Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅԱԼԹԱ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅԱԼԹԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0913.240912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 սեպտեմբերի 2012 թվականի N 913-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅԱԼԹԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 27-28-ը Յալթա (ՈՒկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ՈՒկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Մանուկյանին, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Խաչատրյանին, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Վարդանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Յալթա գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Յալթայի օդանավակայանում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ս. Տոնոյանինը, Հ. Բերբերյանինը, Ա. Խուդոյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ա. Հասմիկյանինը, Ա. Վարդանյանինը և Ն. Ասլանյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Վ. Գաբրիելյանինը, Կ. Մինասյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Հովհաննիսյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Յալթա գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2012 թվականի սեպտեմբերի 27-ին` Երևան-Յալթա, իսկ 2012 թվականի սեպտեմբերի 28-ին` Յալթա-Երևան երթուղիներով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Յալթա մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թ. սեպտեմբերի 24-ի

N 913-Ա որոշման

 

ԿԱԶՄ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-28-Ը ՅԱԼԹԱ (ՈՒԿՐԱԻՆԱ) ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Տ. Սարգսյան                  - ՀՀ վարչապետ

 

    Դ. Սարգսյան                  - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

 

    Վ. Գաբրիելյան                - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Շ. Քոչարյան                  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Կ. Մինասյան                  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 

    Հ. Թաշչյան                   - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                                   կապերի վարչության պետ

 

    Ս. Տոնոյան                   - ՀՀ կառավարության աշխատակազմի

                                   տեղեկատվության և հասարակայնության հետ

                                   կապերի վարչության պետ

 

    Վ. Ասոյան                    - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                                   «Պետական արարողակարգի ծառայություն»

                                   գործակալության պետի պաշտոնակատար

 

    Հ. Բերբերյան                 - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

    Ս. Սարգսյան                  - ՀՀ տարածքային կառավարման նախարարի

                                   խորհրդական

 

    Ա. Խուդոյան                  - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու

 

    Ե. Ազարյան                   - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                                   կապերի վարչության արարողակարգի բաժնի

                                   վարիչ

 

    Մ. Մելիքյան                  - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                                   կապերի վարչության արարողակարգի բաժնի

                                   գլխավոր մասնագետ

 

    Ա. Հասմիկյան                 - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին

                                   կապերի վարչության գլխավոր մասնագետ

 

    Մ. Ավետիսյան                 - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                                   «Պետական արարողակարգի ծառայություն»

                                   գործակալության կցորդ

 

    Ա. Վարդանյան                 - ՀՀ պետական պահպանության ծառայության

                                   աշխատող

 

    Ն. Ասլանյան                  - ՀՀ պետական պահպանության ծառայության

                                   աշխատող

 

    Ա. Շահինյան                  - «Տնտեսական բարեփոխումների

                                   վերլուծական-տեղեկատվական կենտրոն»

                                   պետական ոչ առևտրային կազմակերպության

                                   օպերատոր

 

    Հ. Բաբայան                   - «Տնտեսական բարեփոխումների

                                   վերլուծական-տեղեկատվական կենտրոն»

                                   պետական ոչ առևտրային կազմակերպության

                                   լուսանկարիչ

 

    Ա. Հովհաննիսյան              - ՀՀ կառավարության «Հրապարակում» ծրագրի

                                   օպերատոր

 

    Ս. Բադալյան                  - Հանրային հեռուստատեսության «Հայլուր»

                                   ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

 

    Տ. Բաբայան                   - Հանրային հեռուստատեսության «Հայլուր»

                                   ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

 

    Լ. Ասլանյան                  - «Արմնյուզ» լրատվական գործակալության

                                   լրագրող (համաձայնությամբ)

 

    Ն. Գալստյան                  - «Արմնյուզ» լրատվական գործակալության

                                   օպերատոր (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.09.2012
N 913-Ա
Որոշում