Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0879.140912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2012 թվականի N 879-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև Կին ձեռներեցների աջակցության զարգացման ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի և հարակից փաստաթղթերի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

i

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Վ. Արամյանին` ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի նախագծերը փոխհամաձայնեցնել մյուս կողմի հետ:

(2-րդ կետը փոփ. 29.09.12 թիվ 926-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թ. սեպտեմբերի 14-ի

N 879-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇՈՒՐՋ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Վ. Արամյան                   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

                                   (բանակցային խմբի ղեկավար)

 

    Ա. Ազիզյան                   - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային

                                   համագործակցության վարչության պետ

 

    Ա. Մարության                 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                                   պետական պարտքի կառավարման վարչության

                                   հաշվառման և սպասարկման բաժնի պետ,

                                   վարչության պետի տեղակալ

 

    Ա. Ավագյան                   - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                                   իրավաբանական վարչության միջազգային

                                   պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի

                                   պետ

 

    Լ. Ֆարմանյան                 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                                   միջազգային համագործակցության վարչության

                                   միջազգային կազմակերպությունների հետ

                                   համագործակցության բաժնի գլխավոր

                                   մասնագետ

 

    Ա. Եգանյան                   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության

                                   աշխատակազմի փոքր և միջին

                                   ձեռնարկատիրության զարգացման վարչության

                                   պետ

 

    Կ. Գասպարյան                 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության

                                   աշխատակազմի Եվրոպական միության հետ

                                   համագործակցության վարչության Եվրոպական

                                   միության բաժնի պետ

                   

    Վ. Կարապետյան                - «Հայաստանի փոքր և  միջին

                                   ձեռնարկատիրության զարգացման ազգային

                                   կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն

                                   (համաձայնությամբ)

 

    Վ. Վարդանյան                 - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական

                                   համակարգի կայունության և զարգացման

                                   վարչության պետ (համաձայնությամբ)

                   

    Ս. Բաղդասարյան               - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական

                                   վարչության իրավական խորհրդատվության և

                                   զարգացման բաժնի իրավախորհրդատու

                                   (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.09.2012
N 879-Ա
Որոշում