Սեղմել Esc փակելու համար:
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԻ ...

 

 

020.1039.070912

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 սեպտեմբերի 2012 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի մարտի 28-ին ստորագրված` Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ Սինգապուրի պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 27.07.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Պայմանագիրն ստորագրվել է 2006 թվականի մարտի 28-ին Սինգապուրում` ապրանքային նշանների գրանցման վարչական գործընթացները ներդաշնակեցնելու, ինչպես նաև ժամանակակից և ճկուն միջազգային համակարգ ստեղծելու նպատակով:

2. Պայմանագրի անբաժանելի մաս են կազմում կանոնակարգերը:

3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

* կիրառել պայմանագիրն այնպիսի նիշերից բաղկացած նշանների նկատմամբ, որոնք, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ,

* պայմանագիրը չկիրառել կոլեկտիվ, հավաստագրային և երաշխիքային նշանների նկատմամբ,

* չպահանջել հաղորդակցման ցանկացած թարգմանության հավաստագրում, նոտարական վավերացում, նույնականացում, օրինականացում կամ այլ հաստատում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,

* հաղորդման վրա ստորագրության անպայման առկայության պահանջի պարագայում ընդունել կանոնակարգերով նախատեսված պահանջներին համապատասխանող ցանկացած ստորագրություն,

* ընդունել ներկայացված հաղորդումը, որի բովանդակությունը համապատասխանում է կանոնակարգերով նախատեսված` նմանատիպ Միջազգային տիպային ձևաթղթին, եթե այդպիսին առկա է,

* միմյանց նման չհամարել ապրանքները կամ ծառայություններն այն հիմքով, որ իրավասու մարմնի իրականացրած ցանկացած գրանցման կամ հրապարակման մեջ դրանք հայտնվում են Նիցցայի դասակարգման նույն դասերում, ինչպես նաև դրանք չհամարել իրար ոչ նման, եթե հայտնվում են Նիցցայի դասակարգման տարբեր դասերում,

* կատարել նշաններին վերաբերող Փարիզյան կոնվենցիայի դրույթները, ինչպես նաև գրանցել սպասարկման նշաններն ու կիրառել այդպիսի նշանների նկատմամբ Փարիզյան կոնվենցիայի` նշանների վերաբերյալ համապատասխան դրույթները:

4. Պայմանագիրը սահմանում է նաև հայտերի ընդունման և քննարկման կարգը, իրավատիրոջ փոփոխության դեպքում գրանցման իրականացման կարգը, ապրանքների և ծառայությունների դասակարգման կարգը, ինչպես նաև գրանցման գործողության ժամկետի և դրա երկարաձգման ընթացակարգերը, լիցենզիան գրանցելու, գրանցումը փոփոխելու կամ գործողությունը դադարեցնելու կարգը, լիցենզիան չգրանցելու հետևանքները:

5. Պայմանագրով սահմանված են նաև պայմանագրի կողմ դառնալու, դրանում վերանայումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև դրա ուժի մեջ մտնելու և չեղյալ հայտարարելու կարգն ու պայմանները:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը

 

ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2006 թվականի մարտի 28-ին ստորագրված` Ապրանքային նշանների իրավունքի վերաբերյալ Սինգապուրի պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 սեպտեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1039

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.09.2012
N ՍԴՈ-1039
Որոշում