040.1112.100912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 օգոստոսի 2012 թվականի N 1112-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի օգոստոսի 23-ի
N 1112-Ն որոշման
ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
1. Հեռուստահեռարձակման անալոգային ցանցեր: Անալոգային և թվային
զուգահեռ հեռարձակման շրջան: Անալոգային հեռարձակման անջատում
Պետական սեփականություն հանդիսացող` շուրջօրյա գործող անալոգային հեռարձակման ցանցն իրենից ներկայացնում է հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման տեխնիկական միջոցների և վերգետնյա ու արբանյակային կապուղիներով հեռուստառադիոծրագրերի հեռահաղորդման և բաշխման տարածված ու ճյուղավորված համակարգ, (Հավելված 1):
Բնակչության ընդգրկվածությունը. 1 և ավելի ծրագիր` 99.8%, 2 և ավելի` 99.8%, 3 և ավելի` 97.5%, 4 և ավելի` 95.5%, 5 և ավելի` 93.5%:
Անալոգային հեռուստատեսային հեռարձակման նպատակով օգտագործվում են Ստոկհոլմ-1961-ով հատկացված թվով 12 մետրային և Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ռեեստրում գրանցված թվով 43 դեցիմետրային հաճախականությունները: Անալոգային հեռարձակման համար օգտագործվող մետրային և դեցիմետրային տիրույթների ռադիոհաճախականությունների պլանը բերված է Հավելված 2-ում:
Մետրային և դեցիմետրային տիրույթի հեռուստատեսային հաղորդակների ընդհանուր քանակը կազմում է 755, FM հաղորդակներինը` 106, որը համապատասխանաբար 470-ը և 80-ը «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի սեփականությունն է:
Հեռուստառադիոծրագրերի հեռահաղորդման վերգետնյա կապուղիների` ռադիոռելեային գծերի (ՌՌԳ) ձգվածությունը կազմում է 1560 կմ, որից Երևան-Մեղրի 300 կմ հատվածը 2008 թ. թվայնացվել է: Գործող ռադիոհաճախականությունների ցանկը բերված է Հավելված 3-ում:
Հանրային` միջազգային հեռուստածրագրի հեռահաղորդումն իրականացվում է Երևանի արբանյակային հաղորդիչ կայանից, DVB-S ստանդարտով:
Հեռավոր, հիմնականում սահմանամերձ սակավաբնակ և թույլ ենթակառուցվածքներով տարածքներում Հ1 ալիքը հասցվում է արբանյակի միջոցով:
Ցանցի տեխնիկական հնարավորություններից պայմանագրային հիմունքներով օգտվում են բազմաթիվ կազմակերպություններ` հեռուստառադիոընկերություններ, բջջային կապի օպերատորներ և ինտերնետ-պրովայդերներ, իրենց պատկանող ավելի քան 840 միավոր տեխնիկական միջոցները տեղադրելով «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ օբյեկտներում:
Կազմակերպությունների ցանկը և ընկերության ներկայիս եկամուտների վերաբերյալ տվյալները բերված են Հավելված 4-ում:
Շենքերի, շինությունների և սարքավորումների մասին մանրամասն տվյալները բերված են Հավելվածներ 5-ից 7-ում:
Հեռուստառադիոհեռարձակման անալոգային ցանցի շահագործումն իրականացվում է համաձայն հեռուստահեռարձակման միջոցների տեխնիկական շահագործման կանոնների (ՏՇԿ-95):
Ընկերության անձնակազմի ընդհանուր թվաքանակը կազմում է 815 մարդ, այդ թվում` վարչական կազմը` 83 մարդ:
Հայաստանի Հանրապետությունում թվային հեռուստառադիոհեռարձակման ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի բազայի վրա` առավելագույնս օգտագործելով վերջինիս ենթակառուցվածքը` հեռուստաաշտարակներ, շենք-շինություններ, էլեկտրամատակարարման համակարգեր, պասիվ վերահաղորդման կետեր, տրանսպորտային հաղորդակցման միջոցներ, ինչը զգալի չափով կնվազեցնի կապիտալ ներդրումները:
Մինչև թվայնացումը, հաշվի առնելով ցանցի ենթակառուցվածքի, մասնավորապես մետաղական անտենային կառույցների, պասիվ վերահաղորդիչների և էլեկտրամատակարարման համակարգերի մաշվածությունը, որոնք ներկա վիճակով չեն բավարարում թվային տեխնոլոգիաների բարձր պահանջներին, դրանց ծառայության ժամկետը երկարաձգելու նպատակով պահանջվում է իրականացնել լայնածավալ հետազոտական, վերականգնման և արդիականացման աշխատանքներ:
Տեխնիկական շահագործման կանոնները զուգահեռ հեռարձակման շրջանում. ՏՇԿ-95-ում բերված` ցանցում տեխնիկական խոտանի, վթարների և կանգառների հայտնաբերումը տարածվում է նաև թվային հեռուստառադիոհեռարձակման միջոցների վրա: Դա պայմանավորված է նրանով, որ թվային տեխնիկայի շահագործումն այս շրջանում կիրականացվի համանման ռեժիմով, գործող անձնակազմի կողմից:
Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի գործող անալոգային հեռարձակման ցուցանիշները:
Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի բնակչության ոչ պակաս քան 95%-ի մոտ թվային ընդունիչների կամ կցուրդների առկայության դեպքում:
Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015 թ. հունվարի 1-ից:
Թվային համակարգերի ներդրման ժամանակ անհրաժեշտ կլինի առաջին հերթին փոխարինել ռեսուրսը սպառած անալոգային հզոր հաղորդակները, որոնց շահագործումը վնասաբեր է օպերատորի համար ու բավարար եկամուտ չի ապահովում:
Անալոգային ցանցի ապամոնտաժման, տեղափոխման և կենտրոնացված պահուստավորման ժամկետը` 2015 թ. առաջին կիսամյակ:
2. Թվային հեռուստատեսային հեռարձակման ներդրումը
Անալոգային հեռուստատեսային հեռարձակումից թվայինի անցման (GE-06) եզրափակիչ ակտերի համաձայն, որոնք ստորագրել են բոլոր պետությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունը, 174-230 և 470-862 հաճախականային շերտերում սահմանում է DVB (Թվային հեռուստատեսային հեռարձակման եվրոպական ստանդարտների խումբ) վերգետնյա հեռուստատեսային թվային հեռարձակման միասնական ստանդարտ:
Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ապահովել մեկ հանրապետական և երեք մայրաքաղաքային ծրագրերի փաթեթների (մուլտիպլեքսների) պարտադիր, համահասանելի, անվճար հեռարձակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում:
Հանրապետական մուլտիպլեքսը բաղկացած կլինի ինը (8 կենտրոնական ու 1 մարզային) հեռուստածրագրերից և չորս ռադիոալիքից: Երևան քաղաքում և հարակից տարածքներում կհեռարձակվի երեք մուլտիպլեքս` յուրաքանչյուրում 6 հեռուստատեսային և 4 ռադիոծրագիր:
ՀՄՄ պլանավորմամբ թվային հեռուստատեսության (ԹՀՏ) հեռարձակման համար Հայաստանին (1-ին գոտի) հատկացվել է 45 հաճախականություն: Հայաստանի Հանրապետության Տրանսպորտի և կապի նախարարության կողմից առաջին (հանրապետական) և 2, 3, 4-րդ (մայրաքաղաքային) մուլտիպլեքսների համար մշակվել է հաճախականությունների պլան, սահմանված կարգով համաձայնեցվել և տեղադրվել է ՀՄՄ-ի կայք էջում (Հավելված 8): Եվս երկու մուլտիպլեքսների հաճախականությունների պլանավորումը մշակման փուլում է:
Ստորև բերվում է ԹՀՏ հեռարձակման գործընթացի մասնակիցների փոխկապակցվածության սխեման (կոնտենտ արտադրող, մուլտիպլեքս - օպերատոր, ցանցային օպերատոր, սպառող)
_______________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
ԹՀՏ հեռարձակման ցանցի կառուցվածքը բաղկացած է երեք օղակներից` մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոն, ծրագրերի հեռահաղորդման կապուղիներ (վերգետնյա, արբանյակային, օպտիկա-մանրաթելային), ռադիոհաղորդիչ հեռուստատեսային կայաններ և վերահաղորդիչներ:
2.1. Մուլտիպլեքսավորման, վերահսկման և կառավարման կենտրոն
Մուլտիպլեքսավորման կենտրոնը նախատեսված է ծրագրերի (ալիքների) և տրանսպորտային հոսքերի կազմավորման, վերահսկման, կենտրոնացված կառավարման, համակարգերի ու ծայրամասային հանգույցների աշխատանքի մոնիտորինգի համար:
Կենտրոնն իր կազմի մեջ ներառում է կոդերներ (հիմնական և պահուստային), մուլտիպլեքսորներ (հիմնական և պահուստային), ինչպես նաև կոմուտացիայի, ծրագրերի վերաբերյալ ինֆորմացիայի/ծառայողական ինֆորմացիայի (PSI/SI) և էլեկտրոնային գիդի (EPG) ձևավորման, ցանցերի ղեկավարման և մոնիտորինգի, միահաճախականային ցանցի ադապտացիայի ենթահամակարգերը:
__________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Կենտրոնը իրականացնում է հեռուստատեսային և ռադիո ընկերություններից ծրագրերի ընդունում SDI (հաջորդական թվային ինտերֆեյս) կամ ASI (ասինքրոն հաջորդական ինտերֆեյս) ֆորմատով, ազդանշանների կոդավորում. տեսաազդանշանը` MPEG-4 (H.264/AVC) կամ MPEG-4 HE-AAC ISO/IEC 14496-3, ձայնային ազդանշանը` MPEG-1 Layer II ISO/IEC 11172-3 ստանդարտներով և լրացուցիչ ծառայողական ինֆորմացիայի (PSI/SI, EPG) ձևավորում:
Ձևավորված մուլտիպլեքսները ASI կամ IP Ethernet (ինտերնետ հաղորդակարգ) ֆորմատով հաղորդվում են դեպի թվային ռադիոռելեային գծեր (ԹՌՌԳ) SDH (սինքրոն թվային հիերարխիա) ցանց և Երևանի ռադիոհեռուստահաղորդիչ կենտրոնի հաղորդակներ:
Մարզային մուլտիպլեքսավորման հանգույցներն իրականացնում են մարզային հեռարձակողներից ծրագրերի ընդունում SDI կամ ASI ֆորմատով, ազդանշանների կոդավորում. տեսաազդանշանը` MPEG-4 (H.264/AVC) կամ MPEG-4 HE-AAC ISO/IEC 14496-3, ձայնային ազդանշանը` MPEG-1 Layer II ISO/IEC 11172-3 ստանդարտներով, ազդանշանի մուտքագրում Mux1 և ASI կամ Ethernet ֆորմատով հաղորդում դեպի թվային ԹՌՌԳ SDH ցանց:
Մարզային մուլտիպլեքսավորման հանգույցներն իրենց կազմի մեջ ներառում են կոմուտացիայի համակարգ, կոդերներ (հիմնական և պահուստային) և մուլտիպլեքսորներ (հիմնական և պահուստային):
Սարքավորումների աշխատունակության նկատմամբ անընդմեջ վերահսկողություն իրականացնելու համար թվային ռադիոռելեային գիծը (ԹՌՌԳ) պետք է համալրվի հեռուստադիտման համակարգով, ներկառուցված ինդիկատորով և հսկման ու կառավարման ավտոմատ համակարգով:
2.2. Հեռահաղորդման կապուղիներ` (վերգետնյա, արբանյակային,
օպտիկա-մանրաթելային)
Թվային ՌՌԳ-ներով հեռահաղորդման կապուղիներ
Հանրապետական մեկ մուլտիպլեքսի հեռարձակումը պլանավորվում է կազմակերպել բոլոր այն բնակավայրերում, որոնք ներկայումս ապահովված են եթերային հեռուստատեսությամբ:
Հեռուստատեսության և ռադիոյի ազդանշանների հեռահաղորդման համար, ի թիվս կապի այլ միջոցների, նախատեսվում է օգտագործել դուպլեքսային թվային ռադիոռելեային գծերը (ԹՌՌԳ)` առավելապես 155 Մբիթ/վրկ (STM-1, սինքրոն տրանսպորտային մոդուլ) և 34 Մբիթ/վրկ (E3) հաղորդման արագությամբ, QAM64 (քառակուսա-ամպլիտուդային) մոդուլյացիայով, պահուստավորելով գիծը 1+1 սխեմայով (ավտոմատ ընտրություն անընդմեջ փոխարկումով):
Գործող ՌՌԳ-ների ենթակառուցվածքի օգտագործման նպատակով (բացառությամբ Երևան-Մեղրի մայրուղու) նախատեսվում է թվայնացնել այն` ծրագրերը հաղորդակներին հասցնելու համար: ՌՌԳ-ի սխեման բերվում է Հավելված 9-ում:
ԹՀՏ հեռարձակման սարքավորումների հետ ԹՌՌԳ-ի սարքավորումների, օպտիկա-մանրաթելային կապի գծերի (ՕՄԿԳ) ծայրակցման համար անհրաժեշտ է, որ այդ սարքավորումները ունենան լրացուցիչ ASI և IP ինտերֆեյս` ETSI ETS 300813, ETSI ETS 300814 եվրոպական ստանդարտներին համապատասխան:
Կապուղիների որակական ցուցանիշների հաշվարկման և ԹՌՌԳ սարքավորումների ընտրության ժամանակ անհրաժեշտ է օգտագործել գործող ՌՌԳ-ների` կից ներկայացվող ելակետային տվյալները (կայանների կոորդինատները, ռադիոհաճախականությունների շերտը, միջակայքը, հենարանի բարձրությունը, ազդանշանի առանձնացման կայանները, պասիվ վերահաղորդիչ կետերը և այլն):
ԹՌՌԳ-ի բոլոր կայանները պետք է ապահովվեն 24 Վ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրներով:
Արբանյակային տրանսպորտային ցանցեր
ԹՀՏ հեռարձակման հանրապետական ծրագրերի հեռահաղորդման և բաշխման արբանյակային տրակտն իր մեջ ներառում է ընդունիչ-հաղորդիչ կայանը, արբանյակում տեղադրված վերահաղորդիչը, տարածաշրջանային ընդունիչ կայանները:
Հեռուստառադիոծրագրերի թվային փաթեթի արբանյակային սփռման համար ընդունված է DVB-S2 ստանդարտը` QPSK (քառակուսա-փուլային մանիպուլյացիա) մոդուլյացիայով, ազդանշանի սեղմման MPEG -4 ֆորմատով:
Հավելված 10-ում բերված են տեղեկություններ հանրային հեռուստատեսության ծրագրերի արբանյակային սփռման գործող ցանցի վերաբերյալ (DVB-S2 ընդունիչ-հաղորդիչ կայան և տարածաշրջանային ընդունիչ ցանց):
2.3. Հեռուստատեսային հաղորդիչ կայաններ և վերահաղորդակներ
Թվային հեռուստահեռարձակման համար ընդունված է DVB-T2 եվրոպական ստանդարտը, օգտագործելով COFDM (օրթոգոնալ հաճախականային մուլտիպլեքսավորում) մոդուլյացիան:
Հաստատուն ընդունման գոտիները հաշվարկելիս, ճառագայթման հզորությունն ընտրելիս, հաղորդիչ անտենաների տեղակայման բարձրությունը և տիպը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել Հավելված 7-ում բերված` գործող հեռարձակման ցանցի անտենային հենարանների վերաբերյալ տեղեկությունները:
2-րդ մուլտիպլեքսի հեռուստատեսային հաղորդակը պետք է լինի պահուստով, 1+1 սխեմայով:
3-րդ և 4-րդ մուլտիպլեքսների հեռուստատեսային հաղորդակների համար Երևանի ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կենտրոնում նախատեսել գումարման համակարգ` մեկ անտենա-ֆիդերային համակարգի համար:
ԹՀՏ հեռարձակման ցանցի նախագծման ժամանակ նախատեսել նոր կայանների կառուցում Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերում` առաջին մուլտիպլեքսի սփռման համար:
Թվային հեռարձակման արդյունքներով` ընդգրկույթից դուրս մնացած հնարավոր «ստվերային» գոտիների համար նախատեսել միահաճախականային սխեմա` միկրովերահաղորդակների օգտագործմամբ:
100 ՎՏ և ավելի հզորությամբ հաղորդակների համար նախատեսել պահուստային գրգռիչներ և UPS:
Հաղորդակների համար նախատեսել օդային հովացման համակարգ:
ԹՌՌԳ-ի և թվային հեռուստահաղորդիչ ցանցի հսկողություն իրականացնելու և շահագործումն ապահովելու համար նախատեսել անհրաժեշտ շարժական լաբորատորիաներ, տեղափոխման միջոցներ, չափիչ-հսկիչ սարքավորումներ և գործիքներ` համաձայն Հավելված 11-ի:
3. Թվային ռադիոհեռարձակման ներդրումը
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում երկար, միջին և կարճ ալիքների տիրույթներում երկու հզոր` Գավառի (Նորատուս) և Բալահովիտի ռադիոկայաններից հեռարձակումն իրականացվում է մասամբ Նորատուսի կայանից, միջին ալիքով` 10-ից 12 ժամ, կարճ ալիքով` 6-8 ժամ:
VHF տիրույթում ՀՀՌՑ-ի ցանցերում տեղադրված թվով 80 FM հաղորդակներով հեռարձակվում են հանրային ռադիոծրագրերը` ապահովելով 100% ծածկույթ:
Միջին և կարճ ալիքների տիրույթում թվային ռադիոհեռարձակումը նպատակահարմար է զարգացնել DRM ստանդարտով, որն ունի առավելություն, այն է` անալոգային համարժեք հաճախականային շերտի օգտագործումը:
Ինչ վերաբերում է T-DAB ստանդարտով ռադիոհեռարձակմանը, ապա այն, որպես սերվիս, ավելի շուտ լրացնում է գերկարճալիք հեռարձակումը և պահանջում է շուկայի ներգրավում:
Այս ստանդարտի ներդրումը հետաձգվում է նույնիսկ զարգացած եվրոպական երկրներում:
Ենթադրվում է, որ Հայաստանում թվային ռադիոհեռարձակման ներդրումը կիրականացվի հաղորդիչ ցանցի օպտիմալացումից և արդիականացումից 1.5-2 տարի անց: Մինչ այդ կգործի FM հեռարձակման ցանցը:
4. Թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի
ներդրման և կառավարման պայմանները
Թվային հեռուստառադիոհամակարգի (այսուհետ` Համակարգ) ներդրման պետական-մասնավոր համագործակցության շրջանակում, Համակարգի ներդրման հետ կապված ծախսերը (սարքավորումների ձեռքբերում, աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում), իրականացվում է մասնավոր գործընկերոջ (այսուհետ` Ներդրող) միջոցների հաշվին: Մասնավորապես Ներդրողը իր միջոցների հաշվին կատարում է ներդրումներ, արդիականացնում է անալոգային հեռարձակման ցանցը` վերափոխելով թվայինի:
Ներդրողի կատարած ծախսերը հատուցվում են համակարգի շահագործման արդյունքում գոյացող ֆինանսական միջոցներից, և այդ նպատակով Համակարգի կառավարումը պայմանագիրը կնքելու պահից սկսած 15 տարի ժամկետով հանձնվում է Ներդրողին և այդ Ժամկետի ավարտից հետո Համակարգը վերադարձվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության:
Համակարգի թվայնացման նպատակով իրականացվող ներդրումները պետք է արտացոլվեն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում: Այսինքն, ցանցերը պետք է հանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը` ի դեմս նշված Ընկերության:
5. Նախաորակավորված մասնակիցների որակավորման չափանիշները
գնահատելու պայմանները և Ներդրողի որոշման կարգը
Համակարգի ներդրման ծառայությունների ձեռքբերման հրավերով նախատեսվում է, որ`
1) նախաորակավորված մասնակիցների` «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված որակավորման չափանիշների պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով, մասնակիցները նշված պահանջներին իրենց տվյալների համապատասխանությունը գնահատելու համար ներկայացնում են գրավոր հայտարարություն.
2) նախաորակավորված մասնակիցները հայտով ներկայացնում են`
ա. թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման համալիր ծրագիր, որը պետք է ներառի տեխնիկատնտեսական լուծումներ (ցանցի կառուցվածքը, սարքավորումների քանակը, բնութագրերը և մակնիշները, շինարարության կազմակերպման փուլերը և նախագիծը)` ապահովելով հանրապետության 100 տոկոս տարածքը հեռուստահեռարձակմամբ ընդգրկելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ Օրենքի պահանջը.
բ. որպես ի գիտություն` ֆինանսական (գնային) առաջարկը, որը ներառում է համակարգի ներդրման և կառավարման ծախսերի, ներառյալ ներդրումների ֆինանսական նախահաշիվը` ըստ տարիների և թվային հեռուստառադիոհեռարձակման ներդրման համալիր ծրագրի բաղադրիչների բացվածքի.
գ. կնքվելիք պայմանագրի նախագիծը, որը պետք է ներառի նաև Ներդրողի հետևյալ հիմնական պարտավորությունները`.
- Ներդրողն իր միջոցների հաշվին, թվայնացման փուլերին զուգընթաց, պետք է բնակչության անապահով խավին տրամադրի 100 հազար հատ թվային ընդունիչ (կցուրդ);
- Ներդրողի կողմից հեռուստառադիոհեռարձակման ցանցի ծառայությունների գները կսահմանվեն հետևյալ կարգով`
ա. անալոգային ցանցի ծառայության գինը հաշվարկվում է ընկերության տեխնիկական միջոցների օգտագործման գործող սակագներով;
բ. սեփական տեխնիկական միջոցները ընկերության օբյեկտներում տեղադրած կազմակերպություններին ծառայությունները տրամադրվում են պայմանագրային գներով;
գ. չորս մուլտիպլեքսի հեռարձակման ծառայությունների գինը, այդ թվում` օգտագործվող հաճախականությունների վճարը, Ներդրողը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ: Ցանցի շահագործման փորձի ձեռք բերմանը զուգընթաց ծառայության գինը ենթակա է վերանայման: Թվային ցանցի ծառայությունների ժամանակավոր գների նախագիծը բերվում է Հավելված 12-ում;
դ. լայնաշերտ հասանելիության վճարովի ծառայությունների գինը Ներդրողը սահմանված կարգով համաձայնեցնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:
- Ներդրողը կմշակի և մինչև 2015 թ. հունվարի 1-ը լիազոր մարմնին կտրամադրի թվային հեռուստատեսային հեռարձակման տեխնիկական միջոցների շահագործման կանոնները:
3) ընտրված մասնակիցը որոշվում է համակարգը 15 տարի ժամկետով կառավարման հանձնելու սահմաններում, ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրության մեթոդով: Ընդ որում, մասնակցի հայտը գնահատվում է հետևյալ չափանիշով`
.___________________________________________________________.
|Գնահատման չափանիշը|Նվազագույն միավորը|Առավելագույն միավորը |
|__________________|__________________|_____________________|
| 1 | 2 | 3 |
|__________________|________________________________________|
|Մասնագիտական |Առկա է կամ բացակայում է |
|փորձառություն | |
|__________________| |
|Տեխնիկական | |
|միջոցներ | |
|__________________| |
|Ֆինանսական | |
|միջոցներ | |
|__________________| |
|Աշխատանքային | |
|ռեսուրսներ | |
|__________________|________________________________________|
|Տեխնիկական առաջարկ|70 |100 |
|__________________|__________________|_____________________|
| Ընդամենը |70 |100 |
.___________________________________________________________.
ա. «Մասնագիտական փորձառություն», «Տեխնիկական միջոցներ», «Ֆինանսական միջոցներ» և «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշների մասով մասնակցի որակավորումը գնահատվում է «Առկա է», եթե մասնակիցը հայտով ներկայացրել է գրավոր հայտարարություն;
բ. լավագույն տեխնիկական առաջարկ ներկայացրած մասնակցի (մասնակիցների) առաջարկը գնահատվում է «Տեխնիկական առաջարկ» չափանիշի գնահատման մասով նախատեսված առավելագույն` «100» միավորով: Լավագույն գնահատված տեխնիկական առաջարկի համեմատությամբ գնահատվում են մնացած բոլոր տեխնիկական առաջարկները;
գ. հրավերի նվազագույն պահանջները չբավարարող հայտերը համարվում են տեխնիկապես անբավարար, և դրանք ներկայացրած մասնակիցները զրկվում են գնման գործընթացին հետագա մասնակցության հնարավորությունից:
Հավելված 1
Հեռուստահաղորդիչ ցանցի սխեմա
_____________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Հավելված 2
Ցանկ
2011-2015 թվականներին ՀՀՌՑ-ի ցանցում անալոգային
հեռարձակման գործող կապուղիների
._________________________________________________________________________.
|Հ/հ |բնակավայրի,|մայրաքաղաքային |հանրապետական անալոգային |տեղական |
| |հ/կայանի |(մարզային) |հեռարձակում |անալոգա-|
| |անվանումը |անալոգային | |յին |
| | |հեռարձակում | |հեռարձա-|
| | | | |կում |
| | |_______________|_______________________________|________|
| | |հ/ալիքի, |կա- |Հ1|Շո-|հ2|Կենտ|Ար-|Եր-|Շանթ|ՌՏՌ|հ/ |կա-|
| | |ընկերու- |պու-| |ղա-| |րոն |մե-|կիր| | |ընկե|պու|
| | |թյան |ղի | |կաթ| | |նիա|Մե-| | |րու-|ղի |
| | |անվանումը | | | | | | |դիա| | |թյան| |
| | | | | | | | | | | | |անվա| |
| | | | | | | | | | | | |նու-| |
| | | | | | | | | | | | |մը | |
|____|___________|__________|____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|1. |ք. Երևան |ԱՐ | 3| 8| 48|12| 37| 25| 56| 41| 5| - | - |
| | | | | | | | | | | | | | |
| | |Հայ ՏՎ | 45| | | | | | | | | - | - |
| | |(Շարկ) | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | | | |
| | |Դար-21 | 27| | | | | | | | | - | - |
| | | | | | | | | | | | | | |
| | |ԱՏՎ | 31| | | | | | | | | - | - |
| | | | | | | | | | | | | | |
| | |Երևան | 51| | | | | | | | | - | - |
| | | | | | | | | | | | | | |
| | |Արմնյուզ | 39| | | | | | | | | - | - |
| | | |(63)| | | | | | | | | | |
| | |1-ին ռուս.| 1| | | | | | | | | - | - |
| | |ալիք | | | | | | | | | | | |
| | |(Կայմ) | | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | | | | |
| | |Միր | 61| | | | | | | | | - | - |
| | | | | | | | | | | | | | |
| | |Կուլտուրա | 23| | | | | | | | | - | - |
|_________________________________________________________________________|
|ՀՀ Արագածոտնի մարզ |
|_________________________________________________________________________|
|2. |ք. Աշտարակ |«Երևան | 47| 9| - |11| 43| - | - | 49| 34| - | - |
| | |Մեդիա | | | | | | | | | | | |
| | |Հոլդինգ» | | | | | | | | | | | |
| | |ՍՊԸ | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|3. |ք. Ապարան | | 31| 7| - |12| 50| 28| - | - | 3| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|4. |ք. | | 38|10| - | -| 56| 8| - | - | 2| - | - |
| |Ծաղկահովիտ | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|5. |գ. Արեգ | | 52|11| - | 7| 57| 28| - | 36| 43| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|6. |գ. Վարդենիս| | 40| 9| - | -| 32| - | - | - | -| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|7. |գ. | | 45| 7| - | -| 34| - | - | - | -| - | - |
| |Եղիպատրուշ | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|8. |գ. Փարպի | | 44| 6| - | -| 29| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|9. |գ. Բագրավան| | 31| 3| - | -| 23| - | - | - | - | - | - |
|_________________________________________________________________________|
|ՀՀ Արարատի մարզ |
|_________________________________________________________________________|
|10. |ք. Վեդի |«Տելելեքս»| 38| 9| - |22| 53| 34| 36| - | 12| - | - |
| | |ՍՊԸ | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|11. |գ. Լանջազատ| | - | 2| - | 3| 43| - | - | - | 28| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|12. |գ. | | - | 8| - | 4| 31| - | - | - | 1| - | - |
| |ՈՒրցալանջ | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|13. |գ. Նարեկ | | - |53| - |- | 33| - | - | - | 28| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|14. |գ. Արմաշ | | - |58| - | -| 26| - | - | - | - | - | - |
|_________________________________________________________________________|
|ՀՀ Արմավիրի մարզ |
|_________________________________________________________________________|
|15. |գ. Բագարան | - | - | 2| - | -| 3| 29| - | - | - | - | - |
|_________________________________________________________________________|
|ՀՀ Գեղարքունիքի մարզ |
|_________________________________________________________________________|
|16. |հ/կ Սևանի |«Գեղամա | - |10| 41|- | 44| - | - | - | 3 | - | - |
| |լեռն. |Մեդիա | | | | | | | | | | | |
| | |Հոլդինգ» | | | | | | | | | | | |
| | |ՍՊԸ | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|17. |ք. Սևան | | - |11| - | 1| 56| 28| 24| 38| 4 | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|18. |ք. Վարդենիս| | - | 4| - | 6| 46| 33| - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|19. |ք. Գավառ | | 27| 7| 23| 5| 37| 2| 32| 34| 12| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|20. |ք. Մարտունի| | - | 9| - | 3| 48| 30| - | - | 1| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|21. |ք. Ճամբարակ| | - | 5| - | 8| 43| - | - | - | 12| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|22. |գ. | | - | 4| - | -| 29| - | - | - | 8| - | - |
| |Անտառամեջ | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|23. |գ. Արտանիշ | | - | 4| - | -| 29| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|24. |գ. Բարեպատ | | - | 5| - | -| 30| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|25. |գ. Վահան | | - | 3| - | 6| 30| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|26. |գ. Գետիկ | | - | 1| - | -| 35| - | - | - | 6| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|27. |գ. | | - | 5| - | -| 31| - | - | - | - | - | - |
| |Ջաղացաձոր | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|28. |գ. Դրախտիկ | | - | 6| - | -| 25| - | - | - | 3| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|29. |գ. | | - |39| - | -| 41| - | - | - | - | - | - |
| |Ձորագյուղ | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|30. |գ. Կալավան | | - |12| - | -| 33| - | - | - | - | - | - |
|_________________________________________________________________________|
|ՀՀ Լոռու մարզ |
|_________________________________________________________________________|
|31. |ք. Վանաձոր |«Ֆորտունա»| 41| 5| 30| 9| 36| 25| 28| 58| 12| | |
| | |ՍՊԸ | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|32. |ք. | | - |11| - | 9| 35| - | - | - | - | - | - |
| |Թումանյան | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|33. |ք. | | 29| 3| - |12| 39| 21| - | 34| 5| - | - |
| |Ստեփանավան | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|34. |ք. Սպիտակ | | 35| 9| - |11| 37| 1| - | - | 3|Սլավ| 22|
| | | | | | | | | | | | |մե- | |
| | | | | | | | | | | | |դիա | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|35. |ք. Ալավերդի| | 40|12| - | 9| 29| 2| - | 32| 5|Անկ-| 37|
| | | | | | | | | | | | |յուն| |
| | | | | | | | | | | | |+3 | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|36. |ք. Ախթալա | | - | 8| - | -| 28| - | - | - | 3| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|37. |հ/կ Պուշկին| | - | 7| - | -| 34| - | - | - | 1| - | - |
| |լեռն. | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|38. |գ. Չկալով | | - | 4| - |10| 31| - | - | - | 8| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|39. |գ. Օձուն | | - | 6| - | 3| 27| - | - | - | 1| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|40. |գ. Սարալանջ| | - | 6| - |12| 25| - | - | - | 8| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|41. |գ. Աթան | | - |10| - | -| 24| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|42. |գ. Ահնիձոր | | - |11| - | -| 23| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|43. |գ. Ապավեն | | - |10| - | -| 27| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|44. |գ. Արծնի | | - | 3| - | -| 32| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|45. |գ. Պետրովկա| | - | 2| - | -| 50| - | - | - | - | - | - |
|____|___________|__________|____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|46. |գ. Ձորամուտ|«Ֆորտունա»| - | 7| -| -| 35| - | - | - | - | - | - |
| | |ՍՊԸ | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|47. |գ. Գոգավան | | - | 2| - |- | 50| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|48. |գ. Նորաշեն | | - | 8| - | -| 51| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|49. |գ. Սարչապետ| | - |10| - | -| 37| - | - | - | 4| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|50. |գ. Հալավար | | - |10| - | -| 32| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|51. |գ. | | - |11| - | -| 36| - | - | - | - | - | - |
| |Վահագնաձոր | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|52. |գ. Ջիլիզա | | - | 6| - | -| 26| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|53. |գ. | | - |11| - |- | 28| - | - | - | - | - | - |
| |Կաթնաղբյուր| | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|54. |գ. Քարաձոր | | - | 4| - |- | 32| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|55. |գ. Լեռնապատ| | - | 4| - | -| 32| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|56. |գ. Լորուտ | | - |12| - | -| 33| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|57. |գ. Մարց | | - | 2| - |12| 33| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|58. |գ. Գուգարք | | - | 4| - | 6| 39| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|59. |գ. Փամբակ | | - |11| - | -| 32| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|60. |գ. Սարամեջ | | - | 4| - | 6| 29| - | - | - | 22| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|61. |գ. Թեղուտ | | - |11| - | -| 34| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|62. |գ. Շամուտ | | - | 3| - | -| 27| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|63. |գ. | | - | 6| - | -| 33| - | - | - | - | - | - |
| |Շահումյան | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|64. |գ. | | - |10| - |- | 32| - | - | - | - | - | - |
| |Շիրակամուտ | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|65. |գ. Շնող | | - | 6| - |- | 33| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|66. |գ. Ծաղկաշատ| | - |10| - | -| 35| - | - | - | - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|67. |գ. | | - | -| - | -| 32| - | - | - | - | - | - |
| |Ֆիոլետովո | | | | | | | | | | | | |
|____|___________|__________|____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|68. |ք. Հրազդան |«Աբովյան | 50| 3| - | 9| 53| 27| 22| 36| 7|Սի- | 12|
| | |Հեռուստա- | | | | | | | | | |րակ | |
| | |խմբագրու- | | | | | | | | | |ՍՊԸ | |
| | |թյուն» ՍՊԸ| | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|69. |ք. Ծաղկաձոր| | - |46| 31|44| 69| 48| - | 55| - | - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|70. |ք. | | 59|43| - |- | 29| - | - | 69| 2 | - | - |
| |Չարենցավան | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|71. |գ. Հանքավան| | - | 2| - | -| 31| - | - | - | 12| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|72. |գ. Արտավազ | | - |23| - | -| 27| 10| - | - | 4| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|73. |գ. Արզական | | - | 6| - | 2| 33| - | - | - | 29| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|74. |գ. | | - |- | - |- | 51| - | - | - | 5| - | - |
| |Աղավնաձոր | | | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|75. |գ. Բջնի | | - | 6| - | 2| 55| - | - | - | 29| - | - |
|_________________________________________________________________________|
|ՀՀ Կոտայքի մարզ |
|_________________________________________________________________________|
|76. |գ. Գառնի |«Աբովյան | - | 6| - |- | 43| 29| - | - | - | - | - |
| | |Հեռուստա- | | | | | | | | | | | |
| | |խմբագրու- | | | | | | | | | | | |
| | |թյուն» ՍՊԸ| | | | | | | | | | | |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|77. |գ. Գողթ | | - | 4| - |- | 33| - | - | - | 11| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|78. |գ. Մեղրաձոր| | - |12| - | 8| 35| 5| - | - | 2| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|79. |գ. Քաղսի | | - | -| - | -| 30| - | - | - | 5| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|80. |գ. Քարաշամբ| | - |47| - |36| 33| - | - | - | 50| - | - |
|____|___________| |____|__|___|__|____|___|___|____|___|____|___|
|81. |հ/կ Հատիս-1| | - |43| - | -| 53| - | - | - | 28| - | - |
|_________________________________________________________________________|
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում