041.0940.290912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2012 թվականի N 940-Ա
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲՈՆՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին 2012 թվականի հոկտեմբերի 9-12-ը գործուղել Բոնն (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության, Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների շահագրգիռ կողմերի ձեռքբերումներին և գործունեության հեռանկարներին նվիրված «Երկխոսությունից դեպի համատեղ ծրագրեր» միջազգային գիտաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Հարությունյանի` Բոնն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Հարությունյանի` Բոնն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ