040.1055.230812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2012 թվականի N 1055-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(20-րդ մաս)
|_____________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
|_____________________________________________________________________|
| 48.| Եվրամիության պահանջներին համապատասխան սննդամթերքի |
| |անվտանգության օրենսդրական փոփոխությունների իրականացումը և |
| |ընթացակարգերի սահմանումը |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Անվտանգ սննդամթերքով սպառողների ապահովվածության մակարդակի |
| |բարձրացում |
| | 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Սննդի անվտանգության համակարգի զարգացումը և կիրառվող |
| |չափանիշները միջազգային ընդունված նորմերին համապատասխանեցնելու |
| |գործընթացն ագրարային ոլորտում իրականացվող քաղաքականության |
| |կարևորագույն ուղղություններից մեկն է: Սննդամթերքի |
| |անվտանգության համակարգի կատարելագործման խնդիրներից են բնագավառը |
| |կարգավորող իրավաօրենսդրական հիմքերի համալրումը և |
| |կատարելագործումը, ոլորտի նյութատեխնիկական բազայի համալրումը և |
| |կադրային ապահովումը: |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Առկա խնդիրների լուծմանն ուղղվող քայլերն են` |
| | 1) «Հայաստանի Հանրապետությունում կենդանական ծագում ունեցող |
| |սննդի և անասնակերի անվտանգության վերահսկման հզորացում» թվինինգ |
| |ծրագրի իրականացումը. |
| | 2) Հայաստանի Հանրապետությունում կենդանական ծագում ունեցող |
| |սննդի և անասնակերի անվտանգության ոլորտը կարգավորող |
| |օրենսդրության մոտարկման մեթոդաբանության ուսուցումը. |
| | 3) կենդանական ծագում ունեցող սննդի և անասնակերի |
| |անվտանգության վերահսկման կարողությունների, գործող ընթացակարգերի |
| |արդիականացումը. |
| | 4) հանրության շրջանում և մասնավոր հատվածում կենդանական |
| |ծագում ունեցող սննդի և անասնակերի անվտանգության մասին |
| |իրազեկվածության մակարդակի բարձրացումը. |
| | 5) Եվրոպական պառլամենտի և Եվրոպական խորհրդի 2004 թվականի |
| |ապրիլի 29-ի` կենդանական ծագման սննդամթերքի հիգիենայի առանձնակի |
| |պահանջներ սահմանող N 853/2004 կանոնակարգի մոտարկումը ՀՀ |
| |օրենսդրությանը, բացերի հայտնաբերումը և դրանց հիման վրա |
| |կենդանական ծագում ունեցող սննդամթերքի հիգիենային ներկայացվող |
| |առանձնակի պահանջների տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակումը: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Կարգավորման առարկան սննդամթերքի անվտանգության միջազգային |
| |չափանիշների ներդրումն ապահովող իրավաօրենսդրական ակտերի մշակման |
| |և ընդունման, համակարգերի ներդրման գործընթացի կազմակերպումն է: |
| | 3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող կամ շուկա հանվող |
| |նորահայտ և հատուկ նշանակության սննդամթերքի ու սննդային |
| |հավելումների շուկայահանման, ինչպես նաև սննդի շղթայում ընդգրկված|
| |տնտեսավարողների գործունեության իրականացման վայրի մասին լիազոր |
| |մարմնին տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի սահմանում |
| | Եվրամիության պահանջներին համապատասխան` մարդու սպառման համար |
| |նախատեսված կենդանական ծագում ունեցող մթերքի պաշտոնական |
| |վերահսկողության ընթացակարգերի ու պահանջների սահմանում |
| | Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարիայի և |
| |բուսասանիտարիայի բնագավառներում մատուցվող ծառայությունների որակի|
| |բարելավում: Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում` |
| |մինչև 72 հազ. հա տարածության վրա, հակաանասնահամաճարակային |
| |կանխարգելիչ միջոցառումների իրականացում` 8 հիվանդության դեմ |
|____|________________________________________________________________|
| 49.| Գյուղական համայնքներում գյուղատնտեսական կոոպերատիվների |
| |ստեղծումը |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Հետսեփականաշնորհման ժամանակահատվածում ձևավորված |
| |գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն ու մասնատված |
| |հողաբաժինները սահմանափակում են գյուղատնտեսության ոլորտի կայուն |
| |զարգացումը և լուրջ խոչընդոտ հանդիսանում ոլորտի |
| |արդյունավետության բարձրացման համար: |
| | Գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման, |
| |մրցունակության բարձրացման տեսանկյունից առանձնապես կարևորվում է |
| |գյուղացիական տնտեսությունների խոշորացումը` մասնավորապես, |
| |կոոպերատիվների, ընկերությունների, ընկերակցությունների, |
| |ասոցիացիաների և կամավորության սկզբունքով ստեղծված այլ |
| |միավորումների ձևավորման միջոցով: |
| | 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Գյուղատնտեսության զարգացման ներկա փուլում անբավարար է |
| |օգտագործվում գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը: Վերջինս |
| |պայմանավորված է նաև տնտեսությունների փոքր չափերով և համատեղ |
| |գործելու խթանների բացակայությամբ: Ստեղծված իրավիճակում |
| |անհրաժեշտ է հստակեցնել գյուղատնտեսությունում կոոպերացիայի |
| |խթանմանն ուղղված պետական քաղաքականությունը և իրականացնել |
| |կոոպերատիվների ձևավորման և դրանց գործունեության համար |
| |բարենպաստ պայմանների ստեղծման ծրագրեր: |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Առկա խնդիրների լուծմանը կնպաստի հետևյալ քայլերի |
| |իրականացումը` |
| | 1) հանրապետության 10 մարզերի գյուղական համայնքներում |
| |գյուղատնտեսական կոոպերատիվների անհրաժեշտության և տվյալ |
| |տնտեսավարման ձևի առավելությունների վերաբերյալ խորհրդատվության |
| |տրամադրում. |
| | 2) հանրապետության գյուղական համայնքներում տարբեր |
| |ուղղվածության առնվազն 10 կոոպերատիվների ստեղծմանն աջակցություն. |
| | 3) գյուղատնտեսական կոոպերացիայի միջազգային լավագույն փորձի |
| |տեղայնացման նպատակով Եվրամիության աջակցության Թայեքս ծրագրի |
| |իրականացման համար հայտ ներկայացնելը. |
| | 4) գյուղատնտեսության ոլորտում գործող կոոպերատիվների |
| |կարողությունների հզորացման միջոցառումների իրականացում (սերմերի, |
| |անասնագլխաքանակի, գյուղատնտեսական տեխնիկայի առաջնահերթ |
| |տրամադրում և այլն): |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Հանրապետությունում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման |
| |կանոնակարգումը և գործունեության համար պայմանների ստեղծումը |
| | 3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Կբարձրանա գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի օգտագործման |
| |մակարդակը, գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը, |
| |կկրճատվի գյուղական աղքատությունը: |
|____|________________________________________________________________|
| 50.| Հայաստանի Հանրապետության համայնքներին գյուղատնտեսական |
| |տեխնիկայի մատակարարման մեխանիզմների կատարելագործումը |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Ներկայումս հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի|
| |95 տոկոսի շահագործման ժամկետները գերազանցել են սահմանված |
| |նորմաները: Գյուղատնտեսական տրակտորների 48 տոկոսի շահագործման |
| |ժամկետը գերազանցում է 26 տարին: Ստեղծված իրավիճակը հանգեցնում է |
| |գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման ծախսերի ու կորուստների |
| |ավելացմանը, արտադրողականության նվազեցմանը և ծառայությունների |
| |սակագների աճին: Գյուղատնտեսությունում տնտեսավարողների ներկայիս |
| |վճարունակության պայմաններում հրատապ են դարձել գյուղական |
| |համայնքներին գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման մատչելի |
| |մեխանիզմների մշակումը և կիրառումը |
| | 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի համալրումը |
| |հիմնականում իրականացվել է մի շարք դրամաշնորհային ծրագրերով: 1997|
| |թվականից սկսած` տարբեր դրամաշնորհների միջոցով հանրապետություն է |
| |ներմուծվել 885 տրակտոր և 116 կոմբայն: Որոշակի թվով տեխնիկա է |
| |ներմուծվել նաև Համաշխարհային բանկի վարկային ծրագրի |
| |բաղադրիչներով, և որոշ քանակություն բերվել է մասնավոր |
| |ներդրողների կողմից: Ներմուծված քանակությունը չափազանց փոքր է |
| |տեխնիկայի համալրման իրական պահանջարկի նկատմամբ: |
| | |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Գերակա խնդրի լուծման համար առաջարկվում է հետևյալ քայլերի |
| |իրականացումը` |
| | 1) մարզային և տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական |
| |տեխնիկայի ապահովվածության փաստացի մակարդակի ու դրանց վիճակի |
| |գնահատում (ըստ գյուղատնտեսական հողատեսքերի` տեխնիկայով |
| |ապահովվածության, տեխնիկայի պատրաստականության մակարդակի, ըստ |
| |տեսակների շահագործման ժամկետների և այլն). |
| | 2) մարզային և տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական |
| |տեխնիկայի պահանջարկի գնահատում. |
| | 3) գյուղատնտեսական տեխնիկա մատակարարող լիզինգային |
| |ընկերությունների, արտերկրի արտադրողների հետ հանրապետությանը |
| |մատչելի պայմաններով տեխնիկայի մատակարարման շուրջ |
| |բանակցությունների վարում, դրամաշնորհային կարգով գյուղատնտեսական |
| |տեխնիկայի ներմուծման հայտեր ներկայացնելը. |
| | 4) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի |
| |նոյեմբերի 4-ի «Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և |
| |գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության |
| |բարձրացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 43 |
| |արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» |
| |Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակում. |
| | 5) գյուղատնտեսությունում մեքենայական աշխատանքներ իրականացնող|
| |համատեղ գործունեության պայմանագրով և կոոպերացման սկզբունքով |
| |գործող կառույցներին աջակցություն: |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Գերակա խնդրի կարգավորման առարկան է հանրապետության մարզերի և |
| |տարածաշրջանների կտրվածքով գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի և |
| |պահանջարկի գնահատումը, մատչելի պայմաններով գյուղատնտեսական |
| |տեխնիկայի մատակարարման մեխանիզմների մշակումն ու կիրառումը: |
| | 2. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Գերակա խնդրի իրականացումից ակնկալվում են` |
| | 1) գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և վիճակի |
| |գնահատումը. |
| | 2) ըստ հանրապետության մարզերի, տարածաշրջանների` |
| |գյուղատնտեսական տեխնիկայի պահանջարկի գնահատումը. |
| | 3) գյուղատնտեսությունը տեխնիկական միջոցներով համալրելու |
| |մատչելի մեխանիզմների մշակումը և ներդրումը. |
| | 4) գյուղատնտեսության տեխնիկական կազմի նորացումը և |
| |կառուցվածքի բարելավումը. |
| | 5) գյուղատնտեսության մեքենայացման մակարդակի և |
| |արտադրողականության բարձրացումը: |
|____|________________________________________________________________|
| 51.| Ձկնաբուծական մթերքների արտադրության և արտահանման ծավալների |
| |խթանումը |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 240 |
| |ձկնաբուծական տնտեսություն, որոնք, ընդհանուր առմամբ, տնօրինում են|
| |2700 հա ջրային մակերես: Հանրապետության ձկնաբուծարանները տարեկան|
| |արտադրում են 6-7 հազար տոննա ձուկ, մինչդեռ առկա բնատնտեսական |
| |ներուժը հնարավորություն է ընձեռում կրկնապատկելու և անգամ |
| |եռապատկելու արտադրության ծավալները: Այնուամենայնիվ, ներքին |
| |շուկայի սահմանափակ հնարավորությունները հայրենական ձկնաբույծներին|
| |թույլ չեն տալիս ընդլայնել ձկան արտադրության ծավալները: Ձկան |
| |արտադրության ծավալների ավելացման հզոր ազդակ կարող է հանդիսանալ |
| |ձկնամթերքի արտահանման խթանումը, որի ուղղությամբ անհրաժեշտ է |
| |ձեռնարկել համապատասխան քայլեր: |
| | 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա |
| |խնդիրները |
| | Ձկնաբուծական տնտեսություններն իրենց գործունեության ընթացքում|
| |իրականացնում են բազմաբնույթ գործառույթներ` շփվելով տարբեր |
| |գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ծագում են տարաբնույթ |
| |խնդիրներ (հարկային, մաքսային, բնապահպանական և այլն): Այս |
| |հանգամանքը երբեմն հանգեցնում է ձկնաբուծարանների գործունեության |
| |սահմանափակմանը, իսկ առանձին դեպքերում` նույնիսկ դադարեցմանը: |
| |Դրան զուգահեռ, ձկնաբուծական տնտեսությունները լուրջ խոչընդոտների |
| |են հանդիպում հատկապես ձուկ և ձկնամթերք արտահանելու |
| |գործընթացում: |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Ձկնաբուծական տնտեսությունների առջև ծառացած խնդիրների |
| |լուծմանն ու ձկնաբուծարանների գործունեությանն աջակցությանն է |
| |միտվելու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության |
| |նախարարության համակարգում ձևավորվող ձկնաբուծական ոլորտի |
| |հիմնախնդիրները կարգավորող միջգերատեսչական աշխատանքային խմբի |
| |գործունեությունը: |
| | |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Նկատի ունենալով ռուսաստանյան շուկայի ընդարձակ |
| |հնարավորությունները` ձկան արտահանման գործընթացի խթանման նպատակով|
| |Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը 2012 |
| |թվականի ընթացքում հետևողական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի |
| |անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային |
| |ծառայության հետ համագործակցելու և Ռուսաստանի Դաշնություն ձուկ |
| |և ձկնամթերք արտահանող հայկական ձեռնարկությունների ցանկը |
| |ընդլայնելու ուղղությամբ: |
| | 3. Գերակա խնդրի իրականացման դեպքում ակնկալվող արդյունքները |
| | Ակնկալվում է, որ համալիր գործունեության արդյունքում |
| |հանրապետությունում միայն 2012 թվականին ձկան արտադրության ծավալը |
| |կավելանա շուրջ 2000 տոննայով կամ 25 տոկոսով, իսկ ձկան և |
| |ձկնամթերքի արտահանման ցուցանիշը կկազմի ավելի քան 1800 տոննա: |
| | Միաժամանակ 2012 թվականին Ռուսաստանի Դաշնություն ձուկ և |
| |ձկնամթերք արտահանող հայկական ընկերությունների թիվը կավելանա |
| |3-4-ով: |
|_____________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն |
|_____________________________________________________________________|
| 52.| Հայ գրավոր ժառանգության, գրքի, գրքարվեստի և տառարվեստի |
| |հանրահռչակումը ՀՀ-ում և արտերկրում |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում հայ գրավոր |
| |ժառանգության հանրահռչակում, հայ գրավոր մշակույթի դիրքավորում, |
| |տեղեկատվական հասարակության հոգևոր-մշակութային ինքնության և |
| |բարոյական արժեհամակարգի ձևավորում |
| | |
| | 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները |
| | Հայկական տպագրության 500-ամյակին նվիրված համապետական և |
| |համաժողովրդական հոբելյանական միջոցառումների ծրագիրը Հայաստանի |
| |մշակութային կյանքի 2012 թ. խոշորագույն իրադարձություններից մեկն|
| |է: Հոբելյանի նշման պետական նշանակությունն ու կարևորությունը |
| |ամրագրվել են ՀՀ Նախագահի 2008 թ. օգոստոսի 22-ի ՆԿ-138-Ա |
| |կարգադրությամբ, որի համաձայն ստեղծվել է միջոցառումները |
| |նախապատրաստող պետական հանձնաժողով` ՀՀ Նախագահի ղեկավարությամբ: |
| |Միևնույն ժամանակ 2012 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հռչակվեց |
| |գրքի համաշխարհային մայրաքաղաք: Զուգահեռաբար արձանագրվում է, որ |
| |խիստ նվազել է գրավոր ժառանգության և գրքի դերն անհատի բարոյական |
| |արժեհամակարգի ձևավորման գործընթացում, ինչը հակասում է հայ |
| |ժողովրդի կենսաձևին և համահունչ չէ կրթված քաղաքացիական |
| |հասարակության ձևավորման նպատակի հետ: |
| | Հիմնական խնդիրն է միջազգային ասպարեզում հայ մշակույթի |
| |«դիրքավորումը»` ավանդական գրատպության կենտրոններում գրավոր |
| |ժառանգության հանրահռչակման միջոցով, և արդի տեղեկատվական դաշտում|
| |հայ հասարակության հոգևոր-մշակութային ինքնության ու բարոյական |
| |արժեհամակարգի ձևավորումը` ՀՀ-ում գրքարվեստի, տառարվեստի և |
| |ընթերցանության տարածման միջոցով: |
| | |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Արտերկրում հայ գրատպության պատմական կենտրոններում հայ գրավոր|
| |մշակութային ժառանգության ցուցահանդեսների կազմակերպում, գրքի |
| |միջազգային տոնավաճառներին մասնակցության, Հայաստանում գրավոր |
| |ժառանգությանը, հայ գրատպությանը վերաբերող համաժողովների, գրական |
| |հավաքների, փառատոների, ցուցահանդեսների և ընթերցանության |
| |հանրահռչակման միջոցառումների, մանկական ծրագրերի իրականացում, |
| |գրական և հրատարակչական մրցույթների, արտերկրի հետ |
| |գրական-թարգմանական համատեղ ծրագրերի իրականացում |
| | Գրահրատարակչական որակյալ արտադրանքի միջոցով հասարակության` |
| |ազգային և համաշխարհային գրական, գիտական, մշակութային արժեքների |
| |մատչելիության ապահովում, տպագիր մշակութային ավանդույթների |
| |պահպանում, զարգացում և հանրահռչակում |
| | Գրադարանային համակարգի զարգացում և դրա` որպես բնակչության |
| |տեղեկատվական սպասարկման կարևորագույն օղակ դիտարկում |
| | |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Հայ գրավոր ժառանգության, գրքարվեստի, տառարվեստի, |
| |ընթերցանության տարածում, արտերկրում հայկական գրքի և գրքարվեստի |
| |միջազգայնացում և հանրահռչակում |
| | |
| | 3. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Հարուստ պատմական գրավոր ժառանգությունն ամբողջապես |
| |ներկայացնելու արդյունքում կընդլայնվեն հասարակության թիրախային |
| |խմբերի շրջանակները, միջազգային համագործակցության ծրագրերը, հայ |
| |մշակույթը կընդգրկվի միջազգային այնպիսի գործընթացներում, որոնցում|
| |նրա պատմական վարկանիշի մեջ կձևավորվի հզոր ավանդական մշակույթ |
| |ունեցող Հայաստանի կերպարը: Կվերհանվեն, կվերլուծվեն և |
| |կկանխարգելվեն հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնությանը և |
| |բարոյական արժեքներին սպառնացող երևույթները: |
|____|________________________________________________________________|
| 53.| Մշակութային ծառայությունների ոլորտում էլեկտրոնային |
| |տեղեկատվական համակարգերի ներդրումը և գործարկումը |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Էլեկտրոնային ժամանակակից հասարակության պահանջարկի ապահովում |
| | |
| | 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները |
| | Ներկայումս Հայաստանում թանգարանները ցուցադրական տարածքների |
| |սղության պատճառով հանրությանը ներկայացնում են իրենց |
| |հավաքածուների մոտավորապես 2.57 տոկոսը: |
| | Հիմնական խնդիր է պահոցներում, ֆոնդերում պահվող և |
| |չցուցադրվող մշակութային արժեքների, թանգարանային առարկաների մասին|
| |տեղեկատվության տրամադրումը հասարակության լայն շերտերին: |
| | Խնդիր է համարվում նաև հայաստանյան գրադարանների միացյալ |
| |ավտոմատացված ցանցի գործարկումը և թանգարաններում ու |
| |գրադարաններում մասնագետների վերապատրաստումը, քանի որ ժամանակակից|
| |տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ենթադրում է որակյալ |
| |մասնագետների առկայություն: |
| | Ներկայումս համերգային դահլիճներում տոմսերը ձեռք են բերվում |
| |ավանդական եղանակով, ինչն արդյունավետ չէ անհատի կողմից տոմսի |
| |ֆիզիկապես ձեռքբերման պայմաններում` թե` հասանելիության, թե` |
| |հաշվառման, թե` տեղեկատվության առումներով: |
| | Խնդիր է դրվում տոմսերի մասին տեղեկատվությունը, դրանց վաճառքն|
| |առավել թափանցիկ և մատչելի դարձնել: |
| | |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Թանգարաններում վիրտուալ թեմատիկ ցուցադրությունների |
| |կազմակերպում, էլեկտրոնային կրպակների գործարկում, մշակութային |
| |ծառայություններ մատուցող մասնագետների վերապատրաստում: |
| |Թատերահամերգային կազմակերպություններում էլեկտրոնային տոմսերի |
| |ձեռքբերման միասնական համակարգի գործարկում |
| | Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործընթացի`|
| |մշակութային ժառանգության թվայնացում, էլեկտրոնային տեղեկատվական |
| |շտեմարանների և միացյալ ավտոմատացված ցանցի շարունակական |
| |զարգացում, Հայաստանում գրադարանների տեխնիկական վերազինման և |
| |արդիականացման ծրագրի իրականացում |
| | |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Թանգարանային առարկաների հանրահռչակման ընդլայնում, |
| |գրադարանային ոլորտում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրմամբ |
| |մատուցվող մշակութային ծառայությունների որակի բարելավում |
| | Թատերահամերգային կազմակերպությունների կողմից մատուցվող |
| |ծառայություններում սպասարկման գործառույթների արդիականացում |
| | |
| | 3. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է թանգարանային |
| |ֆոնդերում և գրադարաններում գտնվող մշակութային արժեքների ու |
| |գրքերի մատչելիության, հասանելիության, մշակութային |
| |կազմակերպությունների տոմսերի վաճառքի թափանցիկություն և |
| |մշակութային ծառայությունների որակի ապահովում |
|____|________________________________________________________________|
| 54.| Մշակութային ենթակառուցվածքների արդիականացումը |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ պայմանների |
| |ստեղծում, միջազգային ժամանակակից տեղեկատվական պահանջների |
| |ապահովում |
| | |
| | 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները |
| | Գրադարանների ոլորտում 2008 թ. մեկնարկել է «Գրադարանների |
| |վերանորոգում» ծրագիրը: 2011 թ. ավարտվել են Հայաստանի ազգային |
| |գրադարանի և 6 մարզային գրադարանների (Արագածոտնի, Արարատի, |
| |Արմավիրի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի) հիմնանորոգման |
| |աշխատանքները: Ծրագրի 1-ին փուլը կավարտվի 2012 թ.` բոլոր |
| |վերանորոգված գրադարանների տեխնիկական վերազինման գործընթացը: |
| | Թանգարանների ոլորտում 2011 թ. ավարտվել են 3 թանգարանների` |
| |Ա. Բակունցի տուն-թանգարանի, Ե. Չարենցի անվան գրականության և |
| |արվեստի թանգարանի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման |
| |աշխատանքները, որոնց 2012 թ. կհաջորդի նոր թարմացված մշտական |
| |ցուցադրությունների բացումը: |
| | Թատերական շենքեր (ներառյալ` մարզային) և համերգային |
| |դահլիճներ |
| | Հայաստանում այսօր, որպես պետական համերգային դահլիճներ, |
| |լիարժեք գործում են 2 մեծ (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և |
| |բալետի ազգային ակադեմիական թատրոն, Ա. Խաչատրյանի անվան |
| |համերգասրահ) և 2 փոքր (Երևանի կամերային երաժշտության տուն, |
| |Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահ) դահլիճներ: |
| | Վերջին տարիներին մասնակի վերանորոգման աշխատանքներ են |
| |կատարվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային |
| |ակադեմիական թատրոնում (տանիքի նորոգում), սակայն շարունակվում է |
| |խնդիր մնալ թատրոնի ներկա տեխնիկական վիճակը, որը ֆիզիկապես ու |
| |բարոյապես մաշված է: Թատրոնի ակուստիկ, ձայնալուսային սարքերը, |
| |բեմական մեխանիզմները, օդափոխության և այլ համակարգերը ոչ միայն |
| |չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, այլ նաև բացասաբար |
| |են անդրադառնում ներկայացումների որակի վրա: Դեռևս առկա է |
| |անվտանգության պայմանների ապահովման գերխնդիրը, քանի որ դահլիճի |
| |սարքավորումները, դրանց կառավարման համակարգը գերմաշված են, իսկ |
| |դրանց հետագա շահագործումը կարող է առաջացնել անկանխատեսելի |
| |արտակարգ իրավիճակներ: |
| | |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | 12 գրադարաններում վերազինման աշխատանքների իրականացում |
| | Վերանորոգված 4 թանգարաններում նոր մշտական ցուցադրությունների|
| | ձևավորում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային |
| | ակադեմիական թատրոնի շենքի նյութատեխնիկական և մասնագիտական |
| |բազայի արդիականացում, մասնավորապես, համերգային սրահների |
| |լուսաձայնային սարքավորումների և բեմական մեխանիզմների վերազինում|
| | |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Պետական գրադարանների, 4 թանգարանների, Ա. Սպենդիարյանի անվան |
| |օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լիարժեք |
| |գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծման մեկնարկ |
| | |
| | 3. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է պետական |
| |գրադարանների միասնական արդիական համակարգի ստեղծում, թանգարանները|
| |կունենան նոր մշտական ցուցադրություններ, որի հետևանքով կավելանա |
| |թանգարանային առարկաների շրջանառությունը, Ա. Սպենդիարյանի անվան |
| |օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (Հայաստանում |
| |միակ դահլիճն է, որը լիարժեք պայմաններ կապահովի ստեղծագործական |
| |միջոցառումների և համերգների կազմակերպման համար) կապահովվի |
| |ստեղծագործական գործունեության համար անհրաժեշտ պայմանների և |
| |մշակութային ծառայությունների որակը: |
|____|________________________________________________________________|
| 55.| Պետության և մասնավոր հատվածի համագործակցության նոր ձևաչափի |
| |ներդրումը պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման |
| |ոլորտում |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Որպես գերակա ուղղություն ճանաչումը պայմանավորված է վթարային |
| |և վտանգված վիճակում գտնվող պատմամշակութային հուշարձանների |
| |վերականգնման նպատակով այլընտրանքային ֆինանսական միջոցներով |
| |ներգրավելու, հուշարձանների հետագա ոչնչացումը կամ կորուստը |
| |կանխելու, դրանք իրենց սկզբնական գործառնական նշանակությամբ կամ |
| |զբոսաշրջության նպատակներով օգտագործելու անհրաժեշտությամբ: |
| | 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները |
| | Ներկայումս հուշարձանները վերականգնվում են հիմնականում ՀՀ |
| |պետական բյուջեից հատկացվող միջոցներով: Անբավարար է անհատ |
| |բարերարների` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասնակցությամբ |
| |հուշարձանների վերականգնման գործը: Դրա պատճառը համագործակցության |
| |ձևաչափերի, դրանց` ՀՀ օրենսդրությամբ ամրագրվածության |
| |բացակայությունն է կամ ոչ կանոնակարգված լինելը, ինչը թույլ չի |
| |տալիս հստակեցնել համագործակցող կողմերի իրավասություններն ու |
| |պարտականությունները, իրականացվող միջոցառումների` օրենսդրությանը |
| |համապատասխանեցումը, սպասվելիք արդյունքի լիարժեք տիրապետման |
| |հնարավորությունները և տնօրինումը: |
| | |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցության նոր |
| |ձևաչափերի մշակում և 2012 թ. 3 ծրագրի մեկնարկ (Օձունի Սբ |
| |Հովհաննես եկեղեցի, Մխիթար Գոշի դամբարան, 1827 թ. ռուս-պարսկական |
| |պատերազմում զոհված ռուս մարտիկներին նվիրված Օշականի հուշարձան) |
| | |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Պատմամշակութային հուշարձանների վերականգնման գործընթացներում |
| |պետության և մասնավոր հատվածի համագործակցության ապահովում, |
| |խնդրին առնչվող գործընթացների կանոնակարգում |
| | |
| | 3. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Համագործակցության նոր ձևաչափի մշակումը հնարավորություն |
| |կընձեռի ապահովելու «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների|
| |ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ |
| |օրենքի 42-րդ հոդվածի պահանջների կատարումը, որի համաձայն |
| |հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառը, բացի |
| |պետական հատկացումներից, ֆինանսավորվում է նաև հուշարձանների |
| |սեփականատերերի և օգտագործողների, մշակութային, հասարակական և |
| |այլ կազմակերպությունների ու հիմնադրամների միջոցներով և օրենքով |
| |չարգելվող այլ միջոցների հաշվին: |
| | Նոր ձևաչափի ներդրումը, անկասկած, հնարավորություն կընձեռի |
| |նաև նորովի վերաիմաստավորելու հայոց պատմամշակութային անշարժ |
| |ժառանգության պահպանմանը նպատակաուղղված վերականգնողական |
| |գործընթացները, ընդլայնելու այդ նպատակով իրականացվող ծրագրերի |
| |շահառուների շրջանակը, բարձրացնելու հասարակական, միջազգային |
| |կազմակերպությունների, անհատ բարերարների, համայնքի բնակչության |
| |ներգրավվածության, մասնակցության աստիճանը: Այն կարևոր խթան կարող|
| |է հանդիսանալ պատմամշակութային հուշարձանների պահպանության, |
| |վերականգնման, նպատակային օգտագործման, հանրահռչակման, |
| |զբոսաշրջությանը նվիրված հեռանկարային ծրագրերի մշակման ու դրանց |
| |իրականացման աշխատանքներում: |
|____|________________________________________________________________|
| 56.| Ազգային փոքրամասնությունների մշակույթի լիարժեք դրսևորման |
| |համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծումը |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվի և |
| |մշակույթի պահպանումը, նրանց ինտեգրումը հանրապետության |
| |բնակչության մշակութային և հասարակական կյանքին |
| |հնարավորություններ կստեղծեն նրանց լիարժեք դրսևորման համար: |
| | 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները |
| | ՀՀ գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված է ազգային |
| |փոքրամասնությունների մայրենի լեզվով գրականություն, որը մշտապես |
| |համալրվում է ՀՀ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների|
| |հաշվին և նվիրաբերվում ազգային փոքրամասնությունների |
| |ներկայացուցիչների կողմից: 2011 թ. գրադարանային հավաքածուները |
| |համալրվել են 180 միավորով` ուկրաիներեն, քրդերեն, վրացերեն, |
| |հունարեն, լեհերեն և այլ լեզուներով: Կազմակերպվել են |
| |մշակույթների երկխոսություններ, հանդիպումներ ազգային |
| |փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: |
| | ՀՀ կառավարությունն աջակցում է Հայաստանում բնակվող ազգային |
| |փոքրամասնությունների մամուլի հրատարակմանը` 13 անուն թերթ և |
| |ամսագիր, պետական պատվերով յուրաքանչյուր տարի հրատարակվում է |
| |ազգային փոքրամասնությունների գրականություն, կազմակերպվում է |
| |մշակութային փառատոն: Նշված միջոցառումները նպաստում են ազգային |
| |փոքրամասնությունների ազգային ինքնության և մշակույթի զարգացմանը,|
| |ինչի արդյունքում ավելանում են լեզվի, մշակույթի, ավանդույթների |
| |պահպանմանն ու զարգացմանը միտված նախաձեռնությունները, որոնք |
| |պահանջում են լուծումներ: |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Կարևորելով ազգային փոքրամասնությունների մշակույթի |
| |զարգացումը` գրադարանային հավաքածուներից հավասարապես օգտվելու |
| |իրավունքը և տեղեկույթի մատչելիությունն ապահովելու նպատակով |
| |մշակվել և իրականացվում են համատեղ ծրագրեր, որոնք կապահովեն |
| |ազգային փոքրամասնությունների լեզուներով համալրման մշտական |
| |գործընթացը և նրանց մշակույթը բացահայտող, ներկայացնող ու |
| |ճանաչումն ապահովող բազմաբնույթ միջոցառումների կազմակերպումը: |
| |Ստեղծել բոլոր անհրաժեշտ նախապայմանները` ազատորեն տարածելու |
| |ազգային ավանդույթների և կենցաղի մասին տեղեկատվությունը: |
| |Ապահովել ինքնադրսևորման համար հավելյալ հնարավորություններ: |
| | |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ազգային |
| |փոքրամասնությունների մշակույթի զարգացման համար նպաստավոր |
| |պայմանների ստեղծման գործընթացով, Հայաստանի Հանրապետության |
| |ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի, ավանդույթների |
| |պահպանմամբ, մշակութային դրսևորման քաղաքականության ապահովմամբ: |
| | |
| | 3. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզվի և |
| |մշակույթի պահպանում, նրանց ինտեգրում հանրապետության բնակչության |
| |մշակութային և հասարակական կյանքում, մշակութային բազմազանության |
| |դրսևորման ապահովում, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների |
| |մշակույթի փոխճանաչում, մշակութային համագործակցության ամրապնդում,|
| |ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվով տեղեկույթի |
| |մատչելիություն |
|____|________________________________________________________________|
| 57.| Հայ արվեստը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն գնահատվելու|
| |հնարավորության և համաշխարհային մշակութային գործընթացներին ակտիվ|
| |մասնակցության պայմանների ստեղծումը |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Արտերկրում հայ մշակույթի հարուստ ավանդույթների և |
| |ժամանակակից արվեստի ներկապնակն ըստ արժանվույն ներկայացնելը և |
| |հանրահռչակելը` իր բոլոր դրսևորումներով: Հայ մշակույթի մասին |
| |միջազգային հասարակական կարծիքի ձևավորումը և միջազգային |
| |մշակութային կյանքի անքակտելի բաղկացուցիչ մասը դարձնելը |
| | |
| | 1.1. Ներկա վիճակը և առկա խնդիրները |
| | Հայաստանում գործում են արհեստավարժ համայնքային և պետական |
| |թատերախմբեր, ինքնուրույն գործող պետական համերգային |
| |կազմակերպություններ, պետական և մասնավոր մշակութային |
| |արտադրությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնք վարում են հայ |
| |և համաշխարհային մշակույթի բարձրարժեք նմուշներ ներառող լուրջ |
| |ծրագրային քաղաքականություն, ինչը հնարավորություն է ստեղծում |
| |մրցունակ լինելու միջազգային ասպարեզում: 2012-ին Հայաստանը |
| |մասնակցել է 50-ից ավելի միջազգային նախագծերի, փառատոների, |
| |մրցույթների, վարպետության դասընթացների, ցուցահանդեսների, |
| |գիտաժողովների, կլոր սեղանների` ամերիկյան մայր ցամաքի երկրներում,|
| |Եվրոպայում, Ասիայում: Տարեցտարի ավելանում են համագործակցության |
| |ծրագրերը և առաջարկները, ինչպես նաև առավել հեղինակավոր |
| |ծրագրերին մասնակցության հայտերը, որի համար չկան համարժեք |
| |ֆինանսական հատկացումներ, ինչը խոչընդոտում է Հայաստանի |
| |մշակութային դաշտը լիարժեք ներկայացնելուն: |
| | |
| | 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները |
| | Միջազգային մշակութային դաշտի առավել հանգամանալի |
| |ուսումնասիրումը և մշակույթի ոլոտի մենեջմենթի մասնագետների |
| |պատրաստումը |
| | |
| | 2. Կարգավորման առարկան |
| | Միջազգային մշակութային դաշտի առավել հանգամանալի |
| |ուսումնասիրումը և մշակույթի ոլոտի մենեջմենթի մասնագետների |
| |պատրաստումը |
| | |
| | 3. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Միջազգային փորձի ձեռքբերում, միջազգային ասպարեզում մրցունակ |
| |մշակութային արտադրանքի ստեղծում, մշակութային միջազգային |
| |հեղինակության ձեռքբերում, միջազգային համագործակցության |
| |հեռանկարների ստեղծում, հայ մշակույթի դիրքերի ամրապնդում |
| |համաշխարհային արվեստի ասպարեզում |
|_____________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի |
| նախարարություն |
|_____________________________________________________________________|
| 58.| Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեությունն |
| |ապահովող ենթակառուցվածքների ներդրումը |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1487-Ն |
| |որոշմամբ հաստատվել են կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և |
| |կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող |
| |միջոցառումների ժամանակացույցը, որոնց իրականացումը կրում է |
| |շարունակական բնույթ, այն բխում է նաև ՀՀ կառավարության 2012 թ. |
| |հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի |
| |մասին» N 730-Ա որոշման հավելվածի 3.2.1-ին կետի 6-րդ ենթակետի |
| |պահանջներից: |
| | |
| | 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | 2012 թվականին շարունակական բնույթ կկրեն կենսաթոշակային |
| |բարեփոխումների համար իրականացվող աշխատանքները: |
| | Մասնավորապես, ի կատարումն ՀՀ կառավարության 2008 թվականի |
| |նոյեմբերի 13-ի N 1487-Ն որոշման և ՀՀ վարչապետի 2011 թվականի |
| |փետրվարի 16-ի N 113-Ա որոշման, կմշակվեն և կհաստատվեն |
| |բազմաստիճան կենսաթոշակային համակարգի գործունեությունն ապահովող` |
| |ՀՀ կառավարության 21 որոշման նախագիծ և գերատեսչական 2 իրավական |
| |ակտ: |
| | Ի կատարումն ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների |
| |նախարարության, eCSD Expert AS-ի և «Հայաստանի կենտրոնական |
| |դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջև 2011 թվականի ապրիլի 14-ին կնքված |
| |պայմանագրի` աշխատանքներ կիրականացվեն կենսաթոշակային հաշիվների |
| |վարումն ապահովող տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների |
| |մշակման ու ներդրման համար, որի շրջանակներում համակարգը |
| |կփորձարկվի արդեն 2013 թվականին: |
| | 2012 թվականին, ի կատարումն ՀՀ կառավարությանն առընթեր պետական|
| |եկամուտների կոմիտեի և «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ-ի միջև 2011 թվականի |
| |սեպտեմբերի 23-ին կնքված պայմանագրի, կմշակվի, կփորձարկվի և |
| |կներդրվի եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված |
| |հաշվառման համակարգը` հաշվի առնելով ՀՀ կառավարության 2011 թվականի|
| |հուլիսի 30-ի N 25 արձանագրային որոշումը: |
| | Միաժամանակ` ավարտին կհասցվի պետական կենսաթոշակային համակարգի|
| |տվյալների կենտրոնացված շտեմարանի ներդրումը, ինչպես նաև կմշակվեն|
| |և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվեն` |
| | 1) պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան |
| |ձևավորելու և վարելու կարգը. |
| | 2) պետական կառավարման այլ մարմիններից տվյալներ ստանալու |
| |կարգը. |
| | 3) անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում և |
| |կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազայում ներառված |
| |տվյալները պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանում ներառելու|
| |կարգը: |
| | Իրականացված աշխատանքների արդյունքում` |
| | 1) կմշակվեն և կհաստատվեն բազմաստիճան կենսաթոշակային |
| |համակարգի գործունեությունն ապահովող ենթաօրենսդրական և |
| |գերատեսչական իրավական ակտեր. |
| | 2) կներդրվի և 2013 թվականի սկզբին կփորձարկվի կենսաթոշակային|
| |հաշիվների վարումն ապահովող տեղեկատվական համակարգը. |
| | 3) կներդրվի եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված |
| |հաշվառման համակարգը, որի շրջանակներում կապահովվեն «Եկամտային |
| |հարկի մասին» ՀՀ օրենքի կիրառումը և բոլոր գործատուների կողմից |
| |էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնելը. |
| | 4) կներդրվի և կկիրարկվի պետական կենսաթոշակային համակարգի |
| |տվյալների կենտրոնացված շտեմարանը: |
|____|________________________________________________________________|
| 59.| Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի |
| |ներդրման իրավական, տեխնիկատնտեսական հիմքերի ստեղծումը |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | ՀՀ կառավարության 2012 թ. հունիսի 18-ի «Հայաստանի |
| |Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 730-Ա որոշման |
| |հավելվածի «3.2.1. Սոցիալական քաղաքականությունը» բաժնում ՀՀ |
| |կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը |
| |նախատեսվել է սոցիալական ծառայությունների տրամադրման ինտեգրված |
| |համակարգի ստեղծումը, որի նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում |
| |հայտնված անձանց (ընտանիքներին), ըստ կարիքի, դրան համարժեք |
| |սոցիալական համալիր ծառայությունների տրամադրումը` մեկ պատուհանի |
| |սկզբունքի միջոցով: |
| | |
| | 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | 1) համայնքի սոցիալական կարիքների գնահատման, դրա հիման վրա |
| |տեղական սոցիալական ծրագրերի մշակման մեթոդական ուղեցույցը |
| |հաստատող ՀՀ տարածքային կառավարման նախարարի ու ՀՀ աշխատանքի և |
| |սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանի առկայություն |
| | Մշակված մեթոդական ուղեցույցը համայնքի ղեկավարին տրամադրելու |
| |է տեղական սոցիալական ծրագրերի մշակման և դրանց իրականացման |
| |գործիք` կամավոր լիազորությունների շրջանակներում: |
| | Նպատակային, հասցեական և գրագետ սոցիալական ծրագրեր մշակելու |
| |և իրականացնելու համար ՏԻՄ-ի ղեկավարը պետք է կարողանա ճիշտ |
| |գնահատել համայնքի սոցիալական կարիքները և դրանց համարժեք |
| |սոցիալական ծառայությունների տրամադրմամբ հնարավորինս լուծի դրանք:|
| |Այդ ծրագրերով նախատեսված սոցիալական ծառայությունները |
| |տրամադրվելու են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի |
| |միջոցով. |
| | 2) ինտեգրված սոցիալական ծառայությունների տեխնիկական և |
| |գույքային վերազինման, վերանորոգման աշխատանքների |
| |շարունակականության ապահովում (մեկ պատուհանի սկզբունքի կիրառում):|
| | 2011 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |
| |նախարարությունը, Համաշխարհային բանկի աջակցությամբ, սոցիալական |
| |պաշտպանության վարչարարության ծրագրի շրջանակներում սկսել է |
| |ինտեգրված սոցիալական ծառայությունների տեխնիկական և գույքային |
| |վերազինման, վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է |
| |ավարտել 2013 թվականին: 2012 թ. նախատեսվում է գործարկել ինտեգրված|
| |սոցիալական ծառայությունների առնվազն 10 կենտրոն: |
|____|________________________________________________________________|
| 60.| Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների |
| |պաշտպանության ազգային ծրագրի մշակումը |
| | |
| | 1. Գերակա խնդրի անհրաժեշտությունը (նպատակը) |
| | Հայաստանի Հանրապետությունում երեխաների սոցիալական |
| |պաշտպանության ոլորտի գործունեության հիմնական նպատակը կյանքի |
| |դժվարին իրավիճակում գտնվող երեխաների կյանքի որակի բարելավումն է:|
| |Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումը |
| |պայմանավորված է երեխաների իրավունքների պաշտպանության |
| |քաղաքականության մեջ նոր մոտեցումների ներդրման և երեխաների |
| |պաշտպանության համակարգի հզորացման անհրաժեշտությամբ: Նախատեսվում |
| |է մշակել առաջիկա տարիների ընթացքում երեխաների իրավունքների |
| |պաշտպանության քաղաքականության հիմնական ուղղությունները և |
| |ունենալ դրա իրականացման մոնիթորինգի կայուն ինստիտուցիոնալ |
| |մեխանիզմ: Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների |
| |քաղաքականությունը բխում է նաև 2012 թ. ՀՀ կառավարության 2012 թ. |
| |հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի |
| |մասին» N 730-Ա որոշման հավելվածի 1-ին գլխի 2-րդ գերակայության |
| |2-րդ ենթակետի պահանջներից: |
| | 2. Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվող արդյունքը |
| | Գերակա խնդրի լուծմանն ուղղվող քայլերի իրականացման |
| |արդյունքում ակնկալվում է մշակել առաջիկա տարիների ընթացքում |
| |երեխաների իրավունքների պաշտպանության քաղաքականության հիմնական |
| |ուղղությունները, ընդլայնել Երեխաների պաշտպանության ազգային |
| |հանձնաժողովի լիազորությունները և հստակեցնել գործառույթները, |
| |ստեղծել երեխաների իրավունքների իրականացման լրացուցիչ երաշխիքներ,|
| |ինչպես նաև երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության |
| |մարմինների գործունեության վերահսկման հստակ մեխանիզմներ: |
|_____________________________________________________________________|
---------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում