Սեղմել Esc փակելու համար:
1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹ ...

 

 

040.0199.030499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 ապրիլի 1999 թվական թիվ 199

 

i

1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(մաս 1)

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և ծառայություններն իրականացնել 1999 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում պետական պատվերի տեղադրմամբ:

2. Սահմանել, որ 1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների պետական պատվեր տեղադրող մարմիններն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալությունը:

3. Հաստատել` 1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների`

ա) ծավալների բաշխումն ըստ բժշկական օգնության և ծառայությունների տեսակների և պետական պատվեր տեղադրող մարմինների` համաձայն N 1 հավելվածի.

բ) իրականացման և փոխհատուցման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) գները` համաձայն N 3 հավելվածի.

դ) շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ձևերը (Կցվում են).

ե) հաշվետվության ներկայացման և փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել 1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների շրջանակներում իրականացված աշխատանքների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից` համաձայն պետական պատվերի տեղադրող մարմինների կողմից ներկայացվող ամփոփ հաշվետվությունների և համապատասխան ֆինանսավորման փաստաթղթերի:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել սույն որոշումից բխող անհրաժեշտ մեթոդական ցուցումներ ու հրահանգներ.

բ) ապահովել բնակչության շրջանում սույն որոշման լուսաբանումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից:

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 3-ի N 199 որոշման

 

1999 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար

բժշկական օգնության և ծառայությունների ծավալների

բաշխումն ըստ բժշկական օգնության և ծառայությունների

տեսակների ու պետական պատվեր տեղադրող մարմինների

 

._________________________________________________________________________.

|խ |ե |Բժշկական օգնության և         |Գումարը     |Պետական պատվեր տեղադրող |

|ու|ն |ծառայությունների տեսակները   |(հազ. դրամ) |     մարմինները         |

|մ |թ |                             |            |________________________|

|բ |ա |                             |            |ՀՀ առողջա- |ՀՀ կառավա-  |

|ը |խ |                             |            |պահության  |րությանն    |

|  |ու|                             |            |նախարարու- |առընթեր     |

|  |մ |                             |            |թյուն      |պետական     |

|  |բ |                             |            |           |առողջապահա- |

|  |ը |                             |            |           |կան գործակա-|

|  |  |                             |            |           |լություն    |

|__|__|_____________________________|___________ |___________|____________|

|05|  |Ընդամենը`                    |17,983,107.1|3,512,776.6|14,470,330.5|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |այդ թվում`                   |     -      |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |Առողջապահության բնագավառում  |            |           |            |

|  |  |պետական կառավարում           |    98,624.3|   40,584.7|    58,039.6|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |01. Գործադիր իշխանության,    |            |           |            |

|  |  |պետական կառավարման           |            |           |            |

|  |  |հանրապետական և  տարածքային   |            |           |            |

|  |  |կառավարման մարմինների        |            |           |            |

|  |  |կենտրոնական ապարատի պահպանում|    60,859.9|   40,584.7|    20,275.2|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |02. ՀՀ կառավարությանն առընթեր|            |           |            |

|  |  |պետական առողջապահական        |            |           |            |

|  |  |գործակալության տարածքային    |            |           |            |

|  |  |վարչությունների պահպանում    |    37,764.4|     -     |    37,764.4|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |02|Հիվանդանոցներ                | 9,237,412.6|     -     | 9,237,412.6|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |այդ թվում`                   |    -       |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |01. Տուբերկուլյոզի բուժում   |   698,280.0|           |   698,280.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |02. Տարափոխիկ (ինֆեկցիոն)    |            |           |            |

|  |  |հիվանդությունների բուժում    |   473,408.0|           |   473,408.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |03. Սեռական ճանապարհով       |            |           |            |

|  |  |փոխանցվող հիվանդությունների  |            |           |            |

|  |  |բուժում                      |    66,780.0|           |    66,780.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |04. Մանկաբարձագինեկոլոգիական |            |           |            |

|  |  |օգնություն                   | 1,379,403.2|           | 1,379,403.2|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |05. Հոգեկան հիվանդների       |            |           |            |

|  |  |բուժում և  խնամք             | 1,291,495.0|           | 1,291,495.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |06. Նարկոլոգիական օգնություն |            |           |            |

|  |  |դիսպանսերներում              |   105,894.0|           |   105,894.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |07. Հեմոդիալիզի անցկացում    |   425,235.0|           |   425,235.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |08. Անհետաձգելի              |            |           |            |

|  |  |բուժօգնություն               | 1,496,928.0|           | 1,496,928.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |09. Զորակոչային տարիքի անձանց|            |           |            |

|  |  |բժշկական փորձաքննություն և   |            |           |            |

|  |  |բուժում                      |   125,000.0|           |   125,000.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |10. Բժշկական օգնություն      |            |           |            |

|  |  |բնակչության սոցիալապես       |            |           |            |

|  |  |անապահով խմբերին             | 1,299,504.0|           | 1,299,504.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |11. Բուժօգնություն 0-7       |            |           |            |

|  |  |տարեկան երեխաներին           | 1,470,750.0|           | 1,470,750.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |12. Անհետաձգելի              |            |           |            |

|  |  |բուժօգնություն               |            |           |            |

|  |  |7-15 տարեկան երեխաներին      |   304,502.4|           |   304,502.4|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |13. Բժշկա-սոցիալական         |            |           |            |

|  |  |վերականգնման և               |            |           |            |

|  |  |աշխատունակության             |            |           |            |

|  |  |փորձաքննության               |            |           |            |

|  |  |ծառայությունների ձեռքբերում  |    31,423.9|           |    31,423.9|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |14. Հոգեբանական առողջության  |            |           |            |

|  |  |վերականգնման ծառայությունների|            |           |            |

|  |  |ձեռքբերում                   |    40,809.1|           |    40,809.1|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |15. Առողջապահական օբյեկտների |            |           |            |

|  |  |շինարարություն               |    28,000.1|           |    28,000.1|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |03|Պոլիկլինիկաներ և             |            |           |            |

|  |  |ամբուլատորիաներ              | 4,052,918.3|     -     | 4,052,918.3|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |այդ թվում`                   |    -       |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |01. Տուբերկուլյոզի բուժում   |    81,689.8|           |    81,689.8|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |02. Ինֆեկցիոն                |            |           |            |

|  |  |հիվանդությունների բուժում    |    48,926.0|           |    48,926.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |03. Մանկաբարձագինեկոլոգիական |            |           |            |

|  |  |օգնություն                   |   188,500.0|           |   188,500.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |04. Բժշկական օգնություն      |            |           |            |

|  |  |բնակչության սոցիալապես       |            |           |            |

|  |  |անապահով խմբերին             |   833,750.0|           |   833,750.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |05. 0-15 տարեկան երեխաների   |            |           |            |

|  |  |առողջության առաջնային        |            |           |            |

|  |  |պահպանում                    | 1,218,036.4|           | 1,218,036.4|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |06. Մեծահասակների առողջության|            |           |            |

|  |  |առաջնային պահպանում          | 1,646,916.1|           | 1,646,916.1|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |07. Բուժօգնություն           |            |           |            |

|  |  |վնասվածքաբանական կետերում    |    35,100.0|           |    35,100.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |08. Առողջապահական օբյեկտների |            |           |            |

|  |  |շինարարություն               |     -      |           |        -   |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |04|Առողջապահական այլ            |            |           |            |

|  |  |հաստատություններ և  հարակից  |            |           |            |

|  |  |ծառայություններ              | 1,433,215.5|  311,255.5| 1,121,960.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |այդ թվում`                   |     -      |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |01. Տուբերկուլյոզով          |            |           |            |

|  |  |հիվանդների                   |    71,860.0|           |    71,860.0|

|  |  |առողջարանային բուժօգնություն |            |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |02. Շտապ բժշկական օգնություն | 1,015,100.0|           | 1,015,100.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |Սանիտարական ավիացիայի        |            |           |            |

|  |  |ծառայություն                 |     -      |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |03. Հարակից ծառայություններ  |            |           |            |

|  |  |(դատաբժշկական և              |            |           |            |

|  |  |ախտաբանաանատոմիական          |            |           |            |

|  |  |փորձաքննություն,             |            |           |            |

|  |  |լիցենզավորման կենտրոն,       |            |           |            |

|  |  |տեղեկատվության               |   346,255.5|  311,255.5|    35,000.0|

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |05|Այլ առողջապահական            | 1,076,918.0|1,076,918.0|       -    |

|  |  |ծառայություններ բնակչությանը |            |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |այդ թվում`                   |     -      |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |01. Դեղորայքային ապահովում   |   986,918.0|  986,918.0|            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |02. Ախտորոշիչ                |            |           |            |

|  |  |հետազոտություններ            |    50,000.0|   50,000.0|            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |03. Հիվանդների ճանապարհածախս |    40,000.0|   40,000.0|            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |06|Հիգիենիկ հակահամաճարակային   |            |           |            |

|  |  |ծառայություն                 |  914,007.9 | 914,007.9 |       -    |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |այդ թվում`                   |      -     |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |01. Հիգիենիկ                 |            |           |            |

|  |  |հակահամաճարակային            |            |           |            |

|  |  |ծառայության պահպանում        |  914,007.9 | 914,007.9 |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |02. Առողջապահական հիմնարկների|            |           |            |

|  |  |և  կազմակերպությունների      |            |           |            |

|  |  |շենքերի հիմնանորոգում        |      -     |    -      |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |07|Այլ ծրագրեր                  | 1,170,010.5|1,170,010.5|       -    |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |այդ թվում`                   |      -     |           |            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |01. Առողջապահական հիմնարկների|            |           |            |

|  |  |և  կազմակերպությունների      |            |           |            |

|  |  |սարքավորումների և            |            |           |            |

|  |  |շտապօգնության ծառայության    |            |           |            |

|  |  |ավտոպարկի նորացում           |    97,684.5|   97,684.5|            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |02. Համաշխարհային բանկի      |            |           |            |

|  |  |կողմից տրամադրված            |            |           |            |

|  |  |միջոցներով իրականացվող       |            |           |            |

|  |  |առողջապահության              |            |           |            |

|  |  |ֆինանսավորման մեխանիզմների   |            |           |            |

|  |  |բարելավման և  առողջության    |            |           |            |

|  |  |առաջնային պահպանման զարգացման|            |           |            |

|  |  |ծրագիր                       |   892,650.0|  892,650.0|            |

|__|__|_____________________________|____________|___________|____________|

|  |  |03. Համաշխարհային բանկի      |            |           |            |

|  |  |կողմից տրամադրված            |            |           |            |

|  |  |միջոցներով իրականացվող       |            |           |            |

|  |  |առողջապահության              |            |           |            |

|  |  |ֆինանսավորման մեխանիզմների   |            |           |            |

|  |  |բարելավման և  առողջության    |            |           |            |

|  |  |առաջնային պահպանման զարգացման|            |           |            |

|  |  |ծրագրին ՀՀ կառավարության     |            |           |            |

|  |  |մասնակցությունը              |   179,676.0|  179,676.0|            |

._________________________________________________________________________.

 

(հավելված 1-ը խմբ. 29.12.99 թիվ 788 որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 1999 թ.

ապրիլի 3-ի N 199 որոշման

 

ԿԱՐԳ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

Սույն կարգը սահմանում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության իրականացման և կատարված աշխատանքների դիմաց փոխհատուցման կարգը:

Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1999 թվականի պետական նպատակային ծրագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին:

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների սահմանման հիմքում ընկած է բժշկական և սոցիալական ցուցումների համադրման սկզբունքը, ըստ որի պետությունը երաշխավորում է անվճար բժշկական օգնություն և ծառայություններ ինֆեկցիոն ու սոցիալական հատուկ կարևորություն ունեցող այլ հիվանդությունների և վիճակների գծով` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական խմբերին պատկանելությունից, ինչպես նաև բոլոր հիվանդությունների ու բուժօգնության հիմնական տեսակների գծով` սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և մինչև 8 տարեկան երեխաների համար:

1999 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների ծավալների բաշխումն ըստ առանձին տեսակների և պետական պատվեր տեղադրող մարմինների, իրականացվում է համաձայն սույն որոշման N 1 հավելվածի:

Բնակչության բժշկական օգնությունը և ծառայությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության օրենքներին, օրենսդրական ակտերին, սույն կարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատվող հրահանգներին և ցուցումներին համապատասխան:

 

I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնությունն ընդգրկում է`

1. Մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանումը.

2. 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության առողջության առաջնային պահպանումը.

3. Մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնությունը.

4. Զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունը.

5. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային օգնությունը.

6. Ստոմատոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնությունը.

7. Անհետաձգելի բուժօգնությունը վնասվածքաբանական կետերում:

 

1. Մինչև 15 տարեկան երեխաների առողջության

առաջնային պահպանումը

 

1.1. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանումն ընդգրկում է`

- տեղամասային մանկաբույժի և ընտանեկան բժշկի կողմից իրականացվող

բուժօգնության ամբողջ ծավալը (առողջ երեխայի հսկողություն, հիվանդ

երեխաների բուժօգնություն և շարունակական հսկողություն) ինչպես

պոլիկլինիկայում` առանց այցելությունների սահմանափակման, այնպես էլ

տանը` կանչերի և ակտիվ այցելությունների ձևով` համաձայն Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող

կարգի.

- տեղամասային մանկաբույժի և ընտանեկան բժշկի ուղեգրմամբ նեղ

մասնագետների կողմից բուժօգնությունն առանց մասնագետների ցանկի

սահմանափակման` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախարարության կողմից սահմանվող կարգի.

- տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի և նեղ մասնագետների

կողմից, բժշկական ցուցումների առկայության դեպքում, անհետաձգելի

բժշկական օգնության իրականացումը.

- տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի և նեղ մասնագետների

ուղեգրմամբ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների

իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախարարության կողմից սահմանվող կարգի.

- բուժքույրերի կողմից երեխաներին ցույց տրվող բուժօգնությունը և

սպասարկումը դպրոցներում` տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական

հիմնարկների հսկողության և ղեկավարման ներքո.

- արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող

երեխաներին դեղորայքով ապահովումը` տեղամասային մանկաբույժի և

ընտանեկան բժշկի միջոցով:

1.2. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանումն իրականացվում է տեղամասատարածքային սկզբունքով` մանկական պոլիկլինիկաներում, մեծահասակների պոլիկլինիկաների մանկական բաժանմունքներում, առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում` ներառյալ դրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը:

1.3. Մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանման հիմնական իրականացնողներն են մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը, որոնք, անհրաժեշտության դեպքում, ընդգրկում են նեղ մասնագետներին, ինչպես նաև օգտվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություններից: Մեկ տեղամասային մանկաբույժի և ընտանեկան բժշկի կողմից սպասարկվող երեխաների նվազագույն, օպտիմալ և առավելագույն թվերը, տեղամասերի միջև երեխաների բաշխման, ինչպես նաև տեղամասային մանկաբույժի ու ընտանեկան բժշկի վարձատրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

1.4. Մինչև 15 տարեկան երեխաների առողջության առաջնային պահպանման ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է մինչև 15 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար միջինացված ֆինանսավորման (per capita) սկզբունքով` սույն որոշման N 3 հավելվածի համաձայն` ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկի սպասարկման տարածքում մշտական բնակվող մինչև 15 տարեկան երեխաների թվից: Պետական պատվեր տեղադրող մարմինը յուրաքանչյուր ամբուլատոր- պոլիկլինիկական հիմնարկի հետ կնքվում է պայմանագիր բժշկական օգնության և ծառայությունների մասին և կատարում փոխհատուցում` սույն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:

 

2. 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության

առողջության առաջնային պահպանումը

 

2.1. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության առողջության առաջնային պահպանումն ընդգրկում է`

- տեղամասային թերապևտի և ընտանեկան բժշկի կողմից իրականացվող

բժշկական օգնության ամբողջ ծավալը, անկախ այցելությունների թվից,

հաշմանդամների համար նաև բժշկական ցուցումների սահմաններում տնային

կանչերը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախարարության կողմից սահմանվող կարգի.

- տեղամասային թերապևտի և ընտանեկան բժշկի, հղիների համար` նաև

տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ նեղ մասնագետների կողմից

իրականացվող բուժօգնությունը, այդ թվում` սոցիալապես անապահով

խմբերում ընդգրկված անձանց և հղիների համար` առանց մասնագետների

ցանկի սահմանափակման, բնակչության մյուս խմբերի համար` ինֆեկցիոն,

հակատուբերկուլյոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական

(նարկոլոգիական), էնդոկրինոլոգիական, նյարդաբանական, սրտաբանական,

վիրաբուժական (վնասվածքաբանական), մաշկավեներաբանական

մասնագիտությունների գծով` համաձայն Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության կողմից սահմանվող կարգի.

- տեղամասային թերապևտի և ընտանեկան բժշկի, նեղ մասնագետների կողմից,

բժշկական ցուցումների առկայության դեպքում, անհետաձգելի բժշկական

օգնությունը.

- նախազորակոչային տարիքի (16 և 17 տարեկան) անձանց բժշկական զննումը

և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունները` Հայաստանի Հանրապետության

կառավարության 1997 թվականի օգոստոսի 7-ի N 325 որոշմանը և Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող

մեթոդական ցուցումներին համապատասխան.

- լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը`

սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց համար` առանց

ծավալների և տեսակների սահմանափակման, բնակչության այլ առանձին

խմբերի ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունները` համաձայն Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող ցանկի

և կարգի.

- արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող անձանց

դեղորայքով ապահովումը` տեղամասային թերապևտի և ընտանեկան բժշկի

միջոցով:

2.2. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության առողջության առաջնային պահպանումն իրականացվում է տեղամասատարածքային սկզբունքով` մեծահասակների պոլիկլինիկաներում, առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում` ներառյալ դրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը:

2.3. 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության առողջության առաջնային պահպանման հիմնական իրականացնողներն են տեղամասային թերապևտը և ընտանեկան բժիշկը, որոնք, անհրաժեշտության դեպքում, ընդգրկում են նեղ մասնագետներին, ինչպես նաև օգտվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություններից: Մեկ տեղամասային թերապևտի և ընտանեկան բժշկի կողմից սպասարկվող բնակչության նվազագույն, օպտիմալ ու առավելագույն թվերը, տեղամասերի միջև բնակչության բաշխման, ինչպես նաև տեղամասային թերապևտի և ընտանեկան բժշկի վարձատրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

2.4. 15 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության առողջության առաջնային պահպանման ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է մեկ բնակչի հաշվով միջինացված ֆինանսավորման սկզբունքով` սույն որոշման N 3 հավելվածի համաձայն` ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկի սպասարկման տարածքում մշտական բնակվող 15 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց թվից: Պետական պատվեր տեղադրող մարմինը յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկի հետ կնքում է պայմանագիր առողջության առաջնային պահպանման մասին և կատարում փոխհատուցում` սույն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:

 

3. Մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր-

պոլիկլինիկական օգնությունը

 

3.1. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական բուժօգնության շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական օգնությունն ընդգրկում է`

- տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից հղիների նկատմամբ

իրականացվող հսկողության ամբողջ ծավալը` համաձայն Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարության կողմից

սահմանվող կարգի.

- տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ նեղ մասնագետների կողմից

բուժօգնությունն առանց մասնագետների ցանկի սահմանափակման` համաձայն

Հայաստանի Հանրապետության առողջապահական նախարարության կողմից

սահմանվող կարգի.

- լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը`

հղիների նկատմամբ հսկողության ընթացքում` համաձայն Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող

կարգի.

- տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, բժշկական ցուցումների

առկայության դեպքում, անհետաձգելի բժշկական օգնությունը.

- սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված կանանց գինեկոլոգիական

օգնությունն առանց այցելությունների սահմանափակման` համաձայն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից

սահմանվող կարգի.

- տարվա ընթացքում տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգին առաջին անգամ

դիմած կանանց կանխարգելիչ գինեկոլոգիական զննումը:

3.2. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական բուժօգնության շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական օգնությունն իրականացվում է տեղամասատարածքային սկզբունքով` կանանց կոնսուլտացիաներում, պոլիկլինիկաների, ծննդատների կանանց կոնսուլտացիաներում, առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում` ներառյալ դրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը:

3.3. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական բուժօգնության շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական օգնության հիմնական իրականացնողներն են տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգը, գյուղական վայրերում մանկաբարձ-գինեկոլոգը կամ մանկաբարձուհին, որոնք, անհրաժեշտության դեպքում, ընդգրկում են այլ մասնագետների, ինչպես նաև օգտվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայություններից: Մեկ տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից սպասարկվող կանանց նվազագույն, օպտիմալ և առավելագույն թվերը, տեղամասերի միջև կանանց բաշխման, ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգների և մանկաբարձուհիների վարձատրության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

3.4. Մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է մեկ հղիի հաշվով միջինացված ֆինանսավորման սկզբունքով` սույն որոշման N 3 հավելվածի համաձայն` ըստ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվառման մեջ գտնվող հղիների միջին թվի: Պետական պատվեր տեղադրող մարմինը յուրաքանչյուր բուժհիմնարկի հետ (կանանց կոնսուլտացիաներ, պոլիկլինիկաներ, ծննդատներ, հիվանդանոցներ, որոնց կազմում գործում են կանանց կոնսուլտացիաներ և գյուղական բժշկական ամբուլատորիաներ կամ առողջության կենտրոններ, որտեղ աշխատում է մանկաբարձ-գինեկոլոգ) կնքում է պայմանագիր մանկաբարձագինեկոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության մասին և կատարում փոխհատուցում` սույն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:

 

4. Զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունը

 

4.1. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունն ընդգրկում է`

- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի տեղամասային թերապևտի և նեղ

մասնագետների կողմից զննումը, ախտորոշիչ հետազոտությունների

անցկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997

թվականի օգոստոսի 7-ի N 325 որոշմամբ սահմանված կարգի, ինչպես նաև

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի

Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից համատեղ հաստատվող

հրահանգների, մեթոդական ցուցումների:

4.2. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում զորակոչային տարիքի անձանց բժշկական քննությունն իրականացվում է տեղամասատարածքային սկզբունքով, մեծահասակների պոլիկլինիկաների կողմից, համապատասխան պոլիկլինիկայում և (կամ) զինկոմիսարիատներում:

4.3. Զորակոչային տարիքի անձանց բժշկական քննության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է մեկ զորակոչիկի հաշվով միջինացված ֆինանսավորման սկզբունքով` սույն որոշման N 3 հավելվածի համաձայն` ըստ փաստացի քննության ենթարկվող զորակոչային տարիքի անձանց թվի: Պետական պատվեր տեղադրող մարմինը յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկի հետ կնքում է պայմանագիր զորակոչային տարիքի անձանց բժշկական քննության մասին և փաստացի իրականացված աշխատանքների դիմաց կատարում փոխհատուցում` սույն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:

 

5. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված

դիսպանսերային օգնությունը

 

5.1. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական բուժօգնության շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային օգնությունն իրականացվում է մասնագիտացված բուժհիմնարկներում` հակատուբերկուլյոզային, հոգենյարդաբանական, հակաուռուցքային, նարկոլոգիական, էնդոկրինոլոգիական, մաշկավեներաբանական կենտրոններում, դիսպանսերներում, միավորումների դիսպանսերային բաժանմունքներում:

5.2. Ամբոիլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային օգնությունն ընդգրկում է`

- համապատասխան պրոֆիլի հիվանդների վաղ հայտնաբերումը, բուժկանխարգելիչ

օգնության ցուցաբերումը, քրոնիկ հիվանդների դիսպանսերային

շարունակական հսկողության ապահովումը.

- բժշկական ցուցումների առկայության դեպքում անհետաձգելի բժշկական

օգնության ցուցաբերումը.

- հիվանդների սոցիալական, բժշկական, հոգեբանական և աշխատանքային

վերականգնումը.

- համապատասխան պրոֆիլի հիվանդների հաշվառումը, կազմակերպամեթոդական

աշխատանքների ապահովումը.

- բնակչության շրջանում հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ

բժշկահիգիենիկ գիտելիքների և զգոնության բարձրացման միջոցառումների

իրականացումը.

- հիվանդներին անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովումը` համաձայն Հայաստանի

Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող

կարգի.

- անհրաժեշտության դեպքում հիվանդների հոսպիտալացման կազմակերպումը. բուժհիմնարկներին խորհրդատվական-մեթոդական օգնության ապահովումը:

5.3. Մասնագիտացված հիմնարկներում ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային օգնության կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

5.4. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային օգնության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է մեկ բնակչի հաշվով միջինացված ֆինանսավորման սկզբունքով` սույն որոշման N 3 հավելվածի համաձայն: Պետական պատվեր տեղադրող մարմինը յուրաքանչյուր մասնագիտացված հիմնարկի հետ կնքում է պայմանագիր ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային օգնության մասին և կատարում փոխհատուցում` ելնելով 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ մասնագիտացված հիմնարկի սպասարկման տարածքում մշտական բնակվող անձանց թվից համապատասխան չափով նվազեցնելով տվյալ տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկի` մեկ բնակչի համար նախատեսված միջինացված ֆինանսավորման չափը: Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային օգնության գծով դիսպանսերների կողմից սպասարկվող տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

6. Ստոմատոլոգիական ամբուլատոր-պոլիկլինիկական

օգնությունը

 

6.1. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում ստոմատոլոգիական օգնությունն ընդգրկում է`

- 7 և 12 տարեկան երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելիչ

միջոցառումների իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարության կողմից սահմանվող կարգի.

- սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված և մինչև 8 տարեկան

երեխաների ստոմատոլոգիական բուժօգնությունը` ներառյալ օրտոդոնտիան.

- սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված մեծահասակների

ստոմատոլոգիական բուժօգնությունը և ատամնապրոթեզավորումը.

- նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական

զննումը:

6.2. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում ստոմատոլոգիական օգնությունն իրականացվում է`

- երեխաների համար` մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում տվյալ

տարածքում վերջիններիս բացակայության դեպքում` մեծահասակների

ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում, ամբուլատոր-պոլիկլինիկական

հիմնարկների ստոմատոլոգիական բաժանմունքներում, ստոմատոլոգիական

կաբինետներում.

- մեծահասակների համար` մեծահասակների ստոմատոլոգիական

պոլիկլինիկաներում, ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների

ստոմատոլոգիական բաժանմունքներում, ստոմատոլոգիական կաբինետներում:

6.3. Ամբուլատոր-պոլիկլինիկական ստոմատոլոգիական անվճար բուժօգնության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

6.4. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում ստոմատոլոգիական օգնության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է`

- 7 և 12 տարեկան երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելիչ

միջոցառումների իրականացման գծով` մեկ երեխայի հաշվով միջինացված

ֆինանսավորման սկզբունքով` սույն որոշման N 3 հավելվածի համաձայն` ըստ

փաստացի քննության ենթարկվող երեխաների թվի: Պետական պատվեր տեղադրող

մարմինը համապատասխան ստոմատոլոգիական հիմնարկի հետ կնքում է

պայմանագիր 7 և 12 տարեկան երեխաների ստոմատոլոգիական առաջնային

կանխարգելման մասին և փաստացի իրականացված աշխատանքների դիմաց

կատարում փոխհատուցում` սույն որոշմամբ սահմանված դրույթներին

համապատասխան.

- սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և մինչև 8 տարեկան

երեխաների ստոմատոլոգիական բժշկական օգնության և ատամնապրոթեզավորման

գծով` սույն որոշման N 3 հավելվածի համաձայն` ըստ ստոմատոլոգիական

բուժօգնություն և ատամնապրոթեզավորում ստացած անձանց փաստացի թվի:

Պետական պատվեր տեղադրող մարմինը համապատասխան ստոմատոլոգիական

հիմնարկի հետ կնքում է պայմանագիր սոցիալապես անապահով խմբերում

ընդգրկված անձանց և մինչև 8 տարեկան երեխաների ստոմատոլոգիական

բուժօգնության ու ատամնապրոթեզավորման մասին և փաստացի իրականացված

աշխատանքների դիմաց կատարում փոխհատուցում` սույն որոշմամբ սահմանված

դրույթներին համապատասխան:

 

7. Անհետաձգելի բուժօգնությունը վնասվածքաբանական կետերում

 

7.1. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության շրջանակներում վնասվածքաբանական կետերի կողմից բուժօգնությունն ընդգրկում է վնասվածքների, վերքերի, սալջարդերի և այլ վիճակների դեպքերում անհետաձգելի վնասվածքաբանական միջոցառումների իրականացումը:

7.2. Վնասվածքաբանական կետերում անհետաձգելի բուժօգնության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

7.3. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր- պոլիկլինիկական օգնության շրջանակներում վնասվածքաբանական կետերի կողմից բուժօգնության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է սույն որոշման N 3 հավելվածի համաձայն` ըստ վնասվածքաբանական կետի կողմից փաստացի իրականացված վնասվածքաբանական անհետաձգելի բուժօգնության յուրաքանչյուր դեպքի թվի: Պետական պատվեր տեղադրող մարմինը վնասվածքաբանական կետ ունեցող ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային հիմնարկների հետ կնքում է պայմանագիր և փաստացի իրականացված աշխատանքների դիմաց կատարում փոխհատուցում` սույն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային օգնությունն ընդգրկում է`

1. Ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցային բուժումը.

2. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային օգնությունը.

3. Հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնությունը.

4. Հիվանդանոցային բժշկական օգնությունը բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված անձանց և մինչև 8 տարեկան երեխաներին.

5. Հոգեկան հիվանդների բուժումը և խնամքը.

6. Նարկոլոգիական հիվանդանոցային օգնությունը.

7. Զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննությունը և բուժումը.

8. Հիվանդանոցային պայմաններում հեմոդիալիզի անցկացումը.

9. Այլ հիվանդանոցային օգնություն:

 

1. Ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցային բուժումը

 

1.1. Ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում հիվանդանոցային անվճար բժշկական օգնությունը պետության կողմից երաշխավորվում է ամբողջ բնակչության համար և ընդգրկում է`

1.1.1. Տուբերկուլյոզի գծով`

- նոր հայտնաբերված տուբերկուլյոզով հիվանդների և կրկնակի

հիվանդացածների բուժումը` ըստ գործող սխեմաների, ինչպես նաև

տուբերկուլյոզով քրոնիկ հիվանդների երկարատև բժշկական օգնությունը և

խնամքը` հակատուբերկուլյոզային դիսպանսերների ստացիոնարներում.

- տուբերկուլյոզով հիվանդների սոցիալական, բժշկական, հոգեբանական և

աշխատանքային վերականգնումը` տուբերկուլյոզային պրոֆիլի մանկական և

մեծահասակների առողջարաններում:

1.1.2. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գծով`

- մաշկավեներական կենտրոններում, դիսպանսերներում` համաձայն սույն կարգի

II բաժնի 1.3-րդ կետում ընդգրկված ինֆեկցիոն հիվանդությունների ցանկի:

1.1.3. Այլ ինֆեկցիոն հիվանդությունների գծով`

- հիվանդների բուժումն ընդհանուր և մասնագիտացված ինֆեկցիոն պրոֆիլի

հիվանդանոցներում, բաժանմունքներում` համաձայն սույն կարգի II բաժնի

1.3-րդ կետում ընդգրկված ինֆեկցիոն հիվանդությունների ցանկի:

1.2. Ինֆեկցիոն հիվանդությունների բուժման ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է համաձայն սույն որոշման N 3 հավելվածի` ըստ փաստացի դուրս գրված (տեղափոխված) հիվանդների թվի: Պետական պատվեր տեղադրող մարմինը համապատասխան հիվանդանոցային բուժհիմնարկի հետ կնքում է պայմանագիր ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մասին և փաստացի իրականացված աշխատանքների դիմաց կատարում փոխհատուցում` սույն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:

 

1.3. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար

հիվանդանոցային օգնության շրջանակներում ընդգրկված

ինֆեկցիոն հիվանդությունների ցանկը (ըստ

հիվանդությունների միջազգային դասակարգման ծածկագրերի)

 

Աղիքային ինֆեկցիաներ

 

001. Խոլերա

002. Որովայնային տիֆ և պարատիֆ

003. Սալմոնելային թունավարակներ

004. Շիգելախտ

005. Բակտերիական թունավարակներ

006. Ամեոբիազ

007. Պրոտոզոային աղիքային հիվանդություններ

008. Այլ հարուցիչներով պայմանավորված աղիքային վարակներ

009. Չհստակեցված աղիքային վարակներ

 

Տուբերկուլյոզ

 

010.-018. Տուբերկուլյոզի բոլոր ձևերը

 

Բակտերիական զոոնոզներ

 

020. Ժանտախտ

021. Տուլարեմիա

022. Սիբիրախտ

023. Բրուցելյոզ

024. Խլնախտ*

025. Մելիոիդոզ*

027. Այլ բակտերիային զոոնոզներ*

 

Այլ բակտերիային հիվանդություններ

 

030. Բոր

031. Միկրոբակտերիաներով հարուցված վարակներ

032. Դիֆթերիա

033. Կապույտ հազ

034. Քութեշ և ստրեպտոկոկային անգինա

035. Կարմիր քամի

036. Մենինգոկոկային վարակ

037. Փայտացում

039. Ակտինոմիկոզ

040. Այլ բակտերիային հիվանդություններ*

041. Չճշտված տեղակայման և խորագրում չզետեղված բակտերիային վարակներ

 

Կենտրոնական նյարդային համակարգն ախտահարող

հոդվածոտանիների միջոցով չփոխանցվող վիրուսային

հիվանդություններ և պոլիոմիելիտ

 

045. Սուր պոլիոմիելիտ

046. Կենտրոնական նյարդային համակարգի դանդաղ վիրուսային վարակներ

047. Էնտերովիրուսային մենինգիտներ

048. Կենտրոնական նյարդային համակարգի այլ էնտերովիրուսային

հիվանդություններ

049. Կենտրոնական նյարդային համակարգն ախտահարող հոդվածոտանիների

միջոցով չփոխանցվող այլ վիրուսային հիվանդություններ

 

Ցանով արտահայտվող վիրուսային հիվանդություններ

 

050. Բնական ծաղիկ*

051. Կովերի ծաղիկ և պարավակցինիա*

052. Ջրծաղիկ

053. Գոտևորող որքին

054. Հասարակ հերպես

055. Կարմրուկ

056. Կարմրախտ

057. Ցանով ուղեկցվող այլ վիրուսային հիվանդություններ

 

Հոդվածոտանիներով փոխանցվող վիրուսային հիվանդություններ

 

060. Դեղին տենդ*

061. Դենգե*

062. Մոծակային վիրուսային էնցեֆալիտ*

063. Տզային վիրուսային էնցեֆալիտ

064. Այլ և չճշտված հոդվածոտանիներով փոխանցվող վիրուսային

էնցեֆալիտներ*

065. Հոդվածոտանիներով փոխանցվող հեմոռագիկ տենդեր*

066. Հոդվածոտանիներով փոխանցվող այլ վիրուսային հիվանդություններ*

 

Վիրուսներով և խլամիդիաներով հարուցվող

այլ հիվանդություններ

 

070. Վիրուսային հեպատիտներ

071. Կատաղություն

072. Համաճարակային պարոտիտ

073. Օրնիթոզ

074. Կոկսակիի վիրուսով հարուցվող յուրահատուկ հիվանդություններ

075. Վարակային մոնոնուկլեոզ

076. Տրախոմա*

077. Վիրուսներով և խլամիդիաներով հարուցվող եղջրաթաղանթի

հիվանդություններ

078. Չդասակարգված և անհայտ տեղակայման վիրուսային և խլամիդիային այլ

վարակներ

ՄԻՎ-վարակ, ՁԻԱՀ

Հերպեսային վարակներ

 

Ռիկետսիոզներ և միջատների միջոցով

տարածվող հիվանդություններ

 

080. Բծավոր տիֆ (էպիդեմիկ)

081. Այլ տիֆեր (ռիկետսիոզային)*

082. Տզային ռիկետսիոզներ

083. Այլ ռիկետսիոզներ*

084. Մալարիա

085. Լեյշմանիոզ

086. Տրիպանոսոմոզ*

087. Հետադարձ տիֆ*

088. Հոդվածոտանիներով փոխանցվող այլ հիվանդություններ*

 

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

 

090.-097 Սիֆիլիսի բոլոր ձևերը

098. Գոնոկոկային ինֆեկցիա (բարդացված ձևեր)

 

Սպիրոխետներով հարուցված այլ հիվանդություններ

 

100. Լեպտոսպիրոզ

101. Սիմանովսկու-Պլաուտի-Վենսանի անգինա

102. Ֆրամբեզիա*

103. Պինտա*

104. Սպիրոխետներով հարուցվող այլ հիվանդություններ*

 

Միկոզներ

 

110. Դերմատոֆիթիաներ, այդ թվում նաև` միկրոսպորիա և տրիխոֆիթիա,

ֆավուս

112.5. Դիսեմինացված կանդիդոզ

 

Այլ վարակային և մակաբուծային հիվանդություններ

 

Տոքսոպլազմոզ

Պնևմոցիստոզ

Սարկոիդոզ

Նոկարդիոզ*

Վարակիչ հիվանդների կոնտակտավորներ և կասկածելիներ**

 

* Տվյալ հիվանդությունները Հայաստանի Հանրապետությունում չեն հանդիպում, սակայն կարող են ներմուծվել միգրացիոն պրոցեսների հետևանքով:

** Տարածքի կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի հրահանգով:

 

2. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային օգնությունը

 

2.1. Մանկաբարձական հիվանդանոցային օգնությունն անվճար է բոլոր հղիների համար և ընդգրկում `

- հղիների և ծննդկանների ծննդալուծման ու հետծննդյան խնամքն ու

բուժումը.

- հղիների և ծննդկանների բարդացված ծննդալուծման ու հետծննդյան խնամքը

և բուժումը, ներառյալ նորածինների նկատմամբ ինտենսիվ հսկողությունն

ու բուժումը.

- հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման

դեպքերում հղիների նախածննդյան հիվանդանոցային բուժօգնությունը:

2.2. Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային գինեկոլոգիական օգնությունն ընդգրկում է`

- անհետաձգելի բուժօգնության ապահովումը գինեկոլոգիական

հիվանդությունների դեպքերում` ըստ սույն կարգի II բաժնի 3.5-րդ կետում

ընդգրկված` բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար

հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի ցանկի`

բոլոր կանանց համար.

- մինչև 22 շաբաթական հղիության ժամկետով, բժշկական և սոցիալական

ցուցումներով հղիության արհեստական ընդհատումների (աբորտներ)

իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախարարության 1997 թվականի դեկտեմբերի 25-ի N 778 հրամանով սահմանված

կարգի` բոլոր կանանց համար.

- մինչև 12 շաբաթական հղիության ժամկետով, պլանային կարգով հղիության

արհեստական ընդհատումը, ինչպես նաև կոնսերվատիվ և օպերատիվ

գինեկոլոգիական օգնության ամբողջ ծավալը` բնակչության սոցիալապես

անապահով խմբերում ընդգրկված կանանց համար:

2.3. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական օգնությունն իրականացվում է`

- հղիների և ծննդկանների ծննդալուծման ու հետծննդյան խնամքի և բուժման

դեպքում` մանկաբարձագինեկոլոգիական կենտրոնների, ծննդատների,

հիվանդանոցների մանկաբարձական բաժանմունքներում, առողջության

կենտրոններում.

- հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման

դեպքերում` մանկաբարձագինեկոլոգիական կենտրոնների, ծննդատների,

բուժմիավորումների մանկաբարձական ստորաբաժանումներում.

- գինեկոլոգիական հիվանդությունների բուժումը, հղիության արհեստական

ընդհատումները` մանկաբարձագինեկոլոգիական կենտրոնների, ծննդատների,

հիվանդանոցների գինեկոլոգիական բաժանմունքներում:

2.4. Բնակչությանը հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական օգնության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրականացվում է սույն որոշման N 3 հավելվածի համաձայն` ըստ փաստացի դուրս գրված (տեղափոխված) ծննդկանների և հիվանդների թվի: Պետական պատվեր տեղադրող մարմինը համապատասխան հիվանդանոցային բուժհիմնարկի հետ կնքում է պայմանագիր մանկաբարձագինեկոլոգիական օգնության մասին և փաստացի իրականացված աշխատանքների դիմաց կատարում փոխհատուցում` սույն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:

 

------------------------------------------------------

հեղինակների կողմից -  շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.04.1999
N 199
Որոշում