Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄ ...

 

 

040.1149.140912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի գյուղական համայնքի ղեկավար Կնյազ Սահակյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Արարատի մարզի Նոյակերտի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականի չորրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 621453.0 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 5928.0 դրամ:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի N 18 ընտրատարածքային և Նոյակերտի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1149-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.___________________________________________________________.

|NN |                         Ծախսերը            |Գումարը   |

|ը/կ|                                            |(դրամ)    |

|___|____________________________________________|__________|

|1. | Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ  | 195000.00|

|___|____________________________________________|__________|

|   |այդ թվում`                                  |          |

|___|____________________________________________|__________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                    |  65000.00|

|___|____________________________________________|__________|

|   |2) հանձնաժողովի նախագահի տեղակալի           |  65000.00|

|___|____________________________________________|__________|

|   |3) հանձնաժողովի քարտուղարի                  |  65000.00|

|___|____________________________________________|__________|

|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ     |  41250.00|

|___|____________________________________________|__________|

|   |Ընդամենը                                    | 236250.00|

.___________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1149-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.___________________________________________________________.

|NN |               Ծախսերը                      |Գումարը   |

|ը/կ|                                            |(դրամ)    |

|___|____________________________________________|__________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ   | 292500.00|

|___|____________________________________________|__________|

|   |այդ թվում`                                  |          |

|___|____________________________________________|__________|

|   |1) հանձնաժողովի նախագահի                    |  65000.00|

|___|____________________________________________|__________|

|   |2) հանձնաժողովի քարտուղարի                  |  32500.00|

|___|____________________________________________|__________|

|   |3) հանձնաժողովի անդամների (6 անդամ x 32500  |          |

|   |դրամ)                                       | 195000.00|

|___|____________________________________________|__________|

|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ     |  75875.00|

|___|____________________________________________|__________|

|3. |Տրանսպորտային նյութեր                       |   5000.00|

|___|____________________________________________|__________|

|4. |Կապի ծառայություններ                        |   1000.00|

|___|____________________________________________|__________|

|5. |Գրասենյակային նյութեր և  հագուստ            |   3000.00|

|___|____________________________________________|__________|

|   |ընդամենը                                    | 377375.00|

|___|____________________________________________|__________|

|   |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն     |          |

|   |(1520 ընտրող + 1520 x 0.03) x 5 դրամ)       |   7828.00|

|___|____________________________________________|__________|

|   |Ընդամենը                                    | 385203.00|

.___________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1149-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.___________________________________________________________.

|NN |                    Ծախսերը                 |Գումարը   |

|ը/կ|                                            |(դրամ)    |

|___|____________________________________________|__________|

|1. |Գրասենյակային նյութեր և  հագուստ            |          |

|   |(ընտրողների ցուցակներ, 1520 ընտրող x 3.9    |          |

|   |դրամ)                                       |   5928.00|

|___|____________________________________________|__________|

|   |Ընդամենը                                    |   5928.00|

.___________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2012
N 1149-Ն
Որոշում