040.1117.100912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1117-Ա
 
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետներին`
1) առաջարկել համապատասխան համայնքներին սույն որոշման հավելվածում նշված` 139446,5 հազ. դրամ ընդհանուր արժեքով գույքը (համայնքների սեփականությունը հանդիսացող գազաբաշխիչ գազատարներ, որոնք կառուցվել են տարբեր ծրագրերով, համայնքների սեփական կամ ներգրավված միջոցներով) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության.
2) ապահովել սույն որոշման հավելվածում նշված համայնքների կողմից գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հետ.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը և պետական գրանցումը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով ընկերության կառավարման մարմիններում հանդես գալ առաջարկությամբ և տալ համաձայնություն լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու վերաբերյալ` լրացուցիչ թողարկված և տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը նախատեսելով սույն որոշման հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված արժեքներով ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու եղանակով:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքներից բխող պայմանագրերի նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետում նշված` գույքի գնահատման` շուկայական արժեքների որոշման հետ կապված ծախսերը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կկատարի իր միջոցների հաշվին:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի սեպտեմբերի 6-ի
N 1117-Ա որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ (ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ)
 
.__________________________________________________________________.
|NN |Համայնքի անվանումը  |Գույքի անվանումը|Ձեռքբերման  |Արժեքը`    |
|ը/կ|                    |________________|(կառուցման) |ընդամենը   |
|   |                    |գազատար|սարքա-  |տարեթիվը    |(դրամ)     |
|   |                    |(կմ)   |վորում  |            |           |
|   |                    |       |(հատ)   |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|   |ՀՀ Շիրակի մարզ      |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|1. |Ախուրյանի գյուղական |  0,136|    -   |2009-2011թթ.|     570900|
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|   | ՀՀ Լոռու մարզ      |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|2. |Արծնիի գյուղական    |  5,888|    2   |   2011 թ.  |   29950000|
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|   |ՀՀ Տավուշի մարզ     |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|3. |Թեղուտի գյուղական   |  0,058|    -   |2008-2009թթ.|     -     |
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|   |ՀՀ Սյունիքի մարզ    |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|4. |Քաջարանի քաղաքային  |  6,735|    3   |2005-2010թթ.|   57093972|
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|5. |Լեռնաձորի գյուղական |   5,07|    2   |   2003 թ.  |   22189000|
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|6. |Կապանի քաղաքային    |   1,26|    1   |   2008 թ.  |    4885530|
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|7. |Կապանի քաղաքային    |  1,170|    -   |   2009 թ.  |    4221055|
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|8. |Գորիսի քաղաքային    |  1,871|    -   |   2007 թ.  |   11253429|
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|9. |Գորիսի քաղաքային    |  0,871|    1   |   2007 թ.  |    7331063|
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|10.|Գորիսի քաղաքային    |   0,29|    -   |   2008 թ.  |    1951570|
|   |համայնք             |       |        |            |           |
|___|____________________|_______|________|____________|___________|
|   |Ընդամենը            |       |        |            |  139446519|
.__________________________________________________________________.