Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 մարտի 1999 թվականի թիվ 16

 

2. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Բնակչության կենսամակարդակի բարձրացման համար անհրաժեշտ տնտեսական աճ ապահովելու նպատակով և կարևորելով վերջինիս համար տնտեսավարող անձանց ֆինանսական առողջացումն ու տնտեսության կարգավորման շուկայական մեխանիզմների լիարժեք գործողությունը`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ապահովել իրենց ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ֆինանսական առողջացման համար նախատեսված ընթացակարգերի վերաբերյալ իրազեկումը և առաջարկել նրանց ֆինանսական առողջացման ծրագրեր իրականացնելիս առաջնորդվել օրենքով սահմանված ընթացակարգերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` առաջարկել ֆինանսական առողջացման ծրագրերի իրականացման նպատակով օրենքով սահմանված կարգով հարկային արտոնություններ հայցող ընկերություններին առաջնորդվել «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ֆինանսական առողջացման համար նախատեսված ընթացակարգերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.03.1999
N 16
Արձանագրային որոշում