Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՐՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՐՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

9 օգոստոսի 2012 թվականի N 32

 

25. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ վավերացված 1992 թվականի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրված Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի պահանջները`

Հաստատել Հայաստանի Հանրապետության երրորդ զեկույցը` Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թ. օգոստոսի 9-ի նիստի

N 32 արձանագրային որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ

 

Բովանդակություն

 

._____________________________________________________________________.

|           |             Ներածություն                                |

|___________|_________________________________________________________|

|Մաս 1      |Իրավիճակի վերլուծություն                                 |

|___________|_________________________________________________________|

|Մաս 2      |Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների       |

|           |եվրոպական խարտիայի կատարման 2-րդ մոնիտորինգային փուլի    |

|           |արդյունքներն ամփոփող ազգային մակարդակով իրականացված      |

|           |գործնական քայլերը                                        |

|___________|_________________________________________________________|

|Մաս 3      |Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների       |

|           |եվրոպական խարտիայի կատարման ուղղությամբ Հայաստանի        |

|           |Հանրապետության ներկայացրած երկրորդ զեկույցից հետո        |

|           |ձեռնարկված միջոցները և  իրականացված ծրագրերը             |

|___________|_________________________________________________________|

|Մաս 4      |Ձեռնարկված քայլերը` ըստ հոդվածների                       |

|___________|_________________________________________________________|

|Մաս 5      |Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանում         |

|           |խարտիայի կիրառման վերաբերյալ հանձնարարականի իրականացումը |

|_____________________________________________________________________|

|                          Հավելվածներ                                |

|_____________________________________________________________________|

|Հավելված 1 |Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության բաշխումը`   |

|           |ըստ քաղաքների և  գյուղերի                                |

|___________|_________________________________________________________|

|Հավելված 2 |Խառը ազգային կազմով կամ գերազանցապես ազգային             |

|           |փոքրամասնություններով բնակեցված գյուղական բնակավայրերի   |

|           |ցանկ                                                     |

|___________|_________________________________________________________|

|Հավելված 3 |Պետական հանրակրթական դպրոցներում եզդիերեն/քրդերեն        |

|           |լեզվի ուսուցում իրականացնող բնակավայրերի ցանկ            |

|___________|_________________________________________________________|

|Հավելված 4 |Պետական հանրակրթական դպրոցներում ասորերեն լեզվի          |

|           |ուսուցում իրականացնող բնակավայրերի ցանկ                  |

|___________|_________________________________________________________|

|Հավելված 5 |Ռուսերեն լեզվի ուսուցմամբ դասարաններով պետական           |

|           |հանրակրթական դպրոցների ցանկ                              |

._____________________________________________________________________.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է խարտիայի սկզբունքների կատարման և խարտիայի դրույթների իրականացմանն ուղղված միջոցառումների ընթացքի մասին, ինչպես նաև Հայաստանում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառման վերաբերյալ փորձագետների կոմիտեի դիտարկումների երկրորդ փուլի արդյունքների, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականի շրջանակներում ազգային մակարդակով իրականացված գործնական քայլերի վերաբերյալ 3-րդ զեկույցը:

2. Զեկույցում հաշվի են առնվել.

- «Հայաստանում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների կիրառման առնչությամբ» Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 2009 թվականի սեպտեմբերի 23-ին Նախարարների տեղակալների 1066-րդ նիստում ընդունված Նախարարների կոմիտեի RecChL (2009) հանձնարարականը.

- Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի ECRML (2009)6 զեկույցը` «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վերաբերյալ. խարտիայի կիրառումը Հայաստանում. դիտարկումների երկրորդ փուլ»:

3. Զեկույցը ներկայացնում է ազգային փոքրամասնությունների լեզուներին առնչվող հարցեր, քանի որ Հայաստանում բացակայում է տարածաշրջանային լեզվի խնդիրը և Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, ստանձնել է մշակել քաղաքականություն և սահմանել գործողությունների ծրագիր միայն ազգային փոքրամասնությունների լեզուների (ռուսերեն, հունարեն, եզդիերեն, քրդերեն, ասորերեն) պաշտպանության և զարգացման ուղղությամբ: Խարտիայի վավերացման վերաբերյալ որոշմամբ նշվածներից բացի Հայաստանի Հանրապետությունում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների այլ լեզուներ չկան:

4. Զեկույցը կազմվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և մարզպետարանների կողմից տրամադրված տեղեկությունների, ազգային փոքրամասնությունների համայնքներում և կրթական հաստատություններում կազմակերպված հանդիպումների արդյունքների և Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առաջարկությունների վերլուծության հիման վրա: Զեկույցի նախագիծը տրամադրվել է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառման աշխատանքների կազմակերպման պատասխանատու կառույցներին, ու հաշվի են առնվել ներկայացված նկատառումները:

5. Զեկույցը կազմել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը: Զեկույցը բաղկացած է ներածությունից, հինգ մասերից և հինգ հավելվածներից: Զեկույցը չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությանը, սակայն մասնավորեցնում է, որ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայով Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանության տակ վերցված ազգային փոքրամասնությունների հինգ լեզուներին` ռուսերեն, հունարեն, եզդիերեն, քրդերեն, ասորերեն, առնչվող ծրագրերը կարող էին ավելի մեծ ծավալով պետական նյութական աջակցություն ստանալ, եթե չլիներ համաշխարհային տնտեսական ճգնաժամը և երկրում լուծված լինեին սոցիալ-տնտեսական խնդիրները:

 

Մաս 1

 

Իրավիճակի վերլուծություն

 

6. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայից բխող գործողությունների կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում ի հայտ բերեց մի շարք խնդիրներ, որոնց մի մասը ներկայացվել են հանրապետության նախորդ զեկույցներում: Խնդիրները Հայաստանի Հանրապետության համար ընդհանուր բնույթի են, նրանց լուծումը պահանջում է որոշակի ժամանակ, սակայն նրանք անդրադառնում են նաև Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիայի կիրառումը ապահովող գործողությունների ընթացքի վրա: Խնդիրների մի մասը պայմանավորված է սոցիալ-տնտեսական վիճակով, մյուսը` իրավական բնույթի է, սակայն կան նաև սուբյեկտիվ բնույթի խնդիրներ, օրինակ, հանրապետության հանրակրթական դպրոցների կադրային հագեցվածությունը:

7. Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականին ստեղծվել է հանրային խորհուրդ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին: 2009 թվականին հանրային խորհուրդը ստացել է իր վերջնական տեսքը, ինչը ամրագրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Հանրային խորհուրդը ստեղծվել է ի նպաստ երկրի ներքաղաքական համերաշխությանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը` հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի կարիքները: Ազգային փոքրամասնությունների խնդիրները կարգավորելու նպատակով հանրային խորհրդի կազմում ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով, որը կազմված է հետևյալ ենթահանձնաժողովներից.

. Սոցիալ-տնտեսական հարցերի,

. Իրավական հարցերի և միջազգային կապերի,

. Կրթության, մշակույթի և լեզվի հարցերի:

Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովը պարբերաբար անցկացնում է քննարկումներ և նիստեր, այդ թվում` արտագնա, քննարկվում են Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիայի կատարման ընթացքի հետ կապված հարցեր, ինչպես նաև հանրային խորհրդին ուղղված առաջարկություններ և դիմումներ:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 2004 թվականին ձևավորված ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը շարունակում է իրականացնել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայից բխող գործողությունների ծրագրավորման վերլուծությունն ու գործողությունների համակարգումը: Դրանք են` տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրազեկման գործընթացը, ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման վերաբերյալ սեմինարների կազմակերպումը, մշակված ծրագրերի ներդրման վերաբերյալ խորհրդակցությունները: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության աշխատակիցները պարբերաբար կազմակերպում են խորհրդակցություններ` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթություն ստանալու հարցում իրենց իրավունքների և հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով, միաժամանակ փորձելով ի հայտ բերել մանկավարժական և մշակույթի ոլորտում հեռանկարով սովորել ցանկացող երիտասարդների:

9. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայով սահմանված իրավունքների, պարտավորությունների և դրանց իրականացման ոլորտին առնչվող շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց իրազեկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում (http://gov.am/am/religion/) տեղադրված է ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթը` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերը և դրանց առնչվող զեկույցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` հայերենով և ռուսերենով, ԵԽ փորձագետների կոմիտեի կարծիքները և դրանց վերաբերող մեկնաբանությունները: Փաստաթղթերի փաթեթը պարբերաբար թարմացվում է:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության աշխատակիցները պարբերաբար հանդիպումներ են ունենում ոլորտով շահագրգիռ կողմերի հետ. ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մտավորականների, կրոնական առաջնորդների հետ, ինչպես նաև պարբերաբար այցելում են ազգային փոքրամասնությունների բնակավայրեր, որտեղ հանդիպումներ են ունենում համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և բնակիչների հետ: Այս հանդիպումների նպատակն է բարձրացնել շահագրգիռ կողմերի իրազեկվածության մակարդակը և տեղերում մոնիտորինգի ենթարկել պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հանձնարարված է իրենց կայքէջերում տեղեկատվություն տեղադրել մարզում ապրող ազգային փոքրամասնությունների, ոլորտում իրականացված համապատասխան միջոցառումների և ծրագրերի մասին, ինչպես նաև տեղադրել ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության կողմից ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ-մտավորականների, կրոնական առաջնորդների, ինչպես նաև` ազգային փոքրամասնությունների բնակավայրերում համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և բնակիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ընթացքում ոչ միայն քննարկվում են ոլորտում առկա խնդիրները և ծրագրերը, այլև էլեկտրոնային կրիչներով և այլ տարբերակներով մասնակիցներին հանձնվում ազգային փոքրամասնություններին առնչվող փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև ներկայացվում և մեկնաբանվում է փաստաթղթերի բովանդակությունը: Այցերի ժամանակ տարվում են նաև աշխատանքներ դպրոցականներին փաստաթղթերի փաթեթի հետ աստիճանաբար ծանոթացնելու ուղղությամբ:

13. Ինչպես հայտնի է, 1939 թվականից մինչև 1989 թվականը եզդիները դիտվում էին որպես քրդեր, և բոլոր պաշտոնական փաստաթղթերում և կրթական ու մշակութային հաստատություններում միայն քրդերենն էր նշվում: Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակելուց հետո էթնիկական և լեզվական պատկանելությունը որոշվում է հիմք ընդունելով անհատ անձանց հայտարարությունը: Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների` Հայաստանում իրենց եզդի են համարում 40620 մարդ, քուրդ` 1519 մարդ, ընդ որում` երկու համայնքներն էլ խոսում են կուրմանջի լեզվի նույն տարբերակով (Հայաստանում մարդահամարը վերջին անգամ անց է կացվել 2011 թվականի հոկտեմբերին, սակայն արդյունքները մշակման ընթացքում են, ըստ ազգությունների ցուցանիշները կհրապարակվեն 2013 թվականի տարեվերջին): Քրդերը լեզվի գրավոր ձևի համար ընդունել են լատինական գիրը, եզդիները շարունակում են գործածել կիրիլյան գիրը: Պետք է նշել, որ իրենց քուրդ համարող առաջնորդները շարունակում են բոյկոտել եզդիերեն դասագրքերի մուտքը դպրոցներ, որտեղ սովորում են նաև քուրդ երեխաները. խնդիրը այն է, որ իրենց եզդի և քուրդ անվանողների մեծ մասն ապրում են նույն բնակավայրերում և նրանց երեխաները հաճախում են նույն դպրոցները: Միաժամանակ բնակավայրերի բնակչության փոքրաթվության պատճառով դասարաններում երեխաների ընդհանուր թիվը հաճախ չի հասնում հինգ-վեց երեխայի, և իրատեսական չէ երկու տարբեր լեզուների անվան տակ նույն լեզուն տարբեր հոսքերով դասավանդելը: Հանրապետության իշխանությունները պարբերաբար ջանքեր են գործադրում այդ ամենի հետևանքով առաջացող խնդիրները լուծելու համար:

14. Խարտիայի վավերացման վերաբերյալ Ազգային Ժողովի որոշմամբ Խարտիայի 3-րդ հոդվածի 1-ի կետի մասով Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է. «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի իմաստով Հայաստանի Հանրապետության փոքրամասնությունների լեզուներ են ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենը և քրդերենը»: Ինչպես նշվել է երկրորդ զեկույցում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնամուխ եղավ, մասնավորապես, ասորերեն լեզուն որպես փոքրամասնության լեզու կրթական համակարգում ներդնելու գործին, ասորական էթնիկ համայնքի որոշ առաջնորդներ հանդես եկան այն պնդումով, որ իրենք չեն ընդունում «փոքրամասնության լեզու» հասկացությունը, փոխարենը գերադասում են «մայրենի լեզու» և «ազգային լեզու» արտահայտությունները և մայրենի լեզու են համարում ռուսերենը: Սակայն, ասորիների մյուս ներկայացուցիչները ասորական էթնիկ համայնքի մայրենի լեզու են համարում ասորերենը: Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան չի սահմանում ազգային փոքրամասնության լեզուն որպես էթնիկ, մայրենի կամ ազգային լեզու: Ավելին, որևէ սահմանում չկա, որ առհասարակ մայրենի լեզուն էթնիկ կամ ազգային լեզու է: Խարտիայի համաձայն` տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուները նրանք են, որոնք ավանդական ձևով գործածվում են պետության տվյալ տարածքում այդ պետության քաղաքացիների կողմից, որոնք քանակապես ավելի փոքր խումբ են կազմում, քան տվյալ պետության բնակչության մնացած մասը, և տարբերվում են այդ պետության պաշտոնական լեզվից (լեզուներից) և չեն ընդգրկում ո՛չ պետության պաշտոնական լեզվի (լեզուների) բարբառները, ո՛չ էլ` միգրանտների լեզուները: Նման պայմաններում նույն էթնիկ համայնքի համար փոքրամասնության երկու տարբեր լեզուներ պաշտպանելը` հատկապես կրթության ոլորտում, առավել ևս այն դեպքում, երբ տարբեր լեզուների մասին պնդող ասորիներն ապրում են նույն գյուղական համայնքում, որտեղ կա միայն մեկ դպրոց, շատ դժվար է: Այն ասորիները, որոնք որպես «փոքրամասնության լեզու» ընտրում են ռուսերենը, նրանց հանդեպ կրթական ոլորտում պետությունը իր պարտավորությունները կատարում է ռուսերենով, ովքեր ասորերենը` ասորերենով: Ասորիների մի մասը ցանկություն է հայտնել իրենց երեխաների դպրոցական կրթությունը կազմակերպել ռուսերենով` միաժամանակ, ապահովելով նաև ասորերենի ուսուցումը:

15. Ի դեպ, Հայաստանի Հանրապետության կառավարության միջնորդությամբ 2011-2012 ուսումնական տարվանից առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` պահուստային տեղերից հատկացվել են մեկական անվճար ուսուցման տեղեր ասորական համայնքի համար Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մանկավարժություն և մեթոդիկա», եզդի համայնքի համար` Երևանի պետական համալսարանի «Իրանագիտություն» մասնագիտություններով: Սակայն պետության ջանքերը տվյալ հարցում արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե էթնիկ փոքրամասնությունն ինքը ընտրություն կատարի «փոքրամասնության լեզվի» խնդրում: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող լիարժեք ինտեգրվել հասարակության մեջ առանց երկրի պետական լեզուն իմանալու, և պետությունը պարտավորություն ունի նաև իր քաղաքացիներին պատշաճ մակարդակով սովորեցնել հայերեն: Իսկ միջազգային հանրության մեջ ինտեգրելու անհրաժեշտությամբ պայմանավորված` հանրակրթական դպրոցի ծրագրերում որպես պարտադիր առարկաներ ուսումնասիրվում են նաև օտար, հիմնականում եվրոպական լեզուները և ռուսերեն լեզուն, բայց ոչ միայն: Օրինակ, Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հանրակրթական դպրոցում ուսումնասիրվում է ասորերենը:

16. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայով Հայաստանի կողմից պաշտպանության տակ առնված լեզուներն իրենց մայրենի լեզուն համարող մարդիկ ունեն տարբեր վերաբերմունք մայրենի լեզվի կիրառման նկատմամբ: Օրինակ, Հայաստանում հունարեն լեզուն գործնականում չի գործածվում նույնիսկ հունական փոքրաթիվ (1176 մարդ) էթնիկ համայնքի կողմից: Հույները շարունակում են իրենց կողմից տպագրվող պարբերականը հրատարակել ռուսերենով կամ հայերենով, քանի որ հունարենով կարդացող չկա: Հույների համայնքում զգալի թիվ են շարունակում կազմել տարեցները (1/3-ից ավելին): Նման պայմաններում դժվար է ապահովել Հայաստանում հունարենի` որպես փոքրամասնության լեզվի, զարգացման գործընթացը:

17. Հայաստանի Հանրապետության էթնիկ համայնքների լեզուների իմացության վերաբերյալ վիճակագրական տվյալները և դրա հետ կապված խնդիրները ներկայացված են նախորդ զեկույցներում: Ներկայումս նույնպես բարդ է բացարձակ թվերով ներկայացնել ազգային փոքրամասնությունների կամ էթնիկ համայնքների ներկայացուցիչների կողմից իրենց մայրենի կամ փոքրամասնության լեզվի իմացության պատկերը: Մարդահամարի ժամանակ հանրապետության ազգային փոքրամասնությունների կամ էթնիկ համայնքների ներկայացուցիչների որոշ մասը որպես մայրենի լեզու անվանում են իրենց էթնիկ լեզուն, ինչը, սակայն, չի նշանակում, որ նրանք տիրապետում են այդ լեզվին: Այլոք որպես մայրենի լեզու նշել են այն լեզուն, որին ավելի լավ են տիրապետում: Մասնավորապես, հույների և ասորիների մի մասը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ուկրաինացիների, լեհերի, գերմանացիների, հրեաների, բելառուսների զգալի մասն ավելի լավ է տիրապետում ռուսերենին, և նրանց մի մասը որպես մայրենի լեզու նշում է ռուսերենը:

18. Ի դեպ, Հայաստանում շատ քիչ այլազգիներ կան, որոնք հայերենը համարում են իրենց առաջին լեզուն, այդպիսիք հանդիպում են եզդիների, հույների, ասորիների միջավայրում: Հարկ է նշել, որ Հայաստանի այն բնակավայրերում, որտեղ հայերի հետ ապրում են այլ էթնիկ քաղաքացիներ, հայերի նկատելի մասը այս կամ այն չափով տիրապետում է ազգային փոքրամասնության լեզվին: Այսպես, ասորական Դիմիտրով, Վերին Դվին գյուղերում ապրող հայերի մի մասը կարող է խոսել ասորերեն, եզդի բնակչություն ունեցող Ամրե Թազա/Սադունց, Դերեկ, Ավշեն, Երասխահուն, Զովունի և այլ գյուղերում ապրող հայերը այս կամ այն չափով տիրապետում են եզդիերենին: Այսպիսով, փոքրամասնության լեզվի կրողներին իրենց էթնիկ համայնքի հետ նույնականացնելու խնդիրը շարունակում է մնալ արդիական:

19. Հայաստանի Հանրապետությունում ապրող այլազգիների էթնիկ համայնքները, ինչպես նաև առանձին անհատները, ազգային փոքրամասնությունների իրավունքի կրող են: Սակայն ազգային փոքրամասնությունների իրավունքների իրականացմանն ուղղված պետական աջակցության իրականացումը բարդացված է վերոհիշյալի, հատկապես նրանց ցրվածության և` որոշ դեպքերում, փոքր թվաքանակի պատճառով:

 

Մաս 2

 

Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի

կատարման 2-րդ մոնիտորինգային փուլի արդյունքներն ամփոփող ազգային

մակարդակով իրականացված գործնական քայլերը

 

20. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2009 թվականի սեպտեմբերի 23-ին ընդունված ECRML (2009)6 «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վերաբերյալ. Խարտիայի կիրառումը Հայաստանում. Դիտարկումների երկրորդ փուլ» Խարտիայի Փորձագետների կոմիտեի զեկույցը և Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականը տրամադրվել է քննարկման և առաջարկությունների համար բոլոր շահագրգիռ պետական մարմիններին:

21. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վերաբերյալ. Խարտիայի կիրառումը Հայաստանում. Դիտարկումների երկրորդ փուլ» Խարտիայի Փորձագետների կոմիտեի զեկույցը և Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականը քննարկվել է Հայաստանի պետական և տարածքային մարմինների` ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատու անձանց հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ` թերացումները վերացնելու նպատակով գործնական քայլեր իրականացնելու ուղղությամբ:

22. «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վերաբերյալ. Խարտիայի կիրառումը Հայաստանում. Դիտարկումների երկրորդ փուլ» Խարտիայի Փորձագետների կոմիտեի զեկույցը և Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականը տրամադրվել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին, լրատվական օրգաններին, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Նյութերը տեղադրվել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կայքէջում:

23. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորած լրատվության միջոցների ազատության, անկախության, բազմազանության սկզբունքները ապահովում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը: ՀՌԱՀ օրենքով երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրությունը և արտադրությունը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունն արգելվում է»: Ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների խնդրի հետ կապված` 2008 թվականից «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Ներկա պահին Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն բարելավելու նպատակով:

24. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կատարվել են գործնական քայլեր ազգային փոքրամասնությունների էթնիկ համայնքների երեխաների ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաև իրականացվում են աշխատանքներ ազգային փոքրամասնությունների լեզուներով նախադպրոցական կրթություն կազմակերպելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը իրականացնում է ծրագրեր ազգային փոքրամասնությունների լեզուները, պատմությունը և մշակույթը դասավանդող ուսուցիչների վերապատրաստման և նոր կադրեր պատրաստելու ուղղությամբ:

 

Մաս 3

 

Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի

կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ներկայացրած երկրորդ

զեկույցից հետո ձեռնարկված միջոցները և իրականացված ծրագրերը

 

25. Ինչպես նշվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ զեկույցում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածի հետևյալ փոփոխությամբ. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է», հստակեցվել է մարդկանց իրավահավասարության սկզբունքը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածը ձևակերպվել է հետևյալ խմբագրությամբ. «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք»: 2009 թվականին Հայաստանում ընդունվել «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որն երաշխավորում է հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ կետով` «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ», երաշխավորում է ազգային փոքրամասնությունների իրավունքը` պահպանել և զարգացնել իրենց լեզուն:

26. Հայաստանում 2003 թվականին ընդունվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, այնուհետև ձևավորվել է մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմը: 2011 թվականից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է ազգային փոքրամասնությունների իրավունքների իրավապաշտպան: 2012 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է «Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչություն», որի ռազմավարական նպատակներից մեկն է` ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը:

27. 2004 թվականին ձևավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային այս ստորաբաժանումը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին, ապահովում է ծրագրի կատարումը, նպաստում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ավանդույթների պահպանմանը, իրականացնում է լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի պաշտպանությունն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի գործառույթները:

28. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2003 թվականին մշակել և քննարկման է ներկայացրել «Ազգային և էթնիկ փոքրամասնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Սակայն օրինագծի քննարկումները դադարեցին, քանի որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների զգալի մասը համարում է, որ կարիք չկա ընդունել ազգային փոքրամասնությունների մասին օրենք, և որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական միջոցները բավարար են: Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրներին, ապա դրանք սովորաբար կապ չունեն ազգային պատկանելության հետ և ընդհանուր են հանրապետության ողջ բնակչության համար: Ավելին, ազգային փոքրամասնությունների համար պետությունը ջանում է ստեղծել բոլոր պայմանները` ազգային արժեքները, լեզուն, մշակույթը պահպանելու համար:

29. 2003 թվականին Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել նոր Քրեական օրենսգիրքը, որի 143-րդ, 226-րդ, 392-րդ հոդվածները վերաբերում են նաև ազգային, ռասայական, կրոնական, լեզվական իրավունքների խախտումներին կամ թշնամանքի հրահրման դեպքերին: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածը պատիժ է նախատեսում լեզվական խտրականության դեպքերում: Նշված հանցակազմի դեպքում պաշտոնական դիրքի օգտագործումը հանդիսանում է ծանրացուցիչ հանգամանք: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը նույնպես վերաբերում է լեզվական իրավունքների պաշտպանությանը, քանի որ ուղղված է ազգային արժանապատվության նվաստացմանն ուղղված արարքների դատապարտմանը: Օրենսգրքի 226-րդ հոդվածը պատիժ է նախատեսում ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունների դեպքում: Քրեական օրենսգրքի 392-րդ հոդվածը պատիժ է սահմանում մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում, որոնք կատարվում են ըստ քաղաքացիական բնակչության ռասայական, ազգային, էթնիկական պատկանելության, քաղաքական հայացքների և դավանանքի:

30. Հայաստանում 2004 թվականին ուժի մեջ մտած «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ԶԼՄ-ների պարտադիր պետական գրանցման պահանջ չի դնում, ինչպես նաև օրենքը որևէ պարտադիր պահանջ չի դնում լրատվության միջոցի լեզվի վերաբերյալ, որն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում լրատվության միջոցին` լրատվությունն իր ընտրած լեզվով (լեզուներով) տարածելու առումով:

31. 2004 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության վարչական մարմիններին դիմում ներկայացնել նաև ազգային փոքրամասնության լեզվով:

32. Շարունակվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական աջակցությունը ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների կրթական-մշակութային գործունեությանը: Բացի պետական բյուջեից 10 մլն. դրամի ամենամյա հատկացումից, Համակարգող խորհրդի անդամ կազմակերպությունների կրթամշակութային ծրագրերին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2012 թվականին հատկացվել է լրացուցիչ 10 մլն. դրամ:

 

Մաս 4

Ձեռնարկված քայլերը` ըստ հոդվածների

 

Մաս II.

2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հետապնդվող նպատակներն ու սկզբունքները

 

Հոդված 7. Նպատակներ և սկզբունքներ

 

._____________________________________________________________________.

|  «Կետ 1.                                                            |

|Որոշակի տարածքներում գործածվող տարածաշրջանային կամ                   |

|փոքրամասնությունների լեզուների առնչությամբ և  յուրաքանչյուր լեզվի    |

|կարգավիճակին համաձայն` Կողմերը կհիմնեն իրենց քաղաքականությունը,      |

|օրենսդրությունը և  փորձառությունը հետևյալ  նպատակների և  սկզբունքների|

|վրա.                                                                 |

|                                                                     |

|ա) տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների ճանաչումը      |

|որպես մշակութային հարստության արտահայտություն»                       |

._____________________________________________________________________.

 

33. Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության ռազմավարությունը կառուցվում է հաշվի առնելով այն, որ ազգային փոքրամասնությունների լեզուները Հայաստանի Հանրապետության լեզվամշակույթի անբաժան մասն են, նրա մշակութային հարստությունը: Ազգային փոքրամասնությունների լեզուների նկատմամբ պետական հոգածությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման հետագա ընթացքի և քաղաքացիական հասարակության զարգացման համար ունի կարևոր նշանակություն: Ազգային փոքրամասնությունների լեզուները Հայաստանում գտնվում են պետության պաշտպանության ներքո և ունեն հատուկ ճանաչում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 41-րդ հոդվածով ամրագրված է ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքը: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը, իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ»: Երկրի լեզվաքաղաքականության սկզբունքներից են` լեզվական և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը, ազգային փոքրամասնությունների լեզվի և մշակույթի զարգացման խրախուսումը: Լեզվաքաղաքականության ռազմավարության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներն ուղղված են ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն ու զարգացմանը, նրանց միջև արդյունավետ լեզվական հաղորդակցմանն ու փոխըմբռնմանը:

34. Ինչպես նշվել է նախորդ զեկույցում, 2002 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Լեզվական քաղաքականության պետական ծրագիրը, որի հիմնադրույթներում ամրագրված էր. «Հայաստանի Հանրապետության պետական լեզվի գերակայությունը ներդաշնակորեն զուգակցվում է ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման, բոլոր մշակույթների նկատմամբ փոխադարձ հարգանքի սկզբունքներին` միջազգային իրավունքին և Եվրախորհրդի լեզվաքաղաքական նորմերին համապատասխան»: Ծրագրի միջոցառումները նախատեսված էր իրականացնել 2002-2005 թվականներին ընկած ժամանակահատվածում: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուների բնագավառում ծրագրով նախատեսված էին հետևյալ գործողությունները.

. Համակողմանի աջակցությունն ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանն ու զարգացմանը,

. Աջակցությունն ազգային փոքրամասնությունների միջև արդյունավետ լեզվական հաղորդակցմանն ու փոխըմբռնմանը` Եվրախորհրդի լեզվաքաղաքական նորմերին համապատասխան,

. Մայրենի լեզվով կրթություն և դաստիարակություն ստանալու ազգային փոքրամասնությունների իրավունքի ապահովման նպատակով տվյալ ազգության մտավորականության գիտամանկավարժական ներուժի ներգրավումը,

. Աջակցությունն ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման աշխատանքներին,

. Ազգային փոքրամասնությունների լեզուների դասագրքերի ստեղծման հնարավորությունների վերլուծությունը և հրատարակչական ծրագրի մշակումը:

Հայաստանի Հանրապետությունը տարբեր կրթական-մշակութային ծրագրերի իրականացման միջոցով աջակցում է երկրի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուների և մշակութային ինքնության պահպանմանը ու զարգացմանը: Մայրենի լեզվով կրթություն և դաստիարակություն ստանալու ազգային փոքրամասնությունների իրավունքը ամրագրվել է 2009 թվականին ընդունված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ կետով, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ»: 2002 թվականից սկսած` հանրապետությունում անցկացվել են տարբեր գիտաժողովներ և գիտամանկավարժական համաժողովներ` նվիրված ազգային փոքրամասնությունների լեզուների հիմնախնդիրներին: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ ազգային փոքրամասնությունների լեզուների ծրագրերը և դասագրքերը հրատարակվում և պարբերաբար վերահրատարակվում են: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացվում է ազգային փոքրամասնությունների ուսուցիչների վերապատրաստում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում են ջանքեր գործադրվել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների պատրաստման հարցում, մասնավորապես` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հատկացվում են տեղեր, նախատեսված արտոնյալ պայմաններով ընդունվելու համար:

35. Հայաստանում 2002 թվականին ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հոդվածներ վերաբերվում են ազգային փոքրամասնությունների իրավունքներին և լեզուներին: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը»: Նույն օրենքի 6-րդ հոդվածը մշակութային արժեք է համարում նաև լեզուները, ազգային ավանդույթները և սովորույթները, աշխարհագրական տեղանունները, 9-րդ հոդվածը` յուրաքանչյուրի համար երաշխավորում է Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

36. Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենքներով, որոնց մասին խոսք կգնա ստորև, հատուկ պաշտպանության տակ են առնված ազգային փոքրամասնությունների լեզուների գործածության իրավունքները, ինչպես նաև նախատեսված են նրանց հանդեպ խտրական վերաբերմունքը դատապարտող նորմերը:

.____________________________________________________________________.

|«բ. տարածաշրջանային կամ փոքրամասնության յուրաքանչյուր լեզվի         |

|աշխարհագրական տարածքի ընդունումը` երաշխավորելու համար, որ առկա կամ  |

|նոր վարչական բաժանումները չեն խոչընդոտում տվյալ տարածաշրջանային կամ |

|փոքրամասնության լեզվի զարգացմանը»                                   |

.____________________________________________________________________.

 

37. Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչները երկրում ապրում են հատվածաբար. առանձին բնակելի վայրերում նրանք կազմում են խառը բնակչության մի մասը կամ բնակչության մեծամասնությունը: Ընդհանուր առմամբ էթնիկ համայնքների տարբեր խմբերը բաշխված են քաղաքներում, ավելի շատ ապրում են Երևան, Աշտարակ, Վանաձոր, Աբովյան քաղաքներում: Ասորիներից, եզդիներից ու քրդերից բացի, որոնց մեծ մասը գյուղաբնակ է, հանրապետության մյուս ազգային փոքրամասնությունների բացարձակ մեծամասնությունը քաղաքաբնակ է: Այսպես, 2001 թվականի դրությամբ հանրապետության 40620 եզդիներից քաղաքներում ապրում են ընդամենը 7413-ը, 1519 քրդերից քաղաքներում ապրում են ընդամենը 315-ը, 3409 ասորիներից քաղաքներում ապրում են 524-ը, 1176 հույներից` 853-ը, 14660 ռուսներից` 10489-ը: Սույն զեկույցին կից ներկայացվում է 2001 թվականի տվյալներով Հայաստանի մշտական բնակչության բաշխումը քաղաքներում և գյուղերում` ըստ ազգության (Հավելված 1): Կոմպակտ բնակավայրերում ապրում են հիմնականում եզդիները, քրդերը, ասորիները, ռուսների մի մասը: Զեկույցին կից ներկայացվում է խառը ազգային կազմով կամ գերազանցապես ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղական բնակավայրերի ցանկը (Հավելված 2): Ցանկի Ռյա-Թազա, Ամրե-Թազա (Սադունց), Միրաք, Սանգյառ (Կանիաշիր), Շենկանի, Ալագյազ, Ջամշլու, Օրթաճյա (Միջնատուն), Դերեկ (Ճարճակիս), Ավշեն` գերազանցապես եզդիաբնակ, կան քրդական էթնիկ ինքնության կրող մարդիկ: Եզդիների և քրդերի բնակավայրերը գտնվում են գլխավորապես Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում, ասորիներինը ցրված են Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, ռուսական երկու կոմպակտ բնակավայրերը գտնվում են Լոռու մարզում, հունական համայնք կա Լոռու և Շիրակի մարզերում: Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման ժամանակ արվել է առավելագույնը, որ նույնալեզու էթնիկ համայնքների բնակավայրերը գտնվեն նույն մարզում: Մասնավորապես, Արագածի, Թալինի, Աշտարակի նախկին շրջանները, որտեղ գտնվում են եզդիների և քրդերի բնակավայրերը, միավորված նույն` Արագածոտնի մարզի սահմաններում: Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը որևէ խոչընդոտ չի առաջացնում փոքրամասնությունների լեզուների զարգացման գործում:

38. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 21-րդ կետի համաձայն` անվանումներ տալու կամ փոփոխելու իրավասություն ունի համայնքի ավագանին: Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համայնքի ղեկավարը անվանում և վերանվանում է համայնքի փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային, այլ ձեռնարկություններն ու կազմակերպությունները: Հայաստանի Հանրապետության մեկ այլ` «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է` մեկ բնակավայր ընդգրկող համայնքին տրվում է այդ բնակավայրի անվանումը, 2 և ավելի բնակավայր ընդգրկող համայնքին` առավել բնակչություն ունեցող բնակավայրի անվանումը: Հետևաբար, ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում աշխարհագրական անվանումների խնդիրը գտնվում է նրանց իսկ իրավասության շրջանակներում:

.__________________________________________________________________.

|«գ) տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին աջակցելու |

|համար վճռական գործողությունների դիմելու անհրաժեշտությունը` դրանք  |

|պաշտպանելու նպատակով»                                             |

.__________________________________________________________________.

 

39. Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանմանը աջակցելու նպատակով ուսումնական ծրագրերից, դասագրքերի հրատարակումից, մանկավարժական կադրեր պատրաստելուց բացի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական միջոցներ են հատկացվում նաև էթնիկ համայնքների հասարակական կազմակերպություններին` նրանց կողմից հրատարակվող պարբերական մամուլի տպագրման գործընթացը խրախուսելու համար: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը աջակցություն է ցուցաբերում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող 13 մամուլի և 4 ամսագրերի հրատարակմանը: Հայաստանի հանրային ռադիոն ամեն օր իրականացնում է հեռարձակում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով` եզդիերեն, քրդերեն, ռուսերեն, ասորերեն: Հունարենի բացակայությունը պայմանավորված է մասնագետների բացակայությամբ, այնուամենայնիվ, Հանրային ռադիոյի ղեկավարությունը ամեն ինչ անում է վերոնշյալ խնդիրը այս տարվա մեջ լուծելու համար: Ազգային փոքրամասնությունների լեզուներով` բացի հիմնական լրատվական թողարկումներից, լինում են նաև պատմամշակութային, ազգագրական թեմաներով հաղորդումներ: Հանրային ռադիոյի հեռահարթակներով հեռարձակվելուն զուգահեռ վերոհիշյալ հաղորդումները տեղակայված են նաև համացանցում` www.armradio.am կայքէջում: Հայաստանի Հանրապետության օրենքների մեծ մասը թարգմանված է և շարունակվում է թարգմանվել ռուսերենով: Սակայն պետության կողմից իրականացվող քաղաքականության` խրախուսել ազգային փոքրամասնությունների լեզուների գործածումը, արդյունքում ստեղծված հնարավորությունները լեզվի կրողների որոշ ներկայացուցիչները լիարժեք չեն օգտագործում:

40. Ազգային փոքրամասնությունների կողմից վերջին տասը տարիների ընթացքում ակտիվ իրականացվում է գրահրատարակչություն: Ռուսական էթնիկ համայնքի կողմից 2001 թվականին հրատարակվել է «Այսրկովկասի մալականների և դուխաբորների պատմությունը», 2002 թվականին «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ լույս են տեսել «Ա. Ս. Գրիբոյեդովը և Հայաստանը», «Ռուսաստանը և Հայաստանը. 19-րդ դար», «Ընդմիշտ միասին. Ռուս-հայկական պատմամշակութային և գրական կապերի շուրջ», 2009 թվականին «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» ռուսերեն գրքերը: Հրատարակվել են քուրդ հրապարակախոս Ամարիկե Սարդարի թվով 6 պատմվածքների ժողովածուները քրդերեն լեզվով, որոնցից 2-ը թարգմանվել են ռուսերենով: Հրատարակվել են եզդիների մասին հետևյալ գրքերը. 2006 թվականին` Ամինե Ավդալ «Եզդի քրդերի հավատալիքները», 2008 թվականին` «Հաջիե Ջնդի-100», 2010 թվականին` Ազիզ Թամոյանի և Հասան Թամոյանի հեղինակած «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում»: Հրեական համայնքի կողմից 2009 և 2010 թվականներին հրատարակվել է «Հրեաները Հայաստանում» գիրքը, գերմանական համայնքի կողմից. 2009 թվականին` Վ. Վուխրերի և Ն. Ալգուլյանի «Ռուսաստանի և Անդրկովկասի պատմության գերմանական էջերը», Ա. Դենգի «Ի հեճուկս օրվա» գրքերը: Հրատարակվել է Ա. Հակոբյանի «Դասական ասորերեն» աշխատությունը, որը Մերձավոր Արևելքի հնագույն լեզուներից մեկին նվիրված առաջին հայալեզու դասագիրքն է: Հանրապետությունում պետական աջակցությամբ 2008 թվականից մեկնարկել է նոր ծրագիր` «Ազգային փոքրամասնությունների գրականության հրատարակումը»: Մասնավորապես, հրատարակվել է «Ազգային փոքրամասնությունների ստեղծագործողների գրական ալմանախը», որտեղ ներկայացվել են ազգային փոքրամասնությունների ստեղծագործողները: 2008-2011 թվականներին ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվել են Մամե Ալիխանե բանաստեղծությունները, Ամարիկե Սարդարի «Մեր գյուղը» և Սամանդ Սիմայի պատմվածքները` քրդերենով, Սմո Շամոյան «Ընտրանի», Ահմադե Խանի` թարգմանություն քրդերենից, Չ. Ռաշ-Մստոյանի «Մամ ու Զին», Յուրի Ալեքսանդրովի «Բանաստեղծությունների ժողովածու» գրքերը, հեղինակային խմբերի` «Ժողովածու» (ազգային փոքրամասնությունների գրականություն), «Հայաստանի հրեական համայնքը» գրքերը, «Ազգային փոքրամասնությունների ազգային մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի 10-ամյակը» կատալոգը:

41. Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանում ազգային փոքրամասնությունների լեզուներով պահվում և օգտագործվում են մոտ 450 հունարեն, 686 քրդերեն և բազմահազար ռուսերեն գրքեր: Այդ լեզուներով մեծաքանակ գրականություն կա նաև հանրապետության այլ գրադարաններում, իսկ ռուսերենով` նաև դպրոցական գրադարաններում: Ինչպես Հայաստանի կողմից պաշտպանության տակ վերցված ազգային փոքրամասնությունների, այնպես էլ էթնիկ համայնքների այլ լեզուներով` վրացերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, գերմաներեն, լեհերեն, զգալի ծավալի գրականություն կա Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների և ուսումնական հաստատությունների գրադարաններում: Վերոնշյալ գրականությունից ազատորեն կարող են օգտվել բոլոր ցանկացողները:

42. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը ամրագրում է ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների փաստաթղթերը, ձևաթղթերը և կնիքները իրենց լեզվով ձևավորելու իրավունքը, ինչը ազգային փոքրամասնությունների գրավոր լեզվին աջակցելու և զարգացմանն ուղղված միջոցներից է:

43. Ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանությանն ու զարգացմանը նպաստում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի 27-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող անձինք, օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, վարչական վարույթի իրականացման համար դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել համապատասխան փոքրամասնության լեզվով»: Օրենքի նույն հոդվածով վարչական վարույթի մասնակիցներին թույլատրվում է օգտագործել օտար լեզուներ, ընդ որում` միայն վարչական մարմնի կողմից համապատասխան թարգմանությունն ապահովելու անհնարինության դեպքում` օտար լեզվին տիրապետող վարույթի մասնակիցը պարտավոր է ապահովել թարգմանություն: Օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` վարույթի մասնակցին կարող է տրամադրվել վարչական ակտի օտար լեզվով թարգմանված պատճենը, որը պետք է հաստատված լինի համապատասխան վարչական մարմնի պաշտոնական կնիքով: Օրենքի 93-րդ հոդվածը սահմանում է. վարչական վարույթի ընթացքում թարգմանիչներին վարձատրելու հետ կապված ծախսերը կրում է վարչական վարույթն իրականացնող մարմինը և միայն այն դեպքում, երբ թարգմանչին հրավիրել է վարույթի մասնակիցը, ապա համապատասխան ծախսը կրում է նա:

44. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ազգային փոքրամասնությունների մշակույթների զարգացման նպատակով հատկացված և կահավորված Ազգությունների մշակույթի կենտրոնը տրամադրում է բոլոր հնարավորությունները ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման, օգտագործման և զարգացման համար: Այդ տարածքից հնարավորություն ունեն օգտվել Հայաստանի բոլոր էթնիկ համայնքները:

45. Հայաստանում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն` գովազդի լեզուն հայերենն է, սակայն գովազդատուի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով` համեմատաբար փոքր տառերով: Սահմանափակումը վերաբերում է միայն տարբեր լեզուներով կատարվող գովազդի ծավալին. գովազդի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով հրատարակվող տարբերակին:

 

._________________________________________________________________.

|«դ) տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների գործածման |

|հեշտացումը և/կամ  խրախուսումը բանավոր և  գրավոր խոսքի մեջ,       |

|հասարակական կամ անձնական կյանքում»                               |

._________________________________________________________________.

 

46. Ազգային փոքրամասնությունների լեզուների գործածումը գրավոր խոսքի մեջ հեշտացնող միջոցառումների մասին խոսվեց նախորդ պարբերություններում: Բանավոր խոսքի հեշտացումը ապահովելու համար համապատասխան լեզուներով կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 2008 թվականին կազմակերպվել է միջոցառում, որտեղ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաները ցուցադրել են իրենց արվեստը, երգն ու պարը: 2008-2011 թվականներին կազմակերպվել են ազգային փոքրամասնությունների երաժշտական 4 փառատոն, որին մասնակցում են ազգային փոքրամասնությունների բոլոր համայնքների ներկայացուցիչները: Փառատոնը ավանդաբար անց էր կացվում Երևանում, սակայն վերջին տարիներին այն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության մարզերում, ազգային փոքրամասնությունների էթնիկ համայնքների բնակման վայրերում:

47. 2008 թվականից սկսած` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվում է նոր ծրագիր` «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հուշարձանների այցելության կազմակերպում և տեսաֆիլմի ստեղծում», որը նպատակ ունի ոչ միայն հասարակությանը ներկայացնել մշակութային ժառանգությունը, այլև ունի գիտաճանաչողական բնույթ: Վերջին միջոցառումը մեծապես օգնում է էթնիկ լեզուների եթե ոչ հասարակական, ապա գոնե մշակութային օգտագործման ակտիվացմանը, ինչպես նաև երիտասարդ սերնդի կողմից մայրենի լեզվին առնչման հնարավորություններին: Քանի որ երգչախմբերի զգալի մասը համալրվում է նաև խառն ամուսնություններով ընտանիքների և ուղղակի հայերի մասնակցությամբ, լեզվի գործածությունը դուրս է գալիս էթնիկ համայնքի նեղ շրջանակներից: Նման մշակութային գործունեությանը աջակցում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերում ամեն տարի նախատեսվում են բյուջետային հատկացումներ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառումներին աջակցելու նպատակով: 2008 թվականին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա քաղաքում կազմակերպված Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների երաժշտական փառատոնի համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը հատուկ մրցանակ է շնորհել «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների երաժշտական փառատոնին` 2008 թվականին լավագույն մարզային մշակութային նոր նախագծի համար»:

 

._____________________________________________________________________.

|«ե) սույն Խարտիայում ընդգրկված բնագավառներում կապերի պահպանումն      |

|ու զարգացումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներ      |

|գործածող խմբերի և  միանման կամ նույնանման ձևով  լեզուն գործածող      |

|պետության այլ խմբերի միջև,  ինչպես նաև  մշակութային կապերի հաստատումը|

|այդ պետության մյուս խմբերի միջև,  որոնք գործածում են տարբեր լեզուներ»|

._____________________________________________________________________.

 

48. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականներին գործունեության միջոցառումների ծրագրի «Մշակույթ» բաժնի 9-րդ կետի` «Համագործակցություն Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ», նպատակն է` պահպանել ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնությունը և ներգրավել Հայաստանի մշակութային դաշտին ազգային փոքրամասնությունների լեզուներով ոչ պետական մամուլի և գրականության տպագրման, փառատոների կազմակերպման, կրոնական և էթնիկ համայնքների հուշարձանների վերականգնման և ժամանակակից արվեստի զարգացման աջակցության միջոցով:

49. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը 2008 թվականից սկսած ազգային փոքրամասնությունների պատմական և ժամանակակից հուշարձանների ճանաչումն ապահովելու նպատակով ձեռնարկել է նոր ծրագիր` ֆիլմաշար արտադրություն: 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից իրականացվեցին Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի 10-ամյակի հոբելյանական միջոցառումները: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2008 թվականին իրականացվել են «Հայաստանի ազգությունների էստրադային ծիածան» ծրագիրը և «Մշակույթների երկխոսություն» միջմշակութային երիտասարդական փառատոնը: Այդ ամենը միաժամանակ նպաստում է ազգային փոքրամասնությունների միջև կապերի պահպանմանն ու զարգացմանը, արդյունավետ լեզվական հաղորդակցմանն ու փոխըմբռնմանը:

50. Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված գործում են 11 էթնիկ համայնքների 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ, որոնց աշխատանքների մի մասն ուղղված է նաև մայրենի լեզուների պահպանությանն ու զարգացմանը: Ասորական, եզդիական, ռուսական, հունական, քրդական էթնիկ համայնքներից բացի, ակտիվորեն գործում են ուկրաինական, հրեական, լեհական, վրացական, բելոռուսական, գերմանական էթնիկ համայնքների հասարակական կազմակերպությունները: Հայաստանում գործում են ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների միություններ, ասոցիացիաներ, որոնք միավորում են տարբեր էթնիկ համայնքների հասարակական կազմակերպությունները:

51. Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականին կից գործում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդ: Խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ` ազգային-մշակութային կազմակերպությունների աշխատանքը նպատակաուղղելու միտումով` 2000 թվականի մարտին կայացած Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համագումարի արդյունքում: Հայաստանի Հանրապետության Նախագահն իր կարգադրությամբ 2000 թվականի հունիսի 15-ին հավանություն տվեց Հայաստանի ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային միությունների համագումարում Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականին կից Հայաստանի Հանրապետության ազգային-մշակութային միությունների գործունեությունը համակարգող խորհրդի ստեղծմանը: Խորհուրդը խորհրդակցական մարմին է, ունի 22 անդամ, որոնք ընտրվում են ռոտացիայի սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունում առկա 11 ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր համայնքը ներկայացնող առնվազն 5 տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) կազմակերպությունների ընդհանուր ժողովում` 2 տարին մեկ անգամ երկուական ներկայացուցիչ առաջադրելով: Համակարգող խորհուրդը ստեղծվել է ազգային փոքրամասնությունների պաշտպանվածությունն ապահովելու, նրանց միջհամայնքային հարաբերություններն ակտիվացնելու, ինչպես նաև հատուկ կրթամշակութային, իրավական և այլ խնդիրների նկատմամբ պետական հոգածությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

52. Հայաստանի Հանրապետության Նախագահի անմիջական միջամտությամբ 2006 թվականին կահավորվեց, համալրվեց տեխնիկական սարքավորումներով և սկսեց գործել Ազգությունների մշակույթի կենտրոնը: Կենտրոնում ազգային փոքրամասնությունները հնարավորություն ունեն կազմակերպել կիրակնօրյա դպրոցների դասընթացներ, ժողովներ, նշել իրենց ազգային տոները, անցկացնել տարբեր միջոցառումներ: 2007 թվականից Ազգությունների մշակույթի կենտրոնում գործում է ասորական երգի մշակման և ձայնագրման ստուդիան, որտեղ իրականացվում են նաև մյուս ազգային փոքրամասնությունների լեզուներով երգերի ձայնագրման և մշակման աշխատանքները:

53. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից ազգային փոքրամասնությունների համար ավանդաբար իրականացվող ամենամյա երկու ծրագրերում` «Ազգային փոքրամասնությունների կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդեսին» և «Ազգային փոքրամասնությունների մանկական երաժշտական փառատոնին» ներառված են բոլոր էթնիկ համայնքները: Ծրագրերը լայնորեն ներկայացվում և մեկնաբանվում են զանգվածային լրատվամիջոցներով:

54. Այսպիսով, երբ հանրապետությունում գործում են Ազգությունների մշակույթի կենտրոնը, հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների ակտիվորեն գործող ենթահանձնաժողովը, ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների միություններ, ասոցիացիաներ, անցկացվում են համատեղ մշակութային փառատոներ և ցուցահանդեսներ, հանրապետության բոլոր ազգային փոքրամասնությունների համագործակցությունը, նրանց միջև կապերի պահպանումը և զարգացումը դարձել են շատ ավելի հեշտ և արդյունավետ:

 

.___________________________________________________________________.

|«զ) համապատասխան մեթոդների և  միջոցների ապահովումը տարածաշրջանային |

|կամ փոքրամասնությունների լեզուների դասավանդման և  ուսուցման համար` |

|բոլոր համապատասխան փուլերում»                                      |

.___________________________________________________________________.

 

55. Ազգային փոքրամասնությունների մեծ մասի լեզուներով համակարգված ուսումնական ծրագրեր անհնար է իրականացնել թե՛ լեզվի կրողների փոքրաթվության, թե՛ Հայաստանի տարածքում նրանց հատվածաբար ապրելու հետևանքով, ինչպես նաև որոշ լեզուների հանդեպ նվազ պահանջարկի կամ պահանջարկի բացակայության պատճառով: 2001 թվականին իրականացված մարդահամարի տվյալներով Հայաստանում ազգային փոքրամասնությունների ընդհանուր թիվը կազմել է 67.657 մարդ: Նրանց մեջ մեծամասնությունը կազմում են եզդիները` 40.620 մարդ կամ Հայաստանի ոչ հայազգի բնակչության մոտ 60 տոկոսը, մնացած ազգային փոքրամասնությունները միասին` մոտ 40 տոկոսը: Հայաստանի Հանրապետության բնակչության ազգային կազմը 2001 թվականին մարդահամարի տվյալներով ներկայացվում է աղյուսակում.

 

.____________________________________________________.

|ընդամենը |հայ    |եզդի |ռուս |ասորի|քուրդ|հույն|այլ |

|մարդ     |       |     |     |     |     |     |    |

|_________|_______|_____|_____|_____|_____|_____|____|

|3213011  |3145354|40620|14660|3409 |1519 |1176 |6273|

.____________________________________________________.

 

Այնուամենայնիվ, ազգային փոքրամասնությունների լեզուների մեծ մասն այս կամ այն ձևով ու չափով դասավանդվում է տարբեր մակարդակների կրթական հաստատություններում: Օրինակ. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և ռուս զինվորների երեխաների նախադպրոցական կրթությունը ապահովելու համար պետության ջանքերի շնորհիվ Շիրակի մարզի Գյումրու թիվ 4 մանկապարտեզում գործում է ռուսական խմբակ, 2006 թվականին «Երևանի սննդի արդյունաբերության պետական քոլեջ»-ը վերանվանվեց «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի:

56. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ստեղծվել են բոլոր պայմանները հանրակրթական դպրոցների տարրական, հիմնական և ավագ մակարդակներում ազգային փոքրամասնությունների երեխաների շարունակական կրթությունը կազմակերպելու համար: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ազգային ինստիտուտի ջանքերի և մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցներում լիարժեք կրթություն ապահովելու համար ստեղծվել են անհրաժեշտ ուսումնական պլանները, ծրագրերը, մշակվել են և տպագրվել դասագրքերը, ինչպես նաև օժանդակ գրականությունը:

57. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից յուրաքանչյուր տարի կազմվում և ներդրվում է «Ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) օրինակելի ուսումնական պլանը», ըստ որի` մինչև 2011-2012 թվականներին ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի և գրականության ուսուցման համար 1-11-րդ դասարաններում հատկացվում էր շաբաթական 39 դասաժամ, իսկ այժմ` 12-րդ դասարանի ծրագրերի ներդրման հետ կապված վերոնշյալ ժամաքանակը դարձել է 41: 2009 թվականին փորձաքննություն են անցել և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել են ասորերենի և քրդերենի 1-12 դասարանների չափորոշիչն ու ծրագիրը:

58. Ազգային փոքրամասնությունների համայնքների կողմից նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն ստանալու պահանջարկ չի ներկայացվել. դրա վկայությունն այն է, որ տարիներ առաջ Երևանի Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում բացվել էր եզդիախոսների և քրդախոսների լեզուներով ուսուցչի մասնագիտություն ստանալու բաժանմունքներ, որոնք դիմորդներ չլինելու պատճառով փակվեցին:

59. Սկսած 2007 թվականից` Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականին կից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում ներկայացված կազմակերպությունների առաջադրմամբ և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջնորդությամբ յուրաքանչյուր ուսումնական տարում արտամրցութային տեղեր են տրամադրվել եզդիական, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներին` Երևանի պետական համալսարանի արևելագիտական ֆակուլտետում ուսանելու համար: 2010 թվականից սկսած` այդ արտոնություններից հնարավորություն ունեն օգտվել նաև մյուս ազգային փոքրամասնությունների այն ներկայացուցիչները, որոնց առաջադրում են Խորհրդում համապատասխան համայնքները ներկայացնող կազմակերպությունները և որոնք ցանկություն են հայտնում սովորելու բարձրագույն ուսումնական հաստատությունների մշակույթի և լեզվի հետ առնչվող բաժիններում` ազգային մշակույթն ու լեզուն զարգացնելու նպատակով: Հետագայում Խորհրդի միջնորդությամբ այդ ուսանողների համար ԲՈՒՀ-ը ուսման վարձի ամբողջական կամ մասնակի զեղչեր են կիրառում: 2010-2012 ուսումնական տարում այդ հնարավորությունից օգտվել են եզդիական և քրդական համայնքների մեկական ներկայացուցիչ, որոնք սովորում են Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, ինչպես նաև մեկ ներկայացուցիչ հրեական համայնքից, որն էլ ուսանում է Երևանի պետական կոնսերվատորիայում:

60. Բացի այդ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում ինչպես եզդի ուսանողների ուսման, այնպես էլ եզդիական համայնքը ներկայացնող երիտասարդական կազմակերպությունների կողմից առաջարկված մշակութային ծրագրերի իրականացման համար: 2011-2012 ուսումնական տարվանից առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ պահուստային տեղերից հատկացվել են մեկական անվճար ուսուցման տեղեր` ասորական համայնքի համար Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մանկավարժություն և մեթոդիկա», եզդի համայնքի համար` Երևանի պետական համալսարանի «Իրանագիտություն» մասնագիտություններով:

61. Բոլոր համապատասխան փուլերում ազգային փոքրամասնությունների լեզուների դասավանդումը և ուսուցումը ապահովելու համար Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է շարունակական ծրագրեր, որոնք նպաստում են ազգային փոքրամասնությունների կրթության արդյունավետ կազմակերպմանը: Սակայն ձեռնարկվող քայլերը արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ցանկություն հայտնեն օգտվել ստեղծվող հնարավորություններից:

.______________________________________________________________________.

|«է) պայմանների ապահովում, որոնք հնարավորություն կտան տվյալ            |

|տարածքում ապրող` տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով      |

|չխոսողներին (որտեղ այդ լեզուն գործածվում է) ցանկության դեպքում        |

|սովորել այն»                                                          |

.______________________________________________________________________.

 

62. Ինչպես նշվել է զեկույցի ներածական մասում, Հայաստանում բացակայում է տարածաշրջանային լեզվի խնդիրը, և Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, ստանձնել է մշակել քաղաքականություն և սահմանել գործողությունների ծրագիր միայն ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության և զարգացման ուղղությամբ:

63. Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում դասավանդվում է ռուսերենը, որոշ ուսումնական հաստատություններում` ասորերենը և հունարենը: Էթնիկ համայնքները բնակավայրերում այն անձանց համար, որոնք ցանկանում են ուսումնասիրել հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուները, ստեղծում են անհրաժեշտ պայմաններ` կազմակերպվում են արտադասարանական պարապմունքներ, կիրակնօրյա դպրոցներ, տարբեր կրթամշակութային միջոցառումներ:

 

._____________________________________________________________________.

|«ը) տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների ուսումնասիրման|

|և  հետազոտման խթանում համալսարաններում կամ համարժեք ուսումնական      |

|հաստատություններում»                                                 |

._____________________________________________________________________.

 

64. Ազգային փոքրամասնությունների լեզուներից ռուսերենը և հունարենը, ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: Օրինակ, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դասավանդվող 10-ից ավելի օտար լեզուների ցանկում ընդգրկված են ռուսերենը և հունարենը: Բուհական հաստատություններում գործում են նաև լեզվաբանության ամբիոններ, որտեղ իրականացվում են հետազոտություններ:

 

._____________________________________________________________________.

|«թ) սույն Խարտիայում ընդգրկված բնագավառներում ազգամիջյան փոխանակման  |

|համապատասխան ձևերի  խթանում` երկու կամ ավելի պետություններում միանման|

|կամ նույնանման ձևով  գործածվող տարածաշրջանային կամ                   |

|փոքրամասնությունների լեզուների համար»                                |

._____________________________________________________________________.

 

65. Հայաստանի Հանրապետության էթնիկ համայնքները ունեն բոլոր հնարավորությունները երկու և ավելի պետություններում միանման կամ նույնանման ձևով գործածվող լեզուները կրողների հետ շփվելու համար: Հայաստանի Հանրապետության այլ պետությունների հետ կնքված բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրերում ամրագրված են դրույթներ, որոնք վերաբերում են համապատասխանաբար երկու երկրներում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, կրոնական ինքնության պահպանման և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը և համապատասխան միջոցառումների իրականացմանը: Այդպիսիք են` Ռուսաստանի Դաշնության հետ Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի 8-րդ հոդվածը, Հունաստանի հետ` 20-րդ հոդվածը, Ռումինիայի հետ` 14-րդ հոդվածը, Բուլղարիայի հետ` 9-րդ հոդվածը, Ղազախստանի հետ` 5-րդ հոդվածը, Լիբանանի հետ` 8-րդ հոդվածը, ՈՒկրաինայի հետ` 5-րդ և 6-րդ հոդվածները: Հայաստանի և այդ պետությունների Էթնիկ համայնքների ներկայացուցիչների միջև տարբեր առիթներով տեղի ունեցող փոխայցելությունները, քննարկումները, համատեղ ծրագրերը բազմաթիվ են: Օրինակ, դպրոցականները և ուսանողները մեկնում են սովորելու մասնագիտական կրթական հաստատություններ կամ հանգստանալու էթնիկ հայրենիքի ճամբարներում: Բացի այդ, Հայաստանի էթնիկ համայնքների ներկայացուցիչներից շատերը ընդգրկված են համաշխարհային և Անկախ Պետությունների Համագործակցության կազմակերպությունների աշխատանքներին:

 

._____________________________________________________________________.

|   «Կետ 2.                                                           |

|Կողմերը պարտավորվում են վերացնել (եթե դեռ չի արվել) ցանկացած         |

|չարդարացված տարբերություն, բացառում, սահմանափակում կամ               |

|նախապատվություն, որոնք վերաբերում են տարածաշրջանային կամ             |

|փոքրամասնությունների լեզվի գործածմանը և  ուղղված են տվյալ լեզվի      |

|պահպանումն ու զարգացումը վնասելուն կամ վտանգելուն:                   |

|Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների առնչությամբ       |

|հատուկ միջոցառումների ընդունումը, որը նպատակաուղղված է աջակցելու     |

|իրավահավասարությանը այս լեզուները գործածողների և  մնացած             |

|բնակչության միջև,  կամ որը պատշաճորեն հաշվի է առնում նրանց հատուկ    |

|պայմանները, չի համարվի խտրականության ակտ ավելի լայնորեն գործածվող    |

|լեզուներ գործածողների նկատմամբ»                                      |

._____________________________________________________________________.

 

66. Ինչպես ներկայացվել է երկրորդ զեկույցում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածը ի թիվս այլ հատկանիշների` սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագումի և այլն, առանձին նշում է նաև լեզվի և ազգային փոքրամասնությանը պատկանելիության հանգամանքով պայմանավորված խտրականության արգելման մասին: Սահմանադրության 41-րդ հոդվածը հաստատում է, որ. «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք»:

67. Սահմանադրական երաշխիքներից բացի, ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզուների ազատ գործածությունը պաշտպանվում է նաև մի շարք այլ օրենքներով: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ»: Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է նաև «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հոդվածներով: Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը»: Նույն օրենքի 9-րդ հոդվածը յուրաքանչյուրի համար երաշխավորում է` Հայաստանի Հանրապետությունում մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, 6-րդ հոդվածը` մշակութային արժեք է համարում նաև լեզուները, ազգային ավանդույթները և սովորույթները, աշխարհագրական տեղանունները: «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` «Արգելվում է այն գովազդը, որը պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ.....»: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության վարչական մարմիններին դիմում ներկայացնել նաև ազգային փոքրամասնության լեզվով: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն` քրեորեն պատժելի է համարվում մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված անձի ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, եթե նման խախտումով վնաս է պատճառվել անձի օրինական շահերին:

68. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` «Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»: Հետևաբար, «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական Խարտիան»` որպես Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս, Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է որպես լեզուների պաշտպանության մեխանիզմ:

 

._____________________________________________________________________.

|   Կետ 3                                                             |

|«Կողմերը պարտավորվում են համապատասխան միջոցներով աջակցել փոխադարձ    |

|ըմբռնմանը երկրի բոլոր լեզվական խմբերի միջև  և,  մասնավորապես, իրենց  |

|երկրներում կրթության և  ուսուցման նպատակների մեջ ներառել             |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների նկատմամբ հարգանքը,|

|փոխըմբռնումը և  հանդուրժողականությունը, ինչպես նաև  խրախուսել        |

|զանգվածային լրատվամիջոցներին` հետապնդելու միևնույն  նպատակները»      |

._____________________________________________________________________.

 

69. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հանրակրթական ծրագրերում ներառված են հանդուրժողականության, Մարդու իրավունքների, ռասայական խտրականության, ազգային փոքրամասնությունների պատմության և մշակույթի մասին թեմաներ, իսկ դասագրքում` համապատասխան նյութեր: Հանրապետության հանրակրթական դպրոցի «Հասարակագիտություն» առարկայի չափորոշչում և ծրագրում ընդգրկված են «Ազգային փոքրամասնությունների իրավունքները» և «Հանդուրժողականություն» թեմատիկ միավորները:

70. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը միանշանակ արգելում է հեռուստառադիոհաղորդումների օգտագործումը ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու նպատակով: Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն պարբերաբար հաղորդումներ են հեռարձակում Հայաստանի էթնիկ համայնքների մասին` նվիրված նրանց պատմությանը, կրթությանը, մշակույթին, լեզվին, իրավունքներին: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չկան զանգվածային լրատվական միջոցներ, որոնք կտարածեին բացասական կարծրատիպեր էթնիկական փոքրամասնությունների մասին:

71. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ ազգային փոքրամասնությունների լեզուներով հանրապետությունում հրատարակվող պարբերականները պարբերաբար ներկայացնում են նորություններ ազգային փոքրամասնությունների կրթական, սոցիալական, մշակութային կյանքից: Էթնիկ համայնքների միջոցառումների մասին տեղեկատվությունը և վերլուծական բնույթի նյութերը նպաստում են երկրի բոլոր լեզվական խմբերի միջև հարգանքի և փոխադարձ ըմբռնման մթնոլորտի ստեղծմանը:

72. Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոն ամեն օր հեռարձակում է ազգային փոքրամասնությունների լեզուներով ռադիոհաղորդումներ: Հաղորդումները պատրաստվում են էթնիկ համայնքների ակտիվ մասնակցությամբ և ներկայացնում են Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացումները, ինչպես նաև Հայաստանի տարբեր էթնիկ համայնքներում տեղի ունեցած իրադարձությունները:

 

.____________________________________________________________________.

|   Կետ 4                                                            |

|«Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների նկատմամբ        |

|իրենց քաղաքականությունը որոշելիս Կողմերը պետք է հաշվի առնեն այդ     |

|լեզուները գործածող խմբերի կարիքներն ու ցանկությունները:             |

|Անհրաժեշտության դեպքում նրանք խրախուսվում են` ստեղծելու մարմիններ`  |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին առնչվող բոլոր   |

|խնդիրների մասին իշխանություններին խորհուրդ տալու նպատակով»          |

.____________________________________________________________________.

 

73. Հայաստանի էթնիկ համայնքներին վերաբերող ծրագրերի և որոշումների նախագծերը քննարկվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Նախագծերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականին կից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում: Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան` նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են երկու ամիսը մեկ, անհրաժեշտության դեպքում` նաև արտահերթ, իսկ ազգային փոքրամասնությունների առանձին ներկայացուցիչների հետ հանդիպումները իշխանությունների հետ ավելի հաճախ են կազմակերպվում` ելնելով նրանց կողմից առաջադրված խնդիրների հրատապությունից և կարևորությունից: Խորհրդի հիմնական գործառույթներն են`

. ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների աջակցությունն ու պաշտպանությունը,

. ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը,

. ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների առնչությամբ իրավական ակտերի նախագծերի քննարկումը, վերլուծությունը և առաջարկությունների պատրաստումը,

. ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային ծրագրերին առնչվող հարցերի քննարկումը,

. Խորհրդի անդամների կողմից ներկայացված ընթացիկ հարցերի քննարկումը:

Խորհրդի նիստերում քննարկվում են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթեր, որոնց մասին Խորհրդի անդամները տեղյակ են պահում ազգային փոքրամասնությունների համայնքների լայն շրջանակներին: Սկսած 2000 թվականից Խորհրդի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կրթական և մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով տարեկան 10 միլիոն դրամ է հատկացվում, որը բաշխվում է Խորհրդի նիստի որոշման համաձայն, անդամների քվեարկության արդյունքում` ձայների մեծամասնության սկզբունքով: Խորհրդի որոշումները ֆինանսական միջոցների բաշխման հետ կապված ընդհանուր առմամբ 2000 թվականից առ այսօր մնացել են անփոփոխ, այն է` պետական բյուջեով հատկացվող 10 մլն. դրամից 9 մլն. դրամը բաշխել հավասարաչափ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների 11 համայնքներին` Խորհրդում ներկայացված կազմակերպությունների միջոցով, իսկ 1 մլն. դրամը տրամադրել միասնական միջոցառումների և առանձին համայնքները ներկայացնող կազմակերպությունների կողմից Խորհրդի քննարկումներին բերված առավել հետաքրքիր ծրագրերի իրականացման համար: Միասնական միջոցառումների ցանկն ու ներկայացված ծրագրերը նույնպես քննարկվում և հաստատվում են Խորհրդի նիստում: Խորհրդի 2012 թվականի հունվարի 19-ին կայացած նիստում կրկին հաստատվեց 10 մլն. դրամի բաշխման վերը նշված կարգը: Անցած տարիների ընթացքում Խորհրդի նախագահները համապատասխան հիմնավորումներով գրավոր դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարություն` գումարի չափն ավելացնելու առաջարկով: Բացի պետական բյուջեից ամենամյա 10 մլն դրամի հատկացումից, Համակարգող խորհրդի անդամ կազմակերպությունների կրթամշակութային ծրագրերին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2012 թվականին հատկացվել է լրացուցիչ 10 մլն դրամ: Պետք է նշել, որ բացի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված գումարից, Հայաստանում բնակվող այն ազգային փոքրամասնությունները, որոնք չունեն պետական կազմավորումներ ստացել և պարբերաբար ստանում են լրացուցիչ ֆինանսական օժանդակություն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կողմից: Ֆինանսական օժանդակություն է կազմակերպվում նաև մյուս ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպություններին` իրենց համայնքների համար առավել կարևոր ազգային կրթական-մշակութային խնդիրների լուծման նպատակով:

 

._____________________________________________________________________.

|   «Կետ 5                                                            |

|Կողմերը պարտավորվում են, mutatis mutandis, կիրառել վերոհիշյալ 1-4-րդ |

|կետերում թվարկված սկզբունքները ոչ տարածքային լեզուների նկատմամբ:     |

|Սակայն, քանի որ խոսքը այս լեզուների մասին է, սույն Խարտիան ուժի մեջ  |

|մտցնելու համար ձեռնարկվող միջոցառումների բնույթն ու գործունեության   |

|շրջանակը պետք է որոշվի ճկուն ձևով`  հաշվի առնելով նաև  տվյալ         |

|լեզուները գործածող խմբերի կարիքներն ու ցանկությունները և  հարգելով   |

|նրանց սովորություններն ու առանձնահատկությունները»                    |

._____________________________________________________________________.

 

74. Տարածաշրջանային և փոքրամասնությունների Եվրոպական Խարտիայի «ոչ տարածքային լեզուներ» հասկացության սահմանումն է` «այն լեզուները, որոնք գործածվում են պետության քաղաքացիների կողմից և տարբերվում են տվյալ պետության բնակչության մնացած մասի կողմից գործածվող լեզվից կամ լեզուներից, բայց որոնք, չնայած գործածվում են այդ պետության տարածքում ավանդաբար, չեն կարող նույնացվել այդ երկրի որևէ տարածքի հետ»:

75. Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականին կից գործող Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային և մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդը ունի 22 անդամ, որոնք ընտրվում են ռոտացիայի սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունում առկա 11 ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր համայնքի ներկայացուցիչներից: Հայաստանում ասորական, եզդիական, ռուսական, հունական, քրդական էթնիկ համայնքներից զատ ակտիվորեն գործում են ուկրաինական, հրեական, լեհական, վրացական, բելառուսական, գերմանական էթնիկ համայնքների հասարակական կազմակերպությունները: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կազմը 2001 թվականի մարդահամարի տվյալներով ներկայացվում է աղյուսակներում.

 

._____________________________.

|ռուս |եզդի |ասորի|քուրդ|հույն|

|_____|_____|_____|_____|_____|

|14660|40620|3409 |1519 |1176 |

._____________________________.

.________________________________________.

|ուկրաինացի|բելառուս|գերմանացի|հրեա |լեհ |

|__________|________|_________|_____|____|

|  1633    |   257  |   133   | 109 |  97|

.________________________________________.

 

Ինչպես երևում է աղյուսակներից, Հայաստանի էթնիկ փոքրամասնություններից միայն վեցն են, որոնց ներկայացուցիչների թիվն անցնում է հազար մարդուց` հիմնականում նրանց թվերը տատանվում են 100-300 մարդու շրջանակներում (2001 թվականի մարդահամարի ժամանակ վրացիների թվի վերաբերյալ առանձին վիճակագրական տվյալներ չեն գրանցվել): Էթնիկ որոշ համայնքների փոքրաթվությանը պետք է ավելացնել նաև, որ վերջին քսանամյակի ընթացքում իրենց էթնիկ հայրենիքների հետ կապերի ակտիվացման պատճառով Հայաստանի ոչ հայազգի բնակչության զգալի մասն արտագաղթել է և Հայաստանի ներկայիս էթնիկ համայնքների զգալի մասի սեռա-տարիքային կազմը շատ անհամաչափ է` գերազանցում են տարեցները և կանայք: Միաժամանակ նրանց նկատելի մասը բախշված է հանրապետության մարզերում, ապրում են ոչ կոմպակտ, ինչը զգալիորեն բարդացնում է առանձին խմբերի կրթության ու մշակույթի կազմակերպմանն ուղղված գործողություններ իրականացնելու խնդիրը: Այնուամենայնիվ, այդ լեզուների մեծ մասն այս կամ այն ձևով ու չափով դասավանդվում է տարբեր մակարդակների կրթական հաստատություններում: Հայաստանի Հանրապետության մի շարք դպրոցներում` թե քաղաքների, թե գյուղերի, անցնում են գերմաներեն: Այն, որպես մասնագիտություն, ներառված է նաև Երևանի պետական համալսարանի, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Սլավոնական համալսարանի և Գյումրու մանկավարժական համալսարանի մասնագիտությունների ցանկում: Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանում էթնիկ փոքրամասնությունների լեզուներով պահվում և օգտագործվում են բազմաթիվ ուկրաիներեն, գերմաներեն, լեհերեն, վրացերեն, բելառուսերեն գրքեր:

76. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը «Պետական աջակցություն ոչ պետական մամուլին» բյուջետային ծրագրով աջակցություն է ցուցաբերում ազգային փոքրամասնությունների լեզուներով մամուլի և ամսագրերի հրատարակմանը: Հայաստանի ուկրաինական, հրեական, լեհական, վրացական էթնիկ համայնքներն ունեն պարբերաբար հրատարակվող մամուլ, լեհական համայնքը` նաև ամսագիր: Դրանք են` հրեական համայնքի կողմից տպագրվող «Մագեն Դավիթ» («Դավթի վահան») պաշտոնաթերթը, ուկրաինական համայնքի` «Դնիպրո-Սլավուտիչ» թերթը, լեհական համայնքի` «Պոկա մի ժիվի» թերթը և ամսագիրը, վրացական համայնքի` «Իվերիա» թերթը:

77. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Հայաստանի վրացական «Իվերիա» համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանում կայացած «Հայրենական ճամբար» միջոցառմանը և միջմշակութային երկխոսությանը նվիրված հայ-վրացական երիտասարդական համաժողովին: Լեհական, ուկրաինական, վրացական, բելառուսական համայնքները ունեն գեղարվեստական խմբեր` ազգային լեզվով երգչախմբեր, ժողովրդական պարային համույթներ, որոնք` Խարտիայով պաշտպանված լեզուները կրող ազգային փոքրամասնությունների էթնիկ համայնքների հետ միասին, պարբերաբար մասնակցում են զանազան փառատոնների Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում` ներկայացնելով ազգային լեզուներով երգեր: ՈՒկրաինական էթնիկ համայնքի կողմից տարեկան կազմակերպվող տասնյակ միջոցառումները միշտ ուղեկցվում են ուկրաինական սիրված «Դնիպրո», մանկական` «Զվոնոչեկ» և «Վերբիչենկա» երգչախմբերի համերգներով: Նույն կերպ հանդիսատեսին հաճախ են ներկայանում լեհական համայնքի երգի-պարի «Գվյազդեչկա» խումբը և վրացական համայնքի «Իվերիա» գեղարվեստական խումբը: Ամեն տարի նշվում են հրեական ազգային տոները, որոնք ուղեկցվում են հրեաների պատմական անցյալը ներկայացնող թատերական ներկայացումներով: Հասարակական կազմակերպությունների այս նախաձեռնությունը նպաստում են հիշյալ լեզուների հասարակական և մշակութային օգտագործման ակտիվացմանը, ինչպես նաև երիտասարդ սերնդի կողմից մայրենի լեզվին առնչմանը:

78. Հանրապետությունում 2008-2011 թվականներին անցկացվել են Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի 4 ցուցահանդեսներ, որոնց մասնակցել են ստեղծագործողներ 11 համայնքներից: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը 2011 թվականին աջակցություն է ցուցաբերվել «Մենորա» հրեական մշակութային կենտրոնին` կոմպոզիտոր Վ. Վայների ստեղծագործությունների ժողովածուի պատրաստման համար և «Երևանի բելառուսական համայնք «Բելառուս» հասարակական կազմակերպությանը` «Բելառուսական զորկա» փառատոնի կազմակերպման համար:

79. Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստանի վերոնշյալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մեծ մասը շատ քիչ են գործածում իրենց էթնիկ լեզուները կամ առհասարակ չեն գործածում: ՈՒկրաինացիների, լեհերի, հրեաների, բելառուսների, գերմանացիների, վրացիների զգալի մասը Հայաստանում հայտնվել են խառն ամուսնությունների, կամ աշխատանքային գաղթի հետևանքով:

80. Հայաստանում ոչ տարածքային լեզուներով խոսողների թվաքանակը երբեք նկատելի չի եղել, նրանք ապրել են ցրված, քիչ կապեր են ունեցել միմյանց հետ: Բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունում հարգվում են էթնիկ համայնքների ներկայացուցիչների ցանկությունները իրենց էթնիկ լեզուների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը լեզուների նկատմամբ իր քաղաքականությունը կառուցում է լեզուների պահպանմանը և զարգացմանն օգնելու, լեզուների նկատմամբ սիրո և հարգանքի մթնոլորտ ապահովելու սկզբունքներով:

 

Մաս III.

 

Հասարակական կյանքում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների գործածմանն ուղղված միջոցառումները` համաձայն 2-րդ հոդվածի 2-րդ կետում ընդգրկված պարտավորությունների

 

Հոդված 8. Կրթություն

 

._____________________________________________________________________.

|   «1. Կրթության կապակցությամբ այն տարածքներում, որտեղ այսպիսի       |

|լեզուները գործածվում են` համաձայն յուրաքանչյուր լեզվի կարգավիճակին   |

|և  առանց վնասելու պետության պաշտոնական լեզվի կամ լեզուների           |

|ուսուցմանը, Կողմերը պարտավորվում են                                  |

|                                                                     |

|   ա). i. մատչելի դարձնել նախադպրոցական կրթությունը` համապատասխան    |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ             |

|   ii. մատչելի դարձնել նախադպրոցական կրթության հիմնական մասը         |

|համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուներով,         |

|                                                                     |

|   iii. կիրառել վերոհիշյալ i և  ii կետերում նշված նախաձեռնված        |

|միջոցառումներից որևէ  մեկը առնվազն այն աշակերտների նկատմամբ, որոնց   |

|ընտանիքները այդպիսի խնդրանք են ներկայացրել, և  որոնց քանակը համարվում|

|է բավարար, կամ                                                       |

|   iv. եթե պետական մարմինները նախադպրոցական կրթության բնագավառում    |

|չունեն անմիջական իրավասություն` աջակցելու i-iii կետերում նշված       |

|միջոցառումների կիրառմանը և/կամ  խրախուսելու այն»                     |

._____________________________________________________________________.

 

81. «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումն ապահովում են տեղական ինքնակառավարման մարմինները: Նախադպրոցական հաստատությունների աշխատանքների կազմակերպումն ուղղակիորեն կախված է տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական հնարավորություններից: 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը: Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված տարածքներում մանկապարտեզների ցանցի ընդլայնմանը:

82. Հայաստանի Հանրապետությունը մշտական աջակցություն է իրականացնում պաշտպանության տակ առնված լեզուներ կրող ազգային փոքրամասնությունների համայնքներին` նախադպրոցական կրթությունը համապատասխան լեզուներով կազմակերպելու հարցում: Աջակցությունը կայանում է նախ և առաջ նրանում, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները հաստատելու մասին» N 29-Ն հրամանի երեխաների խմբերի խտության վերաբերյալ հավելվածում ազգային փոքրամասնությունների երեխաների համար նախատեսված է թերկոմպլեկտավորված համակազմով խմբերի գործարկման հնարավորությունը: Այսպես, եթե հանրապետության նախադպրոցական հաստատություններում խմբերում երեխաների թիվը սահմանված է 25-30, ապա ազգային փոքրամասնություններով երեխաների խմբերի գործարկումը թույլատրվում է 8-10 երեխաների դեպքում:

83. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գերակա խնդիրների ցանկում ընդգրկված «Նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների հանրակրթական ուսումնական հաստատություններում` այդ թվում Դիմիտրով համայնքի մանկապարտեզում և Վերին Դվին համայնքի դպրոցում, ներդրվել են նախադպրոցական կրթության միկրոծրագրեր, իրականացվել են վերանորոգման, հարդարման, գույքավորման աշխատանքներ: Միկրոծրագրերի ներդրումային ծախսերը ձևավորվել են վարկային միջոցների, իսկ ընթացիկ ծախսերը` համայնքների ներդրումների հաշվին: Ստեղծվել են բարեկեցիկ պայմաններ` երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման և դպրոցին նախապատրաստելու համար: Հաստատությունները միաժամանակ ապահովվել են համապատասխան ծրագրամեթոդական գրականությամբ և ուսումնամեթոդական նյութերով, տեխնիկական միջոցներով: Մանկապարտեզների մանկավարժական և վարչական կադրերը վերապատրաստվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի և «Քայլ առ քայլ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:

84. «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագրի պահանջները» ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինկ» միջազգային կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2010-2011 թվականներին ԱՄՆ Պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսապայմանների բարելավման և սոցիալական աջակցության ծրագրով» Գեղարքունիքի մարզի եզդիաբնակ Գեղամասար, Արփունք, Փոքր Մասրիկ համայնքներում գործող դպրոցներում վերանորոգել և կահավորել են մեկական նախադպրոցական սենյակներ` 4-5 տարեկան 50 երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման նպատակով:

85. Հայաստանի մի շարք գյուղական համայնքների դպրոցական շենքերում ստեղծվել են նախադպրոցական կրթության օջախներ, որտեղ օրվա առաջին կեսին գործում են դասարաններ ազգային փոքրամասնությունների 4-5 տարեկան երեխաների համար: Այդպիսի նախակրթարաններ գործում են Հայաստանի Հանրապետության Շիրակի, Արագածոտնի, Արմավիր և Արարատի մարզերի մի շարք հանրակրթական դպրոցներում:

86. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով Արարատի մարզպետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում 2010-2011 թվականների ընթացքում վերանորոգման աշխատանքներ են կատարվել Վերի Դվին գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ կազմակերպվում է նախադպրոցական կրթություն:

87. Հայաստանում ապրող եզդի և քուրդ երեխաների նախադպրոցական կրթության խնդիրը պարբերաբար քննարկվում է համապատասխան բնակավայրերի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, սակայն որոշ համայնքներում նախադպրոցական տարիքի երեխաների թիվն այնքան փոքր է, որ նրանց համար նախադպրոցական կրթություն իրականացնելը շատ դժվար է:

88. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքային համայնքը ձեռնարկել է միջոցներ ազգային փոքրամասնությունների երեխաների կրթությունը մայրենի լեզվով կազմակերպելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ Գյումրու թիվ 4 մանկապարտեզում գործում է ռուսական խումբ:

89. Ազգային փոքրամասնությունների երեխաների նախադպրոցական կրթության աջակցության մյուս ձևն այն է, որ հանրապետության յուրաքանչյուր մանկապարտեզում ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ և ընտրությամբ ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը կարող է կազմակերպվել լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով:

._____________________________________________________________________.

|   «բ). i. մատչելի դարձնել տարրական կրթությունը համապատասխան         |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ             |

|   ii. մատչելի դարձնել տարրական կրթության հիմնական մասը համապատասխան |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ             |

|   iii. տարրական կրթության շրջանակներում ապահովել տարածաշրջանային կամ|

|փոքրամասնությունների լեզուների ուսուցանումը որպես ուսումնական պլանի  |

|անբաժանելի մաս, կամ                                                  |

|   iv. կիրառել վերոնշյալ i-ից մինչև  iii միջոցներից մեկը առնվազն այն |

|աշակերտների նկատմամբ, որոնց ընտանիքները այդպիսի խնդրանք են           |

|ներկայացրել, և  որոնց քանակը համարվում է բավարար»                    |

._____________________________________________________________________.

 

90. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է իր տարածքում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզվի ազատ օգտագործումը»: Նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով` պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

91. Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ առնված լեզուների կրող ազգային փոքրամասնությունների համայնքներին մատչելի է տարրական կրթությունը էթնիկ լեզուներով: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից մշակվել է «Ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) ուսումնական պլան», համաձայն որի` պետական բաղադրիչի ուսումնական առարկաների ցանկում ընդգրկված ազգային փոքրամասնությունների «Մայրենի լեզու և գրականություն» առարկայի ուսուցման համար տարրական դպրոցի յուրաքանչյուր դասարանին հատկացված է շաբաթական 4 ժամ:

92. Տարրական կրթության շրջանակներում ապահովվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը` որպես ուսումնական ծրագրի անբաժանելի մաս, և այդ ուսուցումը կազմակերպվում է նույնիսկ աշակերտների անբավարար թվի դեպքում: Եզդիների և քրդերի բնակման վայրերում գյուղական դպրոցներում եզդիերեն և քրդերեն լեզուների ուսուցումը տարրական դասարաններում իրականացվում է համապատասխան մասնագետի առկայության դեպքում` անկախ սովորող երեխաների թվից (հավելված 3): Ասորերեն լեզվի ուսուցումը տարրական դասարաններում իրականացվում է Վերին Դվին, Դիմիտրով, Արզնի, Նոր Արտագերս գյուղերի միջնակարգ դպրոցների, Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի տարրական դասարաններում և Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում` նույնիսկ 2-3 երեխաների համար (հավելված 4):

93. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ջանքերով 2002 թվականին քրդերենի լույս է տեսել «Զմանե դե» այբբենարանը` Հայաստանի Գրողների Միության քրդական բաժնի նախագահ Կառլենե Չաչանիի հեղինակությամբ, ինչը կարևոր իրադարձություն էր քրդական համայնքի համար: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ քրդերենի «Այբբենարանը» 2010 թվականին հրատարակվել է, իսկ 2011 թվականին փորձաքննություն են անցել և պատրաստ են հրատարակման քրդերենի 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների դասագրքերը:

94. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ 2005-2006 թվականներին իրականացվել է «Եզդիերեն լեզվի և գրականության» տարրական դասարանների դասագրքերի հրատարակումը, 2010 թվականին վերահրատարակվել է «Եզդիերեն-1», իսկ 2011 թվականին` «Եզդիերեն-2» դասագրքերը:

95. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից 2009 թվականին ներկայացվել են ասորերենի 1-12 դասարանների չափորոշիչն ու ծրագիրը, որոնք փորձաքննություն անցնելուց հետո հաստատվել են: Հայաստանի Հանրապետության գիտության և կրթության նախարարության ֆինանսավորմամբ 2009 թվականին հրատարակվել են «Խոսիր ասորերեն» 1-ին դասարանի դասագիրքը և «Գրիր և կարդա ասորերեն» 2-րդ դասարանի գիրք-տետրը, իսկ 2011 թվականին` «Խոսիր ասորերեն» 1-ին դասարանի դասագիրքը վերահրատարակվել է: Ասորերենով տարրական կրթությունը զարգացնելու համար դասագրքերի հեղինակներին առաջարկվել է ստեղծել համապատասխան ուսումնական նյութեր:

96. Տարրական կրթության շրջանակում հունարեն լեզվի ուսուցումը 1996 թվականից Հայաստանում Հունաստանի դեսպանատան աջակցությամբ և ֆինանսավորմամբ իրականացվում է Երևանի N 74 հիմնական դպրոցում որպես պարտադիր առարկա, իսկ N 12 ու N 132-րդ դպրոցներում դպրոցական բաղադրիչի հաշվին` ըստ ցանկության: Հունական հասարակական կազմակերպությունների միությունը իրականացնում է հունարեն լեզվի կիրակնօրյա դասընթացներ Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Նոյեմբերյան քաղաքներում և Կողես գյուղում:

97. Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական դպրոցների ուսումնական պլանով 2-9-րդ դասարաններում «Ռուսաց լեզու» առարկան ընդգրկված է պետական բաղադրիչի ուսումնական առարկաների ցանկում: ՈՒսուցումն իրականացվում է Հայաստանում հրատարակված դասագրքերով, որտեղ հաշվի են առնվել ազգային դպրոցում ռուսաց լեզվի դասավանդման առանձնահատկությունները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հանրապետության մի շարք դպրոցներում 1999 թվականին բացվել են ռուսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ: Այդ դպրոցների համար մշակվել, հաստատվել և հրատարակվել են հատուկ ծրագիր, դասագրքեր և մեթոդական ձեռնարկներ:

98. Եզդիական և քրդական համայնքների երեխաների տարրական կրթությունը լիարժեք կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից աշխատանքներ են տարվում եզդիերենի և քրդերենի մասնագետների կազմը համալրելու ուղղությամբ: Սակայն պետության ջանքերը այս հարցում արդյունավետ կլինեն միայն այն դեպքում, եթե եզդիական և քրդական համայնքների ներկայացուցիչները համապատասխան մասնագիտություն ստանալու ցանկությամբ դիմեն Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ` նախատեսված ուսուցման անվճար տեղերից օգտվելու համար:

 

._____________________________________________________________________.

|   «գ) i. մատչելի դարձնել միջնակարգ կրթությունը համապատասխան         |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ             |

|   ii. մատչելի դարձնել միջնակարգ կրթության հիմնական մասը համապատասխան|

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ             |

|   iii. միջնակարգ կրթության շրջանակներում ապահովել համապատասխան      |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների ուսուցանումը որպես|

|ուսումնական պլանի անբաժանելի մաս, կամ                                |

|   iv. կիրառել վերոնշյալ i-ից մինչև  iii միջոցներից մեկը առնվազն այն |

|աշակերտների նկատմամբ, որոնք (կամ, հնարավորության դեպքում, որոնց      |

|ընտանիքները) այդպես են ցանկանում, և  որոնց թիվը համարվում է բավարար» |

._____________________________________________________________________.

 

99. Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ առնված ազգային փոքրամասնությունների լեզուները կրող համայնքների ներկայացուցիչներին միջնակարգ կրթությունը համապատասխան լեզուներով մատչելի է: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջնակարգ կրթության շրջանակներում ապահովվում է համապատասխան լեզվի ուսուցումը` որպես ուսումնական ծրագրերի անբաժանելի մաս այն աշակերտների համար, որոնք (կամ որոնց ընտանիքները) այդպիսի հայտ են ներկայացրել, և որոնց թիվը բավարար է: Հանրակրթական ուսումնական հաստատության դասարանի միջին խտությունը սահմանված է 25-30 սովորող տարրական և միջին մակարդակների համար, 20-25 սովորող` ավագ դպրոցի 56 ընդհանուր հոսքի համար: Հանրակրթական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի որոշմամբ առանձին դեպքերում` օրինակ, Խարտիայով պաշտպանվող լեզուների ուսուցման նպատակով, ուսումնական հաստատության լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին կարող է բացվել սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան: Պետք է նշել, որ որոշ քաղաքային և գյուղական դպրոցներում ազգային փոքրամասնությունների լեզուներով ուսուցումը կատարվում է պետական միջոցների հաշվին նաև երեխաների անբավարար թվի դեպքում` առանց լրացուցիչ ֆինանսավորման պայմանի:

100. Հանրապետությունում եզդիերեն և քրդերեն լեզվի դասավանդումը իրականացվում է Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի միջնակարգ դպրոցներում (Հավելված 3):

101. Հայաստանում ասորերեն լեզվի ուսուցումը միջնակարգ կրթության շրջանակում իրականացվում է Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի միջնակարգ դպրոցներում (Հավելված 4):

102. Հունարեն լեզվի ուսուցումը 1996 թվականից Հայաստանում Հունաստանի դեսպանատան աջակցությամբ իրականացվում է Երևանի թիվ 74, 12, 132-րդ միջնակարգ դպրոցներում դպրոցական բաղադրիչի շրջանակներում` ըստ սովորողների ցանկության:

103. Հանրապետությունում հանրակրթական ամբողջական ծրագրի ռուսերեն լեզվով դասավանդումն իրականացվում է միայն մեկ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում` Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում և երկու մասնավոր դպրոցներում` Երևանի «Մեսրոպ Մաշտոց» և «Սլավյանսկայա»: Հանրապետության մարզերի և Երևանի 42 հանրակրթական դպրոցներում կան ռուսերենով ուսուցմամբ դասարաններ` 42 դպրոցներից 18-ը Երևանում, 24-ը` հանրապետության մարզերում (Աղյուսակ 5): Վերոնշյալ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններից 16-ը ավագ դպրոցներ են:

104. Հանրակրթական դպրոցներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` մրցույթներ և փառատոներ: Հանրապետությունում անցկացվող ամենամյա դպրոցականների օլիմպիադաների առարկայացանկում` դպրոցական, քաղաքային, մարզային, հանրապետական փուլերում ընդգրկված է նաև ռուսերենը: Հայաստանի դպրոցականները մասնակցում են ռուսաց լեզվի հեռավար (դիստանցիոն) օլիմպիադային, և արդեն կան 3 հաղթողներ` Երևանից, Կապանից և Սիսիանից:

105. Միջնակարգ կրթության ավագ դասարաններում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման մատչելիությունը ապահովված է ռուսերենի, ասորերենի և հունարենի դեպքում, իսկ քրդերի և եզդիների դեպքում` որոշ վերապահումներով: Խնդիրը հետևյալն է: Հայաստանի Հանրապետությունում հիմնական կրթությունը պարտադիր է: Քրդերի և եզդիների որոշ գյուղական բնակավայրերում դպրոցները հիմնական են` ավագ դասարաններում երեխաների թվի խիստ անբավարար լինելու պատճառով: Եթե ծնողները որոշում են երեխայի կրթությունը շարունակել, երեխաները կարող են կրթություն ստանալ հարևան բնակավայրերի դպրոցներում: Սակայն ծնողների մեծ մասն ընդհատում է երեխաների ուսուցումը պարտադիր կրթության մակարդակում երբեմն նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ դպրոցներում կան ավագ դասարաններ:

106. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի կողմից մշակված Ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի (դասարանի) ուսումնական պլանում պետական բաղադրիչի ուսումնական առարկաների ցանկում ընդգրկված է ազգային փոքրամասնությունների «Մայրենի լեզու և գրականություն» առարկան, որի ուսուցման համար միջին և ավագ մակարդակի յուրաքանչյուր դասարանին հատկացված է շաբաթական 3-4 ժամ:

107. 2009 թվականին փորձաքննություն անցնելուց հետո Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է քրդերենի` մայրենի լեզվի և գրականության, 1-12 դասարանների չափորոշիչն ու առարկայական ծրագիրը: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ 2009 թվականին փորձաքննություն անցնելուց հետո հրատարակվել են «Եզդիերենի-6», «Եզդիերեն-7», «Եզդիերեն-8» դասագրքերը, փորձաքննություն է անցել և պատրաստ է հրատարակման «Եզդիերեն-9»-ը դասագիրքը: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ եզդիերենի և ասորերենի դասագրքերը նախատեսվում է 2012 թվականից վերահրատարակել:

108. Միջնակարգ դպրոցները մանկավարժական կադրերով ապահովելու նպատակով աշխատանքներ են տարվում եզդիերենի, քրդերենի և ասորերենի լեզվի ուսուցիչներ պատրաստելու և վերապատրաստելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ազգային ինստիտուտի կողմից 2009 թվականին վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել ազգությամբ եզդի 10 ուսուցիչների համար: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի և Հայաստանում ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության Ռուսաստանի Դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ռուսաց լեզվի կենտրոնի կողմից մշտապես կազմակերպվում են ռուսաց լեզվի ուսուցիչների համատեղ վերապատրաստման դասընթացներ, սեմինար-խորհրդակցություններ: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների խնդրանքով Կրթության ազգային ինստիտուտը կազմակերպել է հայոց լեզվի ուսուցման դասընթացներ ազգային փոքրամասնությունների 20 ներկայացուցիչների համար:

109. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է աջակցել քրդական, ինչպես նաև այլ ազգային փոքրամասնությունների համայնքներին, կադրային խնդիրը լուծելու հարցում, եթե համայնքի ներկայացուցիչները համապատասխան մասնագիտություն ստանալու վերաբերյալ ցանկություն հայտնեն: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդը հանձնում է ընդունելության քննություններ քննական կենտրոններում: Ընդունելության քննությունները կազմակերպում է 2004 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված Գնահատման և թեստավորման կենտրոնը: Ի լրումն նախորդ զեկույցի` ռուսերենով կրթություն ստացած դիմորդների ընդունելության քննությունների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը:

110. Ռուսերենով ուսուցմամբ միջնակարգ հանրակրթական դպրոցի (դասարանի) ուսումնական պլանի համաձայն` պետական բաղադրիչի ուսումնական առարկաների ցանկով սահմանված են «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաներ` միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր դասարանի համար շաբաթական 2-6 ժամ: Հետևաբար` դպրոցը ավարտելուց սովորողը բավականին լավ պետք է տիրապետի հայերենին: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն` եթե ավարտական դասարանի շրջանավարտը «Հայոց լեզու» ուսումնասիրել է միայն վերջին երկու դասարաններում, ապա միջնակարգ կրթության ատեստատում` այդ առարկայի համապատասխան տողում, գրվում է` «չի ուսումնասիրել», և սովորողը իր ցանկությամբ կարող է ազատվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունից, ատեստատի համապատասխան տողում գրվում է «ազատված է»: Նման դիմորդներին Գնահատման և թեստավորման կենտրոնը քննական առաջադրանքները տրամադրում է ռուսերենով:

111. Ի լրումն նախորդ պարբերական զեկույցի` հայտնում ենք, որ 2001 թվականին հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրով նախատեսված էր ուսումնական հաստատությունների տարածքային տեղաբաշխման, ուսումնական հաստատությունների գործունեության կազմակերպական ցուցանիշների` սովորող-մանկավարժ հարաբերակցության, ուսումնական խմբերի միջին խտության, մանկավարժների միջին բեռնվածության, օժանդակ և վարչական կազմերի հարաբերակցության օպտիմալացում: Ծրագիրը ավարտվել է 2006 թվականին և ոչ մի կերպ չի վտանգել փոքրամասնությունների լեզուներով կրթությանը:

112. Ի լրումն երկրորդ զեկույցի` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վերին Դվինի հանրակրթական դպրոցը, ինչպես հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունները, ստանում է պետական ֆինանսավորում աշակերտ-թիվ ֆինանսավորման բանաձևի համաձայն: Համայնքը ֆինանսավորման այս բանաձևի հետ որևէ առնչություն չունի, և ուսումնական գործընթացը կազմակերպելու համար դպրոցին հատկացվող ֆինանսական միջոցները բավարար են: Համայնքը մասնակցում է արտաուսումնական մշակութային միջոցառումների կազմակերպմանը:

113. Վերին Դվինի միջնակարգ դպրոցում 1995 թվականին ստեղծվել է հայ-ռուս- ասորական «Արբելա» գիտամշակութային կենտրոնը: Կենտրոնը դպրոցում ստեղծելու նպատակն է` դպրոցական տարիքից սկսել ազգային գիտակցության դաստիարակությունը և ձևավորել մայրենի լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացության հիմքերը: «Արբելա» կենտրոնը Արևելագիտության և պատմության ինստիտուտների հետ համատեղ դպրոցում կազմակերպում է կոնֆերանսներ: Վերին Դվինի դպրոցում գործում է նաև «Արբելա» պարի խումբը:

114. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը Վերին Դվինի միջնակարգ դպրոցը ընդգրկել է վերանորոգման ծրագրի առաջին փուլում և 2010-2011 ուսումնական տարում ամրացվել է դպրոցի հիմքը, վերանորոգվել են տանիքը և սանհանգույցները: Վերին Դվինի և Դիմիտրով համայնքների նախադպրոցական հաստատություններում, դրամաշնորհային միջոցների հաշվին ներդրվել են նախադպրոցական կրթության միկրոծրագրեր. այդ թվում` Վերին Դվինի մանկապարտեզում` 29 երեխայի, Դիմիտրովի մանկապարտեզում` 30 երեխայի ընդգրկմամբ, հաստատություններում իրականացվել են վերանորոգման, հարդարման, գույքավորման աշխատանքներ:

115. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ 2009 թվականին համապատասխան մասնագետների կողմից 5-րդ դասարանների «Հայրենագիտություն» դասագիրքը («Զանգակ 1997 թվական») հայերենից թարգմանվել է ռուսերեն և տրամադրվել են ազգային փոքրամասնությունների դպրոցների աշակերտներին: Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հանրակրթական դպրոցների ավագ դասարանների մաթեմատիկայի դասագրքերը հայերենից թարգմանվել են ռուսերեն և անվճար տրամադրվել են ազգային փոքրամասնությունների դպրոցականներին: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ, և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ անհրաժեշտ դասագրքերի թարգմանությունը կազմակերպելու ուղղությամբ:

116. Դպրոցահասակ երեխաների կրթության մեջ ընդգրկվածության և հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների անկանոն հաճախումների հետ կապված խնդիրները ընդհանուր բնույթի են և գտնվում են հանրապետության պետական մարմինների ուշադրության կենտրոնում: Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ ներկայումս համապատասխան գերատեսչությունների կողմից կազմակերպվում են աշխատանքներ հանրապետության բոլոր` այդ թվում ազգային փոքրամասնությունների դպրոցահասակ երեխաների, հանրակրթության մեջ ներգրավման մեխանիզմները կատարելագործման ուղղությամբ:

117. Հայաստանի իշխանությունները խրախուսում են համայնքային ջանքերը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ասորերենով, քրդերենով և եզդիերենով միջնակարգ կրթությունը ապահովելու ուղղությամբ: Կրթության ազգային ինստիտուտում եզդիների, քրդերի և ասորիների կրթական կարիքների լուծմանն օժանդակելու, համապատասխան լեզուներով ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների փորձաքննություն իրականացնելու նպատակով գործում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Իրանագիտության» և «Սեմագիտության» առարկայական հանձնաժողովները: Հանրապետությունում լուծվում է մանկավարժական կադրերի վերապատրաստման խնդիրը. 2011 թվականից Հայաստանում սկսվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների պարտադիր վերապատրաստման գործընթացը, որը շարունակական է, և հաջորդ հինգ տարիների ընթացքում կիրականացվի բոլոր ուսուցիչների վերապատրաստումը: Սակայն բավարար քանակի որակյալ մանկավարժական կադրերի պատրաստումը, ինչպես նաև արդիական ուսումնական նյութերի ստեղծումը, առավելապես կախված են ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվությունից:

 

._____________________________________________________________________.

|   «դ) i. մատչելի դարձնել տեխնիկական և  մասնագիտական կրթությունը     |

|համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ|

|                                                                     |

|   ii. մատչելի դարձնել տեխնիկական և  մասնագիտական կրթության          |

|հիմնական մասը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների  |

|լեզուներով, կամ                                                      |

|                                                                     |

|   iii. տեխնիկական և  մասնագիտական կրթության շրջանակներում ապահովել  |

|համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների      |

|ուսուցանումը որպես ուսումնական պլանի անբաժանելի մաս, կամ             |

|                                                                     |

|   iv. կիրառել վերոնշյալ i-ից մինչև  iii միջոցներից մեկը առնվազն այն |

|աշակերտների նկատմամբ, որոնք (կամ, հնարավորության դեպքում, որոնց      |

|ընտանիքները) այդպես են ցանկանում, և  որոնց թիվը համարվում է բավարար» |

._____________________________________________________________________.

 

118. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի պահանջների համաձայն` տեխնիկական և մասնագիտական կրթությունը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով պետք է մատչելի դարձնել այն աշակերտների նկատմամբ, որոնք (կամ, հնարավորության դեպքում, որոնց ընտանիքները) այդպես են ցանկանում, և որոնց թիվը համարվում է բավարար:

119. Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանության տակ վերցված լեզուների կրող ազգային փոքրամասնությունների համայնքներին մատչելի է տեխնիկական և մասնագիտական կրթությունը համապատասխան լեզուներով, կամ տեխնիկական և մասնագիտական կրթության շրջանակներում ապահովվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը` որպես ուսումնական ծրագրի անբաժանելի մաս առնվազն այն աշակերտների նկատմամբ, որոնք (կամ որոնց ընտանիքները) այդպես են ցանկանում, և որոնց թիվը համարվում է բավարար:

120. Երևանի պետական հումանիտար քոլեջում գործում է ռուսական բաժին: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանված Միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևաչափերի համաձայն` միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով: Հանրապետության տեխնիկական և մասնագիտական կրթական բոլոր հաստատություններում ռուսերենի ուսուցումը` իբրև օտար լեզու, իրականացվում է որպես ուսումնական ծրագրի անբաժանելի մաս:

121. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի մայիսի 15-ի հրամանով «Երևանի սննդի արդյունաբերության պետական քոլեջ»-ը վերանվանվել է «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ի: Վերանվանումից հետո քոլեջը սկսել է իրականացնել կրթություն ևս երկու մասնագիտություններով` «Զբոսաշրջություն» և «Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում», և ուսումնական պլաններում ներառվել են «Հունարեն լեզու» և «Հունական մշակույթի պատմություն» առարկաները: Բացի այդ, քոլեջում պատրաստվող բոլոր մասնագիտությունների ուսումնական պլանների նախասիրական առարկաների ցանկում ընդգրկվել է հունարենը, որն ուսուցանվում է ուսանողի ցանկությամբ:

122. Երևանի Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում բացված եզդիական և քրդական բաժինները երկու տարի անց դադարեցին գործելուց` դիմողների բացակայության պատճառով: Քոլեջի այդ բաժինները դիմողների առկայության դեպքում կարող են վերսկսել իրենց գործունեությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության աշխատակիցները պարբերաբար կազմակերպում են այցելություններ բոլոր եզդիաքրդական համայնքներ` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթություն ստանալու հարցում իրեն իրավունքների և հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով, միաժամանակ փորձելով ի հայտ բերել մանկավարժական հեռանկարով սովորել ցանկացող երիտասարդների: Եզդի-քրդական էթնիկ համայնքներում տեխնիկական և մասնագիտական կրթություն ստանալու ցանկություն հայտնողներ չեն եղել:

123. Ասորական էթնիկ համայնքի ներկայացուցիչները տեխնիկական կամ մասնագիտական կրթություն ստանալու ցանկություն նույնպես չեն հայտնել:

 

._____________________________________________________________________.

|   «ե) i. մատչելի դարձնել համալսարանական կամ այլ բարձրագույն         |

|կրթությունը համապատասխան տարածաշրջանային կամ փոքրամասնությունների    |

|լեզուներով, կամ                                                      |

|   ii. ստեղծել հնարավորություններ` ուսուցանելու այդ լեզուները որպես  |

|համալսարանական և  այլ բարձրագույն կրթական հաստատությունների          |

|ուսուցանվող առարկաներ, կամ                                           |

|   iii. բարձրագույն կրթական հաստատությունների կապակցությամբ, եթե     |

|պետության ստանձնած դերի պատճառով i և  ii ենթակետերը չեն կարող        |

|կիրառվել, ապա աջակցել և/կամ  թույլ տալ համալսարանի կամ բարձրագույն   |

|կրթական այլ ձևերի  տրամադրումը տարածաշրջանային կամ                   |

|փոքրամասնությունների լեզուներով կամ հնարավորությունների տրամադրումը  |

|այս լեզուների ուսուցման համար` որպես համալսարանական կամ բարձրագույն  |

|կրթական հաստատությունների առարկաներ»                                 |

._____________________________________________________________________.

 

124. Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ առնված փոքրամասնությունների լեզուները կրողներին մատչելի է համալսարանական կամ այլ բարձրագույն կրթությունը համապատասխան լեզուներով կամ համալսարանական, կամ այլ բարձրագույն կրթության շրջանակներում ապահովվում է համապատասխան փոքրամասնությունների լեզուների ուսուցումը` որպես ուսումնական ծրագրերի անբաժանելի մաս, առնվազն այն ուսանողների նկատմամբ, որոնք այդպիսի հայտ են ներկայացրել, և որոնց թիվը համարվում է բավարար:

125. Բարձրագույն կրթության շրջանակներում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումը իրականում կազմակերպվում է նույնիսկ ուսանողների անբավարար թվի դեպքում: Եզդիերեն/քրդերենը բարձրագույն կրթության կազմակերպման գործընթացում որպես առանձին լեզուներ տարանջատված չեն: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում եզդիերեն/քրդերեն, ասորերեն դասավանդվում են որպես պարտադիր առարկաներ, եթե այդ լեզուների ուսուցանումը համապատասխանում է ուսանողի ընտրած մասնագիտությանը: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը ավարտողներին թույլատրվում է աշխատել որպես համապատասխան լեզվի ուսուցիչներ: Եզդիերենի ուսուցում առաջարկում է Երևանի մենեջմենթի համալսարանը:

126. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում մագիստրատուրայի 1-ին կուրսի 2-րդ և 2-րդ կուրսի 1-ին կիսամյակում 2005-2006 ուսումնական տարվանից սկսած դասավանդվում է դասական ասորերեն: Ասորագիտության տարբեր բնագավառների մասնագետների պատրաստումը, ժամանակակից ասորերենի դասավանդումը համալսարանում ծրագրավորման փուլում են:

127. Հունարեն լեզվի դասավանդումը որպես պարտադիր առարկա իրականացվում է Երևանի պետական համալսարանում և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում այս երկու ԲՈՒՀ-երում առարկան ունկնդրում են 140-150 ուսանող: Հունարենի ուսուցում առաջարկում են նաև այլ բարձրագույն կրթական հաստատություններ` օրինակ, Երևանի մենեջմենթի համալսարանը: Երևանի մշակույթի համալսարանում գործում է հունարենի բաժին, «Հրաչյա Աճառյան» համալսարանն առաջարկում է հունարենի հատուկ դասընթացներ:

128. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընթացքում ռուսերենը որպես պարտադիր առարկա ունկնդրում են Երևանի պետական համալսարանի, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի, Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի, Գավառի պետական համալսարանի և ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները:

129. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա հանրապետական ընդունող հանձնաժողովը յուրաքանչյուր տարի պահուստային տեղերից ասորական, եզդիական և քրդական համայնքներին` տվյալ համայնքի առաջարկությամբ, հատկացնում է նպատակային տեղեր: Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ` պահուստային տեղերից հատկացվել է մեկական անվճար ուսուցման տեղ` Եզդի համայնքի համար Երևանի պետական համալսարանի «030800-Իրանագիտություն» և ասորական համայնքի համար` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «051100-Մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտություններով:

 

._____________________________________________________________________.

|   «զ) i. կազմակերպել չափահասների կամ շարունակական կրթության         |

|դասընթացներ, որոնք հիմնականում կամ ամբողջովին ուսուցանվում են        |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով, կամ             |

|   ii. առաջարկել նման լեզուներ` որպես չափահասների կամ շարունակական   |

|կրթության առարկաներ, կամ                                             |

|   iii. եթե պետական մարմինները չունենան անմիջական իրավասություն      |

|չափահասների կրթության ոլորտում, ապա աջակցել նշված լեզուների          |

|առաջարկմանը կամ խրախուսել դրանց` որպես շարունակական կրթության        |

|առարկաների»                                                          |

._____________________________________________________________________.

 

130. Հունարեն լեզվի ուսուցման կիրակնօրյա դասընթացներ իրականացվում են և Երևան, Ալավերդի, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Նոյեմբերյան քաղաքներում և Կողես գյուղում: Դասընթացները կազմակերպվում են Հունական հասարակական կազմակերպությունների միության կողմից: Դասընթացները բաց են` առանց տարիքային և ազգային սահմանափակումների:

131. 1999 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է «Ռուսաց լեզուն Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում և մշակութային-հասարակական կյանքում» հայեցակարգը, որի դրույթներից է. «Կազմակերպել ռուսաց լեզվի կարճաժամկետ և երկարաժամկետ (երկրորդ մասնագիտություն ստանալու հնարավորությամբ) դասընթացներ»: Ռուսերենի ուսուցում չափահասների համար հանրապետությունում առաջարկում են մի շարք հասարակական կազմակերպություններ: Հարկ է նշել, որ դասընթացներին մասնակցում են բացառապես հայեր:

132. Ասորերեն լեզվով չափահասների կամ շարունակական կրթության պահանջ չի ներկայացվել, քանի որ չափահաս անձինք լավ տիրապետում են իրենց լեզվին:

133. Եզդիերենով և քրդերենով չափահասների կամ շարունակական կրթության դասընթացներ կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ չափահաս քրդերը և եզդիները տիրապետում են իրենց լեզվին բավարար չափով: Վերջիններս նույնիսկ հարցադրումը համարում են անհեթեթ:

 

Հոդված 9. Դատական մարմիններ

 

._____________________________________________________________________.

|   «Կետ 1                                                            |

|   Այն դատական տարածքների առնչությամբ, որտեղ տարածաշրջանային կամ     |

|փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակիչների թիվը համապատասխանում|

|է ներքոնշյալ միջոցառումներին` համաձայն այս լեզուներից յուրաքանչյուրի |

|դերի, և  այն պայմանով, որ սույն կետով տրամադրված հնարավորությունների |

|օգտագործումը դատավորի կողմից չի համարվում պատշաճ արդարադատության     |

|իրականացմանը խոչընդոտող, Կողմերը պարտավորվում են`                    |

|   ա) քրեական գործերում`                                             |

|   ii. երաշխավորել մեղադրյալին, որ նա իրավունք կունենա գործածելու    |

|իր տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզուն, և/կամ                 |

|   iii. ապահովել, որ հարցումները և  ապացույցները (գրավոր թե          |

|բանավոր) չպետք է անընդունելի համարվեն, որովհետև  դրանք ձևակերպվել  են|

|տարածաշրջանային կամ փոքրամասնության լեզվով, և/կամ                    |

|   iv. հարցման հիման վրա իրավական գործերի հետ կապված                 |

|փաստաթղթեր տրամադրել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների        |

|լեզվով, եթե անհրաժեշտ է, թարգմանիչների և  թարգմանությունների միջոցով`|

|չներառելով լրացուցիչ ծախսեր շահագրգիռ անձանց համար»                  |

._____________________________________________________________________.

 

134. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարությունը տարվում է հայերեն, սակայն յուրաքանչյուր ոք` բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է: Բացի դա, սահմանվում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական դատավարության լեզվին չտիրապետող քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները: Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց տրվում են օրենսգրքով նախատեսված հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:

135. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3.1 հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթ իրականացվում է նշված օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ: Հետևաբար, նույնիսկ դատավարության լեզվին` հայերենին, տիրապետող ազգային փոքրամասնությանը պատկանող անձին` իր ցանկությամբ, հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճենները կարող են տրամադրվել համապատասխան լեզվով, քանի որ տվյալ պարագայում անհրաժեշտ կլինի ղեկավարվել Խարտիայի պահանջներով: Ելնելով այս սկզբունքից` գտնում ենք, որ դատավարության լեզվին տիրապետող ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք նույնպես կարող են պահանջել, որ հանձնման ենթակա փաստաթղթերն իրենց տրամադրվեն համապատասխան լեզվով վավերացված պատճեններով:

136. Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից 2008-2011 թվականների ազգային փոքրամասնությունների լեզվով խոսող անձանց մասնակցությամբ քննված դատական գործընթացին մասնակցել են 182 անձ` քրեական գործերով, 916 անձ` քաղաքացիական գործերով: Դատական վարույթի ընթացքում նրանցից հայերենով խոսել են. 159 անձ` քրեական գործերով, 894 անձ` քաղաքացիական գործերով, ազգային փոքրամասնությունների լեզվով խոսել են. 7 անձ` քրեական գործերով, 14 անձ` քաղաքացիական գործերով: Մասնակցելով դատական գործընթացին` ազգային փոքրամասնությունների լեզվով խոսող անձինք, հայերենին տիրապետելով հանդերձ, պահանջել են թարգմանիչ. 16 անձ` քրեական գործերով, 8 անձ` քաղաքացիական գործերով: Դատական վարույթն իրականացնող մարմնի հայերեն լեզվով կայացրած որոշումները թարգմանվել և տրամադրվել են ազգային փոքրամասնությունների լեզվով խոսող անձանց. 14-ը` քրեական գործերով, 6-ը` քաղաքացիական գործերով: Դատական գործընթացին մասնակցող ազգային փոքրամասնության լեզուներով անձին համապատասխան լեզվով հանդես գալու իրավունքից զրկելու` այն պատճառով, որ վերջինս տիրապետում է հայերենին, և ազգային փոքրամասնության լեզվով հանդես գալը կառաջացնի պետության համար լրացուցիչ ծախսեր, դեպքեր չեն եղել: Չեն եղել նաև դեպքեր, երբ դատական գործընթացին մասնակցող ազգային փոքրամասնության լեզուներով խոսող անձի կողմից համապատասխան լեզվով գրված գրավոր ապացույցը վարույթն իրականացնող սուբյեկտը չընդունի այն փաստարկով, որ ներկայացված ապացույցը հայերեն չի գրված` անհասկանալի է:

 

.________________________________________________________________.

|   «բ) քաղաքացիական դատավարության մեջ`                          |

|ii. թույլատրել, որ դատարանի առաջ կանգնելու դեպքում կողմը խոսի   |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով` առանց դրա      |

|համար լրացուցիչ ծախսեր կրելու, և/կամ»                           |

.________________________________________________________________.

 

137. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածը 2007 թվականի նոյեմբերի 28-ին ենթարկվել է փոփոխության: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն. գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

138. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են դատավարության այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով` միջազգային պայմանագրերին համապատասխան ազգային փոքրամասնությանը պատկանող անձը քաղաքացիական դատավարությունում դատարանի առջև կարող է հանդես գալ իր մայրենի լեզվով (կամ` իր կողմից ընտրված որևէ լեզվով), եթե նույնիսկ տիրապետում է հայերենին: Հայաստանի Հանրապետության էթնիկ համայնքները պարբերաբար իրազեկվում են իրենց ազգային և միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքներին և ունեն իրենց իրավունքն օգտագործելու բոլոր իրավական հնարավորությունները:

 

._____________________________________________________________________.

|   «գ) դատարաններում վարչական գործերի վերաբերյալ դատական գործերում`  |

|  ii. թույլատրել, որ դատարանի առաջ կանգնելու դեպքում կողմը խոսի      |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով` առանց դրա համար     |

|լրացուցիչ ծախսեր կրելու, և/կամ                                       |

|                                                                     |

|   iii. թույլատրել, որ փաստաթղթերը և  վկայությունները տրամադրվեն     |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվով, անհրաժեշտության     |

|դեպքում` թարգմանիչների և  թարգմանությունների օգնությամբ»             |

._____________________________________________________________________.

 

139. Հայաստանի Հանրապետությունում վարչական գործերով վարույթները դատարանում իրականացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան: Հետևաբար, վերը նշվածը վերաբերում է նաև վարչական գործերին, և ազգային փոքրամասնությանը պատկանող անձի դատարանի առջև իր մայրենի լեզվով հանդես գալու իրավունքը վերաբերում է նաև վարչական գործերին:

140. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2004 թվականի փետրվարի 18-ին ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է. «Վարչական վարույթն իրականացվում և վարչական ակտն ընդունվում է հայերենով: Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող անձինք, օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, վարչական վարույթի իրականացման համար դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել համապատասխան փոքրամասնության լեզվով: Այդ դեպքում վարչական մարմինը կարող է պահանջել ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերենով»:

141. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` «Վարչական վարույթի իրականացման ընթացքում թույլատրվում է վարույթի մասնակիցների կողմից օտար լեզուների օգտագործումը: Սակայն այդ անձինք պարտավոր են իրենց ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն այդպիսի թարգմանություն ապահովելու հնարավորություն չունի»: Ինչ վերաբերում է վարչական մարմինների պաշտոնատար անձանց հետ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների բանավոր շփումների ընթացքում ազգային փոքրամասնության լեզուների օգտագործմանը, ապա յուրաքանչյուր պաշտոնատար անձ, ով տիրապետում է ազգային փոքրամասնությունների որևէ լեզվի, կարող է այդ լեզվով ազատորեն շփվել նրանց հետ:

142. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» 59-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն ընդունած վարչական մարմինը վարչական ակտի հասցեատիրոջ գրավոր խնդրանքով նրան կարող է տրամադրել նաև վարչական ակտի օտար լեզվով թարգմանված պատճենը, որը պետք է հաստատված լինի համապատասխան վարչական մարմնի պաշտոնական կնիքով: Օրենքի 93-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական վարույթի ընթացքում թարգմանիչներին վճարումներ տրվում են Հայաստանի Հանրապետության բյուջեից կամ համապատասխան համայնքի բյուջեից` կախված այն հանգամանքից, թե որ վարչական մարմինն է հրավիրել այդ անձանց (պետական, թե տեղական ինքնակառավարման մարմին): Միայն այն դեպքում, երբ թարգմանչին հրավիրել է վարչական վարույթի որևէ մասնակից, ապա համապատասխան ծախսերը կրում է այդ մասնակիցը:

 

._____________________________________________________________________.

|   «դ) քայլեր ձեռնարկել` երաշխավորելու, որ վերոհիշյալ «բ» և  «գ»     |

|կետերի i և  iii ենթակետերի կիրառումը և  անհրաժեշտության դեպքում      |

|թարգմանությունների ու թարգմանիչների օգնության դիմելը չի ներառի       |

|հավելյալ ծախսեր շահագրգիռ անձանց համար»                              |

._____________________________________________________________________.

 

143. Ինչպես երևում է վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը որևէ խոչընդոտ չի առաջացնում դատավարությանը մասնակցող անձանց համար իրենց ազգային լեզվով (իսկ ցանկության դեպքում` հայերենով) դատավարությանը հանդես գալու հարցում: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից առանձին հարցերով կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ դատարանները ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ` ազգային պատկանելության բերումով կամ որևէ այլ պատճառով խտրականություն չեն դրսևորել և ազգային փոքրամասնությունների լեզուների առնչությամբ Հայաստանում որևէ խնդիր չի առաջացել, մանավանդ որ հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հայերենին տիրապետում են, իսկ առանձին պաշտոնատար անձինք տիրապետում են փոքրամասնությունների լեզուներին:

 

._____________________________________________________________________.

|   Կետ 3                                                             |

|«Կողմերը պարտավորվում են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների    |

|լեզուներով մատչելի դարձնել ազգային օրենքով սահմանված ամենակարևոր     |

|տեքստերը. հատկապես այն տեքստերը, որոնք վերաբերում են այս լեզուներով  |

|խոսողներին (եթե նրանք այլ կերպ չեն սահմանում)»                       |

._____________________________________________________________________.

 

144. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հրատարակվում և պարբերաբար վերահրատարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի և օրենքների պաշտոնական տեղեկագրեր` նպատակ ունենալով իրազեկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` այդ թվում ազգային փոքրամասնություններին, իրենց իրավունքների մասին: Հայաստանի Հանրապետությունում իրավական ակտերն ընդունվում են հայերենով: Ազգային Ժողովի կայքէջում տեղադրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան, քրեական դատավարության, քրեակատարողական, մաքսային, հողային օրենսգրքերի, ինչպես նաև կարևոր այլ օրենքների և այլ իրավական ակտերի ռուսերեն տարբերակները:

145. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի բնակչության մի մասը դեռևս էլեկտրոնային հաղորդակցման մեծ հնարավորություններ չունի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը ազգային փոքրամասնությունների միջավայրում իրավունքների իրազեկման շրջանակը ընդլայնելու նպատակով պարբերաբար կազմակերպում են այցելություններ և քննարկումներ:

146. Հայաստանի Հանրապետության բոլոր իրավական ակտերի ազգային փոքրամասնությունների լեզուներով թարգմանությունը պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, և ներկայումս հանրապետության ֆինանսական հնարավորությունների հետ կապված այդ գործընթացը իրականացնել հնարավոր չէ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի եզդիերենով թարգմանության փորձը ի հայտ բերեց մի շարք դժվարություններ, կապված իրավական տերմինների և սահմանումների հստակ ձևակերպման, ինչպես նաև համապատասխան մասնագետների բացակայության հետ: Հայաստանի ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ղեկավարների, համայնքների անդամների հետ քննարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության օրենքների թարգմանությունը փոքրամասնությունների լեզուներով պահանջարկ չունի, քանի որ հայերենով կամ ռուսերենով շարադրված օրենքները լիովին մատչելի և կիրառելի է նրանց համար:

147. Հարկ ենք համարում նշել, որ իրավական ակտերի լեզվին տիրապետելու հանգամանքը երբևէ առիթ չի հանդիսացել, որ ազգային փոքրամասնությանը պատկանող անձը Հայաստանի Հանրապետությունում զրկվի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության սահմանադրական իրավունքն արդյունավետորեն օգտագործելու հնարավորությունից: Հայաստանի Հանրապետության էթնիկ համայնքները հայերենին կամ ռուսերենին անհամեմատ ավելի լավ են տիրապետում, քան էթնիկ լեզուներին, և իրավունքի իմացության բարդություններ լեզվի իմաստով իրականում չեն առաջանում:

 

Հոդված 10. Վարչական մարմիններ և հասարակական ծառայություններ

 

._____________________________________________________________________.

|   «1. Պետության վարչական տարածքների ներսում, որտեղ                  |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակչության|

|քանակը արդարացնում է ներքոնշյալ միջոցները, և,  համաձայն յուրաքանչյուր|

|լեզվի վիճակի, Կողմերը հնարավորության սահմաններում պարտավորվում են.   |

|   ա) iv. երաշխավորել, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների   |

|լեզուներով խոսողները կկարողանան գրավոր կամ բանավոր հայտեր ներկայացնել|

|այդ լեզուներով, կամ                                                  |

|    v. երաշխավորել, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների      |

|լեզուներով խոսողները իրավասու կլինեն փաստաթղթեր ներկայացնել այդ      |

|լեզուներով»                                                          |

._____________________________________________________________________.

 

148. Ինչպես արդեն նշվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության վարչական մարմիններին դիմում ներկայացնել նաև ազգային փոքրամասնության լեզվով: Այսինքն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի արգելում ազգային փոքրամասնության լեզվով պետական մարմիններին դիմելու հնարավորությունը: Գրավոր դիմումի պատասխանը տրամադրվում է պետական լեզվով, սակայն այն տարածքներում, որտեղ փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակչության քանակը արդարացնում է հիշյալ միջոցները, պաշտոնական պատասխանը կարող է տրամադրվել նաև ազգային փոքրամասնության լեզվով:

149. Վարչական մարմինների հետ բանավոր կամ գրավոր հաղորդակցվելիս ասորերենի և հունարենի գործնականում հազվադեպ գործածումը պայմանավորված է նաև ասորիների և հույների համայնքների կողմից իրենց էթնիկ լեզվի թերի օգտագործման և գրավոր լեզվին չտիրապետելու հանգամանքով: Միաժամանակ Հայաստանի իշխանությունները չեն կարող հարկադրել ազգային փոքրամասնություններին վարչական մարմինների հետ հաղորդակցվելիս օգտագործել իրենց էթնիկ լեզուները:

 

._____________________________________________________________________.

|1. «բ) լայնորեն կիրառվող տեքստերը և  ձևերը  մատչելի դարձնել          |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակչության|

|համար կամ ներկայացնել դրանք երկլեզու տարբերակներով»                  |

._____________________________________________________________________.

 

150. Հանրապետությունում լայնորեն կիրառվող վարչական տեքստերի և ձևերի մեծ մասը մատչելի է ռուսերենով: Հայաստանի ազգային փոքրամասնությունները լավ տիրապետում են հայերենին կամ ռուսերենին, և վարչական փաստաթղթերի կիրառման հարցում էթնիկ համայնքների ներկայացուցիչները գործնականում որևէ խնդիրների հետ չեն առնչվում:

 

._____________________________________________________________________.

|   «2. Տեղական և  մարզային մարմինների առնչությամբ, որոնց տարածքում   |

|բնակվող` տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող   |

|բնակչության քանակը արդարացնում է ներքոնշյալ միջոցները, Կողմերը       |

|պարտավորվում են թույլատրել և/կամ  խրախուսել.                         |

|   բ) տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսողներին |

|հնարավորություն տալ գրավոր կամ բանավոր կերպով հայտ ներկայացնել այդ   |

|լեզուներով»                                                          |

._____________________________________________________________________.

 

151. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը կատարված է համարում ռուսերենի, քրդերենի և եզդիերենի վերաբերմամբ, մասամբ կատարված ասորերենի վերաբերմամբ և ձևականորեն կատարված հունարենի վերաբերմամբ: Տվյալ պարտավորության մասով նույնպես հայտնում ենք, որ ասորիների և հույների կողմից գործնականում այս իրավունքը թերի է օգտագործվում նրանց կողմից էթնիկ լեզվին` հատկապես գրավոր լեզվին, չտիրապետելու պատճառով: Ինչ վերաբերում է բանավոր լեզվին, ապա Հայաստանի իշխանությունները չեն կարող հարկադրել ազգային փոքրամասնություններին տեղական և մարզային մարմինների հետ հաղորդակցվելիս օգտագործել անպայման իրենց մայրենի լեզուները:

152. Տեղական կամ մարզային մարմինների առնչությամբ Խարտիայի պահանջների համաձայն` սույն դրույթը կարող է իրականացվել այն դեպքերում, երբ այդ «տարածքում բնակվող տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով խոսող բնակչության քանակը արդարացնում է ներքոնշյալ միջոցները»: Հույները հանրապետության որևէ մարզում և նույնիսկ որևէ գյուղում բավարար թիվ չեն կազմում, որպեսզի նրանց լեզվի կիրառումը պահանջված լինի: Գյուղաբնակ հույների զգալի մասը տարեց բնակչություն է, որոնք ցանկություն չունեն հունարեն սովորելու: Այդ իսկ պատճառներով Խարտիայի որոշ դրույթների կիրառումը Հայաստանում հունական էթնիկ համայնքի նկատմամբ ուղղակի անհնար է: Ասորական Վերին Դվին և Արզնի գյուղերում համայնքապետերը ասորիներ են և ցանկության դեպքում կարող են գործածել և հաճախ գործածում են իրենց մայրենի լեզուն:

 

._____________________________________________________________________.

|   «զ) տեղական իշխանությունների կողմից տարածաշրջանային կամ           |

|փոքրամասնությունների լեզուների գործածումը իրենց ժողովների ընթացքում  |

|(քննարկումների ժամանակ), սակայն առանց բացառելու պետության            |

|պաշտոնապես ընդունված լեզվի (լեզուների) գործածումը»                   |

._____________________________________________________________________.

 

153. Խարտիայի փորձագետների կոմիտեն այս պարտավորությունը համարել է կատարված քրդերենի, ասորերենի, եզդիերենի և ռուսերենի վերաբերմամբ: Զեկույցի նախորդ կետերում ներկայացվել է այն փաստը, որ հույները թերի են օգտագործում մի շարք իրավունքներ, քանի որ չեն տիրապետում իրենց մայրենի լեզվին: Գործնականում հունարենը գործածվում է գլխավորապես հունարեն լեզու դասավանդվող ուսումնական հաստատություններում: Նույնիսկ հունական էթնիկ համայնքի հասարակական կազմակերպությունների անդամները միմյանց հետ հաղորդակցվում են հայերենով կամ ռուսերենով:

 

._____________________________________________________________________.

|   «է) անհրաժեշտության դեպքում` տեղանունների ճշգրիտ կամ ավանդական    |

|ձևերի  կիրառումը կամ ընդունումը տարածաշրջանային և                    |

|փոքրամասնությունների լեզուներով` պաշտոնական լեզվով (լեզուներով)      |

|ընդունված անունների հետ միասին»                                      |

._____________________________________________________________________.

 

154. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարել է կատարված:

 

._____________________________________________________________________.

|   «3. Վարչական մարմինների կամ նրանց անունից գործող այլ անձանց       |

|պետական ծառայությունների առնչությամբ այն տարածքում, որտեղ            |

|գործածվում են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները և   |

|համաձայն յուրաքանչյուր լեզվի դիրքի, Կողմերը հնարավորության           |

|սահմաններում պարտավորվում են.                                        |

|     գ) թույլատրել տարածաշրջանային կամ փոքրամասնությունների          |

|լեզուներով խոսողներին հարցում ներկայացնել այդ լեզուներով»            |

._____________________________________________________________________.

 

155. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարել է կատարված:

 

._____________________________________________________________________.

|«4. Կողմերի կողմից ընդունված 1-ին, 2-րդ և  3-րդ կետերի դրույթներն    |

|ուժի մեջ մտցնելու համար նրանք պարտավորվում են ձեռնարկել հետևյալ      |

|միջոցներից մեկը կամ մի քանիսը.                                       |

| գ) տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին              |

|տիրապետող պետական ծառայողների կողմից հնարավորության                  |

|սահմաններում բավարարել հարցումներն այն տարածքում, որտեղ տվյալ լեզուն |

|գործածվում է»                                                        |

._____________________________________________________________________.

 

156. Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների նկատմամբ ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդակցվելու հարցում որևէ արգելք չկա: Ավելին` իշխանությունները հաշվի են առնում համապատասխան տարածքներում սպասարկում իրականացնող պաշտոնյաների կողմից լեզուների իմացությունը, օրինակ. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ազգությամբ եզդի է, ազգությամբ եզդի է և եզդի-քրդերեն խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի աշխատակիցներից մեկը:

157. Հայաստանում պետական պաշտոնատար անձինք և պետական ծառայողները բավարար չափով տիրապետում են ռուսերենին: Հանրապետությունում խառը ազգային կազմով բնակեցված գյուղական բնակավայրերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ընդգրկված են մարզպետարանների աշխատակազմերում և մարզպետարաններին կից կառույցներում, քաղաքական և գյուղական համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններում` ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու անդամների պաշտոններում:

158. Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի նիստի որոշմամբ առաջարկվել է ազգային փոքրամասնությունների լեզուները գործածող տարածքներում պետական ծառայողներին նշանակել, խրախուսելով քրդերենի ու եզդիերենի վարչական գործածությունը` ազգային փոքրամասնությունների բնակավայրեր ունեցող մարզերում ծառայություններ մատուցող քաղաքացիական ծառայողների քննություններում ավելացնել ազգային փոքրամասնությունների իմացության առանձին քննական առարկա: Առաջարկը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդում: Քննարկման արդյունքում որոշվել է, որ համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցույթների կազմակերպման ժամանակ գործնականում ասորերենի, եզդիերենի ու քրդերենի տիրապետման ստուգումը անհնարին է` անհրաժեշտ մասնագետների, թեստերի ու հարցաշարերի բացակայության պատճառով: Սակայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից խնդիրը լուծելու համար` որպես միջանկյալ փուլ, առաջարկվել է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին իրավունք վերապահել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից` լեզվի տիրապետումը հաստատող համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում առավելությունը տալ ասորերեն, եզդիերեն կամ քրդերեն տիրապետող մասնակցին:

 

._____________________________________________________________________.

|   «5. Համապատասխան հարցում ստանալու դեպքում Կողմերը                 |

|պարտավորվում են թույլ տալ ազգանունների ընդունումը կամ օգտագործումը   |

|տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով»                 |

._____________________________________________________________________.

 

159. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարում է կատարված:

 

Հոդված 11. Լրատվամիջոցներ

 

._____________________________________________________________________.

|   «1. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուները            |

|գործածողների համար այն տարածքում, որտեղ տվյալ լեզուները գործածվում   |

|են, յուրաքանչյուր լեզվի դիրքին համաձայն և  այնքանով, որքանով պետական |

|մարմինները ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրավասու են, լիազորություն  |

|ունեն կամ որևէ  դեր են խաղում այս ոլորտում, և  հարգելով              |

|լրատվամիջոցների անկախության և  ինքնավարության սկզբունքը, Կողմերը     |

|պարտավորվում են`                                                     |

|   ա/ այնքանով, որքանով ռադիոն և  հեռուստատեսությունը կատարում են    |

|հասարակական ծառայության առաքելություն`                               |

|   iii. ապահովել համապատասխան որոշումներ, որպեսզի հաղորդավարները     |

|առաջարկեն ծրագրեր տարածաշրջանային կամ փոքրամասնությունների           |

|լեզուներով.                                                          |

|   բ) ii. աջակցել և/կամ  հեշտացնել ռադիոծրագրերի կանոնավոր           |

|հեռարձակումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով.    |

|   գ) ii. աջակցել և/կամ  հեշտացնել կանոնավոր հեռուստածրագրերի        |

|հեռարձակումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներով»    |

._____________________________________________________________________.

 

160. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` Հանրային հեռուստառադիոընկերությունը մշակում և իրականացնում է ծրագրային քաղաքականություն: Օրենքի 26-րդ հոդվածով սահմանվում է. «Եթերային ժամանակ տրամադրել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերի և հաղորդումների հեռարձակման համար: Այդ հաղորդումների ընդհանուր ժամաքանակը չպետք է գերազանցի հեռուստատեսությամբ շաբաթական մինչև 2 ժամը, իսկ ռադիոյով` օրական մինչև 1 ժամը: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզուներով հատուկ ծրագրերը և հեռուստահաղորդումները պետք է ուղեկցվեն հայերեն լուսագրով»: Ներկայումս Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը բարելավելու նպատակով:

161. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010 թվականին անցկացրել է 25 մրցույթ` թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու համար, որոնցից 4-ը` վերահեռարձակողների, 21-ը` հեռարձակողների համար: Բոլոր վերահեռարձակող մրցույթներին մասնակցել են մեկական ընկերություն, արդյունքում 3 ընկերություններ իրականացնում են ռուսերեն լեզվով հեռուստածրագրերի վերահեռարձակում: Հեռուստաընկերությունները ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումներ իրականացնելիս սահմանափակված չեն, ավելին` գրեթե բոլոր ընկերությունները իրենց մրցութային փաթեթներում հստակ նշել էին, որ իրենց եթերում պատրաստ են գտնելու ազգային փոքրամասնություններ հանդիսացող համայնքների մասին մշակութային, պատմական, ճանաչողական և այլ ծրագրեր, միաժամանակ պատրաստ են տրամադրել եթերաժամանակ:

162. Հանրային հեռուստատեսությամբ և այլ հեռուստաընկերություններով պարբերաբար հեռարձակվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ ազգային փոքրամասնությունների մասին վերլուծական, իրավունքների իրազեկման կամ տեղեկատվական հաղորդումներ` հիմնականում հայերեն կամ ռուսերեն լեզուներով: Հեռուստալրագրողների խնդրանքով ազգային փոքրամասնությունների միջոցառումները կամ տոնակատարությունները մեկնաբանելիս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները խոսում են իրենց լեզվով: Հանրապետության մարզերում գործող հեռուստաընկերությունները հաճախ ցուցադրում են տարբեր հաղորդաշարեր, պարբերաբար անդրադառնում են ազգային փոքրամասնությունների կողմից ներկայացվող խնդիրներին:

163. Հայաստանի Հանրային ռադիոն ամեն օր իրականացնում է հեռարձակում ազգային փոքրամասնությունների լեզուներով` մասնավորապես ասորերեն` 15 րոպե, քրդերեն` 30 րոպե, եզդիերեն` 30 րոպե, ռուսերեն` 15 րոպե: Հունարենի բացակայությունը պայմանավորված է եղել մասնագետների բացակայությամբ, այնուամենայնիվ Հանրային ռադիոյի ղեկավարությունը ամեն ինչ անում է` վերոնշյալ խնդիրը այս տարվա մեջ լուծելու համար:

 

._____________________________________________________________________.

|   «ե) i. աջակցել և/կամ  հեշտացնել ամենաքիչը մեկ թերթի ստեղծումը     |

|և/կամ  պահպանումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների           |

|լեզուներով, կամ»                                                     |

._____________________________________________________________________.

 

164. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ամեն տարի ֆինանսական միջոցներ է հատկացնում ազգային փոքրամասնությունների մամուլի տպագրությանն օժանդակելու համար: «Պետական աջակցություն ոչ պետական մամուլին» բյուջետային ծրագրով 2008-2011 թվականների Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը աջակցություն է ցուցաբերել ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող 13 մամուլի և 4 ամսագրերի հրատարակմանը: Պետք է նշել, որ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մեծ մասը շարունակում է տպագրել մամուլը հայերեն կամ ռուսերեն լեզուներով:

165. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող պարբերական գրական, մշակութային, գիտական և այլ մամուլի հրատարակմանը, այդ թվում. եզդիների համայնքի «Էզդիխանա» և «Լալըշ» հայերեն լեզվով թերթերի, ռուսական համայնքի «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» թերթերի և «Լիտերատուրնայա Արմենիա» թերթի և ամսագրի` ռուսերեն լեզվով, «Ռյա թազա» և «Զագրոս» քրդերեն լեզվով թերթերի, հունական համայնքի «Բյուզանդական ժառանգություն» թերթի և ամսագրի:

166. Ասորական համայնքի ներկայացուցիչները տեղյակ են, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մշտապես հատկացվում են ֆինանսական միջոցներ ազգային փոքրամասնությունների պարբերականներին աջակցելու նպատակով, սակայն իրենց մայրենի լեզվով տպագիր պարբերական ունենալու նախաձեռնություն առայժմ չի ներկայացրել:

167. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ 2008-2011 թվականներին ազգային փոքրամասնությունների լեզուներով «Ազգային փոքրամասնությունների և այլ գրականության հրատարակում» ծրագրով հրատարակվել է 10 անուն գիրք, այդ թվում. Ամարիկե Սարդար «Մեր գյուղը» և Սամանդ Սիմա «Պատմվածքներ», Մամե Ալիխանե «Բանաստեղծություններ», Շամոյան Սմո «Ընտրանի», Յուրի Ալեքսանդրով «Բանաստեղծությունների ժողովածու», հեղինակային խումբ` «Ժողովածու» գրքերը:

 

._____________________________________________________________________.

|   «2. Կողմերը պարտավորվում են երաշխավորել ռադիոյի և                 |

|հեռուստատեսության հեռարձակումների անմիջական ստացման ազատությունը     |

|հարևան  երկրներից այն լեզվով, որը օգտագործվում է տարածաշրջանային կամ |

|փոքրամասնությունների լեզվին համարժեք կամ նույնական լեզվով, և         |

|չհակառակվել տվյալ լեզվով ռադիո և  հեռուստատեսային հաղորդումների      |

|վերահաղորդումներին հարևան  երկրներից:                                |

|   Այսուհետև  նրանք պարտավորվում են երաշխավորել, որ ոչ մի            |

|սահմանափակում չի լինի գրավոր մամուլում խոսքի ազատության և            |

|տեղեկատվության ազատ շրջանառության հետ կապված` այն լեզվով, որը        |

|գործածվում է տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզվին         |

|համարժեք կամ նույնական ձևով:                                         |

|   Վերոհիշյալ ազատությունների իրականացումը (երբ այն իրականացվում է   |

|պատասխանատվությամբ և  պարտավորություններով) կարող է ենթակա լինել     |

|նման ձևականությունների,  պայմանների, սահմանափակումների կամ           |

|տուգանքների, որոնք սահմանված են օրենքով և  անհրաժեշտ են              |

|ժողովրդավարական հասարակությունում ազգային անվտանգության,             |

|տարածքային ամբողջականության կամ հասարակական անվտանգության,           |

|անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության և    |

|բարքերի պաշտպանության, այլոց համբավի կամ իրավունքների պաշտպանության, |

|գաղտնի տեղեկության արտահոսքի կանխման կամ դատավորների հեղինակության և |

|անկողմնակալության պահպանման նպատակով:»                               |

._____________________________________________________________________.

 

168. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարել է կատարված:

 

._____________________________________________________________________.

|   «3. Կողմերը պարտավորվում են երաշխավորել, որ տարածաշրջանային կամ   |

|փոքրամասնությունների լեզուները գործածողների շահերը ներկայացված են    |

|կամ հաշվի են առնվում օրենքի համաձայն ստեղծված մարմինների կողմից,     |

|որոնք պատասխանատվություն են կրում լրատվամիջոցների ազատության և       |

|բազմակարծության երաշխավորման համար»                                  |

._____________________________________________________________________.

 

169. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմին է, որը ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը: Հանձնաժողովի ձևավորման սկզբունքը ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով: ՀՌԱՀ-ի անդամներից 4-ին մրցութային կարգով նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, իսկ մյուս 4-ին ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ հանձնաժողովի անդամի թեկնածության առաջադրման օրենսդրական պահանջ է` երկու և ավելի հասարակական կազմակերպությունների կողմից տրված երաշխավորությունը: ՀՌԱՀ գործունեության սկզբունքներն են օրինականությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, անաչառությունը, ինքնուրույնությունը, կոլեգիալությունը և հրապարակայնությունը: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով երաշխավորվում է հեռուստառադիոհաղորդումների ազատ ընտրությունը, արտադրությունը, տարածման իրավունքը: Հեռուստառադիոհաղորդումների գրաքննությունը արգելվում է: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ ընդունելու հեռուստառադիոհաղորդումներ և լրացուցիչ տեղեկություն, ներառյալ` արբանյակային, կաբելային (մալուխային) ցանցերով, անվճար կամ վճարովի, ինչպես ապակոդավորող միջոցներով, այնպես էլ հեռուստառադիոհեռարձակման բաց ցանցերով:

170. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի համաձայն. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների շահերը: «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման: Օրենքի նույն հոդվածով արգելվում են գրաքննությունը, ինչպես նաև ցանկացած, այդ թվում` այլ երկրներում թողարկված և տարածված լրատվության միջոցներից օգտվելու` անձի իրավունքի սահմանափակումը: «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը որևէ պարտադիր պահանջ չի դնում լրատվության միջոցի լեզվի վերաբերյալ, որն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում լրատվության միջոցին` լրատվությունն իր ընտրած լեզվով (լեզուներով) տարածելու առումով:

 

Հոդված 12. Մշակութային գործունեություն և հնարավորություններ

 

._____________________________________________________________________.

|   «1. Այն տարածքում, որտեղ նման լեզուները գործածվում են, և          |

|այնքանով, որքանով պետական մարմինները իրավասու են, լիազորություն ունեն|

|կամ որևէ  դեր են խաղում այդ բնագավառում, հատկապես գրադարանների,      |

|տեսագրադարանների, մշակութային կենտրոնների, թանգարանների,             |

|արխիվների, ակադեմիաների, թատրոնների և  կինոթատրոնների, ինչպես նաև    |

|գրական աշխատությունների և  կինոնկարների արտադրության, մայրենի լեզվով |

|մշակութային գործունեության, փառատոների և  մշակութային                |

|արդյունաբերությունների, ներառյալ, inter alia, նոր տեխնոլոգիաների     |

|կիրառման առնչությամբ, Կողմերը պարտավորվում են`                       |

|   ա) խրախուսել արտահայտման ձևերին  և  նախաձեռնություններին, որոնք   |

|բնորոշ են տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին,       |

|ինչպես նաև  զարգացնել տարբեր միջոցներ` այդ լեզուներով արտադրվող      |

|աշխատանքները մատչելի դարձնելու համար»                                |

._____________________________________________________________________.

 

171. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարում է կատարված, այնուամենայնիվ` ակնկալում է տեղեկատվություն ստանալ իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառումներին տրամադրվող ֆինանսական հատկացումների ավելացման և դրանց բաշխումը վերանայելու մասին:

172. Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականին կից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի առաջարկությամբ սկսած 2000 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կրթական-մշակութային գործունեությանը նպաստելու նպատակով տարեկան 10 միլիոն դրամ է հատկացվում, որը բաշխվում է Խորհրդի նիստի որոշման համաձայն, անդամների քվեարկության արդյունքում` ձայների մեծամասնության սկզբունքով: Խորհրդի որոշումները` ֆինանսական միջոցների բաշխման հետ կապված, ընդհանուր առմամբ 2000 թվականից առ այսօր մնացել են անփոփոխ, այն է` պետական բյուջեով հատկացվող 10 մլն. դրամից 9 մլն. դրամը բաշխել հավասարաչափ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների 11 համայնքներին` Խորհրդում ներկայացված կազմակերպությունների միջոցով, իսկ 1 մլն. դրամը տրամադրել միասնական միջոցառումների և առանձին համայնքները ներկայացնող կազմակերպությունների կողմից Խորհրդի քննարկումներին` բերված առավել հետաքրքիր ծրագրերի իրականացման համար: Միասնական միջոցառումների ցանկն ու ներկայացված ծրագրերը նույնպես քննարկվում և հաստատվում են Խորհրդի նիստում: Խորհրդի 19.01.2012 թվականի նիստում կրկին հաստատվեց 10 մլն. դրամի բաշխման վերը նշված կարգը: Ինչ վերաբերում է պետության կողմից հատկացվող տարեկան 10մլն. դրամի վերանայմանը, ապա անցած տարիների ընթացքում Խորհրդի նախագահները համապատասխան հիմնավորումներով գրավոր դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարություն գումարի չափն ավելացնելու առաջարկով: Սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով հարցի դրական լուծումը հետաձգվել է: Համանման խնդրանքով 2011 թվականի վերջին Հայաստանի Հանրապետության վարչապետին են դիմել նաև Խորհրդում ներկայացված ազգային-մշակութային կազմակերպությունների ղեկավարները: Սակայն 2012 թվականի պետական բյուջեն արդեն իսկ հաստատված էր, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է գտել գումարի ավելացման առաջարկը ներկայացնել 2013 թվականի բյուջեի քննարկումներին` չբացառելով պետական բյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ ֆինանսական հատկացումները 2012 թվականին:

173. 2012 թվականին ապրիլին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից արդեն իսկ 10 մլն դրամ լրացուցիչ ֆինանսական հատկացում է կատարել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնություններին` ազգային մշակույթի զարգացմանը, լեզվի և ինքնության պահպանմանը, ինչպես նաև իրավական դաշտում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով: Համապատասխան ծրագրերը Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդում 11 համայնքները ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջադրվել են քննարկման: Խորհրդի 2012 թվականի մայիսի 3-ի նիստը քվեարկության միջոցով հաստատել է քննարկումների արդյունքում ընտրված ծրագրերը, որոնց իրականացման համար նախատեսված գումարները փոխանցվել են համապատասխան կազմակերպություններին:

174. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ուսումնասիրել է ազգային փոքրամասնություններին հատկացվող գումարի չափի ավելացման հարցը և առաջարկել ներառել այն Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում` համապատասխան հայտի առկայության պայմաններում: Պետական լիազոր մարմնի կողմից հայտը տրամադրվել է:

 

.___________________________________________________________________.

|   «դ) երաշխավորել, որ տարբեր տեսակի մշակութային գործունեության    |

|կազմակերպման և  աջակցման համար պատասխանատու մարմինները             |

|համապատասխան թույլտվություն կտան, որպեսզի տարածաշրջանային կամ      |

|փոքրամասնությունների լեզուների և  մշակույթի գիտենալը և  գործածումը |

|միավորվեն այն նախաձեռնություններին, որոնք ձեռնարկվում են նրանց     |

|կողմից, կամ որոնց համար նրանք աջակցություն են տրամադրում»          |

.___________________________________________________________________.

 

175. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարել է կատարված:

 

._____________________________________________________________________.

|   «զ) աջակցել տվյալ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուն |

|գործածողների ներկայացուցիչների ուղղակի մասնակցությունը մշակութային   |

|գործունեության իրականացման և  պլանավորման գործում»                   |

._____________________________________________________________________.

 

176. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարում է կատարված, այնուամենայնիվ` առաջարկում է տրամադրել տեղեկատվություն մարզերում գործող մշակութային կենտրոնների մասին:

177. Մշակութային պետական քաղաքականության իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունների հետ համատեղ պարբերաբար կազմակերպում է Հայաստանի Հանրապետության մարզերից ու համայնքներից ստացված մշակույթի տների և ակումբների վերանորոգման և շինարարության կապիտալ ծախսերի վերաբերյալ միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի քննարկումներ: Քննարկումների արդյունքում տարբեր համայնքներում պարբերաբար վերանորոգվում կամ կառուցվում են մշակույթի տներ, այդ թվում նաև` ազգային փոքրամասնությունների բնակավայրերում:

 

._____________________________________________________________________.

|    «2. Տարածաշրջանային և  փոքրամասնությունների լեզուները            |

|ավանդականորեն գործածող տարածքներից տարբեր տարածքների առնչությամբ     |

|Կողմերը պարտավորվում են թույլ տալ, աջակցել և/կամ  ապահովել           |

|համապատասխան մշակութային գործունեություն և  հնարավորություններ,      |

|նախորդ կետի համաձայն, եթե տարածաշրջանային կամ փոքրամասնությունների   |

|լեզուն գործածողների թիվը բավարար է»                                  |

._____________________________________________________________________.

 

178. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարել է կատարված:

 

._____________________________________________________________________.

|   «3. Իրենց մշակութային քաղաքականությունը արտասահմանում վարելու     |

|նպատակով Կողմերը պարտավորվում են ապահովել տարածաշրջանային կամ        |

|փոքրամասնությունների լեզուները և  նրանցով արտահայտված մշակույթները»  |

._____________________________________________________________________.

 

179. Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակույթները հնարավորության սահմաններում ներկայացվում են նաև արտասահմանում: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը 2009 թվականին մասնակցել է Մոսկվայում կայացած «SOLO» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնին: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ` ստանձնած պարտավորությունը ասորերենի, հունարենի, քրդերենի և եզդիերենի վերաբերմամբ իրականացնելու համար, սակայն ֆինանսական միջոցների սղությունը դժվարացնում է սույն պարտավորության իրականացումը:

 

Հոդված 13. Տնտեսական և հասարակական կյանք

 

._____________________________________________________________________.

|   «1. Տնտեսական և  հասարակական գործունեության բնագավառում ամբողջ    |

|երկրի տարածքում Կողմերը պարտավորվում են.                             |

|    բ) արգելել ընկերությունների ներքին կանոնակարգերում և  մասնավոր   |

|փաստաթղթերում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների     |

|օգտագործումը (առնվազն նույն լեզուն գործածողների մոտ) չընդունող կամ   |

|սահմանափակող որևէ  կետ մտցնելը»                                      |

._____________________________________________________________________.

 

180. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարել է կատարված:

 

._____________________________________________________________________.

|    «գ) ընդդիմանալ տնտեսական կամ հասարակական գործունեության հետ      |

|կապված` տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների           |

|օգտագործմանը խոչընդոտող պրակտիկային»                                 |

._____________________________________________________________________.

 

181. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունը համարել է կատարված:

 

._____________________________________________________________________.

|«դ) հեշտացնել և/կամ  աջակցել տարածաշրջանային կամ                     |

|փոքրամասնությունների լեզուների օգտագործմանը վերոնշյալ ենթակետերում   |

|սահմանված միջոցներից բացի այլ միջոցներով»                            |

._____________________________________________________________________.

 

182. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերում «Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրի «Աջակցություն ազգային փոքրամասնությունների մշակույթին» ենթածրագրով ամեն տարի նախատեսվում են բյուջետային հատկացումներ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառումներին աջակցելու նպատակով:

183. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում ազգային փոքրամասնությունների բոլոր համայնքների մասնակցությամբ ավանդաբար անցկացվում են գեղարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդեսներ և երաժշտական փառատոներ: Ազգային փոքրամասնությունների համար ավանդաբար իրականացվում են. Ազգային փոքրամասնությունների կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդեսներ` 2008-2011 թվականներին անց է կացվել 4 ցուցահանդես, 2008-2011 թվականներին կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների երաժշտական 4 փառատոն: Հանրապետությունում 2008 թվականից սկսած իրականացվում է նոր ծրագիր` «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հուշարձանների այցելության կազմակերպում և տեսաֆիլմի ստեղծում»: 2008 թվականից սկսված ծրագրերից է նաև «Ազգային փոքրամասնությունների գրականության հրատարակումը». մասնավորապես, հրատարակվել է «Ազգային փոքրամասնությունների ստեղծագործողների գրական ալմանախը», որտեղ ներկայացվել են ազգային փոքրամասնություններ ստեղծագործողները: 2008 թվականին Ա. Բաբաջանյան համերգասրահում նշվել է երեխաների պաշտպանության օրը, որտեղ ազգային փոքրամասնությունների երեխաները ցուցադրել են իրենց արվեստը, երգն ու պարը: «Հայաստանի Հանրապետության ազգությունների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը կազմակերպել է նաև «Քուրդ մտավորականության խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ամարիկե Սարդարի «Մեր գյուղը», պատմվածքներ (քրդերեն) գրքի շնորհանդեսը: 2009 թվականին նկարահանվել է «Ասորիները Հայաստանում» ֆիլմը: 2009 թվականի սեպտեմբերի 21-ին կազմակերպվել է «Հայաստանն իմ տունն է» խորագրով երթը և երաժշտական փառատոնը, որին մասնակցել են բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչպես նաև փառատոնի մասին նկարահանվել է 22 րոպեանոց տեսաֆիլմ անգլերեն թարգմանությամբ:

184. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը 2009-2011 թվականներին աջակցություն է ցուցաբերվել «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «Երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» երիտասարդական մրցույթ-փառատոնի կազմակերպմանը: 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից իրականացվեցին «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի 10-ամյակի հոբելյանական միջոցառումները, որի շրջանակներում կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի 8-րդ ցուցահանդեսը և համերգային 7-րդ փառատոնը: 2011 թվականին աջակցություն է ցուցաբերվել «Իլիոս» հույների համայնք» հասարակական կազմակերպությանը` «ՈՒխտագնացություն Ախթալայի հունական եկեղեցի» միջոցառման համար: Ազգային փոքրամասնությունների պատմական և ժամանակակից հուշարձանների ճանաչումն ապահովելու նպատակով 2008 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը ձեռնարկել է նոր ծրագիր` ֆիլմաշարի արտադրություն: Նկարահանվել է Հայաստանի հյուսիսային գոտու` Արագածոտնի և Լոռու հուշարձանների վերաբերյալ «Մեր երգն ու մեր հուշարձանները» վերնագրով 34 րոպեանոց տեսաֆիլմը, որտեղ ներկայացված է նաև Ախթալայի երաժշտական փառատոնը:

185. Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության կարևոր խնդիրներից է ազգային փոքրամասնությունների ստեղծագործողների և խմբերի ներգրավումը հանրապետական մշակութային միջոցառումներին: Մասնավորապես, մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու և ստեղծագործական խմբերին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը մշտապես հրավիրում է ազգային փոքրամասնությունների համապատասխան խմբերին, խրախուսում նրանց աշխատանքը, լուսաբանում զանգվածային լրատվամիջոցներով: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացված բոլոր վերոհիշյալ միջոցառումները նպաստում են ազգային փոքրամասնությունների լեզուների գործածմանը հասարակական և տնտեսական կյանքում:

 

._____________________________________________________________________.

|    «2. Տնտեսական և  հասարակական գործունեության առնչությամբ,         |

|այնքանով, որքանով պետական մարմինները իրավասու են, տարածաշրջանային կամ|

|փոքրամասնությունների լեզուները օգտագործող տարածքում                  |

|հնարավորության դեպքում Կողմերը պարտավորվում են.                      |

|    բ) տնտեսական և  հասարակական հատվածներում իրենց անմիջական         |

|(պետական հատված) հսկողության տակ կազմակերպել տարածաշրջանային         |

|կամ փոքրամասնությունների լեզուների օգտագործումը խթանող               |

|գործունեությունները»                                                 |

._____________________________________________________________________.

 

186. Ազգային փոքրամասնությունների լեզուները Հայաստանում իրականում գործածվում են հանրային ծառայություններ մատուցման վայրերում: Տրանսպորտային, փոստային ծառայություններում, օդանավակայանում և տարբեր հասարակական վայրերում հաճախ գործածվում է ռուսերենը: Ինչպես նշվել է, ռուսերենով հաղորդակցվում են նաև էթնիկ ինքնության կրող շատ մարդիկ, ավելին` նրանց մի մասը ճանաչում է ռուսերենը որպես մայրենի լեզու: Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, ըստ անհրաժեշտության, ապահովվում է համապատասխան լեզուներով տեղագրական ցուցանակների տեղադրումը: Մարզերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող տարբեր մշակութային միջոցառումների, խորհրդակցությունների, քննարկումների ժամանակ գործածվում են նաև էթնիկ լեզուները: Ազգային փոքրամասնությունների լեզուների օգտագործումը հանրապետության տարբեր բնակավայրերում խթանվում է նաև խառն ամուսնություններով ընտանիքների առկայությամբ:

 

.___________________________________________________________________.

|   «գ) երաշխավորել, որ հասարակական խնամքի հիմնարկությունները       |

|(ինչպիսիք են հիվանդանոցները, ծերանոցները, հանրակացարանները)        |

|հնարավորություն կտան ընդունել և  խնամել տարածաշրջանային կամ        |

|փոքրամասնությունների լեզուներով խոսող անձանց, որոնք խնամքի կարիք   |

|ունեն վատառողջության, ծերության կամ այլ պատճառներով»               |

.___________________________________________________________________.

 

187. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում աշխատում են ազգությամբ ասորի, հույն, քուրդ և եզդի բժիշկներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգնել լուծելու ծագած խնդիրները: Սակայն առայժմ չի ստացվել որևէ ահազանգ այն մասին, որ Հայաստանի ազգային փոքրամասնության որևէ ներկայացուցիչ հասարակական խնամքի հիմնարկությունում զրկվել է խնամքից կամ դժվարություններ է ունեցել լեզվական պատճառներով: Հնարավոր է, որ բացի ռուսերենից փոքրամասնությունների լեզուները չեն գործածվում հիվանդանոցներում, սակայն խնդիրը նրանում է, որ հիվանդանոց կամ բժշկի դիմողներն իրենք գործածում են հայերենը կամ ռուսերենը: Ազգային փոքրամասնությունների լեզուներին չտիրապետելու եզակի դեպքերում փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ մայրենի լեզվով հաղորդակցումն իրականացվում է հարազատների կամ լեզուն տիրապետող այլ անձանց, այդ թվում` թարգմանիչների միջոցով: Հիվանդները նման դեպքերում ֆինանսական ծախսեր չեն կրում:

 

Հոդված 14. Միջսահմանային փոխանակումներ

 

._____________________________________________________________________.

|   «Կողմերը պարտավորվում են`                                         |

|ա) կիրառել գոյություն ունեցող երկկողմանի և  բազմակողմանի             |

|համաձայնագրեր, որոնք իրենց կկապեն այն պետությունների հետ, որտեղ այդ  |

|լեզուն գործածվում է նույնատիպ և  նույնական ձևով,  կամ, եթե անհրաժեշտ |

|է, կնքել նման համաձայնագրեր` այդ պետություններում միևնույն  լեզվով   |

|խոսողների միջև  կապերի հաստատմանը նպաստելու նպատակով` մշակութային,   |

|կրթական, տեղեկատվական, մասնագիտական ուսուցման և  մշտական կրթության   |

|բնագավառներում                                                       |

|բ) ի շահ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների`         |

|հեշտացնել և/կամ  խթանել միջսահմանային համագործակցությունը,           |

|մասնավորապես, մարզային կամ տեղական իշխանությունների միջև,  որոնց     |

|տարածքում գործում է միևնույն  լեզուն նմանատիպ կամ նույնական ձևով»    |

._____________________________________________________________________.

 

188. Խարտիայի փորձագետների կոմիտեն պարտավորությունները համարել է կատարված:

 

Մաս 5

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանում Խարտիայի

կիրառման վերաբերյալ հանձնարարականի իրականացումը

 

Ամփոփելով սույն Զեկույցում ներկայացված Խարտիայի սկզբունքների կատարման և Խարտիայի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները և իրականացված ծրագրերը` հաշվի առնելով նաև Փորձագետների կոմիտեի առաջարկությունները` Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը:

Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն Փորձագետների կոմիտեի բոլոր դիտողությունները և առաջարկությունները և որպես առաջնահերթ խնդիր.

1. «մշակեն համակարգված քաղաքականություն` մատչելի դարձնելու բավարար քանակի ուսուցիչների պատրաստումը և արդիական ուսումնական նյութերի առկայությունը ասորերենով, եզդիերենով և քրդերենով»

. Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հետևողական ջանքեր գործադրել ասորերենի, եզդիերենի և քրդերենի ուսուցիչների պատրաստման հարցում` մասնավորապես, հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հատկացվում են տեղեր` նախատեսված արտոնյալ պայմաններով ընդունվելու համար: Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության աշխատակիցները պարբերաբար կազմակերպում են խորհրդակցություններ` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթություն ստանալու հարցում իրենց իրավունքների և հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով, միաժամանակ փորձելով ի հայտ բերել մանկավարժական հեռանկարով սովորել ցանկացող երիտասարդների: Հանրապետությունում լուծվում է մանկավարժական կադրերի վերապատրաստման խնդիրը. 2011 թվականից Հայաստանում սկսվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների պարտադիր վերապատրաստման գործընթացը, որը շարունակական է և հաջորդ հինգ տարիների ընթացքում կիրականացվի բոլոր ուսուցիչների վերապատրաստումը: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հաստատել է ասորերենի և քրդերենի 1-12 դասարանների չափորոշիչն ու ծրագիրը: Նախարարության ֆինանսավորմամբ հրատարակվել են` «Խոսիր ասորերեն» 1-ին դասարանի դասագիրքը, «Գրիր և կարդա ասորերեն» 2-րդ դասարանի գիրք- տետրը, քրդերենի «Այբբենարան», «Եզդիերենի 6», «Եզդիերեն 7», «Եզդիերեն 8» դասագրքերը, վերահրատարակվել են` «Խոսիր ասորերեն» 1-ին դասարանի, «Եզդիերեն 1» և «Եզդիերեն 2» դասագրքերը: Պատրաստ են հրատարակման քրդերենի 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների և «Եզդիերեն 9 դասագրքերը:

2. «Երաշխավորեն դատարաններում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների գործածությունը և տեղեկացնեն դատարաններին և հանրությանը Խարտիայի 9-րդ Հոդվածի պահանջներից բխող իրավունքների և պարտականությունների մասին»

. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրության պահանջների համաձայն` քրեական և քաղաքացիական դատավարությունները տարվում է հայերեն, սակայն յուրաքանչյուր ոք` բացառությամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի, իրավունք ունի հանդես գալ այն լեզվով, որին տիրապետում է: Քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական դատավարության լեզվին չտիրապետող քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել օրենսգրքով սահմանված իրենց իրավունքները: Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց կարող են տրվել օրենսգրքով նախատեսված հանձնման ենթակա փաստաթղթերի վավերացված պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են: Վարչական վարույթն իրականացվում և վարչական ակտն ընդունվում է հայերենով: Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիրապետող անձինք, օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, վարչական վարույթի իրականացման համար դիմումը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել համապատասխան փոքրամասնության լեզվով: Վարչական ակտն ընդունած վարչական մարմինը գրավոր վարչական ակտի հասցեատիրոջ խնդրանքով նրան կարող է տրամադրել նաև վարչական ակտի այլ լեզվով թարգմանված պատճենը: Իրավական ակտերի լեզվին տիրապետելու հանգամանքը երբևէ առիթ չի հանդիսացել, որ ազգային փոքրամասնությանը պատկանող անձը Հայաստանի Հանրապետությունում զրկվի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության սահմանադրական իրավունքն արդյունավետորեն օգտագործելու հնարավորությունից: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հրատարակվում և պարբերաբար վերահրատարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի և օրենքների պաշտոնական տեղեկագրեր` նպատակ ունենալով իրազեկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այդ թվում ազգային փոքրամասնություններին, իրենց իրավունքների մասին: Հայաստանի Հանրապետությունում իրավական ակտերն ընդունվում են հայերեն լեզվով: Ազգային Ժողովի կայքէջում տեղադրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և քաղաքացիական, աշխատանքային, ընտանեկան, քրեական դատավարության, քրեակատարողական, մաքսային, հողային օրենսգրքերի, ինչպես նաև կարևոր այլ օրենքների և այլ իրավական ակտերի ռուսերեն տարբերակները: Հայաստանի Հանրապետության էթնիկ համայնքները պարբերաբար իրազեկվում են իրենց ազգային և միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքներին և ունեն իրենց իրավունքն օգտագործելու բոլոր իրավական հնարավորությունները:

3. «Միջոցներ ձեռք առնեն բարելավելու համար ասորերենի և հունարենի առկայությունը ռադիոյով և ասորերենի, եզդիերենի և քրդերենի առկայությունը հեռուստատեսությամբ»

. Հայաստանի Հանրային ռադիոն ամեն օր իրականացնում է հեռարձակում ազգային փոքրամասնությունների լեզուներով. ասորերեն` 15 րոպե, քրդերեն` 30 րոպե, եզդիերեն` 30 րոպե, ռուսերեն` 15 րոպե: Հունարենի բացակայությունը պայմանավորված է մասնագետների բացակայությամբ, սակայն Հանրային ռադիոյի ղեկավարությունը ամեն ինչ անում է` վերոնշյալ խնդիրը այս տարվա մեջ լուծելու համար: Հայաստանի Հանրապետությունում հեռուստաընկերությունները ազգային փոքրամասնությունների լեզուներով հաղորդումներ իրականացնելիս սահմանափակված չեն: Հանրապետության գրեթե բոլոր ընկերությունները 2010 թվականին անցկացված մրցույթի համար ներկայացված մրցութային փաթեթներում հստակ նշել էին, որ իրենց եթերում պատրաստ են գտնելու ազգային փոքրամասնություններ հանդիսացող համայնքների մասին մշակութային, պատմական, ճանաչողական և այլ ծրագրեր, միաժամանակ պատրաստ են տրամադրել եթերաժամանակ: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթների արդյունքների համաձայն` երեք ընկերություններ իրականացնում են ռուսաց լեզվով հեռուստածրագրերի վերահեռարձակում: Հանրային հեռուստատեսությամբ և այլ հեռուստաընկերություններով պարբերաբար հեռարձակվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կամ նախաձեռնությամբ ազգային փոքրամասնությունների մասին վերլուծական, իրավունքների իրազեկման կամ տեղեկատվական հաղորդումներ:

4. «Պարզաբանեն, Հայաստանում կա՞ն արդյոք տարածաշրջանային կամ փոքրամասնությունների այլ լեզուներ` բացի Հայաստանի վավերացման փաստաթղթում նշվածներից»:

. Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, ստանձնել է մշակել քաղաքականություն և սահմանել գործողությունների ծրագիր` միայն հետևյալ ազգային փոքրամասնությունների լեզուների` ռուսերենի, հունարենի, եզդիերենի, քրդերենի, ասորերենի պաշտպանության և զարգացման ուղղությամբ: Խարտիայի վավերացման վերաբերյալ Ազգային Ժողովի որոշմամբ նշվածներից բացի ազգային փոքրամասնությունների այլ լեզուներ չկան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության բաշխումը`

ըստ քաղաքների և գյուղերի

 

.____________________________________________________________________.

|                          ազգությունը                               |

|____________________________________________________________________|

|             |հայեր  |ասորիներ|եզդիներ|հույներ|ռուսներ|քրդեր|այլ    |

|_____________|_______|________|_______|_______|_______|_____|_______|

|Ընդամենը մարդ|3145354|    3409|  40620|   1176|  14660| 1519|   6273|

|_____________|_______|________|_______|_______|_______|_____|_______|

|քաղաքաբնակ   |2041622|     524|   7413|    853|  10489|  315|   4937|

|_____________|_______|________|_______|_______|_______|_____|_______|

|գյուղաբնակ   |1103732|    2885|  33207|    323|   4171| 1204|   1336|

.____________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Խառը ազգային կազմով կամ գերազանցապես ազգային փոքրամասնություններով

բնակեցված գյուղական բնակավայրերի ցանկ

 

._____________________________________________________________________.

|Բնակավայր             |ազգային փոքրամասնությունը           |մարզ     |

|______________________|____________________________________|_________|

|1. |Արզնի             |ասորիներ հայերի հետ խառը            |Կոտայք   |

|___|__________________|____________________________________|_________|

|2. |Վերին Դվին        |ասորիներ հայերի հետ խառը            |Արարատ   |

|___|__________________|____________________________________|_________|

|3. |Դմիտրով           |ասորիներ հայերի հետ խառը            |Արարատ   |

|___|__________________|____________________________________|_________|

|4. |Նոր Արտագերս      |ասորիներ հայերի և  եզդիների հետ խառը|Արմավիր  |

|___|__________________|____________________________________|_________|

|5. |Ալագյազ           |քրդեր` եզդիների հետ                 |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|6. |Սադունց/Ամրե      |եզդիներ                             |Արագածոտն|

|   |Թազա (1)          |                                    |         |

|___|__________________|____________________________________|_________|

|7. |Ավշեն             |քրդեր, մասամբ` եզդիներ              |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|8. |Միջնատուն/Օրթաճյա |քրդեր, մասամբ` եզդիներ              |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|9. |Ռյա Թազա          |եզդիներ, մասամբ` քրդեր              |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|10.|Շենկանի           |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|11.|Ճարճակիս/Դերեկ    |եզդիներ, մասամբ` քրդեր              |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|12.|Սիփան             |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|13.|Միրաք             |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|14.|Կանիաշիր/Սանգյառ  |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|15.|Ջամշլու           |քրդեր, մասամբ` եզդիներ              |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|16.|Արևուտ/Բառոժ      |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|17.|Սորիկ             |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|18.|Շամիրամ           |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|19.|Երասխահուն        |եզդիներ` հայերի հետ խառը            |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|20.|Դդմասար/Ղաբախթ ափա|եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|21.|Ղազարավան         |հայերի հետ խառը` որոշ թվով եզդիներ  |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|22.|Հակո/Հակկո        |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|23.|Կանչ/Գյալթո       |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|24.|Թըլլըկ            |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|25.|Օթևան/Բայսըզ      |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|26.|Մեծաձոր/Ավթոնա    |եզդիներ                             |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|27.|Գետափ             |խառը                                |Արագածոտն|

|___|__________________|____________________________________|_________|

|28.|Այնթափ            |հայերի հետ խառը` որոշ թվով եզդիներ  |Արարատ   |

|___|__________________|____________________________________|_________|

|29.|Հոկտեմբեր         |հայերի հետ խառը` որոշ թվով եզդիներ  |Արմավիր  |

|___|__________________|____________________________________|_________|

|30.|Ֆերիկ             |եզդիներ                             |Արմավիր  |

|___|__________________|____________________________________|_________|

|31.|Արդաշար           |եզդիներ                             |Արմավիր  |

|___|__________________|____________________________________|_________|

|32.|Նոր Կեսարիա       |հայերի հետ խառը` որոշ թվով եզդիներ  |Արմավիր  |

|___|__________________|____________________________________|_________|

|33.|Այգավան           |հայերի հետ խառը` որոշ թվով եզդիներ  |Արարատ   |

|___|__________________|____________________________________|_________|

|34.|Զովունի           |հայերի հետ խառը` որոշ թվով եզդիներ  |Կոտայքի  |

|   |                  |                                    |մարզ     |

|___|__________________|____________________________________|_________|

|35.|Նոր Գեղի          |հայերի հետ խառը` որոշ թվով եզդիներ  |Կոտայքի  |

|   |                  |                                    |մարզ     |

|___|__________________|____________________________________|_________|

|36.|Ջրաբեր            |հայերի հետ խառը` որոշ թվով եզդիներ  |Կոտայքի  |

|   |                  |                                    |մարզ     |

|___|__________________|____________________________________|_________|

|37.|Լերմոնտովո        |ռուս (մալականներ)` որոշ թվով հայերի |Լոռու    |

|   |                  |հետ                                 |մարզ     |

|___|__________________|____________________________________|_________|

|38.|Ֆիոլետովո         |ռուս (մալականներ)                   |Լոռու    |

|   |                  |                                    |մարզ     |

._____________________________________________________________________.

_________________________

1) Ցանկում ներկայացված երկու անուններով բնակավայրերի վերջին տարիների ընթացքում բնակչության կողմից առաջարկված և փոփոխված նոր անունները ներկայացված են հին անունների հետ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Պետական հանրակրթական դպրոցներում եզդիերեն/քրդերեն լեզվի

ուսուցում իրականացնող բնակավայրերի ցանկ

 

._____________________________________________________.

|հ/հ| Դպրոց                  |երեխաների|դասավանդվում է|

|   |                        |թիվը     |              |

|___|________________________|_________|______________|

|   | ՀՀ Արմավիրի մարզ       |         |              |

|___|________________________|_________|______________|

|2  |Արմավիրի թ. 10 մ/դ      |  45     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|3  |Արգավանդի մ/դ           |  60     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|4  |Երասխահունի մ/դ         | 109     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|5  |Լուկաշինի մ/դ           |  36     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|6  |Տանձուտի մ/դ            |  85     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|7  |Առատաշենի մ/դ           |  40     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|8  |Արշալույսի մ/դ          |  60     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|9  |Ֆերիկի հ/դ              |  41     |եզդիերեն      |

|___|__________________________________|______________|

|   |ՀՀ Արարատի մարզ                   |              |

|___|__________________________________|______________|

|10 |Քաղցրաշեն               |  31     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|11 |Այգեզարդ                |  14     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|12 |Այգեպատ                 |  12     |եզդիերեն      |

|___|__________________________________|______________|

|   |ՀՀ Արագածոտնի մարզի               |              |

|___|__________________________________|______________|

|13 |Շամիրամի հ/դ            |  94     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|14 |Ալագյազի մ/դ            |  75     |քրդերեն       |

|___|________________________|_________|______________|

|15 |Սադունցի հ/դ            |  30     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|16 |Ավշենի հ/դ              |  33     |քրդերեն       |

|___|________________________|_________|______________|

|17 |Ճարճակիսի մ/դ           |  83     |քրդերեն       |

|___|________________________|_________|______________|

|18 |Միրաքի հ/դ              |  11     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|19 |Շենկանիի հ/դ            |  33     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|20 |Ջամշլուի հ/դ            |  22     |քրդերեն       |

|___|________________________|_________|______________|

|21 |Ռյա-Թազայի մ/դ          | 113     |քրդերեն       |

|___|________________________|_________|______________|

|22 |Կանիաշիրի հ/դ           |  33     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|23 |Սիփանի մ/դ              |  34     |քրդերեն       |

|___|________________________|_________|______________|

|24 |Միջնատունի հ/դ          |  34     |քրդերեն       |

|___|________________________|_________|______________|

|25 |Օթևանի  հ/դ             |   0     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|26 |Արևուտի  հ/դ            |  17     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|27 |Կանչի հ/դ               |  21     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|28 |Թլիկի հ/դ               |  12     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|29 |Հակոյի հ/դ              |  17     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|30 |Դդմասարի հ/դ            |  18     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|31 |Սորիկի հ/դ              |  17     |եզդիերեն      |

|___|________________________|_________|______________|

|32 |Մեծաձոր հ/դ             |  11     |եզդիերեն      |

._____________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4

 

Պետական հանրակրթական դպրոցներում ասորերեն լեզվի ուսուցում

իրականացնող բնակավայրերի ցանկ

 

._____________________________________________.

|հ/հ| դպրոց                         |երեխաների|

|   |                               |թիվը     |

|___|_______________________________|_________|

|   | Երևան                         |         |

|___|_______________________________|_________|

|1  |Պուշկինի անվան թիվ 8 հ/դ       |  228    |

|___|_______________________________|_________|

|2  |Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ա/դ |   11    |

|___|_______________________________|_________|

|   |ՀՀ Արարատի մարզ                |         |

|___|_______________________________|_________|

|3  |Վ. Դվինի մ/դ                   |  188    |

|___|_______________________________|_________|

|4  |Դիմիտրովի մ/դ                  |   20    |

|___|_______________________________|_________|

|   |ՀՀ Կոտայքի մարզ                |         |

|___|_______________________________|_________|

|5  |Արզնիի մ/դ                     |   82    |

|___|_______________________________|_________|

|   |ՀՀ Արմավիրի մարզ               |         |

|___|_______________________________|_________|

|6  |Նոր Արտագերսի մ/դ              |   17    |

._____________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 5

 

Ռուսերեն լեզվի ուսուցմամբ դասարաններով պետական հանրակրթական

դպրոցների ցանկ

 

ԵՐԵՎԱՆ

 

Կենտրոն համայնք

 

1. Վ. Մայակովսկու անվան N 7 հիմնական դպրոց

2. Ա. Պուշկինի անվան N 8 հիմնական դպրոց (ասորերենի ուսումնասիրությամբ)

3. Անդրանիկ Մարգարյանի անվան N 29 ավագ դպրոց (ասորերենի

ուսումնասիրությամբ)

4. Ա. Չեխովի անվան N 55 հիմնական դպրոց

 

Էրեբունի համայնք

 

5. Ն. Գոգոլի անվան N 35 հիմնական դպրոց

6. Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց

 

Նորք Նորք համայնք

 

7. N 62 ավագ դպրոց

8. Ս. Սաֆարյանի անվան N 164 հիմնական դպրոց

 

Շենգավիթ համայնք

 

9. Ա. Սախարովի անվան N 69 հիմնական դպրոց

 

Աջափնյակ համայնք

 

10. N 109 ավագ դպրոց

11. Ալ. Բլոկի անվան N 122 հիմնական դպրոց

 

Ավան համայնք

 

12. Ներսես Մեծի անվան N 124 հիմնական դպրոց

 

Քանաքեռ-Զեյթուն համայնք

 

13. N 147 հիմնական դպրոց

 

Արաբկիր համայնք

 

14. Ռ. Միրոյանի անվան N 77 հիմնական դպրոց

15. Հ. Իսակովի անվան N 132 հիմնական դպրոց

16. Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց

 

Մալաթիա-Սեբաստիա համայնք

 

17. Գ. Մահարու անվան N 176 հիմնական դպրոց

18. Ս. Խանզադյանի անվան N 184 ավագ դպրոց

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

 

19. Արտաշատի ավագ դպրոց

20. գյուղ Վերին Դվինի միջն./դպրոց

21. գյուղ Դիմիտրովի միջն./դպրոց

 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

22. Արմավիրի N 4 ավագ դպրոց

23. Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոց

24. Վաղարշապատի Մ. Գորկու անվան N 5 ավագ դպրոց

25. Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան N 9 հիմնական դպրոց

 

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

26. Սևանի Վ. Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոց

27. Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

 

28. Վանաձորի Ա. Պուշկինի անվան N 4 հիմնական դպրոց

29. Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան N 11 ավագ դպրոց

30. գյուղ Ֆիոլետովոյի միջնակարգ դպրոց

31. գյուղ Լերմոնտովոյի միջնակարգ դպրոց

32. Տաշիրի ավագ դպրոց

 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

33. Դիլիջանի ավագ դպրոց

34. Դիլիջանի N 2 հիմնական դպրոց

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

35. Հրազդան N 10 ավագ դպրոց

36. Հրազդան Հ. Խարոնյանի անվան N 12 հիմնական դպրոց

37. Աբովյանի N 4 ավագ դպրոց

38. Աբովյանի Ն. Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց

39. գյուղ Արզնիի միջն. դպրոց (ասորերենի ուսումնասիրությամբ)

 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

40. Գյումրու N 2 ավագ դպրոց

41. Գյումրու N 7 հիմնական դպրոց

42. Գյումրու N 23 հիմնական դպրոց

 

pin
ՀՀ կառավարություն
09.08.2012
N 32
Արձանագրային որոշում