Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (20 ...

 

 

040.0740.190612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2012 թվականի N 740-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(20-րդ մաս)

 

Վերջին երկու տարիների ընթացքում համակարգում իրականացվել և ավարտվել են որոշակի աշխատանքներ.

Ր    1. Ոլորտի նորմատիվամեթոդական դաշտի բարելավման նպատակով ՀՀ

կառավարություն է ներկայացվել «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի նոյեմբերի 28-ին:

2. Գեղամա լեռների հյուսիսային և արևմտյան ստորոտների 1:50 000 մասշտաբի երկրաբանական հանույթ (Կ-38-126-Բ,Գ; Կ-38-138-Ա,Բ,Վ,Գ) թերթեր»-ի տարածքում աշխատանքների նախագիծը հաստատվել է 2003 թվականին 45.6 մլն. դրամ գումարով: Աշխատանքներն ավարտվել են 2010 թվականին, փաստացի պետական բյուջեի ֆինանսավորումը կազմել է 44.8 մլն. դրամ: Կատարված աշխատանքների ընթացքում ստացվել են այնպիսի արդյունքներ, ինչպիսիք են երկրաբանական կառուցվածքի փոփոխությունները, ինչպես նաև նոր հանքերևակումների հայտնաբերումը:

3. «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական պրոցեսների (սողանքների) մոնիթորինգի վարում» ծրագրի առաջին փուլի (2007-2010 թթ.) արդյունքում կազմվել են ՀՀ տարածքի սողանքների կադաստրը և 1:200000 մասշտաբի ՀՀ տարածքի սողանքային քարտեզը, նշվել են առավել վտանգավոր սողանքային գոտիները և արվել է առաջարկություն ավելի մանրամասն ուսումնասիրել ռիսկային գոտիները` համապատասխան առաջարկություններ կատարելու նպատակով: ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է 31.0 մլն. դրամ:

Երկրորդ փուլով նախատեսվում էր իրականացնել աշխատանքների առաջին փուլի արդյունքների հիման վրա հաշվառված առավել վտանգավոր սողանքների մոնիթորինգի կազմակերպումը և վարումը առաջնային հանդիսացող` ՀՀ Արարատի մարզում-ՈՒրցաձոր, ՀՀ Կոտայքի մարզ-Գեղադիր, Երևանում-Նուբարաշեն, ՀՀ Տավուշի մարզ-Աչաջուր, ՀՀ Գեղարքունիքի մարզ-Դպրաբակ, ՀՀ Լոռու մարզ-Եղեգիս սողանքային գոտիներում, և ներկայացնել հակասողանքային պաշտպանական ծրագրեր: 2011 թ. այդ աշխատանքների համար հատկացվել է 4,0 մլն.դրամ: Կազմված աշխատանքային ծրագիրը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան գրանցվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում:

4. Սևանա լճի ջրահավաք ավազանում գտնվող պահուստային ու լքված հանքավայրերի գույքագրում և հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում

Սևանա լճի վրա արտադրական թափոնների բացասական ազդեցության գնահատման, կանխատեսման և հետևանքների վերացման միջոցառումների մշակման նպատակով 2011 թ. իրականացվել է լճի ջրահավաք ավազանում գտնվող պահուստային, լքված հանքավայրերի և հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում (թվով 54 հանքավայրեր, այդ թվում` երեք մետաղային հանքավայրեր): Աշխատանքներն իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, ներկայացված է «Հաշվետվություն», որը գրանցվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում: Կատարված աշխատանքների ֆինանսական ծախսը կազմել է 8.0 մլն դրամ:

5. «ՀՀ պինդ օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների վերաբերյալ համակարգչային տեղեկատվական համակարգի ստեղծում «Arc GIS միջավայրում» ենթածրագրով կազմվել է միջանկյալ հաշվետվություն` Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայքի և Սյունիքի մարզերի հանքային երևակումների վերաբերյալ: 2011 թ. ներկայացվել է միջանկյալ հաշվետվություն նաև Արարատի և Արագածոտնի մարզերի վերաբերյալ: Ֆինանսավորման ընդհանուր գումարը առ 01.01.2012 թ. կազմել է 36.0 մլն դրամ:

Երկրաբանահետախուզական աշխատանքների ֆինանսական ցուցանիշները (2004-2011 թթ.) ներկայացված է ներքոհիշյալ աղյուսակում:

 

.___________________________________________________________________

|Հ/հ|Ցուցանիշի|Չափի|   Կատարված աշխատանքների ծավալը                |

|   |անվանումը|միա-|                                               |

|   |         |վորը|                                               |

|   |         |    |_______________________________________________|

|   |         |    |       2004    |      2005     |       2006    |

|   |         |    |_______________|_______________|_______________|

|   |         |    |հաստատ-|փաստացի|հաստատ-|փաստացի|հաստատ-|փաստացի|

|   |         |    |ված    |       |ված    |       |ված    |       |

|___|_________|____|_______|_______|_______|_______|_______|_______|

| 1 |    2    |  3 |   4   |   5   |   6   |   7   |   8   |  9    |

|___|_________|____|_______|_______|_______|_______|_______|_______|

|   |պետական  |հազ.|15500.0|15500.0|20000.0|20000.0|19000.0|19000.0|

|   |պատվերով |դրամ|       |       |       |       |       |       |

.___________________________________________________________________

.____________________________________________________________________

|Հ/հ|Ցուցանիշի|Չափի|   Կատարված աշխատանքների ծավալը                 |

|   |անվանումը|միա-|                                                |

|   |         |վորը|                                                |

|   |         |    |________________________________________________|

|   |         |    |       2007    |       2008    |        2009    |

|   |         |    |_______________|_______________|________________|

|   |         |    |հաստատ-|փաստացի|հաստատ-|փաստացի|հաստատ- |փաստացի|

|   |         |    |ված    |       |ված    |       |ված     |       |

|___|_________|____|_______|_______|_______|_______|________|_______|

| 1 |    2    |  3 |  10   |   11  |   12  |  13   |   14   |   15  |

|___|_________|____|_______|_______|_______|_______|________|_______|

|   |պետական  |հազ.|69000.0|68394.0|41000.0|39324.2|152200.0|59113.2|

|   |պատվերով |դրամ|       |       |       |       |        |       |

.____________________________________________________________________

.__________________________________________________.

|Հ/հ|Ցուցանիշի|Չափի|   Կատարված աշխատանքների ծավալը|

|   |անվանումը|միա-|                               |

|   |         |վորը|                               |

|   |         |    |_______________________________|

|   |         |    |      2010     |      2011     |

|   |         |    |_______________|_______________|

|   |         |    |հաստատ-|փաստացի|հաստատ-|փաստացի|

|   |         |    |ված    |       |ված    |       |

|___|_________|____|_______|_______|_______|_______|

| 1 |    2    |  3 |   16  |    17 |   18  |  19   |

|___|_________|____|_______|_______|_______|_______|

|   |պետական  |հազ.|15000.0|15000.0|18000.0|15730.8|

|   |պատվերով |դրամ|       |       |       |       |

.__________________________________________________.

 

15.1.3 Հիմնական խնդիրները

 

Էներգետիկ համակարգի հիմնական խնդիրները շարունակվելու են կապված լինել բնագավառի զարգացման` ներդրումային, ֆինանսական և այլ ծրագրերի մշակմամբ, բարոյապես ու ֆիզիկապես մաշված առանձին օբյեկտների ու կառույցների հրատապ վերակառուցման ու արդիականացման գործում առկա վարկերի արդյունավետ օգտագործման և հնարավոր նոր վարկերի ձեռքբերման, սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և արտադրական հզորությունների ողջամիտ օգտագործման, ինստիտուցիոնալ բարեփոխումների հետագա կատարելագործման, էլեկտրաէներգետիկական շուկայի շարունակական ազատականացման և տարածաշրջանային էներգահամակարգերի հետ ինտեգրացման գործընթացի ակտիվացման հետ (տես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն, էջ 13-14):

Այս խնդիրների լուծումը կապահովի հուսալի և անվտանգ էլեկտրաէներգիայի մատակարարում, որն էլ իր հերթին կխթանի երկրի տնտեսական կայուն զարգացմանը: Էներգետիկ համակարգի խնդիրների շարքում կարևորվում է ջերմամատակարարման համակարգի վերականգնումը, որն անմիջականորեն կհանդիսանա երկրում էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրման արդյունքը, ինչպես նաև կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում դասվում են.

- «Գյումրի-2» ենթակայանի վերականգնումը,

- Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնումը,

- Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած` Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի շուրջ 230 կմ հատվածի վերակառուցումը,

- Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայությունների իրականացումը:

 

15.2 Ոլորտի (համակարգի) նպատակները և գերակայությունները

 

15.2.1 Նպատակները

 

Էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը հիմնականում ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, որոնք իրենց հերթին կազմում են տնտեսության կայուն զարգացման հիմնական գործոնների զգալի մասը:

2013-2015 թթ միջնաժամկետ հատվածում էներգետիկայի ոլորտի հիմնական նպատակներն են.

. Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացմանը նպաստելը,

. էներգետիկայի բնագավառի անվտանգության ողջամիտ մակարդակի ապահովումը,

այդ թվում.

- ներկրվող և տեղական էներգետիկ պաշարների տարատեսականացման և արտադրական հզորությունների առավելագույնս օգտագործման ապահովումը,

- տեղական էներգետիկ պաշարների, էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ և ողջամիտ օգտագործումը և դրան ուղղված տնտեսական ու իրավական մեխանիզմների կիրառումը:

Միջնաժամկետ հատվածում բնական պաշարների ոլորտի կարևորագույն նպատակներն են.

- բնական պաշարների ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության և արդյունավետ օգտագործման ապահովումը,

- ընդերքի պահպանությունը, արդյունավետ օգտագործման ու վերարտադրության ապահովումը և երկրաբանական վերահսկողության իրականացումը,

- շրջակա միջավայրի աղտոտման (ներառյալ` ռադիոակտիվ աղտոտման) կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը:

 

15.2.2 Գերակայությունները

 

Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի 2013-2015 թթ ընկած ժամանակահատվածում գերակայություններն ամփոփված են հետևյալ աղյուսակում:

 

._____________________________________________________________________.

|  |Գերակա ուղղություն               |Հիմնավորում` համապատասխան       |

|  |_________________________________|հղումներով կառավարության        |

|  |    2013   |   2014  |   2015    |տնտեսական և  քաղաքական ծրագրերին|

|__|_________________________________|________________________________|

|1.|Էլեկտրաէներգիա արտադրող          |1. Համաձայն ՀՀ կառավարության    |

|  |հզորությունների ստեղծում և       |2008 թվականի ապրիլի 26-ի N 380-Ա|

|  |վերազինում                       |որոշմամբ հավանության արժանացած  |

|  |                                 |Հայաստանի Հանրապետության ծրագրի |

|  |                                 |4.3.11.1 կետի                   |

|  |                                 |                                |

|  |                                 |2. Համաձայն ՀՀ կառավարության    |

|  |                                 |2008 թ. հոկտեմբերի 30-ի N 1207-Ն|

|  |                                 |որոշմամբ հաստատված «Կայուն      |

|  |                                 |զարգացման ծրագրի» 8.4.          |

|  |                                 |«Էներգետիկա» բաժնի              |

|__|_________________________________|________________________________|

|2.|Ընդերքի պահպանության             |Համաձայն ՀՀ կառավարության 2008  |

|  |վերարտադրության արդյունավետ և    |թվականի ապրիլի 26-ի N 380-Ա     |

|  |համալիր օգտագործման ապահովում    |որոշմամբ հավանության արժանացած  |

|  |                                 |Հայաստանի Հանրապետության ծրագրի |

|  |                                 |4.3.10.1 կետի                   |

|__|_________________________________|________________________________|

|3.|Շրջակա միջավայրի աղտոտման        |Համաձայն ՀՀ կառավարության 2008  |

|  |(ներառյալ` ռադիոակտիվ աղտոտման)  |թվականի ապրիլի 26-ի N 380-Ա     |

|  |կանխարգելումը, վտանգավոր քիմիական|որոշմամբ հավանության արժանացած  |

|  |ու ռադիոակտիվ նյութերի և         |Հայաստանի Հանրապետության ծրագրի |

|  |թափոնների կառավարումը, բնական և  |4.3.10.1 կետի                   |

|  |մարդածին ազդեցությունների        |                                |

|  |կանխատեսման համակարգի զարգացումը |                                |

._____________________________________________________________________.

 

15.3. Ոլորտում (համակարգում) իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

15.3.1 Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Միջնաժամկետ հատվածում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում գոյություն ունեցող ծրագրերն անմիջականորեն նպաստում են ոլորտների ընդհանուր նպատակների ու գերակայությունների իրականացմանը, որոնք էլ ուղղակիորեն բխում են կառավարության որդեգրած քաղաքականությունից:

Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում 2013-2015 թվականներին նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը.

 

Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ

Ծրագրի շրջանակներում իրականացվում է միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում և թաղում` մարդկանց և շրջակա միջավայրի իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար: Այն իրականացնում է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ն:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2013 թ.` 29538.9 հազ. դրամ, 2014 թ.` 30638.1 հազ. դրամ և 2015 թ.` 35223.5 հազ. դրամ:

 

Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն

Ծրագրի շրջանակներում կշարունակվի երկրաբանական ֆոնդի գործունեության արդյունավետության բարձրացումը` նպատակաուղղված նրա հիմնական գործառույթների իրականացման ապահովմանը:Ծառայությունը մատուցվում է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի կողմից:

րագրի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 2013 թ.` 6051.6 հազ. դրամ, 2014 թ.` 6357.6 հազ. դրամ և 2015 թ.` 7519.4 հազ. դրամ:

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր (ՃՄՀԳ, ծրագրի տևողությունը` 2005-2013 թթ.)

Ծրագրի խորհրդատվական ծառայությունների պայմանագրով նախատեսված միջոցներից տնտեսվել է շուրջ 1 505,2 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը նախատեսվում է նպատակաուղղել էներգաբլոկի անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման համար: Խորհրդատվական ծառայություններից տնտեսված գումարի օգտագործման համար նախատեսվում է վարկային համաձայնագրում կատարել հոդվածային վերաբաշխում` տնտեսված գումարը խորհրդատվական ծառայություններ կատեգորիայից վերաբաշխելով շինարարական աշխատանքներ կատեգորիա:

Ծրագիրն իրականացվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից և 2013 թ. համար ծրագրված է 573,875.5 հազար դրամ` էներգաբլոկի անհրաժեշտ պահեստամասերի ձեռքբերման համար:

 

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2010-2014 թթ.)

 

Ծրագրի նպատակն է վերականգնել «Գյումրի-2» ենթակայանը:

«Գյումրի-2» ենթակայանն ունի տեղական և տարածաշրջանային ռազմավարական կարևորություն: Վերականգնման արդյունքում կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը, կվերանա վթարային անջատումների և չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակները:

Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից և կնքվող կապալի պայմանագրի համապատասխան ծախսերը կազմել են 2013 թվականին` 3,313,556.6 հազ. դրամ, 2014 թվականին` 1,761,029.2 հազ. դրամ:

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վերականգնման ծրագիր (ծրագրի տևողությունը` 2012-2016 թթ.)

Ծրագրի նպատակն է վերականգնել Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը (մասնավորապես` Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի Տաթև, Շամբ և Սպանդարյան հիդրոէլեկտրակայանների հիմնական սարքավորումների ու սարքերի նախագծային հզորությունները), ըստ որի կբարձրանա կայանների շահագործման հուսալիությունը, ինչպես նաև հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը և որակը:

Ծրագիրն իրականացվում է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի կողմից և 2013-2015 թթ. համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ 2013 թվականին` 5,927,657.7 հազ. դրամ, 2014 թվականին` 6,346,931.7 հազ. դրամ, 2015 թվականին` 6,062,248.2 հազ. դրամ:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիր (ծրագրի տևողությունը` 2011-2016 թթ.)

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Հրազդան ՋԷԿ-ից մինչ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած Նորադուզ-Լիճք-Վարդենիս-Վայք-Որոտան-1 էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծերի շուրջ 230 կմ հատվածը, որի նպատակն է բարելավել էլեկտրացանցի հուսալիությունը, թողունակությունը և նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստները: Նշված գիծը միացնում է էլեկտրահամակարգի երկու հիմնական էլեկտրաէներգիա արտադրող կայանները (Հրազդան ՋԷԿ, Որոտան կասկադ): Ծրագրի նպատակն է հաղորդիչ ցանցի հուսալիության բարձրացումն ու թողունակության մեծացումը:

Ծրագիրն իրականացվում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից:

Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով 2013-2015 թթ. համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ 2013 թվականին` 5,999,284.1 հազ. դրամ, 2014 թվականին` 5,499,337.3 հազ. դրամ, 2015 թվականին` 3,562,180.0 հազ. դրամ:

Միաժամանակ ոլորտում նախատեսվում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էներգախնայողության դրամաշնորհային ծրագիր, որի գծով 2013-2015 թթ համար ծրագրված են համապատասխան ֆինանսական միջոցներ 2013 թվականին` 306,895.8 հազ. դրամ, 2014 թվականին` 27,374.3 հազ. դրամ, 2015 թվականին` 19,547.5 հազ. դրամ:

 

ԳԼՈՒԽ 16 ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ

 

16.1 Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտ

 

16.1.1 Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ընդհանուր նկարագիրը

 

ՓՄՁ-ի ոլորտն իր առանձնահատկություններով և զարգացմամբ նշանակալի ազդեցություն ունի երկրի տնտեսական զարգացման վրա` ապահովելով զգալի սոցիալ-տնտեսական արդյունք և տարածքային համաչափ զարգացում:

ՓՄՁ-ն նշանակալի դեր է խաղում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման գործում: Ըստ նախնական գնահատականների 2010 թ. ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 43.0 տոկոս: Նախորդ տարվա տվյալներով այդ ցուցանիշը կազմել է 42.5 տոկոս: ՓՄՁ-ի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոխվել և, ըստ նախնական գնահատականների, 2010 թ. կազմել է 17.9 տոկոս, իսկ ներմուծման ծավալում` 26.4 տոկոս:

ՓՄՁ-ի պետական աջակցության ծրագրերը հիմնված են Հայաստանի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքների վրա և նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայում ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական և գերակա ուղղություններից մեկն է: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի ցանցի ձևավորումը (2003-2005 թվականներ) հնարավորություն է ընձեռել Հայաստանի ողջ տարածքում իրականացնել ՓՄՁ-ի զարգացման տարածաշրջանային, մարզային ու համայնքային ծրագրեր` հաշվի առնելով տարածաշրջանային զարգացման գերակայությունները, առանձին բնակավայրերի առանձնահատկություններն ու ներուժը:

Ընդհանուր առմամբ 2002-2011 թթ ընկած ժամանակահատվածում ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 2800.0 մլն դրամ, աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 32 000 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտների:

Վերջին երկու տարիների Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի զարգացման միտումները

ՓՄՁ-ի պետական աջակցության 2010 թ. ծրագրի իրականացման համար ՀՀ 2010 թ. պետական բյուջեից հատկացվել է 150.0 մլն դրամ: Բացի այդ, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է շուրջ 122.0 մլն դրամ: 2010 թ. ընթացքում աջակցություն է ցուցաբերվել 3766 սկսնակ և գործող ՓՄՁ-ի սուբյեկտների, այդ թվում` վարկային երաշխավորությունների տրամադրում 13 ՓՄՁ-ի սուբյեկտների (63,5 մլն դրամ), ֆինանսական աջակցություն են ստացել առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 30 սկսնակ գործարար: Ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 44,9 մլն դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 53,5 մլն դրամ: «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկավորվել են 10 ընկերություններ: Ընդհանուր առմամբ ընկերության կողմից իրականացվել է 417,0 մլն դրամի վարկավորում: ՀՀ մարզերում հյուրատնային գործունեության զարգացման նպատակով ՀՀ Վայոց Ձորի մարզում իրականացվել է Հյուրատների կլաստերի զարգացման ծրագիրը, որի շրջանակներում մշակվել է կլաստերի զարգացման ռազմավարությունը և նախատեսվում է հիմնադրել հյուրատների մարքեթինգային կենտրոն:

2011 թ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 150.0 մլն դրամ: Բացի այդ, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (ծրագրերի) ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է շուրջ 58.0 մլն դրամ: 2011թ ընթացքում աջակցություն է տրամադրվել 3780 սուբյեկտի, այդ թվում` վարկային երաշխավորությունների տրամադրում 11 ՓՄՁ-ի սուբյեկտների (52.1 մլն դրամ), ֆինանսական աջակցություն են ստացել առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 17 սկսնակ գործարար: Ստացված վարկի ընդհանուր գումարը կազմել է 34.2 մլն դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 41.0 մլն դրամ:

 

1.3 Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ընդհանուր խնդիրները.

 

Ոլորտում դեռևս առկա են մի շարք հիմնախնդիրներ`

- ձեռնարկատիրական գործունեության խթանման համապատասխան ենթակառուցվածքների և մեխանիզմների անբավարարությունը,

- ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական (վարկային) միջոցների անմատչելիությունը` պայմանավորված դրանց կարճաժամկետայնությամբ և այլընտրանքային ֆինանսավորման (վարկավորման) աղբյուրների բացակայությամբ,

- սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հետ կապված գործարար հմտությունների և ֆինանսական միջոցների պակասը,

- գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարությունները,

- ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացման, վերջիններիս կողմից թողարկվող արտադրանքի արտահանման հնարավորությունների պակասը:

 

16.1.2 Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի նպատակները և գերակայությունները

 

Նպատակները

 

ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ռազմավարական նպատակներն են`

1. գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտների ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների ընդլայնումը, մասնավորապես, կանանց, ինչպես նաև աշխատաշուկայում անմրցունակ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություններով անձանց համար` նախապատվություն տալով ՀՀ մարզերում, հատկապես հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում գործող և սկսնակ ՓՄՁ-ի սուբյեկտներին,

2. աջակցության նոր մեխանիզմների (նոր մոտեցումների) կիրարկմամբ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության գործող համակարգից աջակցության նոր համակարգին անցման նախապատրաստումը և իրականացումը, ինչը կնպաստի ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցության արդյունավետության բարձրացմանը:

Վերոհիշյալ նպատակները համահունչ և փոխկապակցված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրային միջոցառումների ցանկում ընդգրկված ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրի նպատակային ուղղությունների հետ:

 

Գերակայությունները

Առաջիկա 3 տարիների ռազմավարական նպատակներով պայմանավորված ՓՄՁ-ի ոլորտի գերակայություն է նորարարություններ և ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնող ու կիրառող («ագրեսիվ» նորարարական նախաձեռնություններ ունեցող), ինչպես նաև հեռանկարային և արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ցուցաբերումը` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծման և գործող աշխատատեղերի պահպանման միջոցով երկրում գործազրկության մակարդակի կրճատմանը:

 

16.1.3 Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

 

Գոյություն ունեցող ծախսային ծրագրերը (պարտավորությունները)

ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության ծրագրային միջոցառումներն ուղղված են ՀՀ մարզերում նոր ՓՄՁ-ի սուբյեկտների և նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործող ՓՄՁ-ի սուբյեկտների մրցունակության բարձրացմանը, ցածր տնտեսական ակտիվությամբ առանձնացող տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը, երկրի ՀՆԱ-ում, ինչպես նաև այլ մակրոտնտեսական ցուցանիշներում ՓՄՁ-ի սուբյեկտների տեսակարար կշռի հետագա ավելացմանը:

Բացի այդ Հայաստանում ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) հաղորդակցման կենտրոնի միջոցով իրականացվելիք աշխատանքներն ուղղված են հեռանկարային ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության միջազգայնացմանը, արտերկրներում գործընկերների հայտնաբերմանը և գործարար կապերի հաստատմանը:

Ըստ առանձին ծրագրային միջոցառումների ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության տարեկան ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակի, մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կարողությունների զարգացում, այդ թվում` սեփական ռեսուրսների ներգրավմամբ.

2) աջակցության ցուցաբերում 150-200 սկսնակ գործարարի.

3) ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայությունների) արտահանման և շուկաներում առաջմղմանն աջակցության ցուցաբերում 100-150 ՓՄՁ-ի սուբյեկտի.

4) ՓՄՁ-ի սուբյեկտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ցուցաբերում 40-50 ՓՄՁ-ի սուբյեկտի.

5) գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ցուցաբերում 3000-3500 ՓՄՁ-ի սուբյեկտի.

6) գործարար ուսուցողական աջակցություն ցուցաբերում 150-200 ՓՄՁ-ի սուբյեկտի.

7) ՁԵՑ հաղորդակցման կենտրոնի գործունեության ապահովման շրջանակներում նորարարական և միջազգայնացման աջակցության ցուցաբերում շուրջ 100 ՓՄՁ-ի սուբյեկտի.

8) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնում:

9) ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատակիցների հաշվապահական և հարկային ունակությունների զարգացում:

10) Հայաստանում ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված համապատասխան ծրագրեր (միջոցառումներ) իրականացնող միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում (մասնավորապես` ՓՄՁ-ի զարգացման (համաֆինանսավորման սկզբունքով) ծրագրերի, ՓՄՁ-ի սուբյեկտների աջակցության տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների իրականացում):

Ծրագրի իրականացման համար 2013-2014 թթ նախատեսվում է հատկացնել 151.6 ական մլն դրամ, այդ թվում` ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությանը (101.6-ական մլն դրամ) և «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» միջոցառմանը (50-ական մլն դրամ), իսկ 2015 թ.` 171.9 մլն դրամ, որի սահմաններում կապահովվի ծրագիրն իրականացնող անձնակազմի և փորձագետների (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատողների) վարձատրությունը (121.9 մլն դրամ) և «ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության համապատասխան ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում» ծրագրային միջոցառումը (50 մլն դրամ):

Միաժամանակ տեխնիկական աջակցության բնույթի ծրագրային միջոցառումները նախատեսվում է իրականացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եկամուտների, ազատ դրամական միջոցների, խնայողությունների, ինչպես նաև միջազգային ու օտարերկրյա կազմակերպությունների միջոցների հաշվին:

Բացի այդ ծրագրով նախատեսված «ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցություն» ծրագրային միջոցառումը վարկային երաշխավորությունների տրամադրման մասով կիրականացվի ձևավորված դրամագլխի հաշվին, իսկ կապիտալի ֆինանսավորումը և ուղղակի վարկավորումը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործունեության շրջանակներում:

 

16.2 Զբոսաշրջության ոլորտ

 

16.2.1 Զբոսաշրջության ոլորտի նկարագիրը և հիմնական խնդիրները

 

Զբոսաշրջությունը առաջատար տեղ է զբաղեցնում ապրանքների և ծառայությունների համաշխարհային արտահանման ծավալում: Զբոսաշրջային այցելությունների քանակին զուգահեռ աճում են նաև դրանից ստացվող եկամուտները` գերազանցելով այլ ապրանքների և ծառայությունների արտահանումից ստացվող եկամուտները: Վերջին տարիներին, շնորհիվ զբոսաշրջության ոլորտում վարվող նպատակային պետական քաղաքականության, ինչպես նաև շահագրգիռ կողմերի` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և բնակչության համագործակցության, զբոսաշրջությունը Հայաստանում արձանագրում է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թ-ից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 20-25 տոկոս: Անցած 10 տարվա ընթացքում այցելությունների թիվն աճել է ավելի քան 15 անգամ:

2010 թ. Հայաստան է այցելել 683979 հազար միջազգային զբոսաշրջիկ` արձանագրելով 18.9 տոկոս աճ: Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների 2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային այցելությունների թիվը կազմել է 551635` 2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատ` (487902) աճելով 13.1 տոկոսով:

Ըստ կանխատեսումների` մոտավորապես 20 տոկոս զբոսաշրջային այցելությունների աճի պահպանման պայմաններում 2012թ. Հայաստան միջազգային այցելությունների թիվը կհատի 900000-ի սահմանագիծը:

Զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականության իրականացման շրջանակներում 2005 թ-ից Հայաստանում գործողության մեջ են դրվել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» (10.06.2004 թ. N 946-Ն) ՀՀ կառավարության որոշումը, որի համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է Հայաստանում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:

 

Զբոսաշրջության ոլորտի զարգացման միտումները

Զբոսաշրջության ոլորտի վերջին տարիների զարգացման միտումները պայմանավորված են զբոսաշրջության ոլորտի զարգացման գործընթացների և պետական քաղաքականության արդյունավետ և նպատակային իրականացմամբ, զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ և կայացմամբ:

2000 թ-ից սկսած Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են զբոսաշրջության զարգացման պետական տարեկան ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, մասնավորապես Հայաստանի, որպես զբոսաշրջության համար գրավիչ և բարենպաստ երկրի ձևավորմանը և շարունակական կատարելագործմանը:

2002-2010 թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվել են 42-ից ավելի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին, գովազդային նյութերի հազարավոր տպագրական և տեսանյութեր են տարածվել պահանջարկի շուկաներում, հարյուրավոր մասնագիտացած լրագրողների և տուրօպերատորների համար Հայաստան ճանաչողական այցեր են կազմակերպվել, ինչի արդյունքում 2000 թ. 45 հազարից միջազգային այցելուների թիվը դինամիկ տարեկան աճ է գրանցել հատելով 684 հազարի սահմանագիծը 2010 թ., միաժամանակ 2009 թ. համեմատ աճը կազմել է մոտ 19%:

2010 թ. Հայաստան են այցելել 683 979 միջազգային զբոսաշրջիկ` 2009 թ. նույն ժամանակաշրջանի 575281 դիմաց ապահովելով մոտ 18.9% աճ:

Զբոսավարների և ուղեկցորդների գործունեության լիցենզավորման գործընթացի շրջանակներում 2010 թ. զբոսավարի գործունեության լիցենզիա են ստացել 22 զբոսավար` զբոսաշրջիկներին զբոսավարի ծառայություն են մատուցել լիցենզավորված մոտ 180 զբոսավար և 2 ուղեկցորդ:

Շարունակելով հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացը որակավորման վկայականներ են ստացել 14 հյուրանոց և 11 զբոսաշրջային տուն: Շարունակվում է որակավորում ստանալու համար հայտերի ներկայացման գործընթացը, ինչը նպաստում է մատուցվող հյուրանոցային ծառայությունների որակի բարձրացմանը:

2010 թ. զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության իրականացման շրջանակներում ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման շարունակական կատարելագործմանը:

 

Մասնավորապես.

1) միջազգային ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսներում հայրենական զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է ՈՒտրեխտում` 4, Բեռլինում` 12, Փարիզում` 5 և Լոնդոնում` 11 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ, ինչը լուրջ խթան է Հայաստան այցելող միջազգային զբոսաշրջիկների թվի աճի համար:

Բեռլինի ցուցահանդեսին գերմանաֆրանսիական ARTE հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի մասին 50 րոպե տևողությամբ փաստագրական ֆիլմ նկարելու և 2011 թ. ապրիլին հեռարձակելու «GEO 360 Grad» խորագիրը կրող հաղորդաշարի շրջանակներում գերմանական ARTE TV-ով, որը հայտնի է աշխարհի տարբեր երկրների վերաբերյալ իր փաստագրական ֆիլմերով:

2010 թ. Հայաստանում նույնպես կազմակերպվեց ամենամյա «Հայաստանը խոսող քարերի երկիր» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին մասնակցեցին 40 ավելի զբոսաշրջության ոլորտին առնչվող կազմակերպություն:

2) 2010 թ. ընթացքում «Հայաստան» զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, տրամադրելով բազմաբնույթ ծառայություններ և տեղեկատվություն սպասարկել է շուրջ 11 000 այցելու, մոտավորապես նույնքան ինչքան 2009 թ:

Դիլիջանի տեղեկատվական կենտրոնը 2010 թ. սպասարկել է մոտ 1000 այցելու:

3) 2010 թ. ճանաչողական այցերի կազմակերպման շրջանակներում Հայաստան այցելեցին.

- հոլանդական PUM կազմակերպության ներկայացուցիչը,

- «Տաթև» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակներում Հալիձոր-Տաթև աշխարհում ամենաերկար ճոպանուղու բացման միջոցառումը լուսաբանելու նպատակով եվրոպական տարբեր երկրների ԶԼՄ-ների 25 ներկայացուցիչ ժամանեցին Հայաստան: Միջոցառումը լուսաբանվեց «Euronews» հեռուստաալիքով` «Higհ Tecհ» և «Focus» հաղորդաշարերով:

2011 թ. Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելություններն աճել են 10.3%-ով` կազմելով 757935:

Դելյուքս կարգի շքեղ հյուրանոցներում ներդրումների, առավել բարձր որակական պահանջներ ունեցող զբոսաշրջիկների ներգրավման նպատակով շրջանառության մեջ են դրվել օրենքների նախագծեր: Գառնիում գործարկվել է զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոնը: Գործարկվել են Best Western Paradise հյուրանոցը Դիլիջանում, Ani Resort հյուրանոցը` Հանքավանում:

«Հայաստան` Նոյի երկիր» վավերագրական ֆիլմը ձեռք է բերվել լեհական, չեխական, հունական, ֆրանսիական միջազգային հեռուստաալիքների կողմից: Հայաստանի զբոսաշրջային արդյունքը ներկայացվել է հինգ միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդես-տոնավաճառներում: Երևանում անց է կացվել «Հայաստանը խոսող քարերի երկիր» 11-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: 2011թ. տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական այցը Հայաստան: 2011թ. հոկտեմբերի 8-14-ը Հայաստանը մասնակցեց Կորեայում կայացած ՄԱԿ ԶՀԿ գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանին, որտեղ կայացավ զբոսաշրջային պաստառների Vettor Giusti ցուցահանդես-մրցույթը: Հայաստանը ներկայացնող պաստառը հաղթող ճանաչվեց «ժողովրդի ընտրություն» անվանակարգում:

 

Զբոսաշրջության ոլորտի խնդիրները

 

Զբոսաշրջության ոլորտի կարևոր խնդիրներից է զբոսաշրջային գործունեության ապակենտրոնացումը մայրաքաղաքից դեպի Հայաստանի մարզեր նպաստելով տնտեսության տարածքային զարգացմանը: Նոր զբոսաշրջային կենտրոնների հայտարարումը և զարգացումը, նոր զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը, զբոսաշրջության այլընտրանքային ձևերի զարգացումը հանդիսանում են այն խնդիրները, որոնց լուծմանն ուղղված են լինելու առաջարկվող ծրագրային միջոցառումները:

 

16.2.2 Զբոսաշրջության ոլորտի նպատակները և գերակայությունները

 

Նպատակները

 

Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության հիմնական նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված.

1) զբոսաշրջային այցելությունների քանակի աճով` տարեկան շուրջ 20 տոկոսով,

2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,

3) աշխատատեղերի ստեղծմամբ:

 

Գերակայությունները.

Զբոսաշրջության ոլորտի գերակայություններն են.

1. Միջազգային զբոսաշրջային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ապահովում և Հայաստանի շարունակական ինտեգրում միջազգային զբոսաշրջային շուկա,

2. Զբոսաշրջության ոլորտում որակի համակարգի կատարելագործումը և շահագործում,

3. Հայաստանի ամբողջ տարածքում մշակութային և բնական ժառանգության պահպանում և վերականգնում, Հայաստանի մարզերում զբոսաշրջության և հանգստի կենտրոնների ձևավորում,

4. Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների իրականացում` ուղղված զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, զբոսաշրջային ռեսուրսների գնահատմանը և գույքագրմանը, նոր զբոսաշրջային ռեսուրսների և գրավչությունների բացահայտմանը և ձևավորմանը, զբոսաշրջային նոր, գրավիչ և մրցունակ փաթեթների ձևավորմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ու ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացման ապահովմանը:

 

16.2.3 Զբոսաշրջության ոլորտի ծախսային ծրագրերը

 

Հայաստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերի իրականացումը հիմնականում կլուծի հետևյալ խնդիրները.

1) կիրականացվի զբոսաշրջության բնագավառում արդյունավետ մարքեթինգային քաղաքականություն, հայրենական զբոսաշրջային արդյունքը պատշաճ կներկայացվի միջազգային զբոսաշրջային շուկայում,

2) կապահովվի հայրենական զբոսաշրջային արդյունքի կայուն որակը և մրցունակությունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում,

3) կզարգանա միջազգային համագործակցությունը, կիրականացվեն իրավապայմանագրային դաշտում նախատեսված դրույթները:

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» ծրագիրը կազմված է ենթածրագրերից, որոնք կարող են հանդիսանալ, որպես առանձին ուղղություններ և ինքնուրույն ծրագրեր:

1. Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային քաղաքականության իրականացում` գովազդատեղեկատվական ապահովման համակարգի շարունակական զարգացում և կատարելագործում

2013-2015 թթ կշարունակվի գովազդատեղեկատվական նյութերի (Հայաստանի և առանձին մարզերի, Երևան քաղաքի զբոսաշրջային քարտեզների, բրոշյուրների, գովազդային թերթիկների և գովազդային այլ նյութերի) մշակումը, թարմացումը, տպագրումն ու տարածումը, Հայաստանի զբոսաշրջային արդյունքը կներկայացվի մոտ 10-ը համաշխարհային ճանաչում ունեցող զբոսաշրջային ցուցահանդեսներում (Հոլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Ճապոնիայում և այլ), նախատեսվում են հյուրանոցային համաշխարհային ցանցերի պատասխանատուների, օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների, մասնագիտացված լրագրողների և փորձագետների ճանաչողական այցերի իրականացում:

2. Ավանդական տոնակատարությունների կազմակերպում և անցկացում

2013-2015 թթ կապահովվի պետական մասնակցությունը կազմակերպվող ամենամյա ազգային, մշակութային բնույթ ունեցող փառատոներին, որոնք կընդգրկեն Հայաստանի տարբեր մարզեր, ինչը խթան կհանդիսանա մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը:

3. Զբոսաշրջային ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանը ուղղված միջոցառումների իրականացում

2013-2015 թթ. նախատեսվում է`

1) Հայաստանում (այդ թվում Զվարթնոց օդակայանում) զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնների ցանցի ստեղծումը, որը կնպաստի հայրենական զբոսաշրջային գրավչությունների մասին տեղեկատվության տարածման արդյունավետության բարձրացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

2) կմշակվի և կներդրվի հուշանվերների և արհեստագործական արտադրանքի, ավանդական ուտեստների և գինու վաճառակետերի համար միասնական նախագծին համապատասխան տաղավարներ:

3) կկազմակերպվեն սեմինարներ, ինչի արդյունքում կմշակվեն համաշխարհային համապատասխան ցանցերին Հայաստանի հյուրանոցային տնտեսության օբյեկտների ինտեգրման ճանապարհները, ինչպես նաև կկատարվեն մատուցվող հյուրանոցային ծառայությունների որակական չափանիշների բարելավում: Մասնավորապես զբոսաշրջային տների ցանցի ստեղծումը կնպաստի տարածաշրջանների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, զբոսաշրջության կայուն աճի ապահովմանը, միաժամանակ ապահովելով մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակ:

4) կշարունակվի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման և պարբերական գնահատման գործընթացը Երևանում և ՀՀ մարզերում` նրանց կողմից մատուցվող ծառայությունների անհրաժեշտ որակի ապահովման նպատակով:

4. Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության իրականացում

Միջազգային համագործակցության շրջանակներում 2013-2015 թթ իրականացվելիք միջոցառումները կուղղվեն`

1) զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ միջազգային համաձայնագրերի (Ֆրանսիա, Լեհաստան, Բելառուս, Եգիպտոս, Իրան, Սիրիա և այլ) կատարմանը:

2) ՄԱԿ ԶՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը և դրանց շրջանակներում իրականացվող ծրագրերին մասնակցությանը.

3) միջազգային համագործակցության շրջանակներում զբոսաշրջության բնագավառի մասնագետների (պետական և մասնավոր հատվածների) վերապատրաստմանը:

Ծրագրի իրականացման համար 2013 թ նախատեսվել է 50.0 մլն դրամ, 2014 թ.` 75.0 մլն դրամ և 2015 թ.` 100.0 մլն դրամ:

 

16.3 Ստանդարտացման ոլորտ

 

16.3.1 Ստանդարտացման ոլորտի նկարագիրը և հիմնական խնդիրները

 

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով նշված ծրագրերի կատարման պատասխանատու են հանդիսանում ստանդարտացման ազգային մարմինը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և նրա համակարգում գործող Ստանդարտների ազգային ինստիտուտը: Իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնում է.

- միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ստանդարտների մշակում, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ու մրցունակության բարձրացման նախադրյալները: Կիրառելով այդ ստանդարտները` հայրենական արտադրողները հնարավորություն են ունենում ապահովել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները և արտադրել միջազգային շուկայում մրցունակ արտադրանք:

- մասնակցում է ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման Եվրոպական Կոմիտեի (ՍԵՆ) և (ԱՊՀ) Ստանդարտացման միջպետական խորհրդի և դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառում այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնում է նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ ՀՀ շահագրգիռ մարմինների և ստանդարտների ազգային ինստիտուտի առաջարկություններ` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված և մատուցված ծառայությունների արտահանմանը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային (Եվրամիության և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի այդ, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտը պարտավոր է անմասն չմնալ այդ կազմակերպությունների աշխատանքից և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին և տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցությանը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Ստանդարտների ազգային ինստիտուտի անդամակցում է ԻՍՕ-ի 38 և ՍԵՆ-ի 3 տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին` որպես այդ հանձնաժողովների անդամ:ստանդարտացման ազգային համակարգի ստանդարտներով սահմանում է ստանդարտացման աշխատանքների կատարման կազմակերպամեթոդական և ընդհանուր տեխնիկական կանոնները, ընթացակարգերը, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների և այլ պետությունների ազգային ստանդարտների կիրառման կարգը.

Ստեղծել և վարում է միջազգային, եվրոպական, միջպետական և այլ պետությունների, ինչպես նաև ազգային ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդը: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական ու մասնավոր ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին, քաղաքացիներին և բոլոր այլ շահագրգիռ անձանց ապահովում անհրաժեշտ և պահանջված ստանդարտներով, խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ:

Միաժամանակ կատարում է ազգային ստանդարտների, ստանդարտացման բնագավառի կանոնների, նորմերի և հանձնարարականների, ինչպես նաև դասակարգիչների, տեխնիկական պայմանների և դրանց փոփոխությունների գրանցումը (հաշվառումը):

 

ստանդարտացման ոլորտի միտումները

2010 թ. ՀՀ 2010 թ. պետական բյուջեից հատկացվել է 14.0 մլն դրամ: 2009-2010 թթ. մշակվել է շուրջ 60-80 ազգային ստանդարտ, ստանդարտների ազգային ֆոնդից սպասարկվել են մոտ 20000 այցելուներ և 100-120 բաժանորդ կազմակերպություններ:

2011 թ. մշակվել է 63 ազգային ստանդարտ, ստանդարտների ազգային ֆոնդից սպասարկվել են մոտ 20000 այցելուներ և 51 բաժանորդ կազմակերպություններ: Նշված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են Ստանդարտների ազգային ինստիտուտի միջոցների հաշվին:

 

հազար դրամ

._________________________________________________________________________.

|Ծրագրերի      |     2008      |     2009      |    2010       |   2011   |

|անվանումը     |_______________|_______________|_______________|__________|

|              |նախ.   |փաստ.  |նախ.   |փաստ.  |նախ.   |փաստ.  |նախ.   |փ.|

|______________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__|

|              |23568.0|22067.0|14644.0|13144.0| 5537.0| 5537.0| 8071.0| 0|

|______________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__|

|Միջազգային,   | 5196.0| 5817.0| 6098.0| 2758.0| 5004.0| 5004.0| 2818.0| 0|

|եվրոպական և   |       |       |       |       |       |       |       |  |

|միջպետական    |       |       |       |       |       |       |       |  |

|ստանդարտացման |       |       |       |       |       |       |       |  |

|աշխատանքներ   |       |       |       |       |       |       |       |  |

|______________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__|

|Ստանդարտների  |11352.0|12229.0|5758.0 |2098.0 | 3459.0| 3459.0| 3111.0|0 |

|ազգային ֆոնդի |       |       |       |       |       |       |       |  |

|վարման և      |       |       |       |       |       |       |       |  |

|տեղեկատվական  |       |       |       |       |       |       |       |  |

|սպասարկման    |       |       |       |       |       |       |       |  |

|աշխատանքներ   |       |       |       |       |       |       |       |  |

|______________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__|

|Սարքավորումներ|  884.0|  883.0|      0|      0|      0|      0|      0| 0|

|և  նյութեր    |       |       |       |       |       |       |       |  |

|______________|_______|_______|_______|_______|_______|_______|_______|__|

|Ընդամենը      |41000.0|40996.0|26500.0|18000.0|14000.0|14000.0|14000.0| 0|

._________________________________________________________________________.

 

ստանդարտացման ոլորտի խնդիրները

 

ՀՀ ստանդարտացման բնագավառի կարևոր խնդիրներից է` մարդու կյանքի և առողջության, նրա գույքի, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման աջակցումը տեխնիկական օրենսդրության բարեփոխմանը` միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակման և ընդունման, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների կատարելագործման միջոցով.

 

16.3.2 ստանդարտացման ոլորտի նպատակները և գերակայությունները ոլորտի նպատակները

 

Ոլորտի նպատակն է`

Ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային և եվրոպական ստանդարտների հետ:

 

գերակայությունները.

ոլորտի գերակայություններն են.

 

1. Ազգային ստանդարտների մշակումը,

2. Ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպություններին անդամակցություն և նրանց աշխատանքներին մասնակցությունը,

3. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի վարումը,

4. Էլեկտրոնային թվային տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի (ստանդարտների էլեկտրոնային կատալոգ) և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի էլեկտրոնային գրադարանի հիմնում, ինչպես նաև ստանդարտների առցանց էլեկտրոնային վաճառքի մեխանիզմների ներդնումը:

 

16.3.3 ստանդարտացման ոլորտի ծախսային ծրագրերը

ՀՀ ստանդարտացման ոլորտի ծախսային ծրագրերն են`

1) «Ազգային ստանդարտների մշակում»

2) «Միջպետական և եվրոպական ստանդարտացման կազմակերպությունների հետ համագործակցություն և աշխատանքների կազմակերպում»

3) «Ստանդարտացման ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում»

Ծրագրի իրականացման 2013-2014 թթ. նախատեսվել է 14.3-ական մլն դրամ, իսկ 2015 թ.` 16.6 մլն դրամ:

Ոլորտի (համակարգի) պետական հատվածի եկամուտները (բացառությամբ պետական բյուջեից ստացվող եկամուտների)

Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից 2013-2015 թթ. իրականացվելիք ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստանդարտացման ոլորտում ստացվող եկամուտների աղբյուրներն են`

- տեխնիկական պայմանների մշակման համար խորհրդակցության տրամադրումը, փորձաքննությունը,

- ստանդարտների վաճառքը,

- կազմակերպությունների բաժանորդագրությունը` ստանդարտների ազգային ֆոնդից օգտվելու համար:

Ոլորտի պետական հատվածի 2013-2015 թթ ստացվելիք եկամուտների աղբյուրները (բացառությամբ պետական բյուջեից ստացվող եկամուտների)` բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի կտրվածքով

 

(հազար դրամներով)

 

._____________________________________________________________________.

|Բաժին/  |Եկամուտների    |Փաստացի |2012    |       Կանխատեսում`       |

|խումբ/  |ստացման        |ըստ 2011|թվականի |__________________________|

|դաս     |աղբյուրների    |թվականի |սպասո-  |2013 թ. |2014 թ. |2015 թ. |

|        |անվանումները   |տարեկան |ղական   |        |        |        |

|        |               |հաշվետ- |        |        |        |        |

|        |               |վության |        |        |        |        |

|________|_______________|________|________|________|________|________|

|        |ԸՆԴԱՄԵՆԸ       |        |        |        |        |        |

|________|_______________|________|________|________|________|________|

|        |այդ թվում`     |        |        |        |        |        |

|________|_______________|________|________|________|________|________|

|04/01/01|1. Վճարովի     |269590.0|270000.0|280000.0|285000.0|290000.0|

|        |ծառայություն-  |        |        |        |        |        |

|        |ների           |        |        |        |        |        |

|        |մատուցումից և  |        |        |        |        |        |

|        |աշխատանքների   |        |        |        |        |        |

|        |կատարումից     |        |        |        |        |        |

._____________________________________________________________________.

 

16.4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ

 

16.4.1 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր նկարագիրը և հիմնական խնդիրները.

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) ոլորտը հանդիսանում է Հայաստանի տնտեսության ամենամեծ և ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Այն առաջատար դիրք է գրավում տեխնոլոգիական ինովացիաների, օտարերկրյա ներդրումների և աշխատուժի կատարելագործման բնագավառներում: Թե՛ միջազգային կորպորացիաները, թե՛ նորաստեղծ ընկերությունները հաջող գործունեություն են ծավալում երկրում` ընդլայնելով իրենց բիզնեսը Հայաստանում: Հարուստ գիտակրթական ավանդույթները և բարձրակարգ կադրերն օգնեցին Հայաստանին ներգրավել տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ընկերություններ: Այսօր Հայաստանում արդեն գործում են Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների գիտահետազոտական և ծրագրավորման կենտրոններ: Այդ հաստատություններն աշխատում են աշխարհի բազմաթիվ կորպորացիաների կողմից կիրառվող գերժամանակակից տեխնոլոգիաներով և միջոցներով` թողարկելով նոր արտադրանք և ծառայություններ, կամ առաջարկելով բիզնես խնդիրների նոր լուծումներ:

Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթը», «Ալկաթելը», «Հյուլեթ Փակարդը», «Սան Մայքրոսիսթեմսը», «Նեյշնլ Ինսթրումենթսը», «Մենթոր Գրաֆիքսը», «Սիսկոն», «Ինթելը», «Սինոփսիսը», «Դ-Լինքը» և այլն:

Ավանդական են դարձել «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովը և «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված ցուցահանդեսը:

Ոլորտն այսօր դարձել է ՏՏ-ի շուկայի բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղը և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար:

Վերջին տասը տարիներին ոլորտում գրանցվել է նոր ընկերությունների կտրուկ աճ թե՛ տեղական նորաստեղծ ընկերությունների, թե՛ արտասահմանյան մասնաճյուղերի: Ընդ որում, արտասահմանյան ընկերությունների ավելի քան 80 տոկոսն ստեղծվել է 2000-2011 թ. ընթացքում: 2011 թ. գործող ՏՏ-ի ընկերությունների թիվը մոտ 300 է:

Առաջատար երկրների և միջազգային փորձի վերլուծական ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում դրանց առաջավոր ուղղությունների տեղայնացման արդյունքում ՏՏ-ի ոլորտում բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, մասնավորապես, 2011 թ. դրությամբ ոլորտում ներգրավված է մոտ 5500 մասնագետ, իսկ հեռահաղորդակցության ոլորտի հետ միասին` ավելի քան 10000 մասնագետ, ընդ որում` ծրագրավորողների համախառն տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 5.280-14.520 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի համախառն ներքին արդյունքում ՏՏ-ի ոլորտի մասնաբաժինը կազմել է 1.7 տոկոս, ինչը կարող է համեմատվել Հնդկաստանի (1.4 տոկոս) և Գերմանիայի (1.3 տոկոս) հետ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումները

2010-2011 թ. ՀՀ պետական բյուջեով հատկացվել էր 80-ական մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ ոլորտի զարգացմանը: Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները.

1) «ՏՏ ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և կազմակերպությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստում» միջոցառման շրջանակում ճշգրտվել են ՏՏ ոլորտի ընկերությունների ցուցակները, մշակվել է հետազոտության մեթոդաբանությունը և ձևավորվել է հարցազրուցավարների թիմը:

1.1 «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անց են կացվել մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

2010 և 2011 թթ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ամենամյա «ԴիջիԹեք 2010, 2011» բարձր, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսը: «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում վենչուրային համաժողովի «Բիզնես համագործակցության աջակցման» մրցույթը, «ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «Տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառումը, «ԱրմԹեք 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովը:

2) «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հիմնում» և «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում» միջոցառումները: «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում» ծրագրի իրականացման նպատակով 2010 թ. սկսվել են Կենտրոնի վերանորոգման աշխատանքները` Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում և 2011 թ. մայիսի 11-ին տեղի ունեցավ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (այսուհետ` ՄԻԿ) բացման պաշտոնական արարողությունը:

«Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի ստեղծում» ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Մայքրոսոֆթ ընկերության հետ համատեղ, որի նպատակն է, կիրառելով նորարարական և արդյունավետ մոտեցում, աջակցել փոքր և միջին ընկերություններում հիմնարար գիտելիքների և փորձառության ձևավորմանը` ինովացիոն ՏՀՏ լուծումներ մշակելու ուղղությամբ, ինչպես նաև զարգացնել բիզնես գիտելիքները կայուն ընկերություններ հիմնելու նպատակով: Ինովացիոն կենտրոնը կապահովի գիտելիքների փոխանցում գործարար, տեխնիկական և կառավարմանն առնչվող տարբեր ոլորտներում:

Նշված աշխատանքներին զուգահեռ կազմակերպվել են NET (դոթ նետ), MS Project (էմ-էս փրոջեքթ) 2007, SQL Server (Էս-Քյու-Էլ սերվեր), Share Point (շեյր փոյինթ), MS Systems (Էմ-Էս սիսթեմս), ինչպես նաև վաճառքի հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, որոնց մասնակցել է մոտ 65 ՏՏ ընկերությունների 170 աշխատակից, ինչպես նաև 50 ուսանող և նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ:

«Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում 2007 թ. որոշվել էր նախաձեռնել հայ-հնդկական ՏՀՏ ոլորտների համագործակցության համատեղ ծրագիր և հիմնել ՏՀՏ ՈՒսումնական կենտրոն ՁԻՀ-ի հետ համատեղ: Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև 2009 թ. հունիսին կնքվել էր փոխհամաձայնության հուշագիր` Հայաստանում հայ-հնդկական ՏՀՏ վերապատրաստման կենտրոն ստեղծելու մասին:

Կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2011 թ. նոյեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենքում: Հնդիկ գործընկերների կողմից հայտարարվել և ամփոփվել են կենտրոնի ուսումնական նյութերի, համակարգչային սարքավորումների և ցանցի տեղադրման մրցույթները: ՈՒսումնական նյութերը արդեն ներմուծվել են Հայաստան, համակարգչային սարքավորումները առաքվել են 2010 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Իրականացվում է Կենտրոնի դասախոսական անձնակազմի վերապատրաստումը:

«Ինթել և Սիսկո ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացում» միջոցառման շրջանակում Ամերիկյան «Հյուլեթ Փակարդ» և «Ինթել» ընկերությունների հետ համատեղ մշակվել է «Համակարգիչ ուսուցիչների համար» ծրագիրը` ուղղված դպրոցների ուսուցիչներին, որոնց հիմնական մասը չունեն համակարգչից օգտվելու հնարավորություն թե` տանը, թե` աշխատավայրում: Նախատեսվում է հիմք ընդունել «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մոդելը և առաջարկել ուսուցիչներին մատչելի համակարգիչներ հատուկ մշակված ծրագրերով և բովանդակությամբ` բարձրորակ և ժամանակակից կրթության օրեցօր աճող պահանջներին բավարարելու նպատակով:

«Ինթել» ընկերության հետ համատեղ մշակվել է նաև «Դպրոցական համակարգիչ» ծրագիրը, որի շրջանակում հայ աշակերտները հնարավորություն կունենան ստանալու շարժական և տարբեր այլ կարգի լուծումներ` բավարարելով տեխնոլոգիական ուսուցման և տեղեկատվական հասանելիության արդի պահանջները: Այս ծրագրի փորձնական փուլում ներառված հայաստանյան 2 կրթահամալիրների աշակերտներին «Ինթել» ընկերության կողմից նվիրվել է 60 դյուրակիր համակարգիչ, որոնք ակտիվորեն կիրառվում են աշակերտների կողմից ուսումնական պրոցեսում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խնդիրները

ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով: Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, ներդրման և զարգացման խնդիրները, ՏՏ ոլորտում ներդրումների խթանման և ձեռնարկությունների ապրանքների և ծառայությունների տեղական և միջազգային շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրները, գործարար և տեխնիկական խորհրդատվության ստացման և կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ մասնավոր հատվածի և կրթական համակարգի միջև կապերի թերի զարգացումը, սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեության խթանման մեխանիզմների անբավարարությունը և/կամ համապատասխան հմտությունների պակասը:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2012
N 740-Ն
Որոշում