Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (7- ...

 

 

040.0740.190612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2012 թվականի N 740-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

1.2. Վերջին երկու տարիներին ոլորտի զարգացման միտումները

 

ՀՀ կառավարության 2007 թ. փետրվարի 1-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթները» և գիտության ոլորտի բարեփոխումների ծրագիրն ու ժամանակացույցը: Բարեփոխումների ծրագրի շրջանակներում ՀՀ Նախագահի 2007 թ. հոկտեմբերի 1-ի N ՆՀ-231-Ն հրամանագրով ստեղծվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող Գիտության պետական կոմիտեն: ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը», որտեղ ամրագրվել է 2011-2020 թթ գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականության նպատակները և ուղղությունները:

Սկսած 2011 թ. իրականացվում է գիտական կազմակերպությունների ծրագրային ֆինանսավորում, այն է` ֆինանսավորվում է կոնկրետ ծրագիրը, իսկ հաստիքների թվաքանակի ընտրությունը պայմանավորվում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կատարողների կազմով:

2011 թ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման 176, հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների 22 (17-ը կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ծրագրեր են), ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման 3, գիտական և գիտատեխնիկական նպատակային-ծրագրային հետազոտությունների 7 ծրագրեր և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 130 թեմա: Պետական ծրագրերի իրականացման մեջ ներգրավված են եղել 78 գիտական պետական կազմակերպություններ և բուհեր: Գիտության ոլորտին ուղղված պետական հատկացումների գերակշիռ մասը` 78.1%-ը, 2011 թ. ուղղվել է բազային ծրագրերի ֆինանսավորմանը (ներառյալ պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարները), իսկ պայմանագրային (թեմատիկ) թեմաների և նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորմանը` համապատասխանաբար 13.2%-ը և 8.7%-ը:

Ներկայումս գիտության ոլորտում ներգրավված են ավելի քան 7000 աշխատողներ, որոնցից գիտական պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված և գիտական աստիճանների համար հավելավճարներ ստացող գիտաշխատողների թվաքանակը 2011 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 2440 (ՀՀ ԳԱԱ իսկական և թղթակից անդամները ընդգրկված չեն այդ ցանկում), միջին տարիքը` 54 տ., գիտությունների թեկնածուներինը` 51 տ, դոկտորներինը` 65 տ, իսկ 1073-ի տարիքը բարձր է 60 տ-ից:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ 2010-2011 թթ. իրականացված շարունակական ծրագրերում աշխատողների միջին ամսական աշխատավարձի մեկ հաշվարկային միավորը կազմել է 60,0 հազ. դրամ, իսկ 2012 թ.` 62,5 հազ. դրամ: Սկսած 2009 թ. շուրջ երկու անգամ ավելացել են բազային ֆինանսավորման ծրագրերի տնտեսական և այլ ծախսեր հոդվածով նախատեսված հատկացումները: Եթե 2008 թ. աշխատավարձի ֆոնդին հատկացվել էր ընդհանուրի 87%-ը, իսկ տնտեսական և այլ ծախսերին` 13%, ապա 2009-2011 թթ. այդ հարաբերակցությունը կազմել է 75%:25%: Այդպիսի ավելացման արդյունքում գիտական կազմակերպությունները հնարավորություն են ստացել միջոցներ հատկացնել ենթակառուցվածքների արդիականացմանը, գիտական սարքերի, սարքավորումների ու փորձարարական նյութերի ձեռքբերմանը, բարելավել աշխատանքային պայմանները, մասնավորապես` ջեռուցումով ապահովել շենքերն ու շինությունները:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների իրականացման նպատակով 2008 թ. պետական բյուջեից ֆինանսավորվել են 708 գիտական թեմա` առավելագույնը 3 տարի ժամկետով: 2010 թ. պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների ֆինանսավորման ընդհանուր ծավալները կազմել են 1548886,0 հազ. դրամ, որից 1485800,0 հազ. դրամը հատկացվել է 708 գիտական թեմայի իրականացմանը, իսկ 39505,1 հազ. դրամը` երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագրին: 2011 թ. սկսած պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը վերածվել է դրամաշնորհայինի և թեմաների ընտրությունը կատարվել է մրցութային հիմունքներով` գիտական անկախ փորձաքննության հիման վրա: Արդյունքում` 2011 թ. ֆինանսավորվում է 130 թեմա, որոնց կատարման ժամկետը սահմանվել է մինչև 2 տարի, կատարողների կազմը` մինչև 5 հոգի և ֆինանսական ծավալները` տարեկան մինչև 6500,0 հազ. դրամ: Պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների ֆինանսավորման ընդհանուր ծավալը 2011 թ. կազմել է 820433,1 հազ. դրամ, որից 679101,2 հազ. դրամը հատկացվել է 130 թեմաների, 90124,7 հազ. դրամը` երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագրերի և 11979,1 հազ. դրամը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ ծրագրերի իրականացմանը:

Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը դրամաշնորհայինի վերածելու, ինչպես նաև ընդհանրապես գիտության ոլորտում ծրագրերի ֆինանսավորման իրական մրցութային պայմանների ապահովման հիմնական նախապայմանը գիտական անկախ փորձագիտական համակարգի ձևավորումն ու ներդրումն է: Այդ նպատակի համար ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ձևավորվել է գիտական փորձաքննություն իրականացնող գիտնականների տվյալների մշտապես թարմացվող շտեմարան: 2011 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գիտական անկախ փորձագիտական համակարգում ընդգրկված են շուրջ 1450 գիտնականներ` ՀՀ-ից և օտարերկրյա պետություններից: Մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ), նպատակային-ծրագրային ֆինանսավորման նոր կարգերը, ինչպես նաև գիտական փորձաքննության և գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգի ձևավորման, գիտական ծրագրերի ու թեմաների հայտերի երաշխավորման և հաշվետվությունների ընդունման հանձնաժողովի ձևավորման ու աշխատանքի կազմակերպման կարգերը:

Սկսած 2009 թ. էականորեն ընդլայնվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում միջազգային համագործակցության շրջանակները: Օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը նպաստում են հանրապետության գիտնականների ինտեգրմանը միջազգային գիտական և գիտակրթական տարածք և ստեղծում բարենպաստ պայմաններ դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու գործում, ինչի արդյունքում զգալիորեն ավելանում են միջազգային կազմակերպությունների կողմից հանրապետություն ուղղված ֆինանսական միջոցները: Տարածաշրջանային ծրագրերի մասնակցության ուղղությամբ ֆինանսավորվել է ՀՀ-ի մասնակցությունը Սևծովյան միջկապ («Bleak Sea Interconnection, BSI») նախագծին, որը իրականացվում է Եվրոպական 7-րդ շրջանակային ծրագրի (»FP7») համատեքստում և ուղղված է հարավկովկասյան երկրների ազգային գիտահետազոտական ու կրթական ցանցերի (NREN) միջև գերարագ մայրուղային ցանց ստեղծելուն և այդ ցանցի ու համաեվրոպական հետազոտական և կրթական «GEANT2» ցանցի հետ կապի ապահովմանը: Այդ ծրագրերի ֆինանսավորման ծավալները 2009-2011 թթ. կազմել են տարեկան 50000,0 հազ. դրամ:

2010-2011 թթ. ընթացքում ապահովվել է հանրապետության գիտական կազմակերպությունների անդամակցությունը միջազգային գիտական կառույցներին կամ համագործակցություններին` Միացյալ հետազոտությունների միջազգային ինստիտուտին, Աստղագիտական միջազգային կազմակերպությանը, Եվրոպական միջուկային հետազոտությունների կենտրոնին (սկսած 2010 թ.), «COSPAR» (սկսած 2010 թ.), «HESS» (սկսած 2011 թ.) և միջազգային այլ համագործակցություններին:

Սկսած 2009 թ. համաֆինանսավորման սկզբունքով ֆինանսավորվում են միջազգային երկկողմ ծրագրեր, մասնավորապես`

. Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) հետ համատեղ: 2009 թ. ֆինանսավորվել են հետազոտությունների աջակցության 9 ծրագրեր (տևողությունը` մինչև 2 տարի), համատեղ 2 լաբորատորիաներ, (տևողությունը` մինչև 3 տարի) և միացյալ 1 հետազոտական խումբ (տևողությունը` մինչև 3 տարի): Ընդհանուր ֆինանսական ծավալները կազմել են տարեկան 30248,7 հազ. դրամ: 2011 թ. կազմակերպվել է նոր մրցույթ, արդյունքում` սկսած 2012 թ. ֆինանսավորվելու են հետազոտությունների աջակցության 6 ծրագրեր, համատեղ 2 լաբորատորիաներ և միացյալ 1 հետազոտական խումբ` տարեկան 25000,0 հազ. դրամ ընդհանուր ֆինանսական ծավալներով:

. Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի և ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների հիմնադրամի հետ համատեղ (2009-2010 թթ.): Ֆինանսավորվել են անհատական (ասպիրանտական) 11 և երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) հետազոտական խմբերի աջակցության 10 երկամյա ծրագրեր (ընդամենը` տարեկան 36422,0 հազ. դրամ):

. Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի հետ համատեղ (սկսած 2011 թ.-ից): Ֆինանսավորվում են հետազոտական խմբերի աջակցության 16 երկամյա ծրագրեր (2011 թ.` 47230,0 և 2012 թ.` 65480,0 հազ. դրամ):

. Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համատեղ (սկսած 2012 թ.): Ֆինանսավորվում են հետազոտական խմբերի աջակցության 4 երկամյա ծրագրեր (ընդամենը` տարեկան 16000,0 հազ. դրամ):

2010 թ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսական աջակցություն են ստացել 28 գիտաժողով (17983,5 հազ. դրամ), երիտասարդ գիտնականների 3 ամառային դպրոց (4500,0 հազ. դրամ), 68 գիտական գործուղում (22686,0 հազ. դրամ): 2011 թ. այդ ցուցանիշները կազմել են` 33 գիտաժողով (24636,0 հազ. դրամ), երիտասարդ գիտնականների 4 ամառային դպրոց (5000,0 հազ. դրամ) և 52 գիտական գործուղում (18401,0 հազ. դրամ):

2010 թ. իրականացվել է գիտական պետական կազմակերպությունների երկրորդ անձնագրավորումը, որի նպատակը ընթացիկ գիտական հետազոտությունների, գիտական, գիտատեխնիկական և ճարտարագիտական ներուժի, առկա ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի և գիտական «արտադրանքի» տվյալների շտեմարանի ստեղծումն ու պարբերական թարմացումն է` սկսած 2012 թ. այն թարմացվելու է ամենամյա պարբերականությամբ: Շտեմարանը հնարավորություն է տալիս համապարփակ տեղեկատվություն ունենալու գիտության ոլորտի օբյեկտիվ իրավիճակի մասին, իրականացնելու գիտական կազմակերպությունների գործունեության մոնիտորինգ և այլն:

2009-2010 թթ. ստեղծվել և կիսամյակային պարբերականությամբ թարմացվում է օտարերկրյա պետություններում աշխատող հայազգի գիտնականների մասին տվյալների շտեմարան, որը 2011 թ. դրությամբ պարունակում է 703 գիտնականի մասին տեղեկատվություն` գործունեության բնագավառ, հրապարակումներ, հեղինակային իրավունքներ, տեխնիկական մշակումներ և այլն: Այդ գիտնականների մեծ մասը ներգրավվել են 2011-2012 թթ. պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման հայտերի փորձաքննության մեջ:

2011 թ. ստեղծվել և պարբերաբար թարմացվում է հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ հրապարակված գիտական աշխատությունների` գիտական հոդվածներ, գիտաժողովի զեկույցներ, տվյալների շտեմարան և այլն: 2011 թ. դեկտեմբերի դրությամբ շտեմարանում ընդգրկված են արտասահմանյան և հանրապետական հրապարակումների մասին տեղեկատվություն` սկսած համապատասխանաբար 1996 թ. և 2006 թ.:

Սկսած 2008 թ. պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ու թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների տրամադրումն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ մոնիտորինգի հիման վրա, արդյունքում` բացառվում է կրկնակի հավելավճարների տրամադրումը:

2010-2011 թթ. ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պայմանագրային (թեմատիկ) և պետական նպատակային-ծրագրային հետազոտությունների ֆինանսավորումների ծավալները ներկայացված են ստորև:

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|         Ծրագիրը                             |Ֆինանսավորման      |

|   |                                             |ծավալները,         |

|   |                                             |հազ. դրամ          |

|   |                                             |___________________|

|   |                                             |2010 թ.  |2011 թ.  |

|   |                                             |         |(փաստացի |

|   |                                             |         |ծախս)    |

|___|_____________________________________________|_________|_________|

|1. |Գիտական և  գիտատեխնիկական գործունեության     |5735012,6|7147656.2|

|   |բազային ֆինանսավորում                        |         |         |

|   |_____________________________________________|_________|_________|

|   |այդ թվում`                                   |         |         |

|   |_____________________________________________|_________|_________|

|   |1.1.|հիմնարար և  կարևորագույն  նշանակություն |  10700,0| 177575.7|

|   |    |ունեցող կիրառական հետազոտություններ     |         |         |

|   |____|________________________________________|_________|_________|

|   |1.2.|ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում  |5385871,6|6590355.6|

|   |____|________________________________________|_________|_________|

|   |    |այդ թվում`                              |         |         |

|   |____|________________________________________|_________|_________|

|   |    |գիտական աստիճանի համար հավելավճարների   | 529930,0| 369025.6|

|   |    |տրամադրում                              |         |         |

|   |____|________________________________________|_________|_________|

|   |1.3.|գիտական կադրերի պատրաստման գծով         |  96841,0|  70604.9|

|   |    |նպաստների, ասպիրանտական և  դոկտորական   |         |         |

|   |    |կրթաթոշակների տրամադրում                |         |         |

|   |____|________________________________________|_________|_________|

|   |1.4.|ազգային արժեք ներկայացնող գիտական       | 241600,0| 309120.0|

|   |    |օբյեկտների պահպանում                    |         |         |

|___|_____________________________________________|_________|_________|

|2. |Գիտական և  գիտատեխնիկական գործունեության     |1073630,6|1159602.6|

|   |նպատակային-ծրագրային ֆինանսավորում           |         |         |

|___|_____________________________________________|_________|_________|

|3. |Գիտական և  գիտատեխնիկական գործունեության     |1525305,1| 779918.3|

|   |պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում        |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|Ընդամենը                                         |8333948,3|9087177.1|

._____________________________________________________________________.

 

1.3. Հիմնական խնդիրները

 

Գիտության ոլորտում միասնական քաղաքականության մշակման և արդյունավետ իրականացման գործում առաջնային լուծում պահանջող հիմնական խնդիրներն են`

. գիտության կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման նպատակով գիտության ոլորտի պետական կառավարման միասնական մարմնին` համապատասխան լիազորությունների տրամադրման հարցը,

. գիտության զարգացման առաջիկա 10-15 տարիների ռազմավարական ծրագրի ընդունման հարցը,

. գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացումը,

. գիտական ներուժի նպատակային վերարտադրության ապահովումը,

. գիտության ֆինանսավորման արդյունավետության բարձրացման, ծրագրային ֆինանսավորման ձևերի հստակեցման, ծրագրերի ընտրությունն իրապես մրցույթով ապահովելը,

. գիտության և տեխնիկական առաջընթացին մասնավոր կապիտալի մասնակցության ապահովումը,

. գիտական արդյունքի ապրանքայնացման և այն արտաքին ու ներքին շուկաներ դուրսբերման համար ռիսկային կապիտալի ստեղծումը,

. գիտատեխնիկական գործունեության ասպարեզում միջազգային համագործակցության ընդլայնումը:

 

7.2.2 Գիտության ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

 

2.1. Նպատակները

 

Գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական նպատակը գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումն է: Այդ գործընթացում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը:

Բարեփոխումները պետք է ընթանան մի կողմից գիտական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, ոլորտի նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների արդիականացման ու կատարելագործման, մյուս կողմից` գիտական կազմակերպությունների աշխատանքների նորովի կազմակերպման, գիտական կադրերի նպատակային պատրաստման և տեղաբաշխման, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղություններով:

 

2.2. Գերակայությունները

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն     |Հիմնավորում` համապատասխան հղումներով      |

|  |                       |կառավարության տնտեսական և  քաղաքական      |

|  |                       |ծրագրերին                                 |

|__|_______________________|__________________________________________|

|  |2013 թ.|2014 թ.|2015 թ.|                                          |

|__|_______________________|__________________________________________|

|1.|Գիտության ոլորտի       |Առաջնահերթ քայլերից է գիտության ոլորտի    |

|  |կառավարման արդյունավետ |կառավարման համակարգի արդիականացումը,      |

|  |համակարգի ձևավորում    |պետական պատվերի ձևավորման  ու տեղադրման,  |

|  |                       |գիտական հետազոտությունների կազմակերպման,  |

|  |                       |գիտական արդյունքի ստացման ու տնտեսության  |

|  |                       |մեջ ներդրման մեխանիզմների հստակեցումը:    |

|__|_______________________|__________________________________________|

|2.|Գիտության ֆինանսավորման|  Գիտության ոլորտի ֆինանսավորման          |

|  |արդյունավետության      |արդյունավետության բարձրացման հիմնական     |

|  |բարձրացում,            |մեխանիզմը գիտական ծրագրերի և  թեմաների    |

|  |ֆինանսավորման ծավալների|նախագծերի ընտրության իրական մրցութային    |

|  |ավելացում              |պայմանների ապահովումն է: Պահպանելով       |

|  |                       |գիտության ֆինանսավորման բազմաձևությունը`  |

|  |                       |այն պետք է իրականացվի բացառապես ծրագրային |

|  |                       |սկզբունքով և  հասցեագրված:                |

|  |                       |  Գիտական և  գիտատեխնիկական գործունեության|

|  |                       |ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման    |

|  |                       |ծրագրերը պետք է պարունակեն նաև            |

|  |                       |գիտահետազոտական բաղադրիչ, ինչը            |

|  |                       |հնարավորություն է տալիս գիտական           |

|  |                       |կազմակերպության ենթակառուցվածքի           |

|  |                       |արդիականացումը պայմանավորել բացառապես     |

|  |                       |իրականացվող գիտական հետազոտություններով:  |

|  |                       |Կարևորագույն  նշանակություն ունեցող       |

|  |                       |կիրառական հետազոտությունների ծրագրերի     |

|  |                       |աջակցության և  դրանց իրականացման գործում  |

|  |                       |տնտեսության մասնավոր հատվածի ներգրավման   |

|  |                       |նպատակով անհրաժեշտ է կիրառական արդյունքի  |

|  |                       |ձեռքբերմանն ուղղված ծրագրերի              |

|  |                       |ֆինանսավորումն իրականացնել                |

|  |                       |համաֆինանսավորման սկզբունքով`             |

|  |                       |արտաբյուջետային միջոցների ներգրավումով,   |

|  |                       |իսկ ծրագրերի նախագծերի ընտրությունը       |

|  |                       |կատարել մրցութային եղանակով: Այդ մեխանիզմը|

|  |                       |սկսվել է կիրառվել 2011 թ.` ի կատարումն ՀՀ |

|  |                       |կառավարության 2011 թ. հունիսի 17-ի        |

|  |                       |«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի|

|  |                       |զարգացման 2011-2015 թվականների            |

|  |                       |ռազմավարական ծրագրին և  միջոցառումների    |

|  |                       |ժամանակացույցին հավանություն տալու մասին» |

|  |                       |N 23 արձանագրային որոշմամբ հաստատված      |

|  |                       |միջոցառումների ցանկի 1.4, 3.2 և  3.3      |

|  |                       |կետերի: 2011 թ. իրականացված մրցույթում    |

|  |                       |արտաբյուջետային միջոցների մասնաբաժինը     |

|  |                       |կազմել է յուրաքանչյուր ծրագրի ընդհանուր   |

|  |                       |ֆինանսավորման 15%-ը, 2013-2015 թթ. այդ    |

|  |                       |մասնաբաժինը պետք է ավելացվի` մինչև  45%`  |

|  |                       |2015 թ: Անհրաժեշտ է իրականացնել համատեղ   |

|  |                       |օգտագործման հետազոտական սարքավորումների   |

|  |                       |ձեռքբերման ծրագրերի ֆինանսավորում (ի      |

|  |                       |կատարումն ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի|

|  |                       |17-ի N 23 արձանագրային որոշման            |

|  |                       |միջոցառումների 2.8 կետի)` ծրագրերի        |

|  |                       |ընտրությունը կատարելով մրցութային         |

|  |                       |եղանակով:                                 |

|  |                       |  Գիտական և  գիտատեխնիկական գործունեության|

|  |                       |հիմնարար և  կարևորագույն  նշանակություն   |

|  |                       |ունեցող կիրառական հետազոտությունները պետք |

|  |                       |է մեծամասամբ նպատակաուղղված լինեն         |

|  |                       |կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված   |

|  |                       |գիտահետազոտական աշխատանքների և  առանձնակի |

|  |                       |կարևորություն  ունեցող հիմնարար           |

|  |                       |հետազոտությունների իրականացման ծրագրերի   |

|  |                       |ֆինանսավորմանը:                           |

|  |                       |  Գիտական և  գիտատեխնիկական գործունեության|

|  |                       |պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը    |

|  |                       |հատկացվելու է որպես դրամաշնորհ`           |

|  |                       |հանրապետության գիտության և  տեխնիկայի     |

|  |                       |զարգացման գերակայություններից բխող և      |

|  |                       |իրենց կարևորությամբ  ու բովանդակային      |

|  |                       |օրիգինալությամբ առանձնացող խնդիրների (այդ |

|  |                       |թվում` նաև  կիրառական արդյունքի           |

|  |                       |ձեռքբերմանն ուղղված) լուծման համար, իսկ   |

|  |                       |թեմաների ընտրությունն իրականացվելու է     |

|  |                       |մրցութային կարգով` գիտական անկախ          |

|  |                       |փորձաքննության արդյունքների հիման վրա:    |

|  |                       |2011 թ. ֆինանսավորվում են 130 գիտական     |

|  |                       |թեմաներ` ՀՀ կառավարության 2010 թ. մայիսի  |

|  |                       |27-ի N 640-Ն որոշմամբ սահմանված ՀՀ        |

|  |                       |գիտության և  տեխնիկայի զարգացման          |

|  |                       |գերակայությունների շրջանակներում: 2013 թ. |

|  |                       |նախատեսվում է անցկացնել 2-րդ մրցույթը`    |

|  |                       |սահմանելով մրցույթի տարբեր պայմաններ, մի  |

|  |                       |կողմից բնագիտական, ճարտարագիտական,        |

|  |                       |բժշկական և  գյուղատնտեսական գիտությունների|

|  |                       |բնագավառների թեմաների և  մյուս կողմից`    |

|  |                       |հայագիտության, հասարակական և  հումանիտար  |

|  |                       |գիտությունների բնագավառների թեմաների      |

|  |                       |համար, ինչպես նաև  ավելացնելով            |

|  |                       |ֆինանսավորվող թեմաների քանակը` մինչև      |

|  |                       |170-ի: Հասարակական գիտությունների         |

|  |                       |բնագավառում առանձնահատուկ ուշադրություն   |

|  |                       |պետք է դարձնել կիրառական արդյունքի        |

|  |                       |ձեռքբերման, տարածաշրջանի և  հնարավոր      |

|  |                       |գործընկեր երկրների պատմության, մշակույթի, |

|  |                       |քաղաքականության ուսումնասիրման,           |

|  |                       |եվրաինտեգրման ծրագրերի իրականացմանն ու    |

|  |                       |միջազգային համագործակցության զարգացմանը` ի|

|  |                       |կատարումն ՀՀ կառավարության 2011 թ. մարտի  |

|  |                       |18-ի «Հասարակական գիտությունների          |

|  |                       |զարգացմանը նպաստող ծրագրին և  ծրագրի      |

|  |                       |իրականացման միջոցառումների ժամանակացույցին|

|  |                       |հավանություն տալու մասին» N 10            |

|  |                       |արձանագրային որոշմամբ հաստատված           |

|  |                       |միջոցառումների ցանկի 3.1, 3.2, 3.3 և  4.1 |

|  |                       |կետերի:                                   |

|  |                       |  Գիտական և  գիտատեխնիկական               |

|  |                       |նպատակային-ծրագրային հետազոտությունները   |

|  |                       |պետք է ուղղված լինեն առավելապես կիրառական |

|  |                       |բնույթի խնդիրների լուծմանը` համապետական   |

|  |                       |նշանակության ռազմավարական ծրագրերի        |

|  |                       |շրջանակներում: Այդ ծրագրերի ընտրության    |

|  |                       |ժամանակ նախապատվությունը պետք է տրվի      |

|  |                       |«մեգա-նախագծերին», մասնավորապես`          |

|  |                       |համակարգաստեղծ և  միջավայր ձևավորող       |

|  |                       |նախաձեռնությունների իրականացմանը`         |

|  |                       |գիտահետազոտական գերազանցության կենտրոնների|

|  |                       |(Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական   |

|  |                       |լաբորատորիա, ՈՒռուցքաբանության            |

|  |                       |գերազանցության հայկական կենտրոն, Քենդլ)   |

|  |                       |ստեղծմանը` ի կատարումն ՀՀ կառավարության   |

|  |                       |2011 թ. փետրվարի 17-ի «Ինովացիոն          |

|  |                       |տնտեսության ձևավորման  մեկնարկային        |

|  |                       |ռազմավարության հայեցակարգին հավանություն  |

|  |                       |տալու մասին» N 6 որոշմամբ հաստատված 1-ին, |

|  |                       |2-րդ և  4-րդ նախագծերի իրականացման        |

|  |                       |միջոցառումների:                           |

|  |                       |  Պետական բյուջեից գիտության ոլորտի       |

|  |                       |ֆինանսական հատկացումների ներքին           |

|  |                       |կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որ      |

|  |                       |ապագայում բազային ֆինանսավորման համար     |

|  |                       |հատկացվի, միջինը, ընդհանուրի 50%,         |

|  |                       |նպատակային ֆինանսավորմանը` 35% և          |

|  |                       |պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմանը`   |

|  |                       |15%: Ծրագրային ֆինանսավորման մեջ անհրաժեշտ|

|  |                       |է ապահովել, միջինը, 55% աշխատավարձի և  45%|

|  |                       |տնտեսական և  այլ ծախսերի մասնաբաժին:      |

|__|_______________________|__________________________________________|

|3.|Գիտության ոլորտում     |  Գիտության ոլորտում ինստիտուցիոնալ       |

|  |ինստիտուցիոնալ         |(կառուցվածքային) բարեփոխումների           |

|  |(կառուցվածքային)       |իրականացման նպատակով պետք է անկախ         |

|  |բարեփոխումների         |գերատեսչական պատկանելությունից միավորել   |

|  |իրականացում            |միևնույն  գիտական ուղղության գիտական      |

|  |                       |պետական կազմակերպությունները` ներդնելով   |

|  |                       |գիտության կառավարման ժամանակակից մեթոդներ`|

|  |                       |ի կատարումն ՀՀ կառավարության 2011 թ.      |

|  |                       |հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային      |

|  |                       |որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի   |

|  |                       |4.1 և  4.3 կետերի: Կառուցվածքային         |

|  |                       |բարեփոխումները պետք է հիմնվեն գիտական     |

|  |                       |կազմակերպությունների գործունեության       |

|  |                       |գնահատման արդյունքների վրա` ներդնելով     |

|  |                       |գիտական կազմակերպությունների և            |

|  |                       |ընդհանրապես գիտահետազոտական միավորների    |

|  |                       |գործունեության արդյունավետության գնահատման|

|  |                       |ժամանակակից մեխանիզմներ և  համապատասխան   |

|  |                       |վիճակագրական համակարգ` ի կատարումն ՀՀ     |

|  |                       |կառավարության 2011 թ. հունիսի 17-ի նիստի  |

|  |                       |N 23 արձանագրային որոշմամբ հաստատված      |

|  |                       |միջոցառումների ցանկի 1.2 և  1.3 կետերի:   |

|  |                       |Անհրաժեշտ է գիտական կազմակերպություններում|

|  |                       |հստակեցնել տնօրենի և  գիտական խորհրդի     |

|  |                       |իրավասություններն ու պարտականությունները` |

|  |                       |դրանցում մի կողմից արմատավորելով          |

|  |                       |ժամանակակից մենեջմենթ, մյուս կողմից`      |

|  |                       |վարչական ազդեցությունից հանելով գիտական   |

|  |                       |քննարկումների ու որոշումների ընդունման    |

|  |                       |գործառույթները` գիտական ղեկավարումն       |

|  |                       |իրականացնելով տվյալ ուղղության գիտական    |

|  |                       |ղեկավարի միջոցով: Գիտական կենտրոնների     |

|  |                       |ձևավորման  համար հիմք է հանդիսանում ՀՀ    |

|  |                       |կառավարության 2008 թ. դեկտեմբերի 25-ի     |

|  |                       |N 1555-Ն «Գիտական կենտրոնների ձևավորման   |

|  |                       |սկզբունքները, չափանիշները և  կարգը        |

|  |                       |հաստատելու մասին» որոշումը: 2010 թ.       |

|  |                       |ձևավորվել  է մեկ գիտական կենտրոն`         |

|  |                       |«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական       |

|  |                       |կենտրոն» ՊՈԱԿ (ՀՀ կառավարության 2010 թ.   |

|  |                       |հուլիսի 8-ի N 1051-Ն որոշում): 2011 թ.    |

|  |                       |մեկ գիտական պետական կազմակերպության`      |

|  |                       |«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական   |

|  |                       |լաբորատորիա» ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական    |

|  |                       |ձևը  փոխվել է` ՀՀ կողմից հիմնադրվել է     |

|  |                       |«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական   |

|  |                       |լաբորատորիա (Երևանի  ֆիզիկայի ինստիտուտ)» |

|  |                       |հիմնադրամ (ՀՀ կառավարության 2011 թ.       |

|  |                       |սեպտեմբերի 1-ի N 1301-Ն որոշում):         |

|__|_______________________|__________________________________________|

|4.|Գիտական ներուժի        |  Հանրապետության գիտության ոլորտի         |

|  |վերարտադրության        |առաջընթաց զարգացման համար սկզբունքային    |

|  |արդյունավետության      |նշանակություն ունի գիտական կադրերի        |

|  |բարձրացում, գիտության  |արդյունավետ վերարտադրության և  սահուն     |

|  |ոլորտում երիտասարդ     |սերնդափոխության ապահովման հարցը: Նպատակի  |

|  |կադրերի ամրապնդման     |ձեռքբերման համար իրականացվող քայլերը պետք |

|  |ապահովում              |է մի կողմից միտված լինեն գիտության ոլորտը |

|  |                       |երիտասարդ կադրերով համալրելուն, մյուս     |

|  |                       |կողմից` միջին սերնդի գիտնականների         |

|  |                       |թվաքանակի բարձրացմանը: Այդ ուղղությամբ    |

|  |                       |անհրաժեշտ է իրականացնել մի շարք           |

|  |                       |միջոցառումներ, մասնավորապես`              |

|  |                       |  1. ասպիրանտական կրթության բարեփոխումների|

|  |                       |իրականացում` ձևի,  բովանդակության         |

|  |                       |հստակեցումով և  արդյունավետության         |

|  |                       |գնահատման ժամանակակից մեխանիզմների        |

|  |                       |կիրառումով: Գիտական աստիճանաշնորհման      |

|  |                       |համակարգի բարեփոխումների իրականացում`     |

|  |                       |ժամանակակից գիտության պահանջներին         |

|  |                       |համապատասխան և  օտարերկրյա                |

|  |                       |պետություններում գործող համակարգերի հետ   |

|  |                       |համադրելի գիտական աստիճանաշնորհման        |

|  |                       |համակարգի ձևավորման  նպատակով,            |

|  |                       |  2. երիտասարդ գիտնականների (մինչև  35    |

|  |                       |տարեկան) հետազոտությունների աջակցության   |

|  |                       |դրամաշնորհային մրցույթների կազմակերպում` ի|

|  |                       |կատարումն ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի|

|  |                       |17-ի նիստի N 23 արձանագրային որոշմամբ     |

|  |                       |հաստատված միջոցառումների ցանկի 2.3 կետի`  |

|  |                       |2013, 2014 և  2015 թթ.  համապատասխանաբար  |

|  |                       |20, 25 և  30 դրամաշնորհ,                  |

|  |                       |  3. կրթության և  գիտության ինտեգրման,    |

|  |                       |բարձրագույն մասնագիտական կրթության        |

|  |                       |ժամանակակից եղանակների ներդրման ծրագրերի  |

|  |                       |իրականացում, մասնավորապես` հետազոտական    |

|  |                       |համալսարանի ստեղծում` ի կատարումն ՀՀ      |

|  |                       |կառավարության 2011 թ. հունիսի 17-ի նիստի  |

|  |                       |N 23 արձանագրային որոշմամբ հաստատված      |

|  |                       |միջոցառումների ցանկի 2.4 կետի,            |

|  |                       |  4. բարձր արդյունավետությամբ աշխատող     |

|  |                       |գիտական աշխատողների խրախուսման ծրագրերի   |

|  |                       |իրականացում` ի կատարումն ՀՀ կառավարության |

|  |                       |2011 թ. հունիսի 17-ի նիստի N 23           |

|  |                       |արձանագրային որոշմամբ հաստատված           |

|  |                       |միջոցառումների ցանկի 2.6 կետի,            |

|  |                       |մասնավորապես` գիտական բարձր վարկանիշ և    |

|  |                       |միջազգային ճանաչում ունեցող 100           |

|  |                       |գիտնականների 2013 թ. ամսական 50,0, 2014թ.`|

|  |                       |75,0 և  սկսած 2015 թ.` 100,0 հազ. դրամ    |

|  |                       |հավելավճարի տրամադրում:                   |

._____________________________________________________________________.

 

7.2.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային

ծրագրերը (պարտավորությունները)

 

3.1. Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Գիտության ոլորտի պետական կառավարման միասնական համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է կառավարման բոլոր մակարդակներում իրականացնել գործառույթների ճշգրտում ու հստակեցում, այնուհետև այդ գործառույթները վերապահել համապատասխան կառավարման մարմիններին և կազմակերպություններին:

ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ենթադրում է պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանը հատկացվող ֆինանսական ծավալների ավելացում` 2011 թ. գիտության բյուջեն եղել է 9433092,7 հազ. դրամ, ՀՆԱ-ի 0.25%-ը: Գիտությանը հատկացվող ֆինանսական ծավալների ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես ժամանակակից տնտեսության և հասարակության զարգացման գործում գիտության առանցքային դերով, այնպես էլ ՀՀ-ում գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու և դրա առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման անհրաժեշտությամբ: Բացի այդ, գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը (ինչպես պետական բյուջեից, այնպես էլ տնտեսության մասնավոր հատվածից) զգալիորեն կավելացնի գիտական արդյունքների առևտրայնացմանն ուղղված հետազոտությունների մասնաբաժինը, կնպաստի այդ արդյունքների ներդրմանը տնտեսության մեջ, հնարավորություն կտա զարգացնելու ինովացիոն տեխնոլոգիաների վրա հիմնված փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ընդ որում, պետական բյուջեից և տնտեսության մասնավոր հատվածից գիտությանը հատկացվող ֆինանսավորման ծավալների մեծացումը պետք է նպատակաուղղված լինի 2020 թ. եվրոպական միջին չափանիշներին մոտենալուն:

2013-2015 թթ. ֆինանսավորումն ուղղվելու է շարունակական և (կամ) հանրապետության գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական նոր ծրագրերի, այդ թվում` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտում) իզոտոպների արտադրության ծրագրի, իրականացմանը:

Համաձայն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի` նախատեսվում է գիտությանն ուղղված միջոցների ծավալները ավելացնել պետական բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարի չափով, այն է. ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին 2013-2015 թթ. նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար` 11,079,413.8 հազ. դրամ, 12,027,394.7 հազ. դրամ և 13,071,784.7 հազ. դրամ:

2013-2015 թթ. շարունակվելու են պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, պետական նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ծրագրերը: Գիտության ոլորտի ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես ծրագրային սկզբունքով` գիտական ծրագրերով և թեմաներով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը հատկացվելու է հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների շրջանակում տնտեսության մեջ օգտագործվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված և մրցութային կարգով` գիտական անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա ընտրված ծրագրերի, գիտական կազմակերպությունների հիմնական հետազոտական աշխատանքներն ընդգրկող և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ընտրված ենթակառուցվածքի պահպանման ու զարգացմանն ծրագրերի, գիտական և գիտատեխնիկական գործունեության ապահովման և մրցութային կարգով ընտրված ծրագրերի իրականացման, ինչպես նաև ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման և գիտական կադրերի պատրաստման նպատակով:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորումը հատկացվելու է գերատեսչությունների կողմից մշակված հիմնախնդիրների լուծմանը: Հիմնախնդիրների ցանկը ընտրվելու է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, հաստատվելու է ՀՀ կառավարության կողմից, իսկ ծրագրերի կատարողներն ընտրվելու են մրցութային կարգով` ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը հատկացվելու է որպես դրամաշնորհ և ուղղվելու է մրցութային կարգով` գիտական անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը: 2013 թ. կազմակերպվելու է պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների հայտերի նոր մրցույթ` շուրջ 160-170 գիտական թեմա ֆինանսավորելու նպատակով: 2012 թ. ավարտվելու է բազային ֆինանսավորման հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների շրջանակում 2011 թ. սկսված կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված երկամյա ծրագրերի կատարման ժամկետը: Նախատեսվում է սկսած 2013 թ. այդ մրցույթները կազմակերպել պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում: Նախատեսվում է շարունակել գիտության երիտասարդացմանն ուղղված քաղաքականությունը, մասնավորապես` 2009-ից սկսված երիտասարդ գիտնականներին մրցութային կարգով գիտական դրամաշնորհների հատկացման նախաձեռնությունը: Ընդ որում, գիտական անկախ փորձաքննության արդյունքում կշարունակվի աջակցությունը ինչպես անհատ ասպիրանտ-երիտասարդներին, այնպես էլ երիտասարդ գիտնականների խմբերին: Գիտական բարձր վարկանիշ և միջազգային ճանաչում ունեցող 100 գիտնականներին մրցութային պայմաններով հատուկ հավելավճար տրամադրելու նպատակով 2013 թ. պետական բյուջեից անհրաժեշտ է նախատեսել 60000,0 հազ. դրամ` հավելավճարի ամսական չափը սահմանելով 50,0 հազ. դրամ: 2014 թ. հավելավճարի չափը պետք է սահմանել 75,0 հազ. դրամ, 2015 թ.` 100,0 հազ. դրամ, Շարունակվելու է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ երկկողմ ծրագրերի ֆինանսավորումը:

 

7.2.4 Ոլորտի գծով ֆինանսական պահանջների ամփոփում 2012-2015 թթ. ժամանակահատվածի համար

 

Աղյուսակ. Ոլորտի (համակարգի) ծրագրերի գծով 2012-2015 թթ. ծախսերի կանխատեսում (ամփոփ)

 

(հազար դրամներով)

._________________________________________________________________________.

|           |2012 թ.   |փոփո-|2013 թ.   |փոփո-|2014 թ.   |փոփո-|2015 թ.   |

|           |          |խու- |          |խու- |          |խու- |          |

|           |          |թյու-|          |թյու-|          |թյու-|          |

|           |          |նը   |          |նը   |          |նը   |          |

|           |          |%-ով |          |%-ով |          |%-ով |          |

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|Գիտություն |10088092.0|9.8  |11079413.8|8.6  |12027394.7|8.7  |13071784.7|

|(առանց     |          |     |          |     |          |     |          |

|կապիտալ    |          |     |          |     |          |     |          |

|ծախսերի),  |          |     |          |     |          |     |          |

|ընդամենը   |          |     |          |     |          |     |          |

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|այդ թվում` |          |     |          |     |          |     |          |

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|Պայմանա-   |  862525.9| 39.0| 1198942.9| 13.2| 1356810.8| 15.2| 1563669.2|

|գրային     |          |     |          |     |          |     |          |

|(թեմատիկ)  |          |     |          |     |          |     |          |

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|տեսակարար  |       8.5|     |      10.8|     |      11.3|     |      12.0|

|կշիռը      |          |     |          |     |          |     |          |

|գիտության  |          |     |          |     |          |     |          |

|ընդհանուր  |          |     |          |     |          |     |          |

|ծախսերի մեջ|          |     |          |     |          |     |          |

|(%)        |          |     |          |     |          |     |          |

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|Բազային    | 7440842.1|  6.2| 7900244.5|  7.3| 8474453.4|  7.1| 9073596.3|

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|տեսակարար  |      73.8|     |      71.3|     |      70.5|     |      69.4|

|կշիռը      |          |     |          |     |          |     |          |

|գիտության  |          |     |          |     |          |     |          |

|ընդհանուր  |          |     |          |     |          |     |          |

|ծախսերի մեջ|          |     |          |     |          |     |          |

|(%)        |          |     |          |     |          |     |          |

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|Նպատակային-| 1364724.0| 12.8| 1539226.4| 12.6| 1733080.5| 12.4| 1948316.7|

|ծրագրային  |          |     |          |     |          |     |          |

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|տեսակարար  |      13.5|     |      13.9|     |      14.4|     |      14.9|

|կշիռը      |          |     |          |     |          |     |          |

|գիտության  |          |     |          |     |          |     |          |

|ընդհանուր  |          |     |          |     |          |     |          |

|ծախսերի մեջ|          |     |          |     |          |     |          |

|(%)        |          |     |          |     |          |     |          |

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|Գիտաշխատող-|  420000.0|  5.0|  441000.0|  5.0|  463050.0|  5.0|  486202.5|

|ներին      |          |     |          |     |          |     |          |

|գիտական    |          |     |          |     |          |     |          |

|աստիճանների|          |     |          |     |          |     |          |

|համար տրվող|          |     |          |     |          |     |          |

|հավելավճար-|          |     |          |     |          |     |          |

|ներ        |          |     |          |     |          |     |          |

|___________|__________|_____|__________|_____|__________|_____|__________|

|տեսակարար  |       4.2|     |          |     |       3.8|     |       3.7|

|կշիռը      |          |     |          |     |          |     |          |

|գիտության  |          |     |          |     |          |     |          |

|ընդհանուր  |          |     |          |     |          |     |          |

|ծախսերի մեջ|          |     |          |     |          |     |          |

|(%)        |          |     |          |     |          |     |          |

._________________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 8. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

8.1. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8.1.1 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Առողջապահության ոլորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են` հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը, բուժօգնության մատչելիության բարձրացումը և որակի ապահովումը, Հայաստանի Հանրապետության բնակչության առանձին խմբերի և առանձին հիվանդությունների համար երաշխավորված բուժօգնության մատուցումը, բուժօգնության ծախսերի անհրաժեշտությամբ պայմանավորված` անկանխատեսելի ֆինանսական ռիսկերից ապահովումը: Նշված նպատակներին հասնելու համար առողջապահության ոլորտում իրականացվում է լայնածավալ պետական միջամտություն:

Բնակչության առողջության պահպանման և բարելավման նպատակով առողջապահության ոլորտում իրականացվում են` բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման, բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության (այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման), դեղորայքային ապահովման նպատակային առողջապահական ծրագրեր:

 

8.1.1.1 Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը

 

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը պետական կարևորագույն խնդիրներից է և երաշխավորվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այս համակարգի անխափան գործունեության ապահովումը կենսական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և բնակչության առողջության պահպանման բնագավառում:

Սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով շարունակական աշխատանքներ են տարվում հանրային առողջության, հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության ձևավորման, դրա իրականացման, կազմակերպական ու մեթոդաբանական ղեկավարման, մոնիտորինգի, տեսչական հսկողության, փորձագիտական լաբորատոր ծառայությունների իրականացման ապահովման ուղղությամբ:

 

8.1.1.2 Բնակչության առողջության առաջնային պահպանումը

 

Առողջության առաջնային պահպանման ոլորտի շահառուներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությունը` անկախ տարիքից և սեռից:

Առողջության առաջնային պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում գրանցված (իսկ մինչև 2013 թվականի հունվարի մեկը նաև կցագրված) բնակչության համար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնություն, որը ներառում է ընտանեկան բժշկի և տեղամասային թերապևտի (մանկաբույժի) կողմից բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների բժշկական օգնության և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը, ըստ բժշկական ցուցումների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը, ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի և դիսպանսերների նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը, տնային կանչերի իրականացումը, ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի (մանկաբույժի), իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետի նշանակմամբ, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող անձանց դեղերով ապահովումը:

Հանրապետությունում առաջնային օղակի բարեփոխումները ուղղվել են ընտանեկան բժշկության ներդրման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, որպես կառուցվածքային առավել արդյունավետ ու նպատակահարմար մոդելի, որի հիմնական ուղղվածությունն է հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը, բուժման և վերականգնողական միջոցառումների կազմակերպումը:

Բուժօգնության առաջնային օղակի հետագա զարգացումը, առնվազն միջնաժամկետում, շարունակելու է մնալ առողջապահական ոլորտի գործունեության հիմնական թիրախը, քանի որ աղքատության հաղթահարման և անհավասարության մեղմման ու կայուն զարգացման տեսանկյունից կարևոր դերակատարություն ունի: Այն հնարավորություն է ընձեռում ապահովելու որակյալ և մատչելի բուժօգնություն ու դրանով պայմանավորված սոցիալական արդարության ու հավասարության սկզբունքներ բնակչության բոլոր խմբերի համար:

 

8.1.1.3 Մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը

 

Մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրները և հետագա ռազմավարության հիմնական դրույթները հաստատվել են «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն, «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն, «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն են արժանացել «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրն ու 2007-2015 թվականների գործողությունների ժամանակացույցը» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի նիստի N 29 արձանագրային որոշումը և «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային ռազմավարությունը և 2010-2015 թվականների գործողությունների ծրագիրը» Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի N 37 արձանագրային որոշումը, որոնց շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ ուղղված վերարտադրողական, մայրության, երեխաների և դեռահասների առողջության բարելավմանը:

Վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված գերակայությունները և ռազմավարական դրույթները յուրաքանչյուր տարի իրենց արտացոլումն են գտնում առողջապահական պետական նպատակային ծրագրերում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահությանն ուղղվող ծախսերում: Մասնավորապես այն ներկայացվում է մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի ձևով, որը բաղկացած է երկու փոխկապակցված մասերից`

- երեխաների բժշկական օգնության կազմակերպում,

- մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովում:

Ֆինանսավորումը բյուջեից երկու ուղղություններով էլ իրականացվում է առողջապահական համակարգի ծառայությունների մատուցման առանձին ծրագրերի միջոցով (հիվանդանոցային, արտահիվանդանոցային և բյուջետային հարակից այլ ծրագրերի միջոցով):

 

8.1.1.4 Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության, ինչպես նաև սոցիալական կախվածություն ու հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության և դեղորայքով ապահովումը

 

Հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպումը ներառում է սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարը ու սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովման կազմակերպումը, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ:

Հիվանդանոցային բուժօգնության համակարգի զարգացումն ընթանալու է ֆինանսավորման հստակ մեխանիզմների ներդրման, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման, ավելորդ հզորությունների կրճատման և բժշկական օգնության որակի ապահովմանն ուղղված կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրային մոտեցումներով:

Առողջապահության ոլորտի ռեսուրսների ռացիոնալ տեղաբաշխման և արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվեց առողջապահության համակարգում բարեփոխումներ իրականացնելու որոշման անհրաժեշտությունը: Այդ նպատակով սկսվեց առողջապահական ծառայությունների օպտիմալացման գործընթացը` համապատասխանեցնելով այն բնակչության առողջապահական կարիքներին և բարելավելով բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը:

Բնակչությանը պատշաճ որակի բժշկական օգնության և սպասարկման ծառայություն մատուցելու գործում կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի առկայությունը և դրանց մատչելիությունը բնակչության համար: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ որոշ հիվանդությունների և սոցիալական խմբերին պատկանելու դեպքում բնակիչներին իրավունք է տրվում դեղեր ձեռք բերել անվճար կամ արտոնյալ պայմաններով: Դեղերի որակի ապահովման պետական վերահսկողությունը դեղերի շրջանառության բոլոր փուլերում (արտադրություն, պատրաստում, պահպանում, իրացում, կիրառում) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2012
N 740-Ն
Որոշում