Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2 ...

 

 

041.0904.180912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 սեպտեմբերի 2012 թվականի N 904-Ա

 

ՀԱՅ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ՆԻՍՏԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-30-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` 2012 թվականի նոյեմբերի 26-30-ը հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետություն Բելառուսի Հանրապետության պատվիրակության (25 մարդ) այցը կազմակերպելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի, ինչպես նաև հյուրերի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում դիմավորումն ու ճանապարհումը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել հյուրերի սպասարկման համար չորս ներկայացուցչական ավտոմեքենա, ռազմական ոստիկանության ուղեկցող երկու անձնակազմ, մեկ ավտոբուս, ինչպես նաև պատվիրակության անդամների սնունդը և կեցությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել պատվիրակության ուղեկցման համար ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:

4. Նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 12.607.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.09.2012
N 904-Ա
Որոշում