Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒ ...

 

 

040.1177.190912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2012 թվականի N 1177-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հակոյի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականի չորրորդ եռամսյակում`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 614340.8 դրամ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 542.1 դրամ:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի N 15 ընտրատարածքային և Հակոյի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 13-ի

N 1177-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.____________________________________________________________.

|NN |               Ծախսերը                       |Գումարը   |

|ը/կ|                                             |(դրամ)    |

|___|_____________________________________________|__________|

|1. |Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ    |  195000.0|

|___|_____________________________________________|__________|

|   |այդ թվում`                                   |          |

|___|_____________________________________________|__________|

|1) |հանձնաժողովի նախագահի                        |   65000.0|

|___|_____________________________________________|__________|

|2) |հանձնաժողովի նախագահի տեղակալի               |   65000.0|

|___|_____________________________________________|__________|

|3) |հանձնաժողովի քարտուղարի                      |   65000.0|

|___|_____________________________________________|__________|

|2. |Փաստացի սոցիալական ապահովության վճարներ      |   41250.0|

|___|_____________________________________________|__________|

|   |Ընդամենը                                     |  236250.0|

.____________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 13-ի

N 1177-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.____________________________________________________________.

|NN |               Ծախսերը                       |Գումարը   |

|ը/կ|                                             |(դրամ)    |

|___|_____________________________________________|__________|

| 1.|Աշխատողների աշխատավարձեր և  հավելավճարներ    |  292500.0|

|___|_____________________________________________|__________|

|   |այդ թվում`                                   |          |

|___|_____________________________________________|__________|

| 1)|հանձնաժողովի նախագահի                        |   65000.0|

|___|_____________________________________________|__________|

| 2)|հանձնաժողովի քարտուղարի                      |   32500.0|

|___|_____________________________________________|__________|

| 3)|հանձնաժողովի անդամների (6 անդամ x 32500 դրամ)|  195000.0|

|___|_____________________________________________|__________|

| 2.|Փաստացի սոցիալական ապահովության վճարներ      |   75875.0|

|___|_____________________________________________|__________|

| 3.|Տրանսպորտային նյութեր                        |    5000.0|

|___|_____________________________________________|__________|

| 4.|Կապի ծառայություններ                         |    1000.0|

|___|_____________________________________________|__________|

| 5.|Գրասենյակային նյութեր և  հագուստ             |    3000.0|

|___|_____________________________________________|__________|

|   |ընդամենը                                     |  377375.0|

|___|_____________________________________________|__________|

|   |Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն      |          |

|   |(139 ընտրող + 139 x 0.03) x 5 դրամ)          |    715.80|

|___|_____________________________________________|__________|

|   |Ընդամենը                                     | 378090.80|

.____________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 13-ի

N 1177-Ն որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀԱԿՈՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 

.____________________________________________________________.

|NN |               Ծախսերը                       |Գումարը   |

|ը/կ|                                             |(դրամ)    |

|___|_____________________________________________|__________|

| 1.|Գրասենյակային նյութեր և  հագուստ (ընտրողների |          |

|   |ցուցակներ, 139 ընտրող x 3.9 դրամ)            |   542.10 |

|___|_____________________________________________|__________|

|   |Ընդամենը                                     |   542.10 |

.____________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.09.2012
N 1177-Ն
Որոշում