Սեղմել Esc փակելու համար:
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՏԱՇՔԵՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՏԱՇՔԵՆԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0896.140912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 2012 թվականի N 896-Ա

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻՆ ՏԱՇՔԵՆԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության միջազգային հարկային հարաբերությունների բաժնի պետ Ն. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Ս. Ադամյանին 2012 թվականի հոկտեմբերի 7-12-ը գործուղել Տաշքենդ (ՈՒզբեկստանի Հանրապետություն)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և ՈՒզբեկստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու համար:

2. Ն. Ավետիսյանի և Ս. Ադամյանի` Տաշքենդ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Ադամյանի` Տաշքենդ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

(որոշումը փոփ. 17.10.12 թիվ 1010-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.09.2012
N 896-Ա
Որոշում