040.1130.140912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 օգոստոսի 2012 թվականի N 1130-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 1481.1 ՏՈՆՆԱ ՍԵՐՄԱՑՈՒԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2012 թվականի աշնանացանի համար Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթով` «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել ծրագրում ընդգրկված շահառուներից կանխատեսվող 1481.1 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի գնումը և այն ծրագրի շրջանակներում կանխատեսվող` վերադարձվելիք 1259.9 տոննա սերմացուի հետ միասին (1481.1+1259.9=2741), սույն որոշման հավելվածով սահմանված չափաքանակներով հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` կնքելով համապատասխան պայմանագրեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 04.10.12 թիվ 1273-Ն, 18.10.12 թիվ 1321-Ն որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 30-ի
N 1130-Ն որոշման
ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՐՄԱՑՈՒԻ
.__________________________________________________________.
| Անվանումը |Հատկացվող սերմացուի|
| |քանակը (տոննա) |
|______________________________________|___________________|
|Արագածոտն | 175 |
|______________________________________|___________________|
|Արարատ | 147 |
|______________________________________|___________________|
|Արմավիր | 0 |
|______________________________________|___________________|
|Գեղարքունիք | 300 |
|______________________________________|___________________|
|Լոռի | 293 |
|______________________________________|___________________|
|Կոտայք | 29 |
|______________________________________|___________________|
|Շիրակ | 687 |
|______________________________________|___________________|
|Սյունիք | 780 |
|______________________________________|___________________|
|Վայոց ձոր | 71 |
|______________________________________|___________________|
|Տավուշ | 255 |
|______________________________________|___________________|
|«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ| 4 |
|______________________________________|___________________|
|Ընդամենը | 2741 |
.__________________________________________________________.
(հավելվածը փոփ. 04.10.12 թիվ 1273-Ն, 18.10.12 թիվ 1321-Ն որոշումներ)