Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-27-Ը ԳԼՈԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-27-Ը ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ-ՈՒՄ ԿԱԶՄ ...

 

 

041.0920.250912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2012 թվականի N 920-Ա

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-27-Ը ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2012 թվականի սեպտեմբերի 25-27-ը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի անդամ 10 երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Շվեյցարիայի Համադաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի Հանրապետության համար եռօրյա աշխատաժողովն անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել աշխատաժողովի կազմակերպման հետ կապված միջոցառումների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աշխատաժողովի բոլոր մասնակիցներին ապահովել մուտքի արտոնագրերով` Հայաստանի Հանրապետություն ժամանելիս` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` աշխատաժողովի հետ կապված ծախսերը` 1695000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից ներկայացված հաշվետվության:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի քարտուղարության աշխատակազմի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սարքավորումների, նյութերի և պարագաների մաքսային ձևակերպումները, ներկայացված հայտերի հիման վրա, իրականացնել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անվամբ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.09.2012
N 920-Ա
Որոշում