Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ս. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ս. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0890.140912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2012 թվականի N 890-Ա

 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ս. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ա. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության հրահանգիչ Ս. Հակոբյանին և Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Գ. Խաչատրյանին 2012 թվականի սեպտեմբերի 16-24-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)` «Զուբրյոնոկ» ազգային մանկական կրթական-առողջապահական կենտրոնի բազայի հիման վրա կայանալիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին մասնակցելու համար:

2. Ա. Սարգսյանի, Ս. Հակոբյանի և Գ. Խաչատրյանի` Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սարգսյանի, Ս. Հակոբյանի և Գ. Խաչատրյանի` Մինսկ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Սարգսյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.09.2012
N 890-Ա
Որոշում