թ., իսկ             |

|    |մահացությունը 4.497 դեպքից (139.9` 100.000 բնակչի հաշվով)       |

|    |2004 թ. աճել է մինչև  5.501 դեպքի (168.9` 100.000 բնակչի        |

|    |հաշվով)` 2010 թ. մահացության պատճառների մեջ գրավելով երկրորդ    |

|    |տեղը սիրտ-անոթային հիվանդություններից հետո:                     |

|    |    Ներկայումս ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով     |

|    |մահացության տոկոսն ամենաբարձրն է ընդհանուր մահացության          |

|    |կառուցվածում:                                                   |

|    |    1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը            |

|    |    Հեմատոլոգիական և  ուռուցքաբանական հիվանդությունների բուժման |

|    |արդյունավետության առումով կարևոր  նշանակություն ունեն           |

|    |համապատասխան ենթակառուցվածքների և  ժամանակակից սարքավորումների  |

|    |առկայությունը, ինչպես նաև  միջազգային չափանիշներին              |

|    |համապատասխանող բուժման մեթոդների կիրառումը:  Ներկայումս գործող  |

|    |բուժհաստատությունների ֆիզիկական վիճակը, առկա ենթակառուցվածքները |

|    |չեն համապատասխանում արդի պահանջներին, բժշկական սարքավորումները  |

|    |հնամաշ են և  կարիք ունեն արդիականացման: Հայաստանում թե`         |

|    |հեմատոլոգիական և  թե` ուռուցքաբանական ոլորտներում առայժմ        |

|    |ներդրված չեն բուժման միօրինականացված պրոտոկոլներ և  ստանդարտներ:|

|    |    1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները                  |

|    |    Ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` հեմատոլոգիական և   |

|    |ուռուցքաբանական հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու          |

|    |արդյունավետ բուժմանը, անկասկած, կարող է նպաստել արդի, միջազգային|

|    |չափանիշներին համապատասխանող և  անհրաժեշտ սարքավորումներով       |

|    |հագեցած համապատասխան կենտրոնների առկայությունը:                 |

|    |    Հաշվի առնելով ՀՀ-ում վերջին տարիներին հեմատոլոգիական և      |

|    |օնկոլոգիական հիվանդություններով հիվանդացության, տարածվածության  |

|    |և  մահացության ցուցանիշների զգալի աճը, ինչպես նաև  նշված        |

|    |բնագավառներում մատուցվող ծառայությունների արդիականացման         |

|    |անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը նախատեսում է բարելավել    |

|    |հեմատոլոգիական և  օնկոլոգիական բնագավառներում մատուցվող         |

|    |ծառայությունների որակը` արյունաբանական կենտրոնի արդիականացման և |

|    |կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման,   |

|    |ինչպես նաև  Հայաստանում նոր, միջազգային չափանիշներին            |

|    |համապատասխանող ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման միջոցով:     |

|    |    2. Կարգավորման առարկան                                      |

|    |    ՀՀ-ում առողջապահական ոլորտի արդիականացման և  ոչ վարակիչ     |

|    |հիվանդությունների հետևանքով  մահացության մակարդակի նվազեցման    |

|    |նպատակով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նոր վարկային  |

|    |ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել                  |

|    |ուռուցքաբանության, հեմատոլոգիական ոլորտի արդիականացման ծրագիր:  |

|    |    ՈՒռուցքաբանության ոլորտի արդիականացման ծրագիրը կիրականացվի  |

|    |Երևան  քաղաքում: 2012 թվականին նախատեսվում է իրականացնել ծրագրի |

|    |հետևյալ  փուլերը`                                               |

|    |    1) գնահատել Հայաստանում օնկոլոգիական ծառայությունների       |

|    |վիճակը` ներառյալ առկա շինությունների վիճակը, բժշկական           |

|    |սարքավորումների պիտանիությունը և  մաշվածությունը, մարդկային     |

|    |ռեսուրսները, Հայաստանում կիրառվող օնկոլոգիական հիվանդությունների|

|    |բուժման մեթոդները և  դրանց արդյունավետությունը, կիրառվող        |

|    |բժշկական ուղեցույցների և  արձանագրությունների                   |

|    |արդյունավետությունը, Հայաստանում օնկոլոգիական բուժման կարիք     |

|    |ունեցող հիվանդների թիվը և  այլն.                                |

|    |    2) ճշգրտել կենտրոնի կառուցման տեղանքը.                      |

|    |    3) հստակեցնել կենտրոնի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական |

|    |ներդրումների ծավալները.                                         |

|    |    4) սկսել ժամանակակից չափանիշներին համապատասխանող            |

|    |ուռուցքաբանության նոր կենտրոնի կառուցման տեխնիկական առաջադրանքի |

|    |և  ճարտարապետական նախագծի մշակման նախապատրաստական աշխատանքներ:  |

|    |                                                                |

|    |    Հեմատոլոգիական ոլորտի արդիականացման և  ոսկրածուծի           |

|    |փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման ծրագիրը ևս  կիրականացվի  |

|    |Երևան  քաղաքում: 2012 թվականին նախատեսվում է իրականացնել ծրագրի |

|    |հետևյալ  փուլերը`                                               |

|    |    1) մշակել հեմատոլոգիական կենտրոնի տեխնիկական առաջադրանքը և  |

|    |ճարտարապետական նախագիծը.                                        |

|    |    2) իրականացնել նախագծող կազմակերպության ընտրություն, որն էլ |

|    |կսկսի կենտրոնի արդիականացման համար շինարարական աշխատանքների     |

|    |ճարտարապետանախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները:         |

|    |    3. Գերակա խնդրի կատարման արդյունքում ակնկալվող արդյունքը    |

|    |    Համաշխարհային բանկի հետ վերջնականապես կճշգրտվեն երրորդ      |

|    |վարկային ծրագրի շրջանակներում ֆինանսական հատկացումների ծավալները|

|    |և  ուղղությունները:  Կստորագրվի, կհաստատվի և  կվավերացվի        |

|    |վարկային համաձայնագիրը: 2012 թվականին կմեկնարկեն Հայաստանի      |

|    |Հանրապետությունում Հեմատոլոգիական կենտրոնի հիմնանորոգման և      |

|    |վերջինիս կազմում ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի       |

|    |ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:  |

|    |Վերջնականապես կհստակեցվի Հայաստանում նոր ուռուցքաբանության      |

|    |կենտրոնի կառուցման տեղանքը, ինչից հետո կմեկնարկեն կենտրոնի      |

|    |կառուցման նախագծման նախապատրաստական աշխատանքները:               |

|_____________________________________________________________________|

 

---------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2012
N 1055-Ն
Որոշում