Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԱՂԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈ ...

 

 

040.0233.190499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 1999 թվական թիվ 233

 

ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԺԱԾ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ «ԼԻՆՍԻ-2» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Ամերիկյան Կարմիր խաչի կողմից Հայաստանի Հանրապետության աղետի գոտու բնակավայրերում բնակելի շենքեր կառուցելու և տուժած կարիքավոր քաղաքացիներին բնակարաններով ապահովելու «Լինսի-2» ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին`

ա) «Լինսի-2» ծրագրում ընդգրկված շինարարության ենթակա օբյեկտների ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարությունում հավանության արժանանալուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել համապատասխան շինարարական հրապարակների անհատույց տրամադրումը նշված ծրագիրն իրականացնելու համար.

բ) «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախագծահետախուզական աշխատանքների համար նախատեսված ծախսերի հաշվին ապահովել «Լինսի-2» ծրագրում ընդգրկված բնակելի շենքերի համար անհրաժեշտ արտաքին ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի մշակումը.

գ) Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագիծը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելիս նախատեսել անհրաժեշտ գումարներ` «Լինսի-2» ծրագրով կառուցվող բնակելի շենքերի արտաքին ենթակառուցվածքների շինարարության համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծում հաշվի առնել Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետների ներկայացրած` «Լինսի-2» ծրագրով կառուցվող բնակելի շենքերի արտաքին ենթակառուցվածքների շինարարության համար անհրաժեշտ ծախսերը` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ այդ կառույցների շինարարությունը նախատեսված է ավարտել նշված բնակելի շենքերի շինարարության ավարտման ժամկետից մեկ ամիս շուտ:

4. Նշված ծրագրի իրականացման աշխատանքների համակարգումը և վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 19-ից:

 

«ԼԻՆՍԻ-2» ԾՐԱԳԻՐ

Ամերիկյան Կարմիր խաչի կողմից Հայաստանի Հանրապետության

աղետի գոտու բնակավայրերում բնակելի շենքեր կառուցելու և

տուժած կարիքավոր քաղաքացիներին բնակարաններով ապահովելու

 

Լինսի հիմնադրամը 1998 թվականի երկրաշարժի հետևանքով տուժած Հայաստանի Հանրապետության բնակավայրերում բնակելի շենքեր կառուցելու համար Ամերիկյան Կարմիր խաչին (ԱԿԽ) հատկացրել է լրացուցիչ 15 մլն ԱՄՆ-ի դոլարի գրանտ: Այս ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում` համապատասխանաբար բնակարանային շինարարության 60 և 40 տոկոս համամասնությամբ:

Նախատեսվում է ծրագիրն իրականացնել` համաձայն 1998 թվականի օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության, Ամերիկյան Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև երկրաշարժի գոտում շինարարական և մարդասիրական այլ ծրագրերի իրականացման մասին» համաձայնագրի դրույթների:

 

Ծրագրերի խնդիրները

 

Ծրագրի հիմնական նպատակն է մշտական կացարաններով ապահովելը 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիքավոր դարձած անձանց (այսուհետև` շահառու), որոնք բնակվում են երկրաշարժից անմիջապես հետո տրամադրված ժամանակավոր կացարաններում (փոքր չափերի, գերբնակեցված, մետաղյա թիթեղներից պատրաստված և տարիների ընթացքում կոռոզիայի ենթարկված տնակներում): Ժամանակավոր կացարանները ջերմամեկուսացված չեն, չունեն հիգիենիկ-սանիտարական պայմաններ և նախատեսված չեն եղել այսքան երկար ժամանակ որպես կացարան ծառայելու համար: Ծրագրի համաձայն զգալիորեն կբարելավվեն նշված շահառուների բնակարանային պայմանները, ինչպես նաև տեղական արտադրության շինանյութերի ձեռքբերմամբ կխթանվի տնտեսության զարգացումը, և շինարարական կազմակերպություններում աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռվի:

 

Ծրագրի իրականացումը

 

Նախատեսվում է «Լինսի-2» ծրագիրն իրականացնել 3 փուլով:

Առաջին փուլում նախատեսվում է բնակարանային շինարարության իրականացում Գյումրի և Վանաձոր քաղաքներում:

Նախատեսվում է Գյումրի քաղաքի «Անի-2» թաղամասում կառուցել 14 բնակելի շենք: Նշված շենքերից 11-ի հիմքերը կառուցված են եղել նախկինում, սակայն դրանք լրացուցիչ ամրացման կարիք ունեն: Մնացած 3 շենքի հիմքերի հողային աշխատանքները պետք է կատարվեն:

Գյումրիում կառուցվելու են հետևյալ օբյեկտները`

 

._______________________________________________________________________.

|NN |Շենքի համարը |Ընդհանուր մակերեսը| Բնակելի մակերեսը | Բնակարանների  |

|ը/կ|             |  (քառ. մ)        |     (քառ. մ)     |     թիվը      |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|1. |13.1.4 Ա     | 3,046            |  1,890           |   24          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|2. |13.1.4 Բ     | 1,166            |  700             |   12          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|3. |13.1.4 Վ     | 2,304            |  1,450           |   16          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|4. |13.1.4 Գ     | 1,166            |  700             |   12          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|5. |13.1.4 Դ     | 3,046            |  1,890           |   24          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|6. |13.1.5       | 1,711            |  1,060           |   16          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|7. |13.1.6       | 2,510            |  1,580           |   16          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|8. |13.1.7 Ա     | 3,046            |  1,890           |   24          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|9. |13.1.7 Բ     | 1,166            |  700             |   12          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|10.|13.1.7 Վ     | 2,304            |  1,450           |   16          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|11.|13.1.7 Գ     | 1,166            |  700             |   12          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|12.|13.1.7 Դ     | 3,046            |  1,890           |   24          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|13.|13.1.7 Ե     | 1,152            |  715             |   8           |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|14.|13.1.8       | 1,711            |  1,060           |   16          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|   |Ընդամենը     |28,440            |  17,675          |   232         |

._______________________________________________________________________.

 

Նշված բնակելի շենքերը բաղկացած են 44 մեկ, 62 երկու, 104 երեք, 19 չորս և 3 հինգսենյականոց բնակարաններից:

 

Նախատեսվում է 2 բնակելի շենքի շինարարություն իրականացնել Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասում: Այս 2 շենքի հիմքերի հողային աշխատանքներն ավարտված են:

Վանաձորում կառուցվելու են հետևյալ օբյեկտները

._______________________________________________________________________.

|NN |Շենքի համարը |Ընդհանուր մակերեսը| Բնակելի մակերեսը | Բնակարանների  |

|ը/կ|             |  (քառ. մ)        |     (քառ. մ)     |     թիվը      |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|1. |    59       | 1,950            |  1,174           |   22          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|2. |    63       | 1,950            |  1,174           |   22          |

|___|_____________|__________________|__________________|_______________|

|   |Ընդամենը     | 3,900            |  2,348           |   44          |

._______________________________________________________________________.

 

Նշված բնակելի շենքերը բաղկացած են 12 մեկ, 12 երկու և 20 երեքսենյականոց բնակարաններից:

 

Երկրորդ փուլում նախատեսվում է 160-180 բնակարան կառուցել Սպիտակ քաղաքում: Դրանց ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարություն կներկայացվի 1999 թվականի հուլիս ամսին:

Երրորդ փուլում նախատեսվում է ծրագրի միջոցների մնացած մասը Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերում իրացնել այնպես, որպեսզի ապահովվի ամբողջ ծրագրի արժեքի 60 և 40 տոկոս համամասնությունը: Այս փուլին վերաբերող մանրամասները Հայաստանի Հանրապետության կառավարություն կներկայացվեն 1999 թվականի հուլիս ամսին:

 

Շահառուների ընտրությունը

 

ԱԿԽ-ի կողմից կառուցվելիք բնակելի շենքերի բնակարանների ապագա շահառուների ընտրության խնդրի լուծման նպատակով սոցիալական աշխատանքի պատվիրակը ստեղծել է խորհրդատուների խումբ, որի կազմում ընդգրկվել են կրթական ոլորտի, ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնատար անձինք, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Ամերիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչներ:

Շահառուների կարիքավորության աստիճանը որոշելու չափանիշները կհրապարակվեն մամուլում, և ԱԿԽ-ի կողմից կառուցված բնակելի շենքերի բոլոր պոտենցիալ շահառուները կհրավիրվեն լրացնելու համապատասխան դիմումի ձևը: Դիմումների մանրամասն ուսումնասիրությունից հետո պոտենցիալ շահառուները կընտրվեն հարցազրույցի համար: Հարցազրույցի արդյունքների և շահառուների կարիքավորության աստիճանը որոշելու լրացուցիչ չափանիշների հիման վրա ԱԿԽ-ն կկատարի շահառուների ընտրությունը:

 

Ծրագրի իրականացման ժամկետները

 

Առաջին փուլում շինարարական աշխատանքների սկիզբը նախատեսվում է 1999 թվականի հունիս ամսին, իսկ ավարտը` 2000 թվականի ամռանը:

Երկրորդ փուլում շինարարական աշխատանքների սկիզբը նախատեսվում է 1999 թվականի երկրորդ կիսամյակում, իսկ ավարտը` 2000 թվականի աշնանը:

Երրորդ փուլում աշխատանքները նախատեսվում է սկսել 1999 թվականին և ավարտել 2000 թվականի տարեվերջին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.1999
N 233
Որոշում