Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ Ա ...

 

 

040.1145.140912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2012 թվականի N 1145-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան և մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնումներն իրականացնել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումները նախատեսված լինելու հանգամանքի` դրանց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում նախատեսելու և առաջին եռամսյակում վճարելու պայմանով, աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 740-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականին պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի գծով նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի օգոստոսի 30-ի

N 1145-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՌԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

.___________________________________________________________.

|            Անվանումը                        |Աշխատանքների |

|                                             |ծավալը       |

|                                             |(հազ. դրամ)  |

|_____________________________________________|_____________|

|Հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում`        |    673,939.1|

|_____________________________________________|_____________|

|Հ-184, Մ-3-Նորաշեն-Սարչապետ (Նորաշեն-Սարչապետ|             |

|հատված) հիմնանորոգման աշխատանքներ            |     99,999.6|

|_____________________________________________|_____________|

|ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհի     |             |

|վերանորոգման աշխատանքներ                     |     57,045.9|

|_____________________________________________|_____________|

|Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի             |             |

|հիմնանորոգման աշխատանքներ                    |     93,080.0|

|_____________________________________________|_____________|

|ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղի համայնքը          |             |

|Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող           |             |

|ճանապարհահատվածի հիմնանորոգում:              |             |

|Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային            |             |

|ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներ       |    285,527.8|

|_____________________________________________|_____________|

|Հ-290, Մ-5-Լենուղի-Այգևան-Մ-5  ավտոճանապարհի |             |

|հիմնանորոգման աշխատանքներ                    |     69,609.8|

|_____________________________________________|_____________|

|Բազմաղբյուր-Ղազարավան-Փարպի ավտոճանապարհի    |             |

|հիմնանորոգման աշխատանքներ                    |     68,676.0|

.___________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2012
N 1145-Ն
Որոշում